Рет қаралды 886
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր իր խորհրդանշական այցի մասին.
Պարո՛ն նախագահ, ինչո՞ւ եք այցելության վայր ընտրել Սարդարապատի հուշահամալիրը։
Պետությունները Զինված ուժեր են ստեղծում, որպեսզի կարողանան ապահովել պետությունների տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և իրենց քաղաքացիների անվտանգությունը։ Այս առումով, այս պարզ ճշմարտության լավագույն դրսևորումներից մեկը Սարդարապատի ճակատամարտն է։ Եվ ես իմ խորհրդանշական այցելությամբ ուզում եմ դրա մասին հիշեցնել մեր ժողովրդին, մեր Զինված ուժերին և մեր սպաներին ու զինվորներին։
Պարո՛ն նախագահ, ինչպե՞ս կարձագանքեք Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններին՝ կապված Արցախի բանակցային գործընթացի հետ։
Մոտ օրերին կլսեք իմ արձագանքները: Տևական, հանգամանորեն կարձագանքեմ։
#Serzh_Sargsyan #3rdPresident #RA #Armyday #30thanniversary #Armed_Forces