Մեր մեծերը - Մանուկ Աբեղյան

  Рет қаралды 4,173

Samvel

Samvel

11 жыл бұрын

Մանուկ Աբեղյան (1865 - 1944), հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր (1926), բանասիրական գիտությունների դոկտոր (1935), ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)։
Մանուկ Աբեղյանը 1876-85 թթ-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-98 թթ-ին՝ Ենայի, Լայպցիգի, Բեռլինի, Փարիզի համալսարաններում: 1898 թ-ին Ենայի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում: 1885-1919 թթ-ին, տարբեր տարիների, հայոց լեզու և գրականություն է դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Շուշիի թեմական, Թիֆլիսի Հովնանյան, Ներսիսյան դպրոցներում ու հայկական գիմնազիայում: Երևանի պետական համալսարանի հիմնադիր դասախոսներից է, 1925-30 թթ-ին ղեկավարել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը:
1886 թ-ին Աբեղյանը գրառել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի մոկաց տարբերակը, կատարել նրա առաջին մասնագիտական հետազոտությունը և 1889 թ-ին հրատարակել «Դավիթ և Մհեր» վերնագրով: Հետագայում ստեղծել է «Սասնա ծռերի» դասական տեսությունը: Նա նորովի է պարզաբանել հայ ժողովրդի հին ու նոր հավատալիքները, առասպելական զրույցները, մշակել է հայ առասպելաբանության գիտական նոր տեսությունը («Հայ վիպական բանահյուսություն», 1966 թ.): «Ժողովրդական խաղեր» (1904 թ.), «Հին գուսանական ժողովրդական երգեր» (1931 թ.) մենագրություններում հետազոտել է խաղիկների, միջնադարյան հայրենների ժանրային, կառուցվածքային, տիպաբանական, տաղաչափական հատկանիշները, պարզաբանել դրանց ժողովրդական բնույթը, նշել է ժողովրդական երգերի ակունքները, զարգացումն ու ընթացքը: «Հայոց հին գրականության պատմություն» (1944-46 թթ.) քառահատոր աշխատության մեջ անդրադարձել է հայ գրականության սկզբնավորման, պատմության, գրական դեմքերի և դպրոցների գնահատման, ծագման ու զարգացման հարցերին:
1910-ական թվականներից Աբեղյանն զբաղվել է հայ բանաստեղծության տաղաչափության հետազոտմամբ («Հայերեն տաղաչափության մասին», 1916 թ., «Տաղաչափության զարգացումը Չարենցի և ուրիշների բանաստեղծությունների մեջ», 1923 թ., «Հայոց լեզվի տաղաչափություն», 1933 թ.):
Սկզբունքային նշանակություն ունեն Աբեղյանի լեզվաբանական-քերականական աշխատությունները: «Աշխարհաբարի քերականություն» (1906թ.), «Աշխարհաբարի շարահյուսություն» (1912 թ.), «Հայոց լեզվի տեսություն» (1931 թ.) աշխատություններում առաջինն է գիտականորեն համակարգել արևելահայերենի հնչյունաբանությունը, պարզել հնչյունափոխության երևույթները, համակողմանիորեն հետազոտել բառագիտությունն ու բառակազմությունը: Նա կազմել է առաջին «Ռուս-հայերեն բառարանը» (1925 թ.), մասնակցել մի շարք բառարանների ստեղծման աշխատանքներին:
Աբեղյանի անունով են կոչվել ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտը և դպրոց` Երևանում:

Пікірлер: 2
@andreiandreevich3553
@andreiandreevich3553 6 жыл бұрын
НАХНИНЕРУМ ТЕР АЙРЕР ,ЖОХОВУРДИН ХЕЛ ХРАТ ТАЛОВЕР ЗБАХВАЦ , ПЕТК ЭХАЦ ВАХТЕЛ ЗЕНК ДЗЕРК ВЕРЦНУМ , ИСК ИМИГВА АМЕНАЙН ЛРИВ РЕЛСЕРИЦ ЭНКЕЛА ЧГИТЕС ИНЧЕРОВЕН ЗБАХАЦ , ВАДЖАРВАЦНЕР !!!
ՄԵՐ ՄԵԾԵՐԸ.  ԴՐԱՍԽԱՆԱԿԵՐՏՑԻ
30:52
Սուրբ Էջմիածնի Մատենադարան
Рет қаралды 1,2 М.
Эффект Карбонаро и нестандартная коробка
01:00
История одного вокалиста
Рет қаралды 9 МЛН
Cool Items! New Gadgets, Smart Appliances 🌟 By 123 GO! House
00:18
123 GO! HOUSE
Рет қаралды 17 МЛН
Մեր մեծերը - Արշավիր Շիրակյան
45:46
Մեր մեծերը - Երվանդ Քոչար
34:38
Samvel
Рет қаралды 3,7 М.
Մեր մեծերը-Լեռ Կամսար- Ler Kamsar
27:47
Hamazgayin Yerevan
Рет қаралды 2,2 М.
Մեր մեծերը - Մակար Եկմալյան
29:33
Samvel
Рет қаралды 2,6 М.
ԱՌԱՋԻՆ ԱՅՐԵՐ - Արտաշես Աբեղյան
29:38
Ara Nakhshkaryan
Рет қаралды 808
Մեր մեծերը - Հովսեփ Էմին
32:54
Samvel
Рет қаралды 814
Մեր մեծերը - Ռաֆայել Պատկանյան
34:48
Մեր մեծերը - Իսրայել Օրի
38:52
Samvel
Рет қаралды 9 М.
Մեր մեծերը - Սիլվա Կապուտիկյան
59:05
Մեր մեծերը - Նժդեհ
23:22
Samvel
Рет қаралды 16 М.
Эффект Карбонаро и нестандартная коробка
01:00
История одного вокалиста
Рет қаралды 9 МЛН