No video

Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ

  Рет қаралды 243

Fastex

Fastex

3 ай бұрын

Fastex-ը շարունակում է ապահովել իր ակտիվ մասնակցությունը միջազգային առաջատար տեխնոլոգիական միջոցառումներին, որոնց թվում են ապրիլի 9-11-ը Փարիզում կայացած Paris Blockchain Week-ը և ապրիլի 18-19-ը Դուբայում կայացած Token 2049-ը:
TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որը ամեն տարի անցկացվում է Սինգապուրում և Դուբայում՝ միավորելով կրիպտո էկոհամակարգի առաջատարներին՝ քննարկելու և փոխանակելու գաղափարներ, զարգացնելու համայնքը և կրիպտո ոլորտը:
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել իր նոր թողարկված, ինչպես նաև արդեն հայտնի պրոդուկտներով, ինչպիսիք են Fastex Card-ը, Fastex Exchange-ը, Fastex Wallet-ը, ftNFT հարթակը, AKNEYE-ը, ներառյալ էկոհամակարգի նախընտրելի Bahamut բլոկչեյնը, որի PoSA կոնսենսուս ալգորիթմը ներկայացվել և բարձր գնահատականի է արժանացել Big Data and Privacy Computing 2024 միջազգային համաժողովին։
«Ֆասթեքսը պարբերաբար հանդես է գալիս նոր առաջարկներով և լուծումներով: Իսկ բոլոր նրանց համար, ովքեր իրենց առաջին քայլերն են անում Web3-ում, Bahamut Grants-ը առաջարկում է ֆինանսավորման ծրագիր, որը մեծապես նպաստում է բլոկչեյն տիրույթում նոր ապակենտրոնացված հավելվածների ստեղծմանն ու զարգացմանը»,- նշել է Բահամուտ բլոկչեյն ծրագրի ղեկավար Պավել Արամյանը:
Փարիզյան երեք հագեցած օրերի ընթացքում Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը մասնակցել է նաև «Ընթացիկ հակասությունները և դրանց ազդեցությունը բլոկչեյն քաղաքականության վրա» և «Էթիկական նկատառումները և սոցիալական հետևանքները բլոկչեյնում» թեմաներով պանելային քննարկումներին՝ կիսվելով բլոկչեյն ոլորտի կարգավորումների վերաբերյալ իր տեսակետով:
Իսկ արդեն Դուբայում կայացած Token 2049-ի շրջանակում Fastex-ը կազմակերպել է նաև տեղեկատվական հանդիպումների շարք ftNFT ֆիջիթալ սփեյսում՝ ներկայացնելով Fastex էկոհամակարգի նախընտրելի բլոկչեյնի՝ Բահամուտի տեխնիկական մի շարք առանձնահատկությունները։ Հանդիպման ընթացքում Ֆասթեքսի ներկայացուցիչները և Բահամուտ բլոկչեյն ծրագրի ղեկավարը ունեցել են թեմատիկ քննարկումներ, անդրադարձել Fastex-ի դրամաշնորհային ծրագրին, խոսել կրիպտո աշխարհի օրենսդրական կարգավորումներից և Web3 ոլորտի այլ թեմաներից։
Նշենք, որ Paris Blockchain Week-ը հանդիսանում է բլոկչեյն ոլորտի կարևորագույն իրադարձությունը, որը միավորում է լավագույններին: Բիզնես ղեկավարները, ներդրողները, անհատ ձեռներեցները և ծրագրավորողները համախմբվում են՝ համագործակցելու և առաջ մղելու բլոկչեյն ոլորտի առաջընթացը:
Fastex-ը մշտապես մնում է ոլորտի զարգացումների առաջնագծում՝ պարբերաբար մասնակցություն ցուցաբերելով համաշխարհային ճանաչում ունեցող միջոցառումներում և ներկայացնելով էկոհամակարգի Web3 տեխնոլոգիական լուծումները:
Fastex-ի մասին
Fastex-ը արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որը իր օգտատերերին տալիս է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթլ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին:

Пікірлер
Левитация возможна.
14:32
Необычное В Мире
Рет қаралды 349 М.
Harley Quinn's plan for revenge!!!#Harley Quinn #joker
00:49
Harley Quinn with the Joker
Рет қаралды 30 МЛН
A teacher captured the cutest moment at the nursery #shorts
00:33
Fabiosa Stories
Рет қаралды 62 МЛН
艾莎撒娇得到王子的原谅#艾莎
00:24
在逃的公主
Рет қаралды 46 МЛН
Чёрная ДЫРА 🕳️ | WICSUR #shorts
00:49
Бискас
Рет қаралды 3,1 МЛН
100% гениальнейший способ исполнения желаний.
14:00
Алия Гомес . ЗАКОН ПРИТЯЖЕНИЯ(ДЕНЬГИ, ОТНОШЕНИЯ)
Рет қаралды 211 М.
Փախուստ ամենավախենալու բանտից
23:05
Sona Abrahamyan
Рет қаралды 544 М.
Women's Club 230 - ԲԱԽՏԱԳՈՒՇԱԿԻ ՄՈՏ
12:20
50 $-ից մինչև սուպերմարկետների ցանց. Չոր բիզնես
22:54
Harley Quinn's plan for revenge!!!#Harley Quinn #joker
00:49
Harley Quinn with the Joker
Рет қаралды 30 МЛН