Էլի կասեք մեզ խաբեցին, գցեցին... ինչքա՞ն կարելի է

  Рет қаралды 21,937

Edmon Marukyan

Edmon Marukyan

4 күн бұрын

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է 2024թ. ապրիլի 19֊ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությանը։
Այդ հանդիպման արդյունքներով որոշվել էր, որ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) - Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) - Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) - Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) - Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Ինչպես նաև որոշվել էր, որ ավարտին կհասցվի Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը և կմեկնարկի դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն:
Այսօր՝ հունիսի 29֊ին,
արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը միակողմանի զիջման արդյունքում կորցրել է իր վերահսկողությունը իր անվտանգության համար կարևոր ռազմավարական տարածքների նկատմամբ, սակայն դրա դիմաց չի ստացել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների ազատագրում առնվազն Տավուշի մարզում, Ադրբեջանը շարունակում է չընդունել Ալմա Աթայի 1991թ. հռչակագրի ամրագրումը բանակցվող խաղաղության պայմանագրի նախագծում, ինչպես նաև չի նվազեցվել պատերազմի վտանգի, քանի որ դրա մասին անգամ խոսվում է ՀՀ ԱԳՆ վերջին հայտարարության մեջ Ադրբեջանում սպասվող Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է նոյեմբերի COP29 գագաթնաժողովից հետո նոր ագրեսիա սկսելու Բաքվի մտադրության մասին։
Այսպիսով՝ հերթական անգամ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը չի պահպանվում Ադրբեջանի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետությունը միակողմանի զիջման արդյունքում ոչինչ չի ստանում, իսկ եղած պարտահրավերներն ավելի են սրվում։ Մանրամասները դիտե՜ք տեսանյութում։

Пікірлер
DO YOU HAVE FRIENDS LIKE THIS?
00:17
dednahype
Рет қаралды 32 МЛН
Получилось у Вики?😂 #хабибка
00:14
ХАБИБ
Рет қаралды 6 МЛН