Рет қаралды 4,071
Զգուշացում !
Խնդրում ենք չներբեռնել ,
չկրկնօրինակել այս ալիքի նյութերը ,
թե չէ առանց զգուշացման
կհեռացվեն ձեր ալիքներից ։
խոսք երաժշտություն Տաթևիկ Ներսիսյան
գործիքավորում կատարում Արմեն Աթանեսյան
Տեսահոլովակի ձևավորում Ռոման Աստոյան
Դաժան պատերազմը այս ինչ արեց
Մորս ուրախ սիրտը կսկիծով պատեց
Տարավ որդուն իր շատ սիրելի
Չգիտի ինչպես հիմա մխիթարվի
Այցելում եմ հաճախ մորս երազին
Ցույց եմ տալիս վայելքները դրախտի
Խնդրում եմ նրան արցունքով չթրջի
Հողն այն, որ լալիս է որդու շիրիմին
Կրկներգ.
Մամ ջան հերիք է դու արցունք թափես
Մամ ջան հերիք է իզուր քեզ տանջես
Տիրոջս տան մեջ ապահով եմ ես
Հավատա շուտով դու ինձ կտեսնես
Մամ դու միայն զորացիր ու քաջացիր
Մամ դու միայն հավատքով աղոթիր
Սրբիր արցունքը դու քո աչքերի
Տերը չի սիրում տանջվող սրտերի
2
Մամ ջան վկայիր երազը քո բարի
Ասա մայրերին որ իրենց որդիներին
Տեսել ես երկնքում Հիսուսի կողքին
Ճերմակ շորեր հագած առանց վերքերի
Համբերիր մոտ է օրը հանդիպման
Հիսուսն իր փառքով կգա անպայման
Կգրկես նորից սիրելի քո որդուն
Կապրես հավիտյան ինձ հետ երկնքում