Рет қаралды 13,803
Այսօր կխոսենք Թեոդոր Հերցլի կողմից հրեական ազգային պետություն ստեղծելու գաղափարի, սիոնիզմի և Օսմանյան կայսրության տիրապետությունում ապրող հայերի ազգային-ազատագրական պայքարի փորձի և դրանց միջև առկա կապի մասին:
Հերցլը մեծ հետաքրքրությամբ հետևում էր Օսմանյան կայսրության տիրապետությունում ապրող հայերին, ովքեր այդ շրջանում պայքարում էին ինքնության, իրավունքների, ինքնավարություն ստանալու համար։ Այդ նույն կայսրության մաս էր կազմում նաև Պաղեստինը։ Հերցլը լավ պատկերացնում էր հայերի աղետալի դրությունը, ովքեր իրենց հայրենիքում ենթարկվում էին ֆիզիկական ոչնչացման և պաատրաստ էր ամեն ինչի՝ թույլ չտալու համար սեփական ազգի նմանօրինակ ճակատագրի կրկնությունը։ Ըստ նրա հայ ազատագրական շարժման ղեկավարները սխալվել էին, թե՛ տեսական, թե՛ գործնական հարցերում, իսկ ամենամեծ սխալը համարում էր անգամ ամենափոքր հարցերը մեծ տերությունների օգնությանն ապավինելը և ոչ թե սեփական ուժերով լուծելու անհեռատեսությունը։
Հաշվի առնելով հայերի պայքարի փորձը՝ Հերցլին հաջողվեց ճշգրիտ քայլեր իրականացնել և հասնել Իսրայել պետության ձևավորմանը։ Այս պայքարների փորձի համեմատությունը ցույց է տալիս, որ նույնիսկ հին ազգերը, ինչպիսիք են հայերն ու հրեաները, կարող են ունակ լինել ազգային վերածննդի և պետականության ձեռքբերման՝ պահպանելով կապն իրենց պատմության ու ավանդույթների հետ: