Рет қаралды 229,835
«Շիրակ կենտրոնը» շարունակում է ներկայացնել տեսանյութեր գամփռ շնատեսակի բուծման և այդ տեսակը կորստից փրկելու գործի շիրակցի նվիրյալների մասին: Մենք այս բովանդակությամբ տեսանյութեր պատրաստելով` նպատակ ունենք խրախուսել եւ քարոզել ոչխարների հոտերը գայլերից գելխեղդ շների միջոցով պաշտպանելու եւ ոչ ամենեւին այդ գիշատիչներին զենքով ոչնչացնելու մեթոդը:
Ներկայացվող տեսանյութում հայկական ավանդական շնատեսակների բազմացման և տարածման գործի արթիկցի նվիրյալ Լյովա Երիցյանը պատմում է իր շների և հատկապես անասնապահական մարզերում շնաբուծության զարգացման կարևորության մասին:
www.shirakcentre.org