"Maratouk" ensemble - Hanina (Armenian folk song)

  Рет қаралды 14,562

ԱՅԳԱԲԵՐ

ԱՅԳԱԲԵՐ

2 жыл бұрын

Հայ ժողովրդական «Հանինա» երգն է Սասունից՝ «Մարաթուկ» ազգագրական անսամբլի կատարմամբ: Գեղարվեստական ղեկավար՝ Մկրտիչ Սարգսյան (Մըգրո): Մենակատարներ՝ Սուսան Արսենյան և Մկրտիչ Սարգսյան:
Այս երգն ունի մի քանի տարբերակ: Այս մեկը ջահել տղայի և աղջկա երկխոսություն է: Տղան երգում է, որ իր յարը Բուլանուխից է, իսկ Սասունից, որտեղ ապրում է ինքը, բարձրանում է մի բարակ ծուխ: Նման պատկեր արդեն տեսանք «Սասմա կ’ելլեր բարակ ծուխ» երգի մեջ: Եթե նկատի ունենանք, որ սիրահարվելուն ժողովրդական խոսքով ասում են «սիրտը կրակ ընկնել», արդեն պարզ կդառնա, թե դա ինչ ծուխ էր: Շուտով տղան հայտնում է նաև այդ կրակի պատճառը. Աղջիկը մի կտրուկ շարժումով վերցրել էր արծաթյա գլխազարդը և երեսն ի վար բաց թողել դրանով ամրացված մազափունջը, որն էլ ավելի էր ընդգծել նրա շառագունած այտերի և թուխ աչքերի գեղեցկությունը:
Հետո սկսում է խոսել աղջիկը՝ դիմելով տղային, թե նրանց տան շուրջը մանր ուռիներ են աճել․ եթե նկատի ունենանք, որ ուռենին սովորաբար համարվում է թախիծի խորհրդանիշ, հաճախ ասում են «լացող ուռենի», ուրեմն կարելի է հասկանալ, որ այս ծառն ընդգծում է սիրո պատճառով տղային համակած տխրությունը․ այդպես է սիրահարվելը, - բացատրում է աղջիկը, սիրած ունենալը սրտին շատ մրմուռ է բերում։ Տղայի այդ վիճակը տեսնելով մարդիկ աղջկան ասել են, թե նրա յարը խելքը գցած մի ծուռ է, բայց նա խոստովանում է, որ տղան դուր է գալիս իր սրտին, մանավանդ որ ինքն է նրա այդ խենթությունների պատճառը։ Ապա միասին սկսում են երգել, որ երկուսն էլ խենթի պես ընկել են սարերը, թափառում են իրարից հեռու՝ բայց իրար կարոտելով: Եվ ամեն մեկը մյուսին խնդրում է լինել իրեն փրկարար: Ինչպես երևում է, թե՛ տղան, թե՛ աղջիկը վստահ են, որ իրենց ընտրյալն ունի բարձր արժանիքներ, ու ոչ մեկի ծնողները խոչընդոտ չեն լինելու իրենց միությանը, և իրենց տառապանքների լուծումը միայն ժամանակի հարց է: Հավանաբար, շուտով տղայի ծնողները խնամախոս կգնան աղջկա տուն:
Ապա սիրահարները միասին երգում են, որ ինչպես առավոտյան է կրակի բոցը փարվում թոնրի պատերին, այնպես էլ իրենք են ձգտում միմյանց, ուզում են գրկել ու համբուրել իրար։ Այդ դեպքում կցրվեն իրենց բոլոր դարդ ու ցավերը։
Երգի խոսքերը՝
կրկնակ․
Հանինա, նինա, նինա,
Հանինա, ես ու դու,
Հանինա, նինա, նինա,
Հանինա, վառա ես։
տղա.
Սասնա կ'ելլեր բարակ ծուխ,
Հանի նանի նանի նա,
Հանի նա ես ու դու,
Յարուկ մ'ունիմ Բուլանուխ
Հանի նանի նանի նա,
Հանի նա վառա ես:
Զարկեց մախչան, թորգեց պուխ,
Հանի նանի նանի նա,
Հանի նա ես ու դու,
Էրես կարմիր, աչքեր թուխ,
Հանի նանի նանի նա,
Հանի նա վառա ես:
աղջիկ.
Ձեր տան բոլոր մանդըր ուռ,
Հանի նանի նանի նա,
Հանի նա ես ու դու,
Սիրած բռնել՝ շատ մըրմուռ,
Հանի նանի նանի նա,
Հանի նա վառա ես:
Աշխարհը ըսավ քու յար ծուռ,
Հանի նանի նանի նա,
Հանի նա ես ու դու,
Մըջ իմ սըրտին նուր ու դուր,
Հանի նանի նանի նա,
Հանի նա վառա ես:
Հանի նանի նանի նա,
Հանի նանի նանի նա,
Հանի նա ես ու դու,
Հանի նանի նանի նա,
Հանի նանի նանի նա,
Հանի նա վառա ես:
Գըժվիմ, կ'ընկնիմ սար ու քար,
Հանի նանի նանի նա,
Հանի նա գըժվա ես,
Էղիր ընձի փըրկարար,
Հանի նանի նանի նա,
Ի՜նչ հարմար ենք ես ու դու:
միասին․
Առավոտուն թունդիր բոց,
Հանի, նանի, նանի, նա,
Հանի նա, ես ու դու,
Արի էղնինք գիրկ ու ծոց,
Հանի, նանի, նանի, նա,
Հանի նա, վառա ես։
Պագ մ՛իտաս դու, պագ'ըմ ես,
Հանի, նանի, նանի, նա,
Հանի նա, ես ու դու,
Թող ցրվի մըր դարդ ու խոց,
Հանի, նանի, նանի, նա,
Հանի նա, վառա ես։

Пікірлер: 11
@111yvytr
@111yvytr 4 ай бұрын
Անչափ շնորակալութուն
@GenadiSanasaryan
@GenadiSanasaryan 11 ай бұрын
Շատ շատ ապրեք Հրաշալի երգ և հիանալի կատարում։ Բ Ր Ա Վ Ո
@user-yb8wi6dn7u
@user-yb8wi6dn7u 2 жыл бұрын
❤️💙🧡
@salvatoregiuliano7623
@salvatoregiuliano7623 2 жыл бұрын
Какие прически 👍👍👍😅😅
@user-df8jy7zi8s
@user-df8jy7zi8s Жыл бұрын
Как давно искал именно это исполнение... Песни детства... Спасибо 🙏
@hranushshindyan1582
@hranushshindyan1582 Жыл бұрын
Tb
@rimavardanyan1290
@rimavardanyan1290 Жыл бұрын
Ամենատարածված և սիրված երգերից մեկը։ Նայում ես, տղամարդիկ իրենց սեռի կրողն են, կանայք իրենց։ Մեր օրերում, ամեն ինչ խառնվել է իրար։
@shushantspnetsyan4921
@shushantspnetsyan4921 Жыл бұрын
А можно слова текстом написать?
@Aygaber
@Aygaber Жыл бұрын
Слова есть под видео, Шушан, но здесь тоже пишу. կրկնակ․ Հանինա, նինա, նինա, Հանինա, ես ու դու, Հանինա, նինա, նինա, Հանինա, վառա ես։ տղա. Սասնա կ'ելլեր բարակ ծուխ, Հանի նանի նանի նա, Հանի նա ես ու դու, Յարուկ մ'ունիմ Բուլանուխ Հանի նանի նանի նա, Հանի նա վառա ես: Զարկեց մախչան, թորգեց պուխ, Հանի նանի նանի նա, Հանի նա ես ու դու, Էրես կարմիր, աչքեր թուխ, Հանի նանի նանի նա, Հանի նա վառա ես: աղջիկ. Ձեր տան բոլոր մանդըր ուռ, Հանի նանի նանի նա, Հանի նա ես ու դու, Սիրած բռնել՝ շատ մըրմուռ, Հանի նանի նանի նա, Հանի նա վառա ես: Աշխարհը ըսավ քու յար ծուռ, Հանի նանի նանի նա, Հանի նա ես ու դու, Մըջ իմ սըրտին նուր ու դուր, Հանի նանի նանի նա, Հանի նա վառա ես: Հանի նանի նանի նա, Հանի նանի նանի նա, Հանի նա ես ու դու, Հանի նանի նանի նա, Հանի նանի նանի նա, Հանի նա վառա ես: Գըժվիմ, կ'ընկնիմ սար ու քար, Հանի նանի նանի նա, Հանի նա գըժվա ես, Էղիր ընձի փըրկարար, Հանի նանի նանի նա, Ի՜նչ հարմար ենք ես ու դու: միասին․ Առավոտուն թունդիր բոց, Հանի, նանի, նանի, նա, Հանի նա, ես ու դու, Արի էղնինք գիրկ ու ծոց, Հանի, նանի, նանի, նա, Հանի նա, վառա ես։ Պագ մ՛իտաս դու, պագ'ըմ ես, Հանի, նանի, նանի, նա, Հանի նա, ես ու դու, Թող ցրվի մըր դարդ ու խոց, Հանի, նանի, նանի, նա, Հանի նա, վառա ես։
@shushantspnetsyan4921
@shushantspnetsyan4921 Жыл бұрын
@@Aygaber ,շնորհակալ եմ շաաատ
@Aygaber
@Aygaber Жыл бұрын
@@shushantspnetsyan4921 Սիրով ☺️
Akunq azgagrakan hamuyt - Hanina, Hayro, Doni, Qochari, Yarxushta
5:40
Пробую самое сладкое вещество во Вселенной
00:41
Why did the angel disappear?#Short #Officer Rabbit #angel
00:38
兔子警官
Рет қаралды 4,5 МЛН
A pack of chips with a surprise 🤣😍❤️ #demariki
00:14
Demariki
Рет қаралды 44 МЛН
Must-have gadget for every toilet! 🤩 #gadget
00:27
GiGaZoom
Рет қаралды 7 МЛН
Ani Maruqyan - HANINA
4:03
Ани Марукян
Рет қаралды 60 М.
Նուբար - Պաղ ջուր կուգա - Nubar folk - Pagh jur kuga
3:26
Nubar Folk Ensemble
Рет қаралды 35 М.
Hanina, Kochari - Armenian Song and Dance
4:25
Tigran Madoyan
Рет қаралды 6 М.
Siranush Galstyan - HAYASTAN
4:17
Siranush Galstyan
Рет қаралды 1,2 МЛН
"Zartonq" ensemble - Habrban (Armenian folk song)
1:52
AYGABER
Рет қаралды 11 М.
"Noubar" ensemble - Hayko jan (Armenian folk song)
4:38
AYGABER
Рет қаралды 123 М.
Айбек Қайбулла - Сұлуым менің (премьера песни) 2024
2:53
Saǵynamyn
2:13
Қанат Ерлан - Topic
Рет қаралды 2 МЛН
Sadraddin - Если любишь | Official Visualizer
2:14
SADRADDIN
Рет қаралды 574 М.
Ulug'bek Yulchiyev - Ko'zlari bejo (Premyera Klip)
4:39
ULUG’BEK YULCHIYEV
Рет қаралды 3,6 МЛН
IL’HAN - Eski suret (official video) 2024
4:00
Ilhan Ihsanov
Рет қаралды 404 М.
Селфхарм
3:09
Monetochka - Topic
Рет қаралды 5 МЛН
BABYMONSTER - 'LIKE THAT' EXCLUSIVE PERFORMANCE VIDEO
2:58
BABYMONSTER
Рет қаралды 71 МЛН