Սոֆյա ջան, շատ սիրուն բնության վայրում ես գտնվում, ինչպես հասկացա քո ետևում մասրենու թուփ է, կարծում եմ, որ նկարչությամբ զբաղվելիս և ստեղծագործելիս բնությունն է քո ներշնչանքի և քո ոգեշնչվածության աղբյուրը: Բնության մեջ դու էլ ավելի մեծ խանդավառությամբ ձեռնամուխ կլինես ստեղծագործելուն: ❤❤❤ Սոֆյա ջան, մինչև վերջ ուշադրությամբ դիտեցի քո հուզախռով մտորումներն ու դիտարկումները: Գիտես հոգեբանության մեջ մարդու խառնվածքը դասակարգվում է 4 խմբի-սանգվինիկ, ֆլեգմատիկ, պրագմատիկ և մելանխոլիկ։ Հոգեբանական տեսանկյունից վերլուծելով քո դիտարկումները-կարծում եմ, որ քեզ ավելի շատ բնորոշ է մելանխոլիկը, այսինքն քո բնավորության մեջ գերակշռում է մելանխոլիկ խառնվածքը։ Հոգեբանական տեսանկյունից վերլուծելով քո խոսքերը-հոգու ցավ, կսկիծ և խորը հիասթափություն նկատեցի քո խոսքերում: Ես կամոքեմ քո հոգու ցավը և կսփոփեմ քեզ, ցավոք հիմա շատ մարդիկ միմյանց նկատմամբ կարեկցանք չեն դրսևորում, այլ ատելություն ու չարություն են դրսևորում: Սոֆյա ջան, քո խոսքերում ես նկատեցի նաև որոշակի հոգեբանական բարդույթներ, դու պետք է կարողանաս ձերբազատվել այդ հոգեբանական բարդույթներից.... Գիտես երբ ենթագիտակցությունն իշխում է բանականությանը մարդը խոցելի է դառնում: Այդ իսկ պատճառով որպեսզի դու խոցելի չլինես դու պետք է առաջնորդվես ոչ թե ենթագիտակցությամբ, այլ բանականությամբ: Իսկ երբեմն կնոջ ամենահզոր զենքը դա հենց կնոջ թուլությունն է.... Ես հոգեբանական տեսանկյունից վերլուծում եմ քո մտքերն ու քո փխրուն ներաշխարհը: Գիտես ես վստահ եմ, որ քո այս նկարագրած հուզախռով հոգեվիճակում դու միշտ ես գտնվել, և ինձ մոտ ողջամտորեն հարց է առաջանում թե դու ինչու հիմա որոշեցիր քո հուզախռով հոգեվիճակի մասին այս ձևով բարձրաձայնես?: Միգուցե դու քո ներսում կուտակված ապրումներիդ փոթորկահույզ պոռթկումներն այլևս անկարող ես զսպել?.... Ցավոք մեր հասարակության մեջ շատ քչերն են հասկանում նկարիչներին, որովհետեվ նկարիչներն ու արվեստագետներն իրենց փխրուն ներաշխարհով տարբերվում են հասարակությունից, և այդ պատճառով նկարիչները միշտ չհասկացված են հասարակության կողմից: Սոֆյա ջան, դու բավականին նրբազգաց և խոցելի ներաշխարհ ունես, ես միշտ փորձել եմ կարեկցել, սփոփել քեզ և միշտ փորձել եմ անշահախնդիր կերպով աջակցել ու սատարել քեզ և բնականաբար այսուհետև նույնպես ես պատրաստակամություն եմ հայտնում իմ հնարավորությունների չափով անշահախնդիր կերպով աջակցել և օգնել քեզ: Եթե ես հիմա քո կողքին լինեի կսփոփեի քեզ, ես այս ամենը չեմ գրում միայն կարեկցանքից դրդված, այլ գրում եմ այն ինչ զգում եմ: Ես հասկացա, որ ի տարբերություն շատ-շատերի դու խորությամբ ես ընկալում այս դաժան կյանքի ունայնությունը: Բայց ինձանից քեզ խորհուրդ հանուն կենդանիների մի ինքնազոհաբերվիր: Իհարկե ողջունելի է, որ դու անձնվիրաբար հոգ ես տանում անպաշտպան կենդանիների մասին, բայց հանուն կենդանիների պետք չէ ինքնազոհաբերվել, մտածիր նաև անձնական կյանք ունենալու և ընտանիք կազմելու մասին: Աշխարհն ու մարդկանց ատել պետք չէ, ես փորձում եմ հոգեբանական տեսանկյունից հասկանալ թե դու ինչ դրդապատճառներից ելնելով ես ատում աշխարհն ու մարդկանց?, մարդատյաց լինելը եվ մարդկանցից մեկուսացած կյանքով ապրելն անշուշտ կնպաստի, որ դու ձեռք բերես դեպրեսիվ համախտանիշ, ինչը դժբախտաբար բացասաբար կանդրադառնա քո հոգեվիճակի և մարդկանց հետ ունեցած քո փոխհարաբերությունների վրա: Փոխիր քո կյանքը, փոխիր քո ապրելակերպը, գողտրիկ բնության գրկում ավելի շատ ժամանակ անցկացրու, մտածիր միայն լավ բաների մասին, միշտ հիշիր, որ ամպերի ետևում արև կա և կտեսնես, որ այս կյանքում ապրելն այլևս դժվար չի լինի, մի սևեռվիր միայն բացասական և նեգատիվ ապրումների վրա, կարողացիր ձերբազատվել քո հոգեբանական բարդույթներից և կտեսնես, որ աշխարհն այլևս քեզ համար դժոխք չի լինի (ինչպես որ դու ես գրել): Իսկ մեռնելու մասին մտածել պետք չէ, դու պետք ես քո մամային, պետք ես քո շունիկներին և դու պետք ես հասարակությանը: Դու պետք է ամեն օր շնորհակալ լինես Աստծուն, որ դու ամեն օր տեսնում ես այս արևն ու լազուր երկինքը: Աստված քեզ կյանք է տվել և դու պետք է լիաթոք վայելես կյանքը: Հավատա, որ քո կորստից հետո ոչ միայն քո սիրելի շունիկներդ կզգան քո բացակայությունը, այլ քո կորստից հետո քո բացակայությունը միշտ կզգամ նաև ես 😰😰😰😰😰😰😰😰😰😰😰😰😰😰😰😰😰😰😰😰😰😰😰😰😰😰😰😰😰😰❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤