Рет қаралды 289,309
Արդեն 3 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող Նոր Խարբերդ 8-րդ փողոցի 76/31 տանը։ Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11։00-ից նշված հասցե են ժամանել Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները, ովքեր նշված տան բնակիչներին հորդորում են, որպեսզի տունը ողջ տարածքով ազատեն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ նշված հասցեի բնակչուհի 47-ամյա Մարինե Սաֆարյանին Շտապօգնությունը տեղափոխեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, որովհետև կնոջ ինքնազգացողությունը վատացավ։ Ըստ բժիշկների՝ նրա մոտ ախտորոշվել է նախաինսուլտային վիճակ։
Մանրամասները` shamshyan.com/...