Рет қаралды 44,012
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական սանկցիա կիրառեց զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի նկատմամբ եւ հեռացրեց դահլիճից։ Դրան նախորդել էր Խանդոյանի հայտարարությունը, թե գործը շինծու է։ Խանդոյանը այս բառերով ընդհատել էր մեղադրողի առարկությանը, որն արվում էր պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությանն ի պատասխան։
Մինչ դահլիճից հեռացվելը Արարատ Խանդոյանը դիմեց պաշտպան Արա Ղարագյոզյանին՝ զգուշացնելով՝ եթե առանց իրեն մասնակցի դատական նիստին, կհրաժարվի նրա ծառայությունից։