No video

Մանկության տրավմաներ․ ո՞րն է Ձեր ներկա խնդիրների և Ձեր մանկության կապը

  Рет қаралды 296

Կայզեն TV

Կայզեն TV

Күн бұрын

Որպեսզի կարողանաք հասկանալ հասուն կյանքում Ձեզ հանդիպող դժվարությունների պատճառները, շատ կարևոր է ազնվորեն ուսումնասիրել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Ձեզ հետ փոքր ժամանակ։
Տեսանյութում ներկայացված են օրինակներ, որոնք կօգնեն Ձեզ առավել լավ հասկանալ Ձեր մանկության և Ձեր ներկա կյանքի կապը։
#հոգեկանառողջություն #ինքնաճանաչում
#անձնայինաճ #հոգեբանություն
#օգտակար #խորհուրդներ #ԱրևիկՀայրապետյան
---------------------------------------
Արևիկ Հայրապետյանը ինքնաճանաչման և ինքնառեալիզացման մենթոր է և քոուչ։ ԿայզենTV-ի եթերում նա կիսվում է խորհուրդներով, որոնք կօգնեն Ձեզ իրագործել Ձեր նպատակները, ստեղծել առողջ և ներդաշնակ հարաբերություններ, ապրել երջանիկ և լիարժեք կյանքով:
Kaizen Mastery-ի պաշտոնական կայքը՝
✅ www.kaizenmast...
Արևիկ Հայրապետյանը սոցիալական մեդիայում՝
✅ LinkedIn: / arevikhayrapetyan
✅ Instagram: / coacharevik
Արևիկ Հայրապետյանի հետ անհատական աշխատանքի համար անհրաժեշտ է լրացնել Ձեր կարիքները պարզաբանող օնլայն հարցաշարը, որի հղումները կարող եք գտնել ստորև։
Արևիկ Հայրապետյանի հետ անհատական աշխատանք
✅ forms.gle/8qnN...
1:1 Coaching & Mentorship with Arevik Hayrapetyan
✅ forms.gle/R2xF...

Пікірлер: 15
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV Ай бұрын
Տեսանյութի շարունակությունը՝ ✅kzbin.info/www/bejne/o56vlHWYi7-Yl6c Ինչու՞ ես խուսափում էմոցիոնալ մտերմությունից. կապվածության «խուսափողական» ոճի մասին
@lilitharutyunyan4938
@lilitharutyunyan4938 2 ай бұрын
Բարև Ձեզ։ Խնդրում եմ Ձեզ շարունակել այս աշխատանքը։ Չեք պատկերացնի, թե ինչքան եք օգնում , ինչքան ճիշտ եք առաջնորդում դեպի առողջ հոգեբանություն, ներդաշնակ կյանք... բժշկություն։ Սա անսահման օգտակար է։ Ի սրտե շնորհակալություն։
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV 2 ай бұрын
Ձեզ նույնպես շնորհակալություն, Լիլիթ ջան, հույս ունեմ, որ այս տեսանյութը կհասնի բոլոր նրանց, ովքեր ունեն այն լսելու կարիքը 💫
@lilitharutyunyan4938
@lilitharutyunyan4938 2 ай бұрын
❤️❤️❤️
@lilitharutyunyan4938
@lilitharutyunyan4938 Ай бұрын
Սիրելի Արևիկ եթե կարելի է` մի հարց ունեմ։ Ի՞նչ կարծիք ունեք հետևյալ գրքում տեղ գտած գաղափարների մասին (կարծում եմ կարդացած կլինեք) Pia Mellody "Facing Codependence". Եթե կարող եք, խնդրում եմ Ձեր գալիք հոլովակներում խորհուրդներով կամ փորձով կիսվեք` կապված այս թեմայի հետ, հիմնականում թե ինչ քայլեր պետք է անել, ինչպես փոխել այն ինչ նկարագրված է գրքում։ Որն է լուծման ուղին...
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV Ай бұрын
Լիլիթ ջան, գիրքը չեմ կարդացել, բայց թեմային լավ ծանոթ եմ։ Եթե դիտեք "անհանգիստ" կապվածության ոճի մասին թողարկումը kzbin.info/www/bejne/ml7SaZ2egpmSp7M , գուցե ինչ-որ պատասխաններ ստանաք Ձեզ համար, քանի որ էն մարդիկ, ովքեր ունեն այդ ոճը, հաճախ հենց codependent են։ Ինձ կասեք խնդրում եմ արդյոք ստացաք Ձեզ հուզող հարցերի պատասխանները։ Ի դեպ, գիտե՞ք codependent-ը հայերեն ինչպես կարելի է թարգմանել։ Շնորհակալ եմ։
@lilitharutyunyan4938
@lilitharutyunyan4938 Ай бұрын
Դիտեցի թողարկումը, այո բավականին օգտակար էր🙂 Միայն թե ` գրքում նկարագրվող codependence-ը մի փոքր այլ կերպ է նկարագրվում։ Հիմքը մանկական տրավմաներն են (բռնության տարբեր տեսակներ և այլն) Բայց ըստ հեղինակի codependence-ի ախտանիշներն են ` *Difficulty experiencing appropriate levels of self-esteem *Difficulty setting functional boundaries * Difficulty owning our own reality *Difficulty acknowledging and meeting our own needs and wants and being interdependent with others *Difficulty experiencing and expressing our reality moderately.
@lilitharutyunyan4938
@lilitharutyunyan4938 Ай бұрын
Խնդիրն այն է, որ սիմպտոմները լայնորեն նկարագրված են, բայց ի վերջո չի ասվում, թե ինչպես վարվել, եթե քեզ մոտ առկա են այդ սիմպտոմները։ Որոնք են բժշկվելու, դրանցից ազատվելու քայլերը🙁։ Շնորհակալ եմ, որ արձագանքում եք🥰
@KaizenMasteryTV
@KaizenMasteryTV Ай бұрын
@@lilitharutyunyan4938 Լիլիթ ջան, փորձեմ օրինակով բացատրել՝ ենթադրենք տվյալ մարդը ունի անձնական սահմաններ դնելու խնդիր (*Difficulty setting functional boundaries), ինչը դրսևորվում է աշխատավայրում, երբ տվյալ մարդուն շարունակաբար նորանոր խնդրանքներով են դիմում, իսկ այդ մարդը, լինելով գերծանրաբեռնված, այնուամենայնիվ չի ուզում իր կոլեգային նեղացնել և անընդհատ անում է այն, ինչ որ նրան խնդրում են։ Նման պարագայում բժշկվելու ճանապարհը սկսում է նրանից, որ այդ մարդը սովորում է արտահայտել իր կարիքները և ասել "ոչ", սովորել լինել այլ մարդկանց հավանությունը կորցնելու վախի հետ, բայցև անձնատուր չլինել այդ վախին, սովորել սիրել գնահատել ինքն իրեն, նույնիսկ երբ այլ մարդիկ դա չեն անում։ Սա իհարկե պրոցես է և պահանջում է նվիրում սեփական տրանսֆորմացիային, բայց վստահաբար բոլոր վերև նշված "ախտանիշները" բժշկվող են 🤗
@lilitharutyunyan4938
@lilitharutyunyan4938 Ай бұрын
Հասկանալի է🤔 Քայլ-քայլ անդրադառնալ յուրաքանչյուր խնդրին ու աշխատել դրանք փոխելու ուղղությամբ... Շնորհակալ եմ շատ։ Եվ վերջին խնդրանքս. այս տեսանյութում խոսեցիք Healing your inner child -ի մասին։ Մինչ այս երբեք չէի լսել դրա մասին, բայց կարծում եմ որ դա ինձ անհրաժեշտ է։ Կարո՞ղ եմ Ձեզ խնդրել` տեղադրեք Ձեր կարծիքով լավ , արդյունավետ մեդիտացիայի հղում(ներ)։ Համացանցում շատ տարբեր նյութեր կան, մի քիչ շփոթեցնող է, չգիտեմ թե որն ընտրել...😀
拉了好大一坨#斗罗大陆#唐三小舞#小丑
00:11
超凡蜘蛛
Рет қаралды 13 МЛН
What will he say ? 😱 #smarthome #cleaning #homecleaning #gadgets
01:00
ROLLING DOWN
00:20
Natan por Aí
Рет қаралды 11 МЛН
Առաջին օգնություն. ականջի և լսողության առողջության պահպանում:
30:40
Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր
Рет қаралды 30 М.