Рет қаралды 5,325
#REGIONSTV
Լրահոսին կարող եք հետեւել կայքէջում 👉regionstv.am/
Նաեւ Տելեգրամի մեր ալիքում 👉 t.me/regions_t...
Սևան համայնքում գտնվող Նորաշեն բնակավայրում մարդկանց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Հողագործությամբ գրեթե չեն զբաղվում, անասնապահական խոշոր տնտեսություններ չկան, անասնագլխաքանակը զգալիորեն նվազել է: Պատճառները տարբեր են. իրացման հետ կապված խնդիրները, սպանդանոցային մորթի պահանջը, կաթի գինը և այլն: Նորաշենում անգամ նախրապան ու գառնարած գտնելն է դժվար:
Նորաշեն գյուղի բնակիչ Հակոբ Բարսեղյանը մասնագիտությամբ անասնաբույժ է: REGIONS TV-ի հետ զրույցում նա պատմում է այն խնդիրների ու դժվարությունների մասին, որոնց ամեն օր բախվում է գյուղացին: Ցավով է նշում, որ երիտասարդները լքում են գյուղերը, չեն ցանկանում զբաղվել անասնապահությամբ: 63-ամյա նորաշենցու 2 որդիները ևս ապրում են Ռուսաստանում, 3-րդն էլ մտածում է այդ ուղղությամբ: