Հրաժարվում են թոշակ-նպաստից ու ապավինում սեփական աշխատասիրությանը.Լերմոնտովոյի էթնիկ գույները

  Рет қаралды 30,909

Lori TV

4 жыл бұрын

Ծովի մակերևույթից 1825 մետր բարձրության վրա է գտնվում Լոռու մարզի Լերմոնտովո գյուղը՝ 1840-ին հիմնադրված գյուղն սկզբում Վոսկրեսենովկա էր կոչվում: Հետո, այն անվանակոչվել է Լերմոնտովո՝ ի պատիվ ռուս մեծանուն բանաստեղ Միխայիլ Լերմոնտովի: Այստեղ են աքսորվել Ռուսաստանի Տամբովի մարզի մոլոկանների 7 ընտանիքներ՝ այլադավանության համար: Ի դեպ, Վիքիպեդիա առցանց հանրագիտարանի տվյալներով, մոլոկանների առաջին սերունդների՝ Կովկասում վերաբնակեցումն սկսվել է Կասպյան ավազանում՝ Ղարաբաղի պրովինցիայում՝ Կըզըլ Կիշլակ բնակավայրում՝ 1830-ին: Աքսորված ընտանիքների սերունդներն էլ ձևավորել են Լերմոնտովոյի բնակչության կազմի շուրջ 80%-ը, 15 %-ը հայերն են, 5 %-ը եզդի Ասադովների շառավիղները: Մոլոկանները բարեհամբույր են, բայց տեսախցիկի հետ այնքան էլ հաշտ հարաբերությունների մեջ չեն: Նադեժդա Պոլյանսկայայի հետ ենք զրուցում, սկզբում խուսափում է տեսախցիկից, հետո շարունակում՝ կաթի գինն է շատ էժան: 200 դրամով ենք վաճառում: Հարևան Մարգահովիտից կաթ հավաքող մեքենան գալիս, հավաքում է 120 դրամով: Աշխատում ենք ու ապրում, չաշխատենք՝ չենք կարողանա գոյություն պահել: Հայերի ու եզդիների հետ խաղաղ ապրում ենք: Ինչու՞ անհաշտ լինենք, բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ նույն երկրի վրա ենք ապրում:
Խանութում հրաժարվում են զրուցել մեզ հետ: Մեկ՝ թե դեմ է մեր հավատքին, մեկ էլ՝ թե պարզապես չենք ուզում տեսախցիկի առջև խոսել: Խորհուրդ են տալիս գնալ դպրոց, միգուցե մեր հարցերին այնտեղ պատասխանեն: Հեռվից տեսախցիկը նշմարելով, ձիասայլով ռուս պատանին կախում է գլուխը, որքան մոտենում է՝ այնքան գլխարկով փակում դեմքը՝ որ չնկարահանվի:
Լերմոնտովոյի միջնակարգ դպրոցի բակում մեզ դիմավորում է տնօրեն Վահան Հովսեփյանը: Լերմոնտովոյից է: 1995-ից տնօրենն է: «Սովորական դպրոց է մեր դպրոցը, պարզապես՝ ինտերնացիոնալ»: Հովսեփյանի խոսքով՝ մոլոկաններն ունեն տոներ, որոնց ժամանակ երեխաներին դպրոց չեն ուղարկում: Առաջիկայում Կուշչին է՝ բերքահավաքի տոնը, փառաբանելու են բարձրյալին, որ այս տարի էլ իրենց առանց բերքի չթողեց: Ծնողներին փորձում են բացատրել, որ երեխաներին չզրկեն կրթության իրավունքից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն են, և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

Пікірлер: 11
@hexine8126
@hexine8126 4 жыл бұрын
Malekanner@ shat lav joxovurd en 👍🙏😘
@user-ly6ni3kt6w
@user-ly6ni3kt6w 3 жыл бұрын
Молодец настоящие русские как раз они традиционный их образ жизни!Настоящие люди!!
@SS-ui4qu
@SS-ui4qu Жыл бұрын
молокане очень хорошие люди, оставьте в покоя ,не надо вмешательство в их жизни
@kengen8370
@kengen8370 4 жыл бұрын
Ara ba mard chtoxi es amen inch@ gna es hervashen gyuxum hangist apri.
@user-ly6ni3kt6w
@user-ly6ni3kt6w 3 жыл бұрын
Инч этакыркир э??
@arshakeginyan2974
@arshakeginyan2974 3 жыл бұрын
Shat xelaci ev chist aprox mardik en maladec
@user-xg7nu3ph2w
@user-xg7nu3ph2w 4 жыл бұрын
Ay giuxapet esenc martel der ka maladec txa a mecatarov.
@user-xg7nu3ph2w
@user-xg7nu3ph2w 4 жыл бұрын
Maladec giuxapet jan.
@user-xk3mi7sl5r
@user-xk3mi7sl5r 4 жыл бұрын
U
@user-fv1cb4pc9z
@user-fv1cb4pc9z 3 жыл бұрын
Р
Жайдарман | Туған күн 2024 | Алматы
2:22:55
Jaidarman OFFICIAL / JCI
Рет қаралды 1,6 МЛН
Vivaan  Tanya once again pranked Papa 🤣😇🤣
00:10
seema lamba
Рет қаралды 31 МЛН
Жайдарман | Туған күн 2024 | Алматы
2:22:55
Jaidarman OFFICIAL / JCI
Рет қаралды 1,6 МЛН