Рет қаралды 870
Ի սկզբանե Պարն էր․․․
Աստված ոչ միայն Բան էր, ոչ միայն միտք էր, խոսք էր, և անգամ աղոթք, և աղոթք միայն խոսք ու բառ չէր, այլ նաև մարմին, շարժում էր նաև, ճախրանք և խոյանք, աղոթք էր մարմնեղ, ուր մարմինն ընդամենը թարգմանն էր հոգու, իսկ Հոգին Հայու տիեզերքի հետ էր իր զրույցն անում, և աղոթքը հոգու, և պարը մարմնեղ Աստծո շնչով չէ որ ոգի էին առնում, այլ Աստծո շունչն էին հենց, Աստվածաշունչը մարմնեղ, Ավետարանը պարի, որ վերստին պիտի ազգովի հոգու թևերով մարմնեղ աղոթքի պիտի վերածենք․․․