Մեր մեծերը - Համո Սահյան

  Рет қаралды 24,349

Samvel

Samvel

Күн бұрын

Համո Սահյան (Հմայակ Սահակի Գրիգորյան) (1914 - 1993), հայ բանաստեղծ։
Համո Սահյանը ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 -- 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը: Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ: Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը: 1972թ. լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ: Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: 1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

Пікірлер: 4
@gyulnazhorikyan5784
@gyulnazhorikyan5784 7 ай бұрын
Համո Սահյան մեր ցածր գիտելիքներով անհնարե արժանի բնութագրեն նրա հանճարը աննկարագրելի է նրախոսքն ու բառը🙏🙏🙏🙏🙏👏👏👏
@anzhelapetrosyan5687
@anzhelapetrosyan5687 2 жыл бұрын
Ամեն անգամ հաճույքով եմ ընթերցում Մեծն Բանաստեղծի գրվածքները։
@gyulnazhorikyan5784
@gyulnazhorikyan5784 7 ай бұрын
Անհամբեր սպասում եմ Սահյանի գործերին ❤❤❤
@gyulnazhorikyan5784
@gyulnazhorikyan5784 7 ай бұрын
Թեթեվ ու սահուն հասարակ բառն ու տառը ոնցեր բանաստեղծությոն գրում
Մեր մեծերը - Իսրայել Օրի
38:52
Samvel
Рет қаралды 9 М.
Will A Guitar Boat Hold My Weight?
00:20
MrBeast
Рет қаралды 265 МЛН
Please Help This Poor Boy 🙏
00:40
Alan Chikin Chow
Рет қаралды 23 МЛН
An Unknown Ending💪
00:49
ISSEI / いっせい
Рет қаралды 57 МЛН
OYUNCAK MİKROFON İLE TRAFİK LAMBASINI DEĞİŞTİRDİ 😱
00:17
Melih Taşçı
Рет қаралды 13 МЛН
Մեր մեծերը - Սիլվա Կապուտիկյան
59:05
Հանդիպում Առաջինում․ Համո Սահյան
39:15
Armenian Public TV
Рет қаралды 8 М.
Մեր մեծերը- Khachatur Abovyan-Խաչատուր Աբովյան
22:52
Hamazgayin Yerevan
Рет қаралды 4,9 М.
Մեր մեծերը - Հակոբ Հակոբյան
41:59
Samvel
Рет қаралды 2,5 М.
Համո Սահյան. քարափներից երկինք
45:35
ShoghakatTVcompany
Рет қаралды 41 М.
ბაკურ გულუას ისტორია - “საქართველოს დაბადება”
3:25:21
საქართველოს დაბადება
Рет қаралды 1,2 МЛН
Մեր մեծերը - Խաչիկ Դաշտենց
34:35
Samvel
Рет қаралды 4,3 М.
Will A Guitar Boat Hold My Weight?
00:20
MrBeast
Рет қаралды 265 МЛН