Рет қаралды 66,191
Ինչու՞ Է ձեզ թվում թէ հաջողությունը երբեմն երես Է թեքում ձեզանից: Այս աշխարհի կարծիքը հաջողության մասին սխալ է, որովհետև ժամանակավոր է: Երբ Աստված գիշեր ցերեկ աշխատում է մարդուն առաջնորդելու դեպի իսկական ու հավիտենական հաջողության, մարդուն թվում է հաջողությունը երես է թեքել իրենց:
Մի անգամ մի հարուստ մարդու դաշտերը շատ բերք տվեցին: Նա արդեն այնքան հարուստ էր, որ որոշեց շուտ թոշակի անցնել ու ասեց, «հիմա ամեն ինչ ունեմ, կհանգստանամ, կուտեմ, կխմեմ ու երջանիկ կլինեմ:» Մենք ինչ ենք ասում այսպիսի մարդուն, «հաջողա՞կ»: Քանի՞ մարդ, կամ քանի Քրիստոնյա կուզենար այպիսի հաջողակ լիներ: Եթե դուք էլ կուզնայիք այսպիսին լինեիք, ապա ուշադիր լսե՛ք, որովետև Աստուծո Որդին, Ավետարանում այս տեսակ մարդուն «անմիտ» կոչեց:
Ուրեմն ինչու է շատերին, հատկապես երիտասարդներին թվում, թէ այն ինչ իրենք կոչում են հաջողություն, իրենցից երբեմն երես է թեքում: Ի՞նչ է կատարվում: Արդյո՞ք Աստված դադարեց խոսել մարդու հետ: Իհարկե ոչ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է. «Իմ Հայրը մինչեւ այժմ գործում է, ուրեմն ես եւս գործում եմ»։ (Հովհ. 5:17) Ուրեմն Աստված միշտ աշխատում է մեզ փրկելու համար, Պողոս առաքյալն էլ ասում է, որ ամեն ինչ մեր կյանքում մեր բարիքի համար է կատարվում (Հռոմ. 8:28):
Ուրեմն, եթե դու հավատում ես Աստուծո Որդու խոսքերին, ապա այն ինչ դու փնտրում ես, որպես հաջողություն, դու այն փնտրում ես սխալ տեղում, մի այնպիտի վայրում, որտեղ այն չկա: Իսկ ի՞նչ կա այնտեղ: Այնտեղ պարզապես կա խաբուսիկ ու անցողիկ մի երազ, որը փաթեթավորված է գեղեցիկ ու գունավոր տուփի մեջ, դրա համար էլ գրվավիչ է:
Եթե գնաս դրա ետևից, ապա մշտական պագևը կկորցնես: Իսկ ժամանակավորը ստանալով, այն շուտով կանցնի ու դու կտխրես ու կհիասթափվես:
Հիմա, չկարծեք, թէ նյութական հարստությունը վատ բան է: Հին Կտակարանում նյութական հարստություն ունեցող սրբեր կային, ինչպես օրինակ Աբրահամը, Դավիդ Մարգարեն, Հոբը և այլոք: Բայց երկու պայման կա որ նրանք պահել էին:
Առաջին, նրանք նախ հարուստ էին Աստուծով: Սիրում էին Աստծուն ու ապրում Նրա Պատվիրաններով: Հետևաբար, նրանք հարուստ էին Աստուծով, այլ ոչ թէ նյութական ժամանակավոր բարիքներով: Նրանց սիրտը հարուստ էր Աստուծո սիրով: Իսկ Աստված ուզում է, որ իր հավատարիմ զավակները ոչ մի բանի կարիք չունենան: Տեր Հիսուսն ասեց «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, միթէ քա՞ր կտայ նրան» (Մտ 7:9) ու ավելացրեց որ մեր երկնավոր Հայրը գիտե մեր կարիքների մասին:
Երկրորդ: Հին Կտակարանի հարուստ մարդիկ ազնիվ աշխատանքով ու Աստուծո շնորհքով էին վաստակել իրենց տրվածը: Ում աշխատացրել էին, աշխատավարձ էին տվել: Իրավունք չէին խլել: Մարդ չէին ծեծել: Զոռբայություն չէին արել: Մարդկանց վերևից չէին նայել: Իսկ եթե սխալվել ու մեղք էին գործել, ապա զղջացել էին ու դրա հետևանքն ընդունել էին որպես արդար հատուցում:
Սիրելի բարեկամ: Դու հաջողություն ասվածը սխալ տեղում մի փնտրի: Տեր Հիսուսն այդ անմիտ մարդուն ասեց, հոգիդ այս գիշեր քեզանից պահանջելու են, ում պիտի մնա այս ամենը, որ կուտակել ես, ու հույսդ էլ դրել վրան: Եվ ավելացրեց. «Նույնպես է նաեւ նա, ով իր անձի համար գանձ կհավաքի եւ Աստուծով չի հարստանա»։ (Ղկ 12:21)
Իսկական հաջողությունը, Աստուծով հարստանալն է, կյանքով լցվելը, որը երբեք չի վերջանալու: Երբ որ քո Աստծուն թողած քո միտքը զբաղեցնես ժամանակավոր ու անցողիկ բաներով, ապա իմացիր, որ քո երկնավոր Հայրն այնքան է քեզ սիրում, որ ամեն ինչ անելու է որպեսզի քո միտքն ու սիրտը, քո կամքով ետ թեքես դեպի իրեն ու մշտական հաջողությունը ստանաս: Նա սպասելու է քո վերադարձին: Վերջապես, ո՞ր հայրը քար կտա իր զավակին, երբ զավակին հաց է պետք:
Իսկ ինչ վերաբերվում է մյուս բաներին, ապա նրանք սրանից հետո, քեզ «կտրվեն ավելիով:» (Մաթ. 6:33)
Ուրեմն դու քեզ հարց տուր: Աստված հիմա քեզ երկնքից նայելով ի՞նչ կասի: Կասի «անմի՞տ,» թէ կուրախանա որ սիրտդ հարստացնում ես իր ներկայությամբ, ձեռքերդ էլ բարի գործերով ու մարդասիրությամբ: