«Կուզի, տունը կպայթեցնի»․ ի՞նչ հիմքով են ոստիկաններն իրականացնում վտարումը․ պարզաբանում

  Рет қаралды 5,955

24TV

24TV

Күн бұрын

Пікірлер: 4
@ՀԱՅՔհամալսարան
@ՀԱՅՔհամալսարան 5 жыл бұрын
Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2007 թվականի № 797-Ն որոշումը հակասահմանադրական իրավական ակտ է. ************************************* **************************************************** 1. ՀՀ կառավարության՝ 2007 թվականի № 797-Ն որոշումը՝ ներխուժումը վերացնելու նպատակով ոստիկանությանը լիազորելուն վերաբերող դրույթները չեն համապատասխանում ՀՀ քաղ. օրենսգրքի 203-րդ հոդվածի 5-րդ մասի, ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ և 34-րդ հոդվածների, ինչպես նաև «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին՝ ստորև բերված հիմնավորումներով: 2. Այսպես, Հայաստանի Հանրապետությունը դեռևս 1993 թվականի սեպտեմբերի 13-ին վավերացրել է «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգաին դաշնագիրը ( ՏՍՄԻ դաշնագիր), որի 11-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված է, որ սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի համար և նրա ընտանիքի համար բավարար այնպիսի կենսամակարդակի իրավունքը, որն իր մեջ ներառում է բավարար սնունդ, հագուստ ու բնակարան և կյանքի պայմանների անընդհատ բարելավման իրավունքը: Մասնակից պետությունները կձեռնարկեն պատշաճ միջոցներ ապահովելու համար այդ իրավունքի իրականացումը, ընդունելով այդ առումով ազատ համաձայնության վրա հիմնված միջազգային համագործակցության կարևոր նշանակությունը: ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն (ՏՍՄԻ Կոմիտե), որը ստեղծվել է ՏՍՄԻ Դաշնագրի 4-րդ մասի դրույթներին համապատասխան, անդրադառնալով ՏՍՄԻ Դաշնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի հետ կապված հարցերին, իր 1997 թվականի մայիսի 20-ի հիմնական մեկնաբանություններում արձանագրել է, որ այն դեպքերը, երբ վտարումը և վերաբնակեցումը պետք է լինի վերջին միջոցը, երբ դրանք անխուսափելի են: Մարդկանց տեղափոխումը վթարային շենքերից կամ վտանգի ենթարկ-ված տարածություններից, օրինակ, կարող է անհրաժեշտ լինել նրանց կյանքը և իրավունքները պաշտպանելու համար: Նման դեպքերում վտարումները պետք է ձեռնարկվեն մարդու իրավունքների ստանդարտներին ճիշտ համապատասխան և բացասական հետևանքները կանխելու կամ նվազեցնելու ուղղվածությամբ: Բնականաբար, անհրաժեշտ վտարումներով և վերաբնակեցումներով պետք է պահպանվի վտարվածների բարեկեցությունը: 3.Շեշտենք նաև, որ ՏՍՄԻ Դաշնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետը համահունչ է ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածին, որտեղ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնար-կում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար: 4. Այսպիսով, վերը բերված հիմնավորումներով վիճարկվող նորմատիվ իրավական ակտի՝ ներխուժումը վերացնելու նպատակով ոստիկանությանը լիազորելուն վերաբերող դրույթները հակասում են Քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 5-րդ մասի, Սահմանադրության 14.1., 34-րդ հոդվածի և ՏՍՄԻ Դաշնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետի պա-հանջներին: 5. Սահմանադրության 5-րդ հոդվածում ամրագրված է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ոստիկանության գործունեությունը կանոնակարգող որևէ իրավական ակտ չի սահմանել որևիցե դրույթ, որը ոտիկանին օժտեր քաղաքացիաիրավական վեճ լուծելու իրավասությամբ: 6. Վերը նշված հիմնավորումներով ակնհայտ է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի քննարկվող դրույթները ոստիկանին անթույլատրելիորեն օժտել են դատական իշխանության ներկայացուցչի իրավասություններով, իսկ անշարժ գույքի տարածք մուտք գործած («ներխուժած») անձին՝ ի խախտումն Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածնե-րի, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների՝ զրկել են իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատական պաշտպանության իրավունքներից:
@5555-i6j
@5555-i6j 5 жыл бұрын
gorcy xelamit luceq...dzer iravabanakan giteluqnery heto kstugeq!!!
@5555-i6j
@5555-i6j 5 жыл бұрын
maladec es inch xelaci eq))))
ნოდარ მელაძის შაბათი 🅻🅸🆅🅴 ⭕
1:56:24
ნოდარ მელაძის შაბათი - nodar meladzis shabati
Рет қаралды 53 М.
小丑揭穿坏人的阴谋 #小丑 #天使 #shorts
00:35
好人小丑
Рет қаралды 54 МЛН
How Strong is Tin Foil? 💪
00:25
Brianna
Рет қаралды 72 МЛН
They Chose Kindness Over Abuse in Their Team #shorts
00:20
I migliori trucchetti di Fabiosa
Рет қаралды 12 МЛН
Amazing remote control#devil  #lilith #funny #shorts
00:30
Devil Lilith
Рет қаралды 16 МЛН
Ընտանիքին տնից վտարում են
9:34
HetqTV
Рет қаралды 8 М.
小丑揭穿坏人的阴谋 #小丑 #天使 #shorts
00:35
好人小丑
Рет қаралды 54 МЛН