Քոբայրի վանք. Հայաստանի Հանրապետության ամենագեղատեսիլ վանքը

  Рет қаралды 7,386

Revik Karapetyan

Revik Karapetyan

Ай бұрын

Քոբայրի վանքը հանդիսացել է հյուսիսային Հայաստանի միջնադարի կարևոր գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը, որի հետ է կապվում 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը։Քոբայրի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել Վարդան Արեւելցու, Մխիթար Այրիվանեցու, Կիրակոս Գանձակեցու, Ներսես Լամբրոնացու մոտ2: Ըստ Վարդան Արեւելցու եւ Մխիթար Այրիվանեցու՝ Քոբայրում կուսանոց է գործել, որը հիմնադրվել է Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից 1171 թ:
Քոբայրի վանական համալիրի կառույցների ընդարձակումը սկսվում է XIII դարի սկզբին, երբ վանքը Կյուրիկյաններից անցնում է Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչներին: Այդ ժամանակ են կառուցվում գլխավոր եկեղեցին, մատուռ-ավանդատունը, զանգակատուն-տապանատունը, մատուռները եւ ամրաշինական կառույցները:
Համալիրն աչքի է ընկնում ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով, տեղանքի առանձնահատկություններից ելնելով` օգտագործել են նաեւ ժայռը, որպես շինության հատակ, պատ կամ նախաբակ:
XIV-XVI դարերում Քոբայրի վանքի գործունեությանը վերաբերող վկայությունները սակավաթիվ են: Դրանք մի քանի տապանաքարերի հիշատակագրեր են, որոնք հայտնաբերվել են վանքի տարածքում: Ըստ տապանաքարի վրացերեն արձանագրության այստեղ է թաղված Իվանեի որդի եւ Շահնշահի եղբայր Վահրամը, որն ապրել է 1350-ական թվականներին:
XVIII դ. կեսերին, ըստ Վախուշտի արքայազնի տեղեկության, այնտեղ գործող եկեղեցի է եղել, այն էլ միաբնակ դավանության9:Քոբայրի վանքի շինությունների ճարտարապետական հարդարանքում զգացվում է վրացական ճարտարապետության ազդեցությունը, քանի որ այն անցել էր Զաքարյանների տոհմի վրացադավան ներկայացուցիչներին10:
Որմնանկարներով էին զարդարված Քոբայրի գլխավոր եկեղեցու խորանը, մատուռ-ավանդատունը, բաց սրահն ու զանգակատան առաջին հարկը: Դրանք համեմատաբար լավ են պահպանվել միայն գլխավոր եկեղեցում եւ մատուռ-ավանդատանը:
Քոբայրի հուշարձանախմբի կառույցների պատերին, ինչպես նաեւ եղած եւ հայտնաբերված տապանաքարերի վրա առկա են մեծ թվով վրացերեն արձանագրություններ: Պահպանվել է նաեւ հայատառ արձանագրություն
Զանգակատան շքամուտքի արեւելյան կողմի վրացերեն արձանագրության համաձայն` այն կառուցվել է 1279 թ.
Պեղման-մաքրման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են խեցեղեն և մետաղե փոքրաքանակ առարկաներ, ինչպես նաև զանգակատանը պատկանող ծածկասալերի հատվածներ և քանդակազարդ մի բեկոր։

Пікірлер: 26
@user-dp2dv3fy3n
@user-dp2dv3fy3n Ай бұрын
Զգացվում է որ տեսանյութի վրա աշխատել է պրոֆեսիոնալ թիմ 🔥
@HermineSuqiasyan
@HermineSuqiasyan Ай бұрын
👍👍👍👍👍👍👍
@user-yb8lq6ic4v
@user-yb8lq6ic4v 6 күн бұрын
👍👍👍👍👍
@stepanyanmariam
@stepanyanmariam Ай бұрын
🤔❤️
@arabomush
@arabomush Ай бұрын
👍👍👍👍👍Շնորհակալություն
@vardansuqiasyan5628
@vardansuqiasyan5628 Ай бұрын
Շատ հետաքրքիր էր 👍աբռիս
@GeorgeIberian
@GeorgeIberian Ай бұрын
This is Georgian Orthodox monastery! Greetings from Tbilisi!
@lidialidia7751
@lidialidia7751 Ай бұрын
🔥🔥🔥👍🏻👍🏻👍🏻👍🏻👍🏻👍🏻
@VaxinakKarapetyan-wd4mj
@VaxinakKarapetyan-wd4mj 28 күн бұрын
👍👍👍👍👍👍
@sonatadevosyan2922
@sonatadevosyan2922 Ай бұрын
❤❤❤
@abbbba8000
@abbbba8000 Ай бұрын
Նախքինում անունը Քոբէր էր, հիմա էդ ոնց դառավ Քոբայր?
@user-tu8ph2et7c
@user-tu8ph2et7c Ай бұрын
Где это находится?
@cashflow.insider998
@cashflow.insider998 Ай бұрын
🤌🤌🤌👍👍👍👍👍
@user-vq8kh6nz5p
@user-vq8kh6nz5p Ай бұрын
АРМЕНИЯ БЕЗ турка паши оглы
@artursloyan5396
@artursloyan5396 Ай бұрын
Սա որտեղ է??
@RevikZorge
@RevikZorge Ай бұрын
Լոռիում
@user-qp3wx2pt9x
@user-qp3wx2pt9x Ай бұрын
Ванадзор Алаверди чанапарհин нахкин Туманян кайаран эээээ Сах кандецин нахкин эшеры
@AlinaAbazyan
@AlinaAbazyan Ай бұрын
Lorium
@AlinaAbazyan
@AlinaAbazyan Ай бұрын
Alaverdi jhacas
@ArmenakUstyan
@ArmenakUstyan Ай бұрын
Erkatgdzi kayarani mot
@sonatadevosyan2922
@sonatadevosyan2922 Ай бұрын
👍👍👍
@karine89743
@karine89743 Ай бұрын
👍👍👍🧡
@VladimirEzekyan
@VladimirEzekyan Ай бұрын
🤌🤌🤌💭
@user-zq5vn2xd9l
@user-zq5vn2xd9l Ай бұрын
👍👍👍👍👍
@user-zx2jq9rh5y
@user-zx2jq9rh5y Ай бұрын
👍👍👍
@albertgevorgyan656
@albertgevorgyan656 Ай бұрын
👍👍👍
ლევან ვასაძე - სიმართლე მეგობარს. 04.06.2024
20:50
მსოფლიო საოჯახო კონგრესი X / WCF X
Рет қаралды 13 М.
Pray For Palestine 😢🇵🇸|
00:23
Ak Ultra
Рет қаралды 36 МЛН
Заметили?
00:11
Double Bubble
Рет қаралды 3,4 МЛН
Cute Barbie Gadget 🥰 #gadgets
01:00
FLIP FLOP Hacks
Рет қаралды 38 МЛН
ტაო-კლარჯეთი
18:23
Giorgi Iakobashvili Travel
Рет қаралды 957
Հայն ու Հայաստանը. Էրեբունի
29:33
Armenian Public TV
Рет қаралды 16 М.
Փակ Ուղի | Քարահունջ
17:43
5 TV Channel
Рет қаралды 84 М.
Բագնայրի վանք.Կարսի մարզ
5:01
Revik Karapetyan
Рет қаралды 979
3rd time’s a charm 😅 #bugatti #dodge #daytona #americanmuscle #muscle #musclecar
0:31
He definitely didn't expect that sound! 😲😂 #car #horn
0:29
BossHorn - Train Horns with Remote Control
Рет қаралды 8 МЛН