Рет қаралды 62,791
Խոսք, երաժշտություն` Լիլիթ Բլեյանի, գործիքավորումը` Նարինե Զարիֆյանի: "Ուրիշ քաղաքում" ալբոմից /2011թ./
Music and lyrics by Lilit Bleyan, arrangement by Narine Zarifyan. From the album "In Another City" /2011/
/ bleyanlilit
Քաղաքից քաղաք
Քաղաքները շատ են. մի տեղ լուսաբաց է,
Մյուսում` միշտ անձրև, երրորդում` ջրանցքներ,
Մի տեղ քեզ սպասում են, մյուսում երազում ես,
Հաջորդում ծնվում են անհամար երգեր:
Փնտրում ենք էսպես` քաղաքից քաղաք,
Փախչում ենք անվերջ` քաղաքից քաղաք
Թռչում ենք անվախ` քաղաքից քաղաք,
Գուցե հաջորդ քաղաքում գտնենք մեզ...
Քաղաքը կանչում է` մետրոն, սուրճի բույրը,
Աչքերը մեկի, շուկաներն ու գինին,
Յոթ միլիոն Կոլումբոս ամեն օր հասնում է
Այնքան փնտրված անհայտ եզերքին:
Քաղաքը միակն է` այն, որ մեր ներսում է,
Այն, որ միշտ սպասում է մեր վերադարձին
Բայց համառ մեր ոտքերն էլի մաշեցնում են
Անհանգիստ մայթերն օտար փողոցի...