LAV ELI - Աշուն / Autumn - Live at Stop Club (28.02.2019)

  Рет қаралды 5,564

Lav Eli Band

Lav Eli Band

Күн бұрын

Խոսքը և երաժշտությունը Մհեր Մանուկյանի
Կարմրաշեկ այդ ծաղրածուն՝ աշունը,
Քշում է իր միականի հեծանիվը,
Ւնչ ես ինձ հետ անում,
Աշուն, սրիկա աշուն:
---
Ես ծնվեցի՝ որպես տերև դեղնած
Աշնան վերջին օրերն ապրող մի կորացած ծառի
Իր հուշերի հաշվին շնչող ուշակորույս ծառի
Այդ ծառի բեռան տակ անհույս կքած
Տերևների մեջ հին և հնությամբ շնչող
Հին ու հանգած կրքերն են՝ հոգնած քենով
Թունավորում ներկան՝ ներարկելով անցյալը
Ներկելով ներկան անիրական վերքով
---
Ու սանրվածքներն այս խորթ ու շարժումներն օտար,
Ու հայացքներն դատարկ, ոչինչ չասող
Ու գլուխներն այս՝ հայացքներից դատարկ
Ողնաշարները կոր ու փայտ լսող
Ու կառույցներն այս գորշ, անշունչ, անկիրք
Ու առևտուրն այս բիրտ ու անհեթեթ
Միթե՞ չի մնացել մի գիրկ կարգին
Ուր կարելի լիներ նետվել
Որտե՞ղ, որտե՞ղ կորար իմ պատանի լուսե
Իմ աղջնակ հուրի, արդյո՞ք որտեղ կորաք
Եթե դուք դեռ, դուք դեռ կարող եք ինձ լսել,
Պոկեք ինձ այդ Աշնան անգութ գրկից ...
---
Այս կրակները սուտ, ուր ջերմությունը՝ չիք
Ու փորերից ելնող հրճվանքն անասնական
Այս խնդությունը կեղծ ու սալյուտները սին
Միթե՞ արդեն ոչինչ, արդեն ոչինչ չկա
Լոկ աղջիկներն մոմե, և տղաներն այս՝ բութ
Պիտի ծնեն երթեր՝ մեղկ հորթերի հլու
Պիտի կոկորդ կրծեն մի ոսկորի սիրույն
Հարմար տեղի համար խեղդեն պիտ իրարու
Կրկներգ
Որտե՞ղ, որտե՞ղ կորար իմ պատանի լուսե
Իմ աղջնակ փերի, արդյո՞ք որտեղ կորաք
Եթե դուք դեռ, դուք դեռ կարող եք ինձ լսել,
Պոկեք ինձ այդ Աշնան անգութ գրկից ...
---
Ուր, ուր է գլորվում, այս անհեծան անիվը
Մի մայր ու բյուրավոր անհայր որբեր
---
Այս հողը՝ երգված, ներկված արյամբ
Խռոված հողն այս՝ մարմինների մարմին
Սպասում է, երբ պիտի քոչի վերջին
Խեղված, տարաբախտ խառնածինը:
Գիտեմ՝ պետք է լինել ուրախ, պիտի երգեր երգել
Պետք է հրճվել ու գովերգել ներկան
Որ կենդանի ենք դեռ՝ այս եզերքում խղճուկ
Որ ուտելու՝ հաց ու խմելու՝ջուր դեռ կա:
---
Կարմրաշեկ այդ ծաղրածուն՝ աշունը
Քշում է իր միականի հեծանիվը
Ւնչ ես ինձ հետ անում
Աշուն, սրիկա աշուն․․․

Пікірлер: 10
@zweiastein7514
@zweiastein7514 5 жыл бұрын
Գյումրի եկեք էլի((❤
@jzkzn8726
@jzkzn8726 3 жыл бұрын
❤️
@ՀրաչյաՀայրապետյան
@ՀրաչյաՀայրապետյան Жыл бұрын
Բարև Ձեզ, որ խնդրեմ կիթառի ակկորդները կասեք?
@LavEliBand
@LavEliBand Жыл бұрын
էլեկտրոնային փոստի հասցե կուղարկե՞ք
@mariehairapetyan1193
@mariehairapetyan1193 5 жыл бұрын
Մենակ թե չասեք, որ սա վերջերս ա եղել ու ես չեմ իմացել😢😢😢😢 Ո՜նց եմ ես ձեզ սիրուու՜՜՜մմմմ❤️
@aramazdg
@aramazdg 5 жыл бұрын
Մարի ջան, բա մի՞թե չեք տեսնում համերգի ամսաթիվը ;)
@mariehairapetyan1193
@mariehairapetyan1193 5 жыл бұрын
@@aramazdg Արդեն տեսա) ուշադիր չէի) Ներեցեք, մի հարց էլ. լսել եմ, որ մայիսին լինելու է ձեր և Բամբիռի համատեղ համերգը: Ե՞րբ արդեն կկարողանանք հստակ տեղեկություններ ստանալ օրվա ու վայրի մասին: Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար:
@mariehairapetyan1193
@mariehairapetyan1193 5 жыл бұрын
@neme sis մերսի շատ) Ես էլ մտքումս ասում էի մենակ թե համալիրում չլինի((((
@aramazdg
@aramazdg 5 жыл бұрын
@@mariehairapetyan1193 ինչու՞ )
@mariehairapetyan1193
@mariehairapetyan1193 5 жыл бұрын
@@aramazdg Խնդիրը նրա մեջ ա, որ համալիրում երբեք լավ կոնտակտ չի ստեղծվում կատարողի ու հանդիսատեսի միջև (սուբյեկտիվ կարծիքս ա) հասկանալի պատճառներով. տարածքը մեծ ա, ժողովուրդը՝ շատ: Բայց դե Լավ Էլի-ի դեպքում լրիվ ուրիշ ա, ես էնքան եմ սպասել էդ համերգին, որ կգնամ, եթե նույնիսկ Մեղրիում լինի))))
1% vs 100% #beatbox #tiktok
01:10
BeatboxJCOP
Рет қаралды 67 МЛН
Mom Hack for Cooking Solo with a Little One! 🍳👶
00:15
5-Minute Crafts HOUSE
Рет қаралды 23 МЛН
ԼԱՎ ԷԼԻ - Սկիզբը/LAV ELI - The Beginning + Lyrics
5:45
Lav Eli Band
Рет қаралды 850 М.
Դիր Լսեմ | Լավ Էլի, Հրանտ Հովսեփյան
25:00
Nor aliq | Նոր ալիք
Рет қаралды 24 М.
Советский мультфильм про нашу жизнь !
13:49
Дедушка Аргентинца
Рет қаралды 7 МЛН
Նոն Ստոպ LIVE. Լավ Էլի. Քո աչքերը
3:56
Armenian Public TV
Рет қаралды 26 М.
Էլի լավա, Eli Lava / Humori Liga 4 1/4
13:48
Vahe Khachatryan
Рет қаралды 538 М.
MGZAVREBI - Live in Moscow 7/04/2016
2:00:53
MGZAVREBI
Рет қаралды 65 М.
Եվրասիա ջրանցք՝ քարտեզի վրա
25:34
Giorgi Tumasyan
Рет қаралды 15 М.