Рет қаралды 719
🎤 Երգում է Սմբատ Խալաթյանը
🎼 Հետևեք Նարեկացի նվագախմբին՝
www.naregatsiorchestra.com
Facebook: / naregatsiorchestra
Instagram: / naregatsiorchestra
Reverb Nation: www.reverbnation.com/naregats...
Օգնի՛ր ազգային երաժշտության զարգացմանը՝ նվիրատվություն կատարելով Նարեկացի նվագախմբին:
PayPal: bit.ly/30mpyAx
****
Չիս ասում, թէ լաց իս էլի.
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան.
Վարդի նըման բաց իս էլի
խարիրով,
խարիրով.
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան:
Ա՛րի, մէ դարդըս իմա՛ցի,
էշխէմէդ հա՛ման իմ լացի.
Օրըս էսպէս անց է կացի
դարիրով,
դարիրով.
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան:
Յիփ կու հագնիս ալ ու ատլաս,
Տեսնողին կու շինիս մաս-մաս.
Դօշիդ պիտի լալ ու ալմաս
շարիրով,
շարիրով.
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան:
Յիս քիզ գովիմ խաղի մէջըն.
Շամամնիրըդ թաղի մէջըն.
Ման իս գալի բաղի մէջըն
եարիրով,
եարիրով.
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան:
Սայաթ-Նովէն վու՞նց դընջանայ.
Աչքիրըդ օսկէ փընջան ա.
Դուշմընի լիզուն մընջանայ
չարիրով,
չարիրով.
Բա՛րով տեսայ, ի՛մ սիրեկան: