Рет қаралды 60,289
1. Երևանի Մետրոպոլիտենում խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության՝ չորս և Լիտվայի Հանրապետության՝ մեկ քաղաքացի: «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչել գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի:
2. Պղնձամոլիբդենային կոմբինատի բանվորները պահանջում են աշխատավարձի 50 տոկոսով բարձրացում և սոցիալական վիճակի բարելավում: Ղեկավարությունը չի ընդունում գործադուլավորների պահանջները: Երեկ Կոմբինատի աշխատակիցները Քաջարանում փակ քվեարկություն են նախաձեռնել՝ ի պատասխան կոմբինատի տնօրինության և արհմիության կողմից գործադուլը «անօրինական գործողություններ» որակելու դիրքորոշման:
#1inAM #1inTV #siranuyshpapyan
Tel: +374 55305088, +374 77520467, +374 99577211