ՀԱՅԱՍՏԱՆ խոսք՝ Թադևոս Տոնոյան Այստեղ իմ ցեղի սերմերն են պահվում՝ Որպես վաստակի քրտնակաթիլներ, Սերունդներն այստեղ միշտ հողն են բահում Այն ազնվությամբ, որ մոր կաթինն է։ Երբ աստվածները նոր էին բարն ու Բանը արտոնում մեզ՝ որպես ընծա, Իմ ցեղն իր ամեն, ամեն բարբառում՝ Որպես հաց՝ Տիրոջ ձեռքերով հնձած, Իր խոսք ու գիրն էր արդեն ամբարում Եվ ուներ արդեն պատմության հնձան՝ Ծնունդից ի մահ, Մահից համբառնում, Ու կյանքի՛, կյանքի՛, կյանքի՛ համառում։