Հունիսի դասնչորսին, Երբ որ նստած աթոռին, Գիրկն առած զՀայրիգ որդուն, Հըվար էգավ Մգրոյին: Երբ հըվարի ձայն լսեց, Յուր քաղցր որդուն ձգեց, Ցատկիլով զենքիր գաբեց, Դեբի Դալվորիգ վազեց: Հըվար արեք գելեցոնց, Թող շուդ հըսնին դալվորցոնց, Զարգին, գոդրին բագրանցվոց, Հիշադագ մնա Հայոց: Երբ գելեցիք լսեցին, Թե Մգրոյին սպանեցին, Գրգելով զՀայրիգ որդուն՝ Նստան, միասին լացին: Ով իր ազգի դեմ զոհվի, Արժանի է մեծ փառքի, Ինչպես Բողո և Խաչո, Ըռքե Արէ և Խաթո: