«Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ /Սոնա Ռուբենյան 2024

  Рет қаралды 134,661

Nazeni Hovhannisyan

6 ай бұрын

#կամուրջներ #ՍոնաՌուբենյան #kamurjner #NazeniHovhannisyan #SonaRubenyan
Nazeni Hovhannisyan on Facebook NazeniHovhannisyanOfficial
nazenihovhannisyan?igshid=YmMyMTA2M2Y=
t.me/nazenhovhannisyan
www.tiktok.com/@nazeniofficial?_t=8WfoXNSYqCw&_r=1
Համագործակցության համար զանգահարել /մենեջեր +37493452198 Lusine D.
0:00 Անոնս
01:19 Սկիզբ
01:35 Կոնսերվատորիայի ուսանողական տարիները
03:11 Դաշնակահարի մասնագիտությունն ինձ շատ է օգնել
04:37 «Հայ Սուպերսթարը» ուսանողական շրջանի ամենավառ իրադարձություններից մեկն էր
07:13 Քայլել, թե՞ վազել
13:08 Ձմռանը շատ եմ սիրում լինել սարերում
14:30 Անձնական հարաբերությունները պետք է մնան երկուսիդ տիրույթում
16:28 Մարիի ծնունդով փոխվեց ամեն ինչ
20:41 Առանց երգելու ինձ լիարժեք չեմ զգում
24:37 Ժամանակն է, որ ներկայանամ այլ ձևաչափով
27:47 «Լուսինը» դարձավ մեր բենդի հիմնը
30:34 Մարիի առաջին հարցազրույցը
32:06 Մանկապարտեզում երգում էի Կիլիկիան
33:17 Երգի պետական թատրոնի կախարդական աշխարհը
37:14 Էմիլի և իմ միջև անսահման մեծ է միմյանց հանդեպ վստահությունը
40:56 Հարսանիքիս օրը բոլորը քննարկում էին իմ ձգեստը․ ես ապշած էի
45:33 Ինչպես ճիշտ զգալ հայրենիքը
51:25 Արթուր Գրիգորյանի ներկայությունը մանկությունից մինչ օրս
56:57 Նպատակս է ունենալ մեծ մենահամերգ
58:48 Հոգեպես անընդհատ քանդվել-հավաքվելուց հետո ինչ-որ բաներ կորցնում ես անվերադարձ
1:03:20 «Երբ պիտի, իմ մայր»
1:08:00 Մեզ ծնկի բերողն էլ մենք, վեր հանողն էլ մենք պիտի լինենք
1:13:10 «Կամուրջները» սիրո մասին են
«Կամուրջներ» հաղորդաշարի թիմը՝ Նազենի Հովհաննիսյան, Սոֆի Մխեյան, Նվեր Ղազարյան, Նոյեմի Անդրեասյան, Լուսինե Դանիելյան Լևոն Բարթիկյան, Սերգեյ Դավթյան, Աշոտ Ավետիսյան, Հովհաննես Դելիկյան Արամ Ստեփանյան

Пікірлер: 250
@NazeniHovhannisyanOfficial
@NazeniHovhannisyanOfficial 6 ай бұрын
Իսկական երգչի սիրտը միշտ է երգում. երազում, թե արթմնի, ցավից, թե սիրուց, Հայրենիքի կարոտից, թե կորստից... Սոնան ինքնին մի անվերջանալի Երգ է. համերաշխության, չքնաղ սիրո ու երազանքների երգ: Դիտեք Սոնա Ռուբենյանի սիրո և երգի «Կամուրջները» ♥️ Անպայման նշեք, թե, որ երկրից եք դիտում և ում եք ուզում տեսնել՝ որպես հաջորդ հյուրի: Չմոռանաք բաժանորդագրվել իմ յութուբյան ալիքին ու սեղմել զանգակը՝ նորություններն առաջինն իմանալու համար:
@melsidadavtyan7060
@melsidadavtyan7060 6 ай бұрын
Նազենի ջան շատ տազանդավոր ու հրաշալի անձնավորության ես հյուր կանչել ։Շնորհակալ ենք Նազենի ջան ։Երկուսիդ էլ սիրում եմ ։🧡💛💚💖💗💙🥰🥰🥰
@hasmikaxabekyan9955
@hasmikaxabekyan9955 6 ай бұрын
Հիանալի մարդիկ եք բոլորդ,մեծ հաճույքով դիտեցի, շնորհակալություն ձեզ,որ կաք,իսկապես մեծ հպարտություն է,որ կան ձեզ նման մարդիկ, Աստված օրհնի ձեզ 🙏🙏🙏
@animanukyan9214
@animanukyan9214 6 ай бұрын
Добрый вечер. Пишу из Самары. Спасибо за то что есть такие феноменальные люди в Армении! Моя Назени извини что пишу на русском,знаю что любишь когда пишут на Армянском. Я человек который не пропускает ни один выпуск и это касается всех программ которые так красиво преподносит нам наша Назени!
@zhenicnazaryan7407
@zhenicnazaryan7407 6 ай бұрын
Սոնան հրաշք է։
@nunehovsepyan9563
@nunehovsepyan9563 6 ай бұрын
Նազենին հիասքանչ հյուրեր ունի կամուրջներում։Մեծ հաճույքով կնայենք կլսենք Ինգա և Անուշ Արշակյաններին։
@anikyarunts
@anikyarunts 6 ай бұрын
Չեք պատկերացնի, թե ինչ մեծ բավականություն ստացա այս հաղորդումը նայելուց: Գեղեցիկ, գրագետ հայերեն, հայեցի խոսք վաղուց չէի լսել: Նազենին մշտապես իմ հիացմունքն է, ինչ խոսք, բայց Սոնան ինձ համար բացահայտում էր: Շնորհակալություն այս հաղորդման համար❤
@annaavdalyan8772
@annaavdalyan8772 6 ай бұрын
Աստվածային սերը տարածվում է Ձեր երգի միջոցով ։Շնորհակալություն Սոնա 🩵
@nushkaanushka2174
@nushkaanushka2174 6 ай бұрын
Եզակի երգչուհիններից մեկն է Սոնան, որ առանց բեմական շոուի ու առանց բեմական ճոխության կարող եմ համերգին սիրով գնալ հենց իրեն լսելու։ Եզակի տաղանդաշատ ու անկեղծ երգչուհի ու չեմ կասկածում նաև մարդ❤
@1895231
@1895231 6 ай бұрын
Շատ հաճելի էր լսել Սոնային տաղանդավոր ու լուսե անձնավորություն՝ համեմված Նազենիի կիրթ եւ գրագետ մատուցմամբ։❤️ Բրավո Նիցցա, Ֆրանսիա :)
@tatevdavtyan9853
@tatevdavtyan9853 6 ай бұрын
Առանց հուզվելու հնարավոր չէ նայել հաղորդումը: Սոնայի ձայնը էնքան քաղցր է, և խոսելուց, և երգելու ժամանակ: Սիրելի Նազենի, շնորհակալություն Ձեր հաղորդման համար❤❤❤❤
@yestertserunyan7543
@yestertserunyan7543 6 ай бұрын
Նազենի ջան,մենք էլ քեզանից ենք շնորհակալ,կամրջելու մեզ Սոնայի և նրա գեղեցիկ ընտանիքի հետ❤
@user-zk1je9kw1q
@user-zk1je9kw1q 6 ай бұрын
Իմ սիրելի ,հրաշք,մեծատառով Մարդ Սոնա Ռուբինյան։Դու ունես քո մեջ իրական լույսը,սերը ,բարությունը և հոգու մաքրությունը որը գալիս է ի վերուստ։Տաղանդավոր երգչուհիս ուզում եմ որ միշտ լինես սիրված և օրհնված,թող Աստծո պահապան ձեռքը քո ընտանիքի վրա լինի։
@Ada-zc8lz
@Ada-zc8lz 6 ай бұрын
Անկեղծ, գեղեցիկ և բովանդակային զրույց ❤
@user-kk5ed3sm3y
@user-kk5ed3sm3y 6 ай бұрын
Սոնան աշխարհի ամենալավ երգչուհին է ❤❤❤
@arminearakelyan4706
@arminearakelyan4706 6 ай бұрын
Սիրելի Նազենի դիտել ու չեհուզվել անհնար է շատ շնորհակալություն ձեզ, իսկ Սոնաին մեծ բեմեր ❤🙏
@arevikpetrosyan89
@arevikpetrosyan89 6 ай бұрын
Ինչքան ներդաշնակություն ու խաղաղություն կա Սոնայի ներսում։ Թավշյա ձայնն ու մտքերի հոսքը հիանալի կերպով համադրված են։ Մարդու աչքերն էլ հոգու հայելին են։ Շնորհակալություն սիրուն հաղորդման ու դրական լիցքերի համար։ ✨️
@haroutartcruni1997
@haroutartcruni1997 6 ай бұрын
Ապրեք... նայում եմ Դիտումները ու հասկանում եմ, որ մենք ինչքան հեռու ենք ճիշտ սիրուն ու գրագետ խոսքին... Աղբ սերիալներ մի նայեք նայեք սա ճանաչեք մեր ապագա գանձերին ու հպարատացեք Նազենիի գործով ❤
@angesoleil3813
@angesoleil3813 3 ай бұрын
Ստով համեմված խոսքին....
@hasmikbabajanyan1799
@hasmikbabajanyan1799 6 ай бұрын
ինչ հաճելի է տեսնել և լսել գեղեցիկ և կրթված մարդկանց այս համատարած տգիտության մեջ
@annshults3255
@annshults3255 6 ай бұрын
ՍՈՆԱ ՋԱՆ, ինչ մաքուր ու սիրուն ես տեսնում աշխարհը❤ Լավն ես, սերդ շատ է, երգդ` հրաշալի, ապրես😍🥰👏🎶✌️
@zhenicnazaryan7407
@zhenicnazaryan7407 6 ай бұрын
Քեզ սիրողները շատ-շատ են՝սիրելի Սոնա❤❤❤
@anjela8965
@anjela8965 6 ай бұрын
Սոնա ջաաաան քեզ այնքան շաաաատ եմ սիրում, դու էնքան կիրթ ես խոսում, ապրես: Դե երգերի խոսք չկա, շնորհակալ եմ քեզ: Նազենիս շնորհակալ եմ քեզ❤❤❤
@HaykKhachatryan-do2yk
@HaykKhachatryan-do2yk 6 ай бұрын
Սոնայի կատարմամբ բոլոր երգերն եմ լսում,բայց Կոմիտաս, Սայաթ-Նովա լսելուց արցունքըս պահել չի լինում։Սոնա շնորհակալ ենք էսքան ՀԱՅ տեսակիդ համար։💜🇦🇲✊
@varduhigevorgyan2322
@varduhigevorgyan2322 6 ай бұрын
Լուսավոր աղջիկ❤կիրթ Հաղորդավարուհի❤
@SV-zz6ig
@SV-zz6ig 6 ай бұрын
Յուրահատուկ,գրագետ,չափից դուրս խելացի ,,դիվանագետ,անսահման բարի,գեղեցկագույն փերի Սոն❤դուք վերելքի եք միայն արժանի❤
@ShahverdyanSilva75
@ShahverdyanSilva75 6 ай бұрын
Շատ եմ սիրում Սոնային ,տաղանդավոր ու անկեղծ
@liannadavtyan7150
@liannadavtyan7150 6 ай бұрын
Սոնան հաղթող տեսակ է , եթե նայենք իր ամբողջ գործունեությունը նա միշտ ընտրում է ամենա դժվար և տարբերվող երգերը ու միշտ հաղթում է , բազում հաղթանակներ քեզ սիրելի Սոնա ❤
@aichaas1125
@aichaas1125 6 ай бұрын
Շատ եմ հավանում Սոնա արտիստին։ Այսօր բացահայտեցի Սոնայի մարդ տեսակը ❤ Շնորհակալ եմ ❤❤❤
@user-tn7so4we7c
@user-tn7so4we7c 6 ай бұрын
Շնորհակալություն Նազենի ջան, շատ մեծ բավականություն ստացա պայծառ Սոնային լսելուց
@InnaHakobyan-sp9fb
@InnaHakobyan-sp9fb 6 ай бұрын
Շնորհակալություն հաղորդման ու ձեր կատարած աշխատանքի համար։ Սոնան շատ կիրթ ու պրոֆեսիոնալ երգչուհի է։ Հաջողություն ձեր գործերում 🙏
@nushikhayrapetyan767
@nushikhayrapetyan767 6 ай бұрын
Շնորհակալ ենք, տաղանդավոր անձնավորություն ոչ պակաս տաղանդավոր երգչուհուն յուրահատուկ նազենիական մոտեցմամբ ներկայացնելու համար։ Հեքիաթ աղջիկ Սոնաաա❤
@vard160
@vard160 6 ай бұрын
Սոնայի մայրը շատ հաճելի կին է
@gayanemanukyan838
@gayanemanukyan838 6 ай бұрын
Սոնայի թռթռուն ծիծաղը շատ հավեսս, ձայն էլ քաղցր։ Անվերջ կարող եմ լսել ու հիանալ ❤️ Սոնա ջան ,անսահման երջանիկ կյանք եմ ցանկանում քեզ 😘
@anikarapetyan1163
@anikarapetyan1163 6 ай бұрын
Անգամ 8 տարեկան աղջնակս մեծ հաճույքով նայեց հաղորդումը։ ի դեպ Կեմերովոյից ենք հետևում ձեզ սըրելի հայուհիներ❤
@alvinaleqsanyan0991
@alvinaleqsanyan0991 5 ай бұрын
1:06:15 😢😢😢😢😢😢ախխխխ ախխխ ախխխ Սիրտս խոցվեց Սոն ջան էսինչ😢😢😢😢😢
@sedatumanyan375
@sedatumanyan375 6 ай бұрын
Տաղանդաշատ երգչուհի, ձայնը,որակը,ճաշակը երգելու
@flogiu
@flogiu 4 ай бұрын
Ախ լուսին լուսին….. ես հիացա երբ այս երգը լսեցի ,հետո ամեն օր լսում էի եվ չէի ձանձրանում ,հասկացա որ Սոնան տաղանդավոր երգչուհի է ,որ կարողանում է իմ սիրտը շարժել ,❤
@irinasarkisyan6130
@irinasarkisyan6130 6 ай бұрын
Անկեղծ ու պարզ...Սոնա❤ Մարիի քաղցր մռութիկը😘😘😘
@arevikkhachatryan8414
@arevikkhachatryan8414 6 ай бұрын
Սոնան մեր երգադվեստի ադամանդներից մեկն է ։ Հայեցի ճիշտ ընտանիքի օրինակ ։ Շնորհակալություն հերթական գեղեցիկ հարցազրույցի համար❤
@anipetrosyan3176
@anipetrosyan3176 6 ай бұрын
Շնորհակալություն ձեզ,հաճելի հարցազրույցի համար😊
@lilybern7723
@lilybern7723 6 ай бұрын
Նազենի ջան, մինչև չունենաս և չսեղմես կրծքիդ, չես կարող հասկանալ ու պատկերացնել ուրիշի բացատրածը: Այն հազվադեպ զգացողությունն է, որ խոսքով չես ուզում արժեզրկես: Աստվածային երևույթ է: Սրտանց ցանկանում եմ զգաս այդ բերկրանքը ❤❤❤
@natalyamargaryan2539
@natalyamargaryan2539 6 ай бұрын
Սիրելի Սոնա Ռուբենյան։Շնորհակալ ենք գեղեցիկ հաղորդման համար։ Գեղեցկագույն ձայն ունի Սոնան Ձայնդ անսպառ Սոնա ջան։Անհամբեր սպասում եմ( Երբ պիտի իմ մայր )երգին ։
@alvinaleqsanyan0991
@alvinaleqsanyan0991 5 ай бұрын
Նազենի ջան Աստված տա դուք էլ զգաք մայրական բերկրանքը❤😊😌🥰
@user-rq4ik9rq5p
@user-rq4ik9rq5p 6 ай бұрын
Հաճելի էր դիտել կիրթ, գրագետ ու ճիշտ, հոսուն խոսքով, տեղին ու սահմանները չխախտող հարցերով այս հաղորդումը։ Սոնա Ռուբենյան՝ տաղանդավոր անձնավորություն! Որքան հաճելի է նրան լսելը երգելու ժամանակ, նույնքան հաճելի էր նրան լսել այստեղ։ Պարզ ու որակով պատկեր, պրոֆեսիոնալ աշխատանք ու իհարկե հաճելի ու գեղեցիկ Նազենի Հովհաննիսյան։ Շնորհակալություն։ Առաջարկ. Սյուզան Մարգարյան❤
@aninersisyan4802
@aninersisyan4802 6 ай бұрын
Թող քո ամենանվիրական երազանքները կատարվի իմ ❤Սոնա Ռուբենյան❤❤❤
@cvc9243
@cvc9243 6 ай бұрын
Սոնա ջան մնա այդպիսին ինչպիսին կաս, նորանոր հաջողություններ և նպատակների իրականացում...
@varduhigevorgyan2322
@varduhigevorgyan2322 6 ай бұрын
Լուսին երգը քանդում է հոգիներ😢❤
@narinehayrapetyan6327
@narinehayrapetyan6327 6 ай бұрын
Հարգելի Նազենի, հոգաչափ շնորհակալ եմ Ձեր ցանկացած ծրագրի համար։ Այսօր "Կամուրջներ"֊ի հետ հասա Արցախս, դրախտավայրս❤։ Մինչև 2023թ. սեպտեմբերի 19 դիտում էի եթերները Արցախից, այսօր` Երևանից....Առանց հուզվելու ու արտասվելու հնարավոր չէր դիտել։ Շարունակեք ստեղծագործել հարգելի Սոնա։
@MA-gw3cm
@MA-gw3cm 5 ай бұрын
Ամենահայրենասեր ընտանիքներից մեկը Հայաստանում🙏🏼 Սոնայի մամային առանձնահատուկ շա՜տ եմ սիրում 🤍 ես Ձեզ գրկած 2023-ի սեպտեմբերին կարոտս էի առնում Արցախում գտնվող ընտանիքիս 💔 ես, ինչպես էդ օրը ասեցի ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ( դուք էլ ասեցիք ինչի՞ համար արևս…), այսօր էլ ասում եմ Շնորհակալ եմ, և՛ Սոնայի համար, և՛ Ձեր էդ առանձնահատուկ հայրենասրության համար…Ձեր՝ Արցախի սիրո համար 🙏🏼
@narinaafrikyan8445
@narinaafrikyan8445 6 ай бұрын
Սոնան իմ սրտի երգիչն է❤
@user-ox7do8uw7r
@user-ox7do8uw7r 4 ай бұрын
Սոնա ջան դու չքնաղ էս ,դու հրաշալի մարդ էս պետք չէ ամեն անիմաստ մարդկանց ուշադրություն մի դարձրու։Աստված օրհնի քեզ հրաշալի աղջիկ 🙏🙏🙏🙏
@aidagumrikyan767
@aidagumrikyan767 5 ай бұрын
Сона просто красотка очень талантливая и скромная девочка ❤а дочку Мари полюбила сразу🥰🥰🥰какая она необычная и нежная ❤❤❤❤❤❤❤
@tigrandavtyan1786
@tigrandavtyan1786 6 ай бұрын
Красивая,талантливая и очень хорошо воспитанная Сона Рубенян!!!Настоящая АРМЯНКА!!!
@anahitmkrtchyan1930
@anahitmkrtchyan1930 6 ай бұрын
Լուսե աղջիկ Սոնա Բարի ու կիրթ,ազնիվ ու հմայիչ Պոզիտիվ ու անչափ գրավիչ Շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ
@naravardanyan3466
@naravardanyan3466 6 ай бұрын
Հաճելի է լսել Սոնային, լավ մարդ լինելը զգացվում է էկրանից այն կողմ
@violetabadalyanc9107
@violetabadalyanc9107 6 ай бұрын
Նազենի ջան ,Սոնա ջան անչափ հուզիչ էր,միառժամանակ ջերմ,տաք ,հարազատ։ Սոն ջան երբեք չընկճվես ,ցավոք մեր հասարակության մեջ կա մի զանգված ,ով թույն ու թարախ է տածում համացանցում։Հավատացեք դրանց հակառակ ունեք շատ լավ հետևորդներ, ովքեր մարդասեր են,հայրենասեր ու գնահատում եմ հայեցին,հայկականը և ձեզ նման երգչուհիներին,ովքեր հայ երգարվեստում ձևավորել են ճաշակ։
@nunemnatsakanyan8289
@nunemnatsakanyan8289 6 ай бұрын
Սոնաա սիրում եմ քեզ շաաաա՜տ։ Օրհնվես դու եւ հարազատներդ❤️❤️❤️❤️
@sargismirzaxanyan4514
@sargismirzaxanyan4514 6 ай бұрын
Նազենի ջան շատ եմ սիրում և քեզ և քո հաղորդումները,հատկապես կամուրջները։Արմավիր քաղաքից եմ անկեղծ դուք ում էլ հրավիրեք ես սիրով կդիտեմ ,բայց կուզեի տեսնել Արամոյին և Էմմային։
@marasahaki
@marasahaki 6 ай бұрын
Սիրուն Սոնաա ❤️
@karineavetisyan4611
@karineavetisyan4611 5 ай бұрын
Նայում էի այս հաղորդումը հիանում ձեզանով ու կարծես զգացի բարեմաղթանք Նազենի ջանի համար։ Մտքով գնացի ամերիկայից Հայաստան ու մտածեցի որ չեմ տեսնի նրան ու իմ սրտի խոսքը չեմ կարող ասել՝ բայց օրը չավարտված ես գնում եմ եկեղեցի ճրագալույսի պատարագի ծամանակ տեսնում եմ քողքիս Նազենի ջան քեզ հայացքս ուղղում եմ դեպի խորրանը նայում եմ տիրամորը եվ կարծես իմ միտքը հասկանալով ասում է դե ասա քո բարեմաղթանքը ու ես մոտեցա քեզ իմ հրաշք ՝ որպեսզի կատարվի Աստծո կամոք ու քո սրտով ինչ որասեցի։ Ամեն🙏🙏🙏
@user-ps1wg9pz5f
@user-ps1wg9pz5f 6 ай бұрын
Թերևս ամենահուզիչ,, կամուրջներն ,,էին❤սիրելի Սոնա ,Նազենի ,տիկին Արմինե ջաներ։
@lianahakobyan4694
@lianahakobyan4694 6 ай бұрын
Սոնա ջան, Դուք շատ լավն եք, մնացեք էնպիսին, ինչպիսին կաք, Ձեր ներսի ազնվությունը, բարությունը արտացոլվում է Ձեր գեղեցիկ դեմքին ։ Մենք Ձեզ շատ ենք սիրում դեռ Սուպերսթարից ❤
@manemuradyan4622
@manemuradyan4622 6 ай бұрын
Էն բնական, սիրուն տեսակը, թե' ներքին ու թե' արտաքին կողմերով, էնքան իրական, որ անգամ տեսախցիկից էս կողմ էլ երևում ա, շնորհակալ ենք, որ որակով արտիստ եք ու որակով մարդ❤❤❤ Նազենի Հովհաննիսյանի մասին էլ խոսելն ավելորդ է ❤️🌠
@BarseghyanSona
@BarseghyanSona 6 ай бұрын
Ինչ լավն է Սոնայի մայրը, Սոնան հրաշք երգչուհի, շատ սիրում եմ, Մարին՝տիկնիկ իսկական։Աստված պահապան ձեր սիրուն ընտանիքին 👪։Դե Նազենին էլ իմ կյանքն է❤❤, անզուգական հայուհի❤
@user-dl1tv1cp9n
@user-dl1tv1cp9n 6 ай бұрын
Իրոք որ եզակի երգչուհի և մարդ❤❤
@user-ww5nj8rl4u
@user-ww5nj8rl4u 5 ай бұрын
Հեռթական հրաշք եթեր Սոնա լացացրեցիք սիրում եմ ձեզ ❤Նազենի երազում եմ գրկել ձեզ ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
@nnersisyan8413
@nnersisyan8413 6 ай бұрын
Ամենա Նազենի ամենահայկական Կամուրջներ այնքան հաճելի է լսել հարցազրույց որ բացում է մարդու հոգին շատ անձնական է առանց անձնականի մասին քննարկման 👍
@lilitgrigoryan5411
@lilitgrigoryan5411 6 ай бұрын
Sona jaaaan yntir es💕
@arusz114
@arusz114 6 ай бұрын
Շատ տաղամդավոր եւ հաճելի աղջիկ է Սոնան հաճելի ու բովանդակալից։Կցանկանաի մեր արվեստագետներին տեսնել այսպիսին
@user-kh9kq9er8t
@user-kh9kq9er8t 4 ай бұрын
Հաճույքով դիտեցի, ուղղակի հիացած եմ👍👍🙏🤩🙏🎆🎆
@hasykh-yan6910
@hasykh-yan6910 5 ай бұрын
Մեկ շնչով դիտեցի❤❤❤❤❤ Շնորհակալություն , շատ լավն եք❤❤❤
@user-ht6dk5xf9r
@user-ht6dk5xf9r 6 ай бұрын
Այո․․․ ամեն մի հաղորդման ժամանակ զգում եմ, որ հիացմունքիս արժանին միայն Նազենին է․․․ բացառությամբ այս հաղորդմանը․․․այստեղ չեմ կարող հիացմունքիս խոսքերը չշռայլել նաև Սոնային․․․․իսկական հայուհի, քաղցրիկ, շնորհալի, գրագետ․․․իսկապես մեծ, շատ մեծ հաճույք ստացա ձեզանից․․․միշտ սիրել եմ Սոնայի կատարումները․․․․ հիացել․․․բայց հիմա նաև ուրիշ կողմերից ճանաչեցինք քեզ, սիրելիս․․․աշխարհի բարիքները քեզ, Սոնա ջան․․․ վայելիր այս կյանքի ամեն մի րոպեն․․․արժանի ես ամենալավին․․․համար 1 երգչուհին ես․․․իսկ ինչ վերաբերվում է կուլիսներում ՛՛նեղվելուդ՛՛ , բոլորի անունից ուզում եմ քեզ ներողություն խնդրել․․․ բոլորի փոխարեն․․․անմտություն է եղել․․․ ես կասեի երևի բոլորն ուզում էին տեսնել անիրական ու կախարդական, հեքիաթային մի ինչ որ բան․․․այսքանը․․․Դե Նազենի ջան, քեզ էլ անսահման շնորհակալ ենք այս գեղեցիկ հաղորդման համար․․․
@TatyanaYeghiazaryan
@TatyanaYeghiazaryan 6 ай бұрын
Պաշտում եմ Ձեր Կամուրջները ❤🎉
@user-jk9bl5ep8v
@user-jk9bl5ep8v 6 ай бұрын
Երկու հրաշքներ❤❤❤
@user-gd9xq9gq1n
@user-gd9xq9gq1n 6 ай бұрын
Շատ շատ սիրված երգչուհի,մեծ հաճույքով լսեցի հաղորդումը, հոգեկան հանգստություն,ճաշակ եվ անասելի որակ։ Նորանոր հաջողություններ Սոնա Ռուբենյան ջան
@user-bj6di3mp4r
@user-bj6di3mp4r 6 ай бұрын
Հայաստանի լավագույն ձայներից _Սոխակ Սոնա։
@arpineamiraghyan3630
@arpineamiraghyan3630 6 ай бұрын
Աստված օրհնի Սոնա ջան ❤բարի ու լի Շնորհներով❤
@marinagabrielyan6724
@marinagabrielyan6724 6 ай бұрын
Անչափ շնորհակալ եմ Ձեր կողմից ներկայացված այսպիսի գրագետ և անչափ հաճելի հաղորդման համար❤.
@tosyaharutyunyan4035
@tosyaharutyunyan4035 6 ай бұрын
Երկու անկրկնելի կանայք, ( կներեք երեք) տեսանյութը մի վայրկյանում նայեցի, լացեցի, ամբողջ մարմնով փշաքաղվեցի:Շնորհակալություն Քեզ Սոնա, որ այսքան լավն ես, որ այսքան մարդկային ես:Ողջույններս Ձեզ ՌԴ-ան Նիժնի Նովգորոդ քաղաքից❤❤❤
@user-wj5ie9wh3q
@user-wj5ie9wh3q 5 ай бұрын
Նազենի ջան ես էնքան ուրախ ու երջանիկ եմ որ քեզ պես խելացի , բանիմաց հայուհի գոյություն ունի եւ ես հպարտանում եմ քո վարած բոլոր հաղորդումներով նաև քո հիասքանչ հյուրերով կլինի արվեստագետ թե մեկ ուրիշ ոլորտից, շնորհակալ ենք որ դու կաս, քեզ մեծ երջանկություն ենք ցանկանում ❤❤❤💐💐💐
@anzelasemjonova5517
@anzelasemjonova5517 5 ай бұрын
Назени, дорогая, спасибо за чудесные передачи. Так приятно, что Вы знакомите нас с умными, приятными, творческими людьми!
@hermineaslamazyan3811
@hermineaslamazyan3811 6 ай бұрын
Հրաշք Սոնա❤
@arminemiqaelyan7533
@arminemiqaelyan7533 5 ай бұрын
Շատ հաճելի հայրենակիցներս ուրախ եմ Նազենի ջան որ այս տարբերակով օգնում ես ավելի լավ ճանաչենք մեր ստեղծագործող ադամանդներին ❤
@marineminasyan2433
@marineminasyan2433 6 ай бұрын
Վա՜խ Սոնա ջան, ոնց եմ քեզ սիրում❤ Լուսավոր մարդ, լուսավոր աղջիկ, լուսավոր մայր ❤
@EdminaHovakimyan
@EdminaHovakimyan 6 ай бұрын
Yes xelagarvum em Sonayis hamar mekel Nazeniyi verarkuneri hamar 😃😃mer ergarvestum chka Sonayi nman hamest, qnqush, yurahatuk dzayn u taxand unecox erkrord@ ❤❤❤ sirum em amen inch kapvac Sonayi het ❤
@alvinaleqsanyan0991
@alvinaleqsanyan0991 5 ай бұрын
Սոնաաաա🎉🎉🎉🎉🎉❤❤❤❤❤❤😊😊😊😊😊իմ սերը ձեզ😊
@hjaso6589
@hjaso6589 6 ай бұрын
I love you both, Sona jan from first minute of your singing in the contest I am CLAIMING 😅❤ you my daughter sweetheart ❤️💯
@sargismirzaxanyan4514
@sargismirzaxanyan4514 6 ай бұрын
Լավ երգչուհի ,լավ հայուհի և վստահեմ լավ մայր։Սոնա ջան մնա եդպիսին։❤❤❤
@juliandreas7873
@juliandreas7873 6 ай бұрын
Sona jan Harsanekan kerpart tarbervox shat sirun chgitem inchn e qnnarkvel ♥️Isk ergt hrashq dzaynt hrashq ❤
@susannababayan6900
@susannababayan6900 6 ай бұрын
Սոնան էնքան սիրունա, էնքան բարի, էնքան բնական ու դրական...❤❤❤
@mariamhakobyan8026
@mariamhakobyan8026 5 ай бұрын
Նազենի ջան հիանալի ֆորմատ է։ Շնորհակալություն լավ աշխատանքի համար ❤❤
@nunegrigoryan7545
@nunegrigoryan7545 6 ай бұрын
ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԱՐՏԻՍՏ` ՍՈՆԱ ՌՈՒԲԵՆՅԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ... ❤🥰
@anahitghukasyan7850
@anahitghukasyan7850 5 ай бұрын
Հրաշալի ձայն… սիրունիկ հայուհի, 🇦🇲🌹հագուստի լավ ոճաբանի կարիք ունի (շախմատի կոստյումը հաղթանդամ է դարձնում։)💃
@aidaabrahamyan9791
@aidaabrahamyan9791 6 ай бұрын
Անչափ հաճելի է տեսնել նման անկեղծ, բայց միաժամանակ այսչափ խորը ներաշխարհով մեր սիրելի երգչուհուն։ Շնորհակալ ենք։❤
@marianna2230
@marianna2230 6 ай бұрын
Շնորհակալություն սիրելի Նազենի, դուք յուրահատուկ եք
@silvaavetisyan540
@silvaavetisyan540 5 ай бұрын
Վախ Աստված իմ ինչ լավ է, որ դեռ ունենք ձեր նման լավ ՄԱՐԴԻԿ❤❤❤❤
@nazikvardanyan3340
@nazikvardanyan3340 6 ай бұрын
Shat hamest ek Sona!
@nona710
@nona710 6 ай бұрын
Thank you very much for this beautiful interview. 💕
@ROZABEGYAN-xf9gn
@ROZABEGYAN-xf9gn 6 ай бұрын
Այս աշխարհում միակ ինձ օտար մարդն է Սոնան ,որին տենչում եմ գրկել
@user-mq6et9sj2e
@user-mq6et9sj2e 6 ай бұрын
Mi tesak mard barianum e Sonayin lseluc heto. Amenan kez Sona jan❤
@AlinaAleqsanyan88
@AlinaAleqsanyan88 6 ай бұрын
Ես անհամբեր կսպասեմ այս երգին Սոնա ջան 1:05:59
@RimaDina777
@RimaDina777 6 ай бұрын
Հայաստանից եմ դիտում...Մարմնովս սարսուռ անցավ, արցունքներս հոսում են։ Ցնցված եմ... Նազենի ջան դու հրաշք ես և անկրկնելի , քո հյուրերն էլ քեզ պես...💋❤️
@allasukiasyan8630
@allasukiasyan8630 6 ай бұрын
իմ սիրելի Սոնա .... հիմա քեզ ավելի եմ սիրում❤❤❤
@ruzannakirakosyan9656
@ruzannakirakosyan9656 6 ай бұрын
Ինչքաաա՜ն լավն եք Սոնա ջան❤
@qnarikmirzoyan6163
@qnarikmirzoyan6163 6 ай бұрын
Սոնա ջան գեղեցկուհի մայրիկ ունեք ոնց որ քույրեր լինեք💛
Who has won ?? 😀 #shortvideo #lizzyisaeva
00:24
Lizzy Isaeva
Рет қаралды 7 МЛН
Tom & Jerry !! 😂😂
00:59
Tibo InShape
Рет қаралды 67 МЛН
ОСКАР vs БАДАБУМЧИК БОЙ!  УВЕЗЛИ на СКОРОЙ!
13:45
Бадабумчик
Рет қаралды 3,5 МЛН
Who has won ?? 😀 #shortvideo #lizzyisaeva
00:24
Lizzy Isaeva
Рет қаралды 7 МЛН