No video

Ինչպես 88-ը սկսվեց 85-ից․․․

  Рет қаралды 948

ikin

ikin

Күн бұрын

Գեղանկարիչ և հասարակական֊քաղաքական գործիչ Էմիլ Աբրահամյան։
Մարդ, որն իր երիտասարդ տարիքից՝ 1985-86 թթ․-ից աներեր կերպով գնաց իր մանկության երազանքի՝ ծննդավայր Արցախի ազատագրման ետևից։ Արվեստագետի խորը զգացողությամբ նա դեռ մանկուց ենթագիտակցորեն տոգորվեց հայրենատիրության պահանջով և արդեն երիտասարդ տարիքում գիտակցված կերպով գնաց այդ պահանջի ետևից։ Նվիրյալ հայրենասերը հաշվի չառավ բոլոր այն վտանգները, որ սպառնում էր սովետական պատժիչ բիրտ մեքենան և սկսեց իր պայքարը 85-86 թվականներին, համարձակ նամակներ գրելով, ստորագրություններ հավաքելով և ուղարկելով դրանք Սովետմիության բարձրագույն ատյաններ։
Մարդ, որ 87 թվականից՝ Իգոր Մուրադյանի և մյուս նվիրյալների հետ միասին, ձևավորեց 88-ի Արցախյան ազատագրական շարժման հիմքերը՝ դառնալով դրա ռահվիրաներից մեկը։
Իսկ հետո արդեն ղեկավարում էր Հադրութի շրջանի Ինքնապաշտպանական ջոկատների ստեղծումը, քանի որ օրհասական խնդիր էր դարձել արդեն Արցախի բնակիչների պաշտպանությունը բռնություններից և տարբեր հարձակումներից։ Այնուհետև, որպես ճարտարապետ, իր անձնական ներդրումն ունեցավ փլատակների վերածված բազմաթիվ տների վերականգնման գործում։
Հետագայում՝ տեսնելով ապազգային և հանցավոր վերնախավի կողմից ազգային֊ազատագրական պայքարի արդյունքների խեղաթյուրումն ու պետության զավթումը, չհաշտվեց, նորից մտավ պայքարի մեջ և Ժիրայր Սէֆիլյանի, Ալեք Ենիգոմշյանի, Գարեգին Չուգասզյանի ու մյուսների հետ նոր շնչով լծվեց ազգային֊ազատագրական պայքարին՝ որպես Սարդարապատ շարժման, Նախախորհրդարանի և Հիմնադիր խորհրդարանի անդամ մինչև վերջ տանելով իր խաչը։
Էմիլ Աբրահամյանը այն եզակի արվեստագետներից ու գործիչներից է, որ ապշեցուցիչ սկզբունքայնությամբ երբևէ չի երերացել և չի տրվել գայթակղության։
Նա այսօր էլ այնպիսին է, ինչպիսին եղել է 35 տարի առաջ՝ սկզբունքային, համեստ ու մարդկային բարձր որակներով օժտված անհատականություն, որի մասին ոչ բոլորը գիտեն, որին շատերը գուցե չեն ճանաչում։
Եվ թերևս հենց դա էր պատճառը, որ միտք հղացավ ստեղծելու այս ֆիլմերը, որոնք ձեզ կօգնեն ճանաչել և հասկանալ, թե ինչպես դեռ 85-86-ին սկսվեց 88-ը, և որքանով ճակատագրական եղավ նաև նրա անհատական ներդրումը Արցախի ազատագրման և Հայաստանի ինքնիշխանության պայքարում։

Пікірлер: 6
@SN1X999
@SN1X999 4 жыл бұрын
Շնորհակալ եմ, հարգելի Սյուզան ջան, որ այսպիսի հետաքրքիր հանդիպում կազմակերպեցիք...
@gohararshakyan4668
@gohararshakyan4668 4 жыл бұрын
Հրաշալի ֆիլմ է, ապրե՛ն ստեղծողները․․․Էմիլի մասին չգիտեի, որ նաև գեղանկարիչ է․․․
@agevorgyan8242
@agevorgyan8242 4 жыл бұрын
Հրաշալի արվեստագետ, մեծատառով մարդ՝ Էմիլ Աբրահամյան👏👏👏
@harutyunkarapetyan3870
@harutyunkarapetyan3870 4 жыл бұрын
շատ ապրես Սյուզան ջան:
@marinaoganisyan2412
@marinaoganisyan2412 4 жыл бұрын
Շնորհակալ եմ, հարգելի Սյուզան ջան, նման մտահղացման համար: Ժամանակն է հասարակությունը ճանաչի իսկական հայրենասերներին:
Gli occhiali da sole non mi hanno coperto! 😎
00:13
Senza Limiti
Рет қаралды 22 МЛН
Incredible Dog Rescues Kittens from Bus - Inspiring Story #shorts
00:18
Fabiosa Best Lifehacks
Рет қаралды 28 МЛН
Joker can't swim!#joker #shorts
00:46
Untitled Joker
Рет қаралды 41 МЛН
Ռեպորտաժ Դժոխքից
18:05
ikin
Рет қаралды 2,6 М.
Кто убил СССР: называем поименно
54:09
НО.Медиа из России
Рет қаралды 137 М.
Gli occhiali da sole non mi hanno coperto! 😎
00:13
Senza Limiti
Рет қаралды 22 МЛН