Huawei Armenia-ն ներկայացրեց իր նորարարական լուծումները՝ բիզնեսի տարբեր ոլորտների համար

  Рет қаралды 126

How2B

How2B

Күн бұрын

Huawei Technologies Armenia-ն ներկայացրեց իր կողմից մշակված նորարարական լուծումները՝ Կոմերցիոն եւ Մատակարարման բիզնեսի համար նախատեսված բարձր տեխնոլոգիական լուծումների թեմայով միջոցառման ժամանակ։
Ընկերությունը՝ լինելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների և խելացի սարքերի առաջատար համաշխարհային մատակարար, միջոցառմանը ներկայացրեց իր թողարկած վերջին նոր մոդելները, ցուցադրեց Huawei-ի նորարարական լուծումների առավելություններն ու հնարավորությունները` բիզնեսի տարբեր ոլորտներում կիրառելու նպատակով:
«Մենք գալիս ենք Չինաստանից, սակայն ծառայում ենք ողջ աշխարհին»։ Huawei Technologies Armenia-ի տնօրեն Ժենգ Սիոսյուն այսպես ներկայացրեց ընկերությունը՝ նշելով, որ Huawei-ն ընտրում է ոլորտներ, որտեղ կարող է առավել հեռանկարային, երկարաժամկետ և զարգացող արժեքներ ստեղծել հասարակության համար։
«Ապագայում մենք ցանկանում ենք մեր գործընկերների և հաճախորդների հետ զարգացնել տարբեր ծրագրեր և հնարավորություններ՝ Հայաստանի համար բերելով ավելի տեխնիկական և կոմերցիոն արժեքներ։ Մենք Հայաստանում ենք և մենք աշխատում ենք Հայաստանի համար», - նշեց նա։
Միջոցառումը ներկայացրեց ընկերության կողմից մշակված առողջապահական և կրթության ոլորտում առաջարկվող լուծումներ, ինչպես նաև անդրադարձ կատարվեց Huawei կարևոր պրոդուկներից մեկին՝ տվյալների պահոց «Storage»-ին, որը տվայլների ապահով պահպանման լավագույն լուծումն է առաջարկում։
Միջոցառման երկրորդ մասում ներկայացվեց Huawei մատակարարման բիզնեսը՝ իր Huawei eKit բրենդով, որը ներառում է 50-ից ավել սարքավորումներ՝ ձևավորված հատուկ փոքր և միջին ձեռնակրությունների համար։ Այս լուծումն իր մեջ պարունակում է ինտերակտիվ էկրանների լուծումներ և լարային ու անլար ցանցային սարքավորումներ։
«Huawei eKit-ը նախատեսված է փոքր և միջին ձեռնարկությունների համար, տրամադրում է և՛ ցանցային սարքավորումներ՝ Wi-Fi-ներ, և՛ խելացի համագործակցության դիվայսներ, որոնք ներառում են ինտերակտիվ էկրաններ, ինչպես նաև այլ անհրաժեշտ սարքավորումներ: Դրանք կարող են օգտագործվել օֆիսային տարածքներում, ռեստորաններում, համալսարաններում և դպրոցներում», - նշեց Huawei Armenia-ի EBG Բիզնես զարգացման մասնագետ Շողեր Գալստյանը։
Team Systems-ը հանդիսանում է Team խմբի անդամ և զբաղվում է էլեկտրատեխնիկական, ցածրավոլտ IT համակարգերի նախագծմամբ և իրականացմամբ: 2024 թվականից ընկերությունը սկսել է համագործակցել Huawei-ի հետ՝ ՓՄՁ-ների համար նախատեսված լուծումների գծով և դարձել Հայատասնում Huawei eKit բրենդի պաշտոնական ներկայացուցիչը։
«Huawei-ը հանդիսանում է աշխարհում տելեկոմունիկացիոն և ICT ոլորտներում առաջատարներից մեկը և մենք հույսով ենք, որ մեր համագործակցության արդյունքում Huawei-ի առաջատար լուծումները մեծ գործածում կստանան նաև հայաստանյան շուկայում», - նշեց Team Systems ընկերության տնօրեն Նելլի Մալյանը։
Միջոցառմանը հրավիրված էին տարբեր ընկերությունների ղեկավարներ, վաճառքի մենեջերներ եւ պրոդուկտ մենեջերներ։ Այն անցկացվեց ինտերակտիվ քննարկումներով, քուիզերով, նվերների և մրցանակների հանձնումով, որի ընթացքում հավաստագիր տրվեց Team Systems ընկերությանը՝ որպես Huawei-ի Elite մատակարարման գործընկեր։
🔗Է՛լ ավելին տեսնելու համար հետևե՛ք մեր Յութուբյան ալիքին, կայքին և սոցիալական մեդիային՝
Ինստագրամում՝ / how2b.am
Տելեգրամում՝ t.me/how2bam
Ֆեյսբուքում՝ / how2b.am
ԼինքդԻնում՝ / how2bam
Մեր կայքը՝ how2b.am

Пікірлер
Please Help This Poor Boy 🙏
00:40
Alan Chikin Chow
Рет қаралды 23 МЛН
An Unknown Ending💪
00:49
ISSEI / いっせい
Рет қаралды 57 МЛН
Что не так с едой в США
27:29
Коля Ефимов
Рет қаралды 2,9 МЛН
Почему Арабы и Евреи всегда воюют?
19:22
Сложный Процент
Рет қаралды 1,7 МЛН
😱ЭТО СМАРТФОНЫ SAMSUNG!
1:00
Thebox - о технике и гаджетах
Рет қаралды 2,1 МЛН
Смартфоны через 10 лет
0:12
История одного вокалиста
Рет қаралды 190 М.
Что изменилось в iPhone за 3 года
1:00
Romancev768
Рет қаралды 182 М.