Հայր Մինաս։ Մեղքերի թողություն։ Մեղաների ընթերցում։ Hayr Minas. Mexqeri toghutyun Surb Heghine ekex.

  Рет қаралды 950

Arman Balyan Zhorai

Arman Balyan Zhorai

Күн бұрын

Ա հատուած
«Մեղայ Ամենասուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ։ Մեղուցեալ եմ Աստուծոյ։ Խոստովանիմ առաջի Աստուծոյ՝ եւ Սրբուհւոյ Աստուածածնին՝ եւ առաջի քո Հայր Սուրբ՝ զամենայն մեղս զոր գործեալ եմ։ Քանզի մեղայ խորհրդով, բանիւ եւ գործով, կամաւ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ՝ մեղայ Աստուծոյ»։
Խոստովանողը վկայում է Աստծու, Ս. Աստուածածնի եւ քահանայի առաջ։ Այստեղ ներկայ են Ս. Երրորդութիւնը, Յաղթական Եկեղեցին (ի դէմս Ս. Աստուածածնի, Մարտնչող կամ Զինուորեալ Եկեղեցին (ի դէմս քահանայի)։ Հետեւաբար խոստովանողը վկայում է, որ ինքը մեղք է գործել նախ Աստծու առաջ եւ յետոյ՝ Եկեղեցու։ Մեղանչելով խորհրդով, խօսքով եւ գործերով նա առանց երկիւղի եւ ամօթի խոստովանում է ամբողջ Եկեղեցու ներկայութեամբ։
Մարդը Աստծու բանական ստեղծագործութիւնն է, ուստի ինքն է ըստ իր կամքի ընտրում բարին կամ չարը։ «Լուացուեցէ՛ք եւ մաքրուեցէ՛ք, չար գործերից հեռու մնացէ՛ք, սովորէք բարի գործել», - ասում է Եսային (Ա, 16)։ Այսինքն՝ եթէ կարող ենք չարութիւնից հեռանալ եւ ետ կանգնել, բարի է, իսկ եթէ ոչ՝ զղջումն ու խոստովանութիւնն են մեզ օգնում։ Տաթեւացին մեղաւորների բանակը բաժանում է երեք մասի։
ա. Ակամայ մեղք գործողներ («որպէս մեղք մանուկ տղայոց»)։
բ. Կամաւոր եւ գիտութեամբ մեղք գործողներ, որոնց համար «զղջման ծաղիկն ոչ կորնչի»։ Այսինքն՝ մեղքից յետոյ մեղաւորի մէջ զղջում է առաջա-նում կատարածի հանդէպ եւ ձգտում՝ ազատուելու մեղքից։
գ. Կամաւոր եւ գիտութեամբ մեղք գործողներ, որոնց համար նա «անզեղջ մնայ սրտով եւ յուսահատեալ»։ Այսինքն՝ մեղանչողը չի զղջում իր արածի համար՝ իմանալով որ արդար դատաստանի հատուցումը անխուսափելի է։
«Ակամայ» գործած մեղքերը հետեւանք են մարդու տկարութեան (մարմնական, բանական կամ հոգեւոր) մինչդեռ «կամաւորը», մտածուած եւ գիտակցուած կերպով մեղքի ճանապարհով գնալն է։ «Ակամայ մեղքի դէպքում մարդը ճանապարհներն է մոլորել, իսկ կամաւորի դէպքում՝ ճանապարհն է թիւր, եւ որքան որ ընթանայ այդ ճանապարհով, այնքան կմոլորուի» (Տաթեւացի)։
Ակամայ մեղանչողը հիւանդն է, որն առողջանում է դեղերով (ապաշխարութեամբ, իսկ կամաւորը մեռածն է, որը չի ցանկանում մեղքից ազատուել եւ չի ցաւում մեղքի համար՝ գրաւուելով մեղքի հեշտութիւնից։ Կամաւոր մեղք գործողը քնել է այդ հեշտութեան մէջ եւ նման է կոյր եւ խուլ մարդու։ Եկեղեցու զանգերը, նմանուելով Երիքովի շուրջը պտտուող շեփորների ձայնին (Յեսուի օրօք) ի վիճակի են քանդելու եւ կործանելու ամէն մի պարիսպ, որպէսզի Աստուածային խօսքն ու Ս. Հոգու զօրութիւնը բացեն մեղաւորի աչքերն ու միտքը՝ նրան զղջումի ու ապաշխարութեան առաջնորդելով։ Երիքովը, ինչպէս ասում է Ս. Գիրքը (Յեսու, Զ, 1) ամուր եւ փակ քաղաք էր, ոչ ոք չէր մտնում եւ դուրս չէր գալիս այնտեղից։ Այդ քաղաքը «ոչ թէ Աստծուն էր ապաւինել, այլ իր պարիսպների զօրութեանը» (Եղիշէ) Աստ-ծու խօսքն ու Աստուածաշունչը միակն միջոցներն են՝ որ ի վիճակի են կոր- ծանել «երիքովեան» պարիսպները։ Կամաւոր եւ ակամայ մեղքերը նման են տաք ջրին եւ հնոցի հրին (Տաթեւացի)։ Ինչպէս տաք ջուրը կարող է զովանալ, նոյնպէս էլ ակամայ մեղքը կարող է փոխուել։ Իսկ ինչպէս որ հնոցի հուրը իր ջերմութիւնը չի փոխում, այնպէս էլ կամաւոր մեղքը գիտութեամբ ջերմանալով չի զովանում եւ չի փոխւում։ Զղջմամբ, խոստովանութեամբ եւ ապաշխարութեամբ միայն հնոցի ջերմութիւնը կարող է նուազել։
Ինչո՞ւ մարդը մեղքի մէջ ընկնելուց յետոյ չի ապաշխարում. չէ՞ որ տեսնելով մեղքի վնասակարութիւնը, նրա վատ ազդեցութիւնը, նա պէտք է ձգտի ազատուել դրանից։ Տաթեւացին այսպէս է նկարագրում այդ ընթացքը։
«Նախ երկչոտութիւն է ընկնում սրտի մէջ, թէ՝ մեղքը մեծ է եւ անհնար է ապաշխարել։ Մինչդեռ չպէտք է երկիւղել մեղքի ծանրութիւնից, քանի որ դա չի կարող յաղթել Աստծու գթութեանը։ Այնուհետեւ ամօթ է մտնում մտքի մէջ եւ մեղաւորը սկսում է մտածել, թէ ապաշխարութեան ծանրութիւնը չի կարող տանել»։ Մեղքի մէջ մնալու հեշտութիւնն ու սէրը համոզում է մեղաւորին, թէ՝ «դեռ ժամանակ կայ, յետոյ կապաշխարեմ»։ Այսինքն՝ մտածելով թէ երկար կապրի, մեղաւորը ընկնում է ապահովութեան սին գիրկը։ Իսկ թէ ինչ կլինի վաղը, ապագայում, մենք չգիտենք եւ յոյս դնել չիմացած բանի վրայ՝ սխալ է, քանի որ «հիմա է ընդունելու ժամանակը եւ հիմա է փրկութեան օրը» (Բ Կորնթ., 6, 2)։ Ուստի պէտք է շտապ ապաշխարել եւ չյետաձգել։ Երբ հրդեհ է բռնկւում տանը, անմիջապէս հանգցնում են եւ դուրս փախչում։ Նոյնը պիտի անել նաեւ մեղքի հրդեհի դէպքում, որը մտնելով մեր հոգու տունը, այրում է ու փչացնում։ «Երբ բանտում գտնուողը իմանում է, որ դուռը բաց է, անմիջապէս դուրս է գալիս։ Մեղքը մարդու համար բանտն է, իսկ դուռը՝ ապաշխարութիւնը» (Տաթեւացի)։
Աղբյուր` ter-hambardzum.net
#hayrminas #meghaner #surbheghine #հայրմինաս #մեղաներ #սուրբհեղինե

Пікірлер
Makar Ekmalyan - Ter voghormea
3:37
ARAR Choir (ԱՐԱՐ Երգչախումբ)
Рет қаралды 33 М.
Խոստովանության մասին
12:38
ShoghakatTVcompany
Рет қаралды 1,1 М.
إخفاء الطعام سرًا تحت الطاولة للتناول لاحقًا 😏🍽️
00:28
حرف إبداعية للمنزل في 5 دقائق
Рет қаралды 38 МЛН
А ВЫ ЛЮБИТЕ ШКОЛУ?? #shorts
00:20
Паша Осадчий
Рет қаралды 9 МЛН
Սուրբ Միւռոնը եւ Սուրբ  Էջմիածնի Մայր Տաճարը մեր ազգին բոլորը կը հետաքրքրէ
20:08
ՍԱՀԱԿ Բ. ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ - Badriark Sahak II
Рет қаралды 4,7 М.
Ինչպես ազատվել մեղքի զգացումից
8:54
ShoghakatTVcompany
Рет қаралды 4,2 М.
Մեղայ Աստուծոյ, Mexa Astco
4:54
Axotq Ar Astvac,Axotq Bjshkutyan Աղոթք Բժշկության
Рет қаралды 9 М.
ԱՊԱՇԽԱՐՈՒԹԵԱՆ ԵՒ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ
4:48
ՍՈՒՐԲ  ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԲՈՒԺԻՉ  ԱՂՈԹՔՆԵՐԸ
53:45
Armenian Church in Moscow
Рет қаралды 534 М.