Ինչու են ամուսինները դավաճանում և ինչպես կանխել ընտանեկան դավաճանությունը

  Рет қаралды 49,474

Armen Hareyan

Armen Hareyan

5 жыл бұрын

Ամուսնական դավաճանությունը մեծ մեղք է: Տեր Հիսուսն այն կոչում է շնություն: Երբ այն կատարվում է ընտանիքում, կինը կամ ամուսինը նոր են ուշքի գալիս թէ ինչու այսպես կատարվեց և ինչ անել, ինչպես հաղթահարել, ինչպես ներել ու շարունակել ապրել: Ճիշտ է, Աստուծո Որդին՝ մեր Փրկիչը արտոնություն տվեց պոռնկության պատճառով բաժանվելու, բայց սա միայն արտոնություն է, այլ ոչ թէ պատվիրան կամ հրաման: Դրա համար շատ ընտանիքներում խոհեմ ու մտածող մարդիկ սեփական անձը զոհում են ու վիրավորանքը կուլ տալիս, ներելու և ընտանիքը պահպանելու համար:
Բայց գիտե՞ք, մի սպասեք, որ այդ օրը գա նոր մտածեք թէ ինչ պիտի անել ու ինչպես վարվել: Եթե այն ընտանիքները, որտեղ դավաճանություն էր եղել, պետք եղածն անեին, ապա հնարավոր էր կանխել դավաճանությունը: Իսկ ինչպես կանխել դավաճանությունը: Այսօրվա կյանքն այնքան է մեղքով ու գայթակղությունով լցված, որ այս շնությունը դեռ միլիոնավոր մարդկանց կյանքեր է ներխուժելու: Ուրեմն ինչպ՞ս կանխել ամուսնական դավաճանությունը:
Եկեք նախ հասկանանք կնոջ կամ ամուսնու դավաճանության պատճառը, հետո նոր խոսենք դա կանխելու մասին: Ամեն ընտանիք իր պատճառներն ունի: Բայց կան ընտանեկան դավաճանության ընդհանուր ու մեծ պատճառներ, որոնք որոշիչ են բոլոր ընտանիքների համար, նույնիսկ երբ դա լինում է այն ընտանիքներում, ովքեր իրենց Քրիստոնյա են կոչում:
Ամուսնական դավաճանությունը կատարվում է այն ժամանակ, երբ մարդը կորցնում է Աստուծո նկատմամբ երկյուղը: Այդ ժամանակ նրան էլ ոչ մի կարող ուժ ետ չի պահում գայթակղությունից: Ոչ կինը կամ ամուսինը, ոչ երեխաները, ոչ բարեկամները չեն կարող նրան ետ պահել շնությունից, եթե նա այդ պահին կորցրել է Աստուծո նկատմամբ երկյուղը: Նա էլ պատասխանատվություն չի զգում՝ ոչ հատուցման, ոչ էլ դատաստանի: Ընտանիքներում ամուսինները դավաճանում են իրար որովհետև նրան իսկապես իրար հետ ու իրար համար չեն աղոթում, կամ ընդհանրապես չեն աղոթում: Ամեն օր Աստվածաշունչը չեն սովորում: Երբ սկսում են բացակայել Պատարագից ու ամեն Կիրակի Պատարագի չեն մասնակցում որպեսզի Քրիստոսին՝ մեր Փրկչին ընդունեն իրենց մեջ: Ու այսպիսով մարդն աստիճանաբար կորցնում է իր մարդկային ինքնությունը, նրա կորցնում է իր Քրիստոնեական ինքնությունը, բնութագիրը, նա կորցնում է իր բարոյական ու էթիկական արժեքները, որովհետև նա արդեն կորցրել է իր հոգևոր արժեքը: Նա դադարել է երկյուղել Աստծուց: Ու այսպիսով մարդը սկսում է դառնալ նյութապաշտ: Ինչքան էլ ինքն ասի «ես Քրիստոնեա եմ», ինքը դարձել է նյութապաշտ, աշխարհիկ ու հաճույքասեր: Ու նա դառնում է մի մարդը, որը ամոթի ոչ մի զգացում իր սրտում չունի ոչ իր մտքերի, ոչ իր խոսքերի, ոչ էլ իր գործերի համար: Սա մի օր անպայման կդավաճանի իր կնոջը կամ իր ամուսնուն՝ նայած գայթակղության ուժից:
Իսկ հնարավո՞ր է ամուսնական դավաճանությունը կանխել:
Այո, եթե ընտանիքներում ամուսինն ու կինը, կամ գոնե մեկը, անի այն բոլոր բաները, որի մասին քիչ առաջ նշեցի, որպեսզի իրենց ընտանիքում միշտ բարձր պահվեն հոգևոր արժեքները:
Ձեր ընտանիքում սիրեք Աստծուն: Երբ որ ասում էք Աստված ի նկատի մի ունեցեք ձեր ցանկությունների կատարողը, այլ Քրիստոսին, իրական Աստծուն ու իր պատվիրաններին: Ամեն օր մի քանի անգամ աղոթեք: Սկսեք աղոթել միասին ու իրար համար, ձեր երեխաներին համար: Ամեն օր Աստվածաշունչը կարդացեք: Տան մեջ բարձր կարդացեք մեկդ մեկի համար և ձեր երեխաների համար: Սնահավատ բաների ետևից մի ընկեք ու ձեր միտքը մի զբաղեցրեք այդ բաներով, այլ դրա փոխարեն ամեն Կիրակի Սբ. Պատարագին մասնակցեք Քրիստոսի հետ իսկապես հաղորդվելու նպատակով ու ծարավով: Միասին բարի գործեր արեք, ծածուկ ու թաքուն, որպեսզի մարդկանց երևալու համար չլինի, այլ որպեսզի Աստծուց վարձ ստանանք: Ամեն ինչի մեջ նախ և առաջ Աստուծո հետ ապրելը փնտրեք ու նրա արդարությունը: Եվ այս ամենից հետո, մնացած բաները ձեզ կտրվի ավելիով:
Տեսնու՞մ էք, այս ամենն անելով, դուք ձեր կյանքն ու ամուսնությունը, ձեր ընտանիքն ու տունը կսարեք ամուր հոգևոր հիմքի վրա: Հոգևորն ավելի բարձր է քան բարոյականը: Եթե հոգևորը փլվի, բարոյականը չի դիմանա ամեն փորձության: Ուրեմն այս բարի բաներն անելով, դուք ձեր տունն ու սերը կկառուցեք իրական ժայռի վրա, որը կլինի ամուր ու կյանքի գայթակղությունները ինչքան էլ գան, չեն կարող դրան սասանել: Այդ ժայռը Քրիստոսն է: Եթե ձեր ընտանիքն ու սերը Քրիստոսի վրա կառուցված եղավ, այն կլինի անսասան, ամեն ինչի կդիմանա, ոչ մի բան չի կարող այն քանդել: Դա նման է տունը ժայռի վրա կառուցելուն: Իսկ եթե ձեր ընտանիքը պարզապես միայն խարխուլ սիրո ու խարխուլ բարոյականության վրա կառուցված լինի, ապա դա նման կլինի ծովի ափին տունը կառուցել ավազի վրա: Երբ փոթորիկ ու մեծ ալիքներ լինեն, այն կքանդվի:
(Բաժանորդագրվեք առաջիկա զրույցների համար: Եկեք միասին տարածենք Ավետարանը: Եթե ցանկանաք օգնել, կարող էք նվիրաբերել այստեղ www.tinyurl.com/barekam որպեսզի Աստուծո Խոսքը կարողանանք ավելի շատ մարդկանց հասցնել):

Пікірлер: 100
@gyulnarahovsepyan7068
@gyulnarahovsepyan7068 4 жыл бұрын
Այո ճիշտ եք եթե մարդը Աստծո երկյուղը չունի ընդունակ է այդպիսի քայլերի Աստծո պատվիրանները կատարելով մենք մեր տունը կկառուցենք ամուր ժայռի վրա Տեր Հիսուս Քրիստոս օրհնի ձեզ շնորհակալություն ամեն
@user-nl1rm7wv6g
@user-nl1rm7wv6g 2 жыл бұрын
Շատ ճշմարիտ քարոզներ Փառք Հիսուսին փառք մեր երկնային հորը ամեն
@user-nl1rm7wv6g
@user-nl1rm7wv6g 2 жыл бұрын
Արմեն եղբայր շատ շնորհակալ ենք միշտ այսպիսի գրագետ և ճշմարիտ քարոզների համար, Արմեն եղբայր շնորակալ էմ աստծուն, որ դուք կաք, և աստծո խոսքն էք սովորեցնում, ձեր քարոզները ինձ շատ էն օգնում, և շատ բան էն սովորեցնում
@LiannaGhazaryan88
@LiannaGhazaryan88 5 жыл бұрын
Շատ շնորհակալ եմ Ձեզ
@user-lg5hm1cu3r
@user-lg5hm1cu3r 5 жыл бұрын
Shat xorimast eq bacatrum,shnorhakal em ...
@RipaSar
@RipaSar 8 ай бұрын
Ես այս քարոզի կարիքը այնքան շատ ունեի։ Չեք էլ կարող պատկերացնել ինչքան ժամանակին էր։ Անչափ շնորհապալ եմ։ Աստված բոլորիս հետ Ամեն
@araqsyamikaelyan3427
@araqsyamikaelyan3427 5 жыл бұрын
Shat apreq exbar Jan astvac pahapan
@hakoblalazaryan7376
@hakoblalazaryan7376 2 жыл бұрын
ԱՄԵՆ🙏🙏🙏
@ninaabrahamyan4483
@ninaabrahamyan4483 4 жыл бұрын
Ճիշտ է
@vardganc2512
@vardganc2512 3 жыл бұрын
Շատ գեղեցիկ միտք🙏🙏🙏🙏🙏🙏
@norofaraday2695
@norofaraday2695 2 жыл бұрын
Շնորհակալ եմ🙏🙏🙏
@gayanearshakyan9983
@gayanearshakyan9983 4 жыл бұрын
Շատ խրատական է ,փառք Աստծո
@alvinayan7880
@alvinayan7880 5 жыл бұрын
Amen
@arturaleksanyan8468
@arturaleksanyan8468 5 жыл бұрын
"Եթե Աստված չկա, ուրեմն ամեն ինչ կարելի է"- Այսպես են մտածում բոլոր ճշմարիտ արժեքներին դավաճանողները։
@mariamivanova3205
@mariamivanova3205 4 жыл бұрын
Astvac ka u goyutyun uni ayn amen@ inch tesnum es kataryal Astco cerqova stexcac naev du vor stexcela qez isk ov chi vaxenum Astcuc amen ban el kani et mard@ chuni Astcun ir kyanqum
@tikinanna5634
@tikinanna5634 5 жыл бұрын
Thanks, Hagelem Astchu sparazenutyun,dra hamar,azath, aranch vaxe,patasxanum em, Chsmartutyunech chen vaxenu, ayl ujexacnume,antesanelen,tesanele,Surb Hogen xndrelov Astchun,Parqh vordun ,Hor Amena Barchyal,Surb Hogun Amen
@erikkhachatryan3434
@erikkhachatryan3434 Жыл бұрын
Շատ ճիշտ է։
@hrachohayyerevan9175
@hrachohayyerevan9175 4 жыл бұрын
Amen 🙏
@annamargaryn8051
@annamargaryn8051 Жыл бұрын
AMEN TER JAN , AMEN TERS FRGI IM ENTANIQS CHARIC U FORCANQIC , AMEN 🙏🙏🙏
@annasargisyan5388
@annasargisyan5388 5 жыл бұрын
Es havatum em hnaravore kanxel davachanutyune es im astcun shatem sirum
@vatibaroyan1680
@vatibaroyan1680 4 жыл бұрын
Du karoxeq inc ognel eselem Astcun havatum
@mariamivanova3205
@mariamivanova3205 4 жыл бұрын
Havatalov axotq ara ete iskapes havatum es
@hasmikpanoyan1262
@hasmikpanoyan1262 4 жыл бұрын
AMEN🙏🙏🙏🙏
@tikinanna5634
@tikinanna5634 5 жыл бұрын
Yev amen mekhn er berne krelu,Amen
@arevikarevik3236
@arevikarevik3236 4 жыл бұрын
Մերսի շաաաաաատ
@narinemazmanyan5005
@narinemazmanyan5005 3 жыл бұрын
Shat shnorhakal em bari xorhurdneri hamar, Astvats orhni u pahapan lini boloris @ntaniqnerin.🙏😊Anshusht menq el piti sirov u hogatarutyamb katarenq Astso kamq@ ev dranov isk erjankacnenq mez u mer koxakcin.
@Alla-rm7yq
@Alla-rm7yq 5 жыл бұрын
Tox inc neren dxamardik, bayc grete misht arajinn nranq en davajanum irenc kananc u hamarum en vor da normal e irenc kareli e. Aprenq miayn mer Tiroj xosqov u patvirannerov Amen
@ahareyan
@ahareyan 5 жыл бұрын
Ես չեմ կարող ասել թէ միշտ առաջինն ով է անում, ոչ մեկը չի կարող սա ասել, բացի եթե չիմանա բոլոր ընտանիքների սրտերն ու կարողանա քննել գաղտնիքները: Բայց այստեղ խոսքը նրա մասին է, որ և կինը և տղամարդը պիտի կանխազդիչ լինեն (proactive): Եթե կինը տեսնում է, որ իրենց ընտանիքում կյանքը առաջանում է առանց Աստուծո, ուրեմն նա պիտի սթափվի (եթե տղամարդը չի անում դա), ու կանխազդիչ լինի, որ իրենց սրտերում Աստված լինի: Օրինակ, թող երբ մարդը գործից գալիս է տուն, մի քիչ հավատքի մասին խոսեն, մի քիչ Ավերտարան սովորեն, ասեն արի Կիրակի օրը միասին Պատարագի գնանք ու մեր կյանքը վերանորոգենք: 1000 բան կարելի ա անել:
@Alla-rm7yq
@Alla-rm7yq 5 жыл бұрын
@@ahareyan hamacayn em dzer het liovin mer kyanqum hima aveli shat hogevorn e pakasum . Tiroj xaxaxutyun lini mer bolori srterum
@lalyokhakobyan4071
@lalyokhakobyan4071 5 жыл бұрын
Armen Hareyan Ձեր խոսքը որ լսում եմ ;. այնքան համոզիչ ու հուսադրող է;որ ձեզ լսելուց մի պահ մոռանում ես խնդիրներիդ մասին;բայց իրականությունը այլ է։Ինչ կասեք եթե ամուսինը հոգեվոր չի ;ու բոլոր խնդիրները գալիս են դրանից;Աղոթում եմ ;բայց երբեմն թվում է միգուցե սխալ ընտրություն եմ արել;առանց Աստծո կամքը հարցնելու ;դրա համար էլ այսպես է։Ինչ խորհուրդ կտաք՞
@ahareyan
@ahareyan 5 жыл бұрын
@@lalyokhakobyan4071 Եթե ամուսինը հոգևոր չէ, ուրեմն դա կնոջ խաչն է: Չէ՞ որ նա ինքը իր կամքով է ամուսնացել: Քրիստոսն ասում է, որ եթե մենք ուզում ենք իր աշակերտները լինել ապա պիտի վերցնենք մեր խաչն ու հետևենք իրեն հոժարապես: Այ սրա համար է Պողոս առաքյալն ասում, որ Քրիստոնյան միայն Քրիստոնյայի հետ պիտի ամուսնանա: --- Բայց մխիթարություն կա: Առաքյալն ասում է, որ եթե մեկը հոգևոր է, ապա նրա համբերությունն ու խոնարհությունը կպարգևատրվի Աստուծո կողմից և ինչ իմանաս, մի օր մի գուցե ամուսինն էլ դարձի գա:
@gevorkbabayan
@gevorkbabayan 5 жыл бұрын
Voch misht.
@ellaxachatryan9108
@ellaxachatryan9108 5 жыл бұрын
Mianshanak chisht eq amen.
@user-ex8rz7vq5x
@user-ex8rz7vq5x 10 ай бұрын
Parq Tiroj Parq Hisusin ❤❤❤apreq havatqov
@rimamirzoyan5235
@rimamirzoyan5235 5 жыл бұрын
ayo🙏🙏🙏
@naradavtyan4320
@naradavtyan4320 3 жыл бұрын
Ameeen
@sonmatevosyan1529
@sonmatevosyan1529 Жыл бұрын
🙏🙏🙏
@svetadalaryan880
@svetadalaryan880 11 ай бұрын
Shat jisht eq asym,ayn amysinn e davajanym knojn ov voch vax chyni Astco handep y yndanrapes voch mi srbytyun chyni, jisht aydpisin e im amysiny , im amen mi orn sksvum y avartvym e Astcyn axotelov ,xndrelov ,bayc 10 tari sharynak cavoq im kyanqym voch mi lav ban chi linym amen arymov, miayn hogekan ev fisikakan cav erevi da el im xachn e vor piti krem im amboxj kyanqum😢
@armineabrahamyan2812
@armineabrahamyan2812 2 жыл бұрын
А м е н 🙏🙏🙏🙏🙏🙏🙏
@mey9983
@mey9983 Жыл бұрын
Isk vonc varvel yete kaskacumes vor amusint davajanel e bayc paster chunes? Axotumem bayc hangist chem gtnum.
@user-pv2kb9yf9c
@user-pv2kb9yf9c 3 жыл бұрын
եթե ամուսնացած չեք և սեռական կյանքեք վարում հարցը աղջիկների մասինե ամենամեծ շնություննե ու ասզսպվածությունը
@lilok6594
@lilok6594 2 жыл бұрын
էտ վերաբերում ա նաև տղաներին
@user-vd8te7rz1s
@user-vd8te7rz1s 5 жыл бұрын
Es havatum em vor miyayn tirojmov karox enq haxtaharel nmanatip ev inchu che yuraqabchyur xndir lini da @ntanekan te urich inch vor xndir.Tox Astvac orhni bolori @ntaniqner@ ev tox bolornel pntren Astcun ev pind brnen nranic qanzi amen ban unaynutyun e ev miyayn Ter Hisus Qrostosne haverjakan
@tiruhighazaryan7611
@tiruhighazaryan7611 5 жыл бұрын
Hargeli Armen dzer xorhurd tvac kinoneric prkvir expayr filmy diteci ev karox em asel dzez shat shnorhakal em bacarik film aydqan xorimast xosqer chkan
@Movses3105
@Movses3105 5 жыл бұрын
Barev dez. Vor xndrem kaseq vonc charem et film@.
@tiruhighazaryan7611
@tiruhighazaryan7611 5 жыл бұрын
Es nayel em you tubov parzapes greq spasaysa brat kberi kam Armen Hareyani toxac hxumov tvyal videoi tak
@Movses3105
@Movses3105 5 жыл бұрын
Mersi shat
@tiruhighazaryan7611
@tiruhighazaryan7611 5 жыл бұрын
Xndrem
@ahareyan
@ahareyan 5 жыл бұрын
@@Movses3105 Տիրուհի ջան, փառք Աստուծո որ օգտակար եղավ: Ծովիկ ջան ֆիլմի հղումը կարող էք գտնել այս ձայնագրության կոմենտների մեջ: kzbin.info/www/bejne/gKWUaqagi9t6kNE
@lovsepyan4014
@lovsepyan4014 4 жыл бұрын
Ընտանիքը պահողը կինե եթե սիրռւմ է ամռւսնռւն
@user-fm6jb6yl4i
@user-fm6jb6yl4i Жыл бұрын
Ум Сири, давачанин?
@martiroslalayan9517
@martiroslalayan9517 2 жыл бұрын
ՆԱ ՈՎ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ Է ՍԱՏԱՆԱՅԻ ՈՐԴԻ Է
@user-uh7sj2du9m
@user-uh7sj2du9m 10 ай бұрын
AYO
@aramharutyunyan6406
@aramharutyunyan6406 4 жыл бұрын
parq tirojn
@arpiarpi879
@arpiarpi879 2 жыл бұрын
knereq mi ban harcnem ..erazum Hisusin tesnel@ inchi nshane 🙏
@arpiarpi879
@arpiarpi879 2 жыл бұрын
@@user-qq2fr3qe3s jptumer erknqic u esorelem tesel
@arpiarpi879
@arpiarpi879 2 жыл бұрын
@@user-qq2fr3qe3s che bayc kardumem Astvacashunch
@arpiarpi879
@arpiarpi879 2 жыл бұрын
@@user-qq2fr3qe3s parq Tiroj@🙏
@tiruhighazaryan7611
@tiruhighazaryan7611 5 жыл бұрын
Chist e
@Anna-nh6dr
@Anna-nh6dr 5 жыл бұрын
իս ինչպես կանխել այն դեպքում, երբ ամուսինները ապրում են իրարից հեռու,երբ գնում են արտերկրյա աշխատանքի,և օրերից մի օր կամ ամուսինն է դավաճանում,կամ էլ հակառակը? Շնորհակալ եմ խորհուրդների համար, Աստված պահապան լինի բոլորին, Ամեն!
@Anna-nh6dr
@Anna-nh6dr 5 жыл бұрын
@Love wins Շնորհակալ եմ խորհրդի համար, բայց իմ հարցս ուղղված էր Եղբայր Արմենին, շատ էի ուզում իմանալ նրա կարծիքը այդ մասին, և ոչ մի կապ չունի իմ հետ բարեբախտաբար, ուղղակի այսօրվա տեսանյութի թեման է դավաճանություն,և քանի որ Մեր Հայաստանի ցավոտ հարցն է արտերկրյա աշխատանք,դրանից էլ չի բացառվում նաև դավաճանություն- ներ,Իսկ ինչ վերաբերում է ինձ, Փառք Աստծո մեր մոտ ամեն ինչ կարգին է, 30 տարվա ամուսնական երջանիկ կյանք... Աստված բոլորին պահապան լինի! Ամեն
@ahareyan
@ahareyan 5 жыл бұрын
Աննա ջան ես միշտ կողմնակից եմ, որ երբ ամուսինը խոպան է գնում, կինը պիտի հետը գնա: Արտագնա աշխատանքը հին ժամանակներից էլ վատ է եղել ընտանիքի համար: 18-19րդ դարում էլ հայերն Արևմտյան Հայաստանից Կոստանդնապոլիս են գնացել աշխատելու և այնտեղ սիրածներ պահել: Բազում պատմություններ կան այս մասին: Ավելի լավ է մի բուռ հաց ու պանիր բայց ամուսինները միասին, քանի երկու բուռ, բայց իրարից անջատ ու գայթակղության առաջ միայնակ:
@user-dn9ee6im6i
@user-dn9ee6im6i 5 жыл бұрын
amen inch esht e xoskerov baych voch mi ban ench enpes chi linum ,es unem barekamner gyuxum voronch amusinern rusastan en u rusnerich erexek en unenum taza @ntanikner en karuchum kam esim inchkan en frfrum el aselu chi isk ir xexch kanayk mnum chxayn kisurneri u banbasox harevaneri et estex voch mi ban menk chenk kara poxenk kyankn mez trvela sxalvelu amar ete estex chpoxhatuchvenk u lav chaprenk apa mer zxchman apashxarutyan hanperutyan u bari srti amar menk mahich heto kstanank mez hasanelikn hishenk vor martaspann arajinn ancav draxt Astvach mecha ev ira sern havitenakan
@ahareyan
@ahareyan 5 жыл бұрын
@@user-dn9ee6im6i Հասկանում եմ, լավ օրից չի որ Ռուսաստաններն են գնում: Բայց եթե ավելի շատ վաստակելու համար է, թող կանանց էլ տանեն, եթե նույն բանն է գալու, թող մեր երկրում քչով մի բան գտնեն բայց իրենց ընտանիքի կողքին լինեն: Կամ էլ հող մշակեն, որ միշտ առատաբար ու արդարաբար վարձատրում է քրտնաջան աշխատողին: Թէ չէ, հակառակը այդպես է լինում սովորաբար, ինչպես գրեցիք: - Հեշտ լուծում չկա:
@user-em7ed7qs2m
@user-em7ed7qs2m 5 жыл бұрын
Iskapes teman shat cavali e, mardkain tulutyunneric amenaxaytarakn e, ev erbeve chi kareli datel, te txamard e iravunq uni, knog masin chenq el xosum, Voxormeli ararq e, banakan mardy ignum e primitiv kendanu makardaki, Zzveli e
@HH-lq7mh
@HH-lq7mh 5 жыл бұрын
Ինձ հետաքրքիր է, եթե ես ամուսնացած չեմ բայց ապրում եմ սեռական կյանքով դա նույնպես >է համարվում?
@karenohanyan3677
@karenohanyan3677 5 жыл бұрын
iharke!
@ahareyan
@ahareyan 5 жыл бұрын
Իհարկե շնանալ է:
@HH-lq7mh
@HH-lq7mh 5 жыл бұрын
Կներեք բայց մարդ էակը ինչքան ուժեղ պիտի լինի որ կարողանա զսպել ցանկությունները
@HH-lq7mh
@HH-lq7mh 5 жыл бұрын
Ես երբ ամուսնանամ վստահեմ որ չեմ դավաճանի կնոջս բայց քանի ազատ եմ. ....... Ոնց անեմ որ մեղք չգործեմ?
@ahareyan
@ahareyan 5 жыл бұрын
@@HH-lq7mh Մարդ էակը միայնակ չի կարող: Դա անում ենք միայն ու միայն Քրիստոսի հետ: Դրա համար է նա կոչվում Փրկիչ: Դրա համար մարդը պիտի գիշեր ցերեկ մտքով ու կյանքով կպած մնա Քրիստոսին:
@vatibaroyan1680
@vatibaroyan1680 4 жыл бұрын
Ogneq inc shatem xndrum arten 7 tariye chem karoxanum kanxem davacanutyun@
@mariamivanova3205
@mariamivanova3205 4 жыл бұрын
Voch mek@ chi kara qez ogni menak Astvac kara axotq ara u havata vor hastat amen ban lava linelu miayn havata
@vatibaroyan1680
@vatibaroyan1680 4 жыл бұрын
Shatem axotel 🙏🙏u eli kaxotem
@user-dx5xk6vr7p
@user-dx5xk6vr7p 5 жыл бұрын
Ес инчкан бацатрум ем им амуснун, на миевнуйнн э чи hаватум Астцун. Нра hамар инкс эм ахотум вор ет дарна айд чанапарhиц. Уриш инч анем? Гайтакхич@ ир hет э ашхатум, вор узена эл чи карох ет дарнал айд чанапарhиц, кани стерванеров э шрчапатвац.
@susikmartirosyan7631
@susikmartirosyan7631 5 жыл бұрын
Isk ete internetov en shpvum dael e che shnutyun.
@ahareyan
@ahareyan 5 жыл бұрын
Նման շփումից սովորաբար լավ բան դուրս չի գալիս: Թող այդ ժամանակն իրար հետ շփվեն ամուսիններն ու իրար հետ ավելի հոգևոր կապ ամրացնեն:
@susikmartirosyan7631
@susikmartirosyan7631 5 жыл бұрын
Astvac dez shat orni. Xndrum em en mi harcis el patasxaneq arhestakan bexmnavorum Astvac @ndunum e.? Vorovhetev im amusins Chi hamadzaynvi erexa vordegrem. Miak chanapar@ da e.
@tikinanna5634
@tikinanna5634 5 жыл бұрын
Thanks,shath chesteqh asum,ay estex en asum,Luys xavare het che bnakve,Hogevor marth,marmnavor marthu tarberelu,che karox aprel,Amen
@ahareyan
@ahareyan 5 жыл бұрын
@@tikinanna5634 Աստված օրհնի բոլորիդ: Կանխեք չարիքն ընտանիքում հավատքի սպառազինությունը հագնելով:
@AA-xq7yg
@AA-xq7yg 5 жыл бұрын
Isk ete shnacel es u zxchum es dra hamar astvac kneri .
@titoavdalian1607
@titoavdalian1607 Жыл бұрын
👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍
@user-pc5cu8dj7i
@user-pc5cu8dj7i 2 жыл бұрын
АМЕН АМЕН АМЕН
@lovsepyan4014
@lovsepyan4014 4 жыл бұрын
Սիրելի կանայք ամռւսինը իրավռւնք ռւնի կինը ոչ ես կին եմ
@kimanana2182
@kimanana2182 2 жыл бұрын
Mtel eq hogevor ej u grum eq txamardun kareli e ? Amota gone mi greq kin eq🤦🏼‍♂️
@user-ey2fy1fz2h
@user-ey2fy1fz2h 2 жыл бұрын
Ес амамит чем Астцо арач 2 снел мехавор ен мехк@ мнуме мехк ,кин те тхамард
@user-fm6jb6yl4i
@user-fm6jb6yl4i Жыл бұрын
Айд хорhурды ктас ко ахчкан, те ахчик чунес?
@svetadalaryan880
@svetadalaryan880 11 ай бұрын
Dy kin ches dy anyxex gij es
@user-fm6jb6yl4i
@user-fm6jb6yl4i 11 ай бұрын
@@svetadalaryan880 гижы кез нмагннрн эн, вор кананц аржанапатвутюны гцум эн, анмакардак.
@user-wu1fo6oh4x
@user-wu1fo6oh4x Жыл бұрын
Amen
Ինչպես է մարդը փնտրում Քրիստոսին
9:06
Armen Hareyan
Рет қаралды 35 М.
Always be more smart #shorts
00:32
Jin and Hattie
Рет қаралды 44 МЛН
Vivaan  Tanya once again pranked Papa 🤣😇🤣
00:10
seema lamba
Рет қаралды 30 МЛН
Children deceived dad #comedy
00:19
yuzvikii_family
Рет қаралды 8 МЛН
World’s Deadliest Obstacle Course!
28:25
MrBeast
Рет қаралды 155 МЛН
Ինչպես Ավելացնել Հավատքը
10:55
Armen Hareyan
Рет қаралды 90 М.
իմ օրվա պահապանը Դու ես, Տե՛ր
8:08
ՈՒՂԵՐՁ
Рет қаралды 21 М.
Ուրախ  եղեք
14:04
Հայր Միքայել Hayr Miqayel
Рет қаралды 14 М.
«ԵՐԲԵՔ ՄԻ՛ ՀԱՆՁՆՎԻՐ»|ԴԵՐԵԿ ՊՐԻՆՍ
9:34
Derek Prince Armenia
Рет қаралды 113 М.
Ավետարան ըստ Մատթեոսի
3:08:37
Arman Manukyan
Рет қаралды 167 М.
Always be more smart #shorts
00:32
Jin and Hattie
Рет қаралды 44 МЛН