Рет қаралды 2,997
SHAMSHYAN com-ը դեկտեմբերի 9-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչների կողմից տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին։ Բնակիչները խնդրում էին, որպեսզի մի քանի կմ-անոց ճանապարհը, որը կապում է մի քանի գյուղեր Տաշիր քաղաքի հետ, վերանորոգեն, վերացնեն մարդաբոյ փոսերը, ինչի պատճառով ամեն օր ավտոմեքենաներ էին ջարդվում, իսկ շատ դեպքերում էլ շտապօգնության ավտոմեքենաները մեծ դժվարությամբ էին հասնում կանչի վայր։ Այդ օրը բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել էր Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ով բնակիչներին խոստացել է, որ ժամանակավորապես 6-7 կմ-անոց ճանապարհը կբարեկարգեն «գրունտով», ինչի արդյունքում փոսերը կվերանան, իսկ 2025 թվականին Կառավարության օգնությամբ ճանապարհը ամբողջությամբ կվերանորոգեն։
© shamshyan.com/...
Մանրամասները՝