No video

ՄԱՃԿԱԼԱՇԵՆ ԱՐՑԱԽԻ ՄԱՐԶ ՀԱՅԱՍՏԱՆ MACHKALASHEN ARTSAKH REGION ARMENIA 🇦🇲❤️💙🧡

  Рет қаралды 367

Beauty Princessita

Beauty Princessita

Күн бұрын

Մաճկալաշեն, գյուղական համայնք Արցախի մարզի Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է մարզի հարավարևելյան հատվածում։ Գտնվում է Մարտունի շրջկենտրոնից 25 կմ, իսկ մարզկենտրոն Ստեփանակերտից` 54 կմ հեռավորության վրա։
Պատմագրության մեջ գյուղը հիշատակվում է սկսած 4-րդ դարից, երբ սբ.Գրիգոր Լուսավորիչը այստեղ սկսել է Ամարասի վանահամալիրի կառուցումը։ Ինչպես վկայում են Մովսես Խորենացին իր «Պատմութիւն հայոց» և Փավստոս Բուզանդն իր «Պատմութիւն հայոց» գրքերում, Ամարաս բնակատեղին գոյություն է ունեցել վանահամալիրի կառուցումից էլ առաջ։ 1965 թ. Ճարտար գյուղի «Ալիբալի» հանդամասում, վանքի հարավային կողմում, Ամարաս վտակի աջ ափի բարձր լանջի վրա, հողային աշխատանքներ կատարելու ժամանակ բացվել է 2-րդ դարի Ամարաս գյուղաքաղաքի մնացորդները,որոնց տները կառուցված են եղել գետնափոր։ Այդ տեղամասից հայտնաբերվել են խեցեղեն ամանների թրծման հնոցներ, հսկա կարասներ, քարե սանդեր, աղորիքներ, խեցեղեն անոթներ, երկաթյա գեղարդներ, դանակներ, կավե ձձումներ, ձիթաճրագներ, սափորներ, ապարանջաններ։ Տեղավայրից գտնվել են պղնձե ամաններ, որոնք ունեցել են պատրաստող պղնձագործ վարպետների արձանագրությունները՝ «Անանեայ որդի Մանայսեի», «Ծատուրի որդի Եղիեայ»։ Գյուղաքաղաքի ավերակների մոտ՝ գյուղաքաղաքի աջ կողմում՝ «Կհոլ» հանդամասում և ձախ կողմում՝ «Կզնապատ» բլրի վրա, տարածված են եղել գյուղաքաղաքի գերեզմանոցները։ Ամարասի վանահամալիրին մոտ գտնվել է խաչքարի բեկոր, որի վրա պահպանվել է արձանագրության մնացորդները՝ «ՅՀԴ․(925 թ․)» թվագրությամբ։ Այստեղ գտնված երկրորդ խաչքարը 1091 թվականի։ Մաճկալաշեն գյուղի մոտ, գյուղից 4 կմ դեպի արևելք, Մուղանի դաշտից սկսվող լեռնաճյուղերի՝ Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգավորության հարթ տեղանքում է գտնվում Ամարասի վանահամալիրը, որի մոտով հոսում է Սոս, Քերթ, Քարահունջ, Հերհեր, Խերխան գյուղերի աղբյուրներից սկիզբ առնող Ամարաս վտակը։ Մաճկալ նշանակում է մաճը բռնող, վար անող։ Մաճը գութանի կամ արորի վրայի կոթն է, որից բռնելով՝ մաճկալն ուղղություն է տալիս խոփին։ Մաճկալաշեն գյուղը նախկինում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի մեջ, այնուհետև պատմական Վարանդա գավառի , իսկ հետագայում Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմի մեջ և եղել է հայաբնակ։

Пікірлер
Dad gives best memory keeper
01:00
Justin Flom
Рет қаралды 19 МЛН
Հայաստան-Նախիջևան սահման. Խաչիկ
9:57
Mer Artik-Tonakanyan poxoc
2:54
Ara Tanayan
Рет қаралды 882
Ազատագրված հայրենիք-  Քարվաճառի ջրերը
19:56
Yerkir Media - News
Рет қаралды 29 М.