Ներիր ինձ մայրիկ

  Рет қаралды 1,279,633

VAGR

VAGR

Күн бұрын

Пікірлер: 323
@vahram67
@vahram67 Жыл бұрын
Ձեզ եմ ներկայացնում այս երգի պատմության մի պատառիկ: ՄԱՅՐՍ Մայրի՜կ... Որքա՜ն ջերմություն, քնքշություն, սեր ու կարոտ կա այս բառի մեջ: Ո՞ւր է, որ մի օր նորից մարմնավորվեր ու նորից տեսնեի մորս, իր անչափ բարի աչքերով, իր անչափ բարի ժպիտով ու ջերմ ձեռքերով ինձ ամուր իր գիրկն առներ, ու զգայի ինձ նորից անհոգ ու երջանիկ... Ավա՜ղ, շատ շուտ գնաց մայրս: Համարյա նույն տարիքին էր, ինչ որ հիմա ես եմ, իսկ ես ընդամենը 24 տարեկան էի: Գնաց անձայն ու առանց ցավի, թողնելով ցավը մեզ՝ անսահման վշտի ու կարոտի ցավը մեր հիշողություններում ու մեր սրտերում: Շատ անսպասելի իրեն կորցրինք: Գիտակցությունս չէր ընդունում այդ ահավոր փաստը, չէի հավատում ու շատ անգամ երազներիս մեջ իրեն էի տեսնում, ու երազներս խառնվում էին դառն իրականությանը, իմ հիշողությունից ցրելով ու դուրս մղելով իր հաստատված մահը: Մորս կորցնելուց տասնիննը տարի հետո ծնվեց աղջիկս ու անվանեցի մորս անունուվ՝ Օֆելյա: Երևի աղոթքս էր, որ տեղ էր հասել... Անչափ նման է մորս, ասես մի կաթիլ լինեն կես դառած: Նույն աչքերը, նույն դիմագծերը, նույն ժպիտն ու նույն սերը իմ հանդեպ: Ու ես ասես նորից ներկա եմ մորս վերածննդին ու ականատեսն եմ իր մանկությանը: Շատ չարաճճի, հետաքրքրասեր, բարի, ուրախ ու սիրտը անչափ բարակ, խղճոտ: Պատմում են, որ այդպիսին նաև մայրս՝ մանկության տարիներին: Ծնվել էր 1944 թ. մարտի տասնչորսին: Ընտանիքում ամենից փոքրն էր, ուներ վեց քույր ու մի եղբայր: Ապրում էին Ստեփանակերտից ոչ հեռու, Դաշուշեն գյուղում: Ինչպես և բոլոր գյուղացիները, իրենք էլ տարան Մեծ հայրենականի ու հետպատերազմյան ծանր տարիների դժվարություններն ու զրկանքները: Եվ թվում էր բոլորին, որ դա արդեն վերջն է, էլ չի լինելու պատերազմ, չեն լինելու կորուստներ ու զրկանքներ, ապրելու են խաղաղ ու երջանիկ: Միայն Արփենիկ տատս էր միշտ բոլորին զգուշացնում. «Զգո՛ն եղեք, զգու՛յշ եղեք, դեռ մեր պատերազմը չի ավարտվել: Հայ ու թուրքի պատերազմը նորից սկսվելու է: Մեծ չարչարանքներ ու փորձանքներ են մեզ սպասվում»: Բոլորը հեգնանքով ժպտում էին՝ ո՞նց կարող է այդպիսի բան պատահել Խորհրդային Միությունում, երբ «բոլոր ազգերը եղբայրներ են» ու համերաշխ են: Արփենիկ տատը՝ մորս մայրն էր, շատ աստվածապաշտ ու աստվածավախ էր: Առողջական խնդիրների պատճառով չէր աշխատում, իր գործն էլ՝ գյուղի մոտ հայտնի Սուրբ Սարիբեկ ուխտավայրի ուխտավորներին հանդիպելն ու սովորեցնելն էր, ոնց ճիշտ կատարեն մատաղի արարողությունները: Մոմ էր վաճառում, իսկ ուխտավորների գնալուց հետո հավաքում, սրբում, կարգի էր բերում սրբավայրը: Երբ տատին հարցնում էինք, որտեղի՞ց գիտե հետագա կռիվների մասին, ասում էր. «Սուրբ Սարիբեկը ձիով եկավ ու երազիս մեջ ամեն ինչ ինձ ասաց»: Շատ երազներ էր տեսնում ու պատմում, բոլորն էլ կատարվում էին ու տարիների ընթացքում բոլորն էլ համոզվեցին իր ասածներին: Մայրս էլ էր աստվածավախ ու տատիս էր քաշել: Շատ բարի ու մարդասեր էր: Գյուղում՝ թե մի տխրություն կամ ուրախություն լիներ, առաջինն ինքն էր օգնության հասնում: Շատ համեղ կերակուրներ էր պատրաստում, դրա համար էլ միշտ իրեն էին հրավիրում՝ օգնելու, և դա միշտ անում էր անշահախնդիր: Իսկ իր թխած ժինգալով հացից համեղ ոչ մի տեղ չկար, ու ոչ միայն այն պատճառով, որ մեր Դաշուշեն գյուղի հայտնի կանաչին Արցախում ամենից համովն էր: Մայրս արտակարգ խոհարարական վարպետություն ուներ: Ամառային արձակուրդներին մեր տունը լեցուն էր երեխաներով: Մեր տուն էին գալիս հորեղբորս ու մորաքրոջս երեխաները: Երջանիկ տարիներ էին: Մայրս սիրով բոլորին ընդունում էր, ամեն մեկին առանձին հոգ էր տանում: Եթե երեխաների մեջ վեճ ու կռիվ էր, հաշտեցնողը մայրս էր, դրա համար էլ բոլորն իրեն շատ էին սիրում: Ինձ հաճախ թվում էր, թե մայրս ինձ ամենից շատն էր սիրում, բայց երևի բոլորն էլ այդպես էին մտածում: Երբ դպրոցական տարիներին, քիմիական անհաջող փորձից հետո, նատրիումի պայթյունից աչքերս խիստ այրոցներ ստացան, չեմ մոռանում մորս անքուն գիշերները, աղոթքներն ու թափվող արցյունքները: Շատ էր տառապում... Շատ էր տառապում նաև, երբ որոշեցի ռազմական բարձրագույն ուսումնարան ընդունվել: Ծնողներս չէին ուզում, դեմ էին: Երբ մանուկ ժամանակ ասում էր՝ ուր էլ գնաս, միևնույն է, քեզ հետ գալու եմ, ու երբ ես հակաճառում էի, որ չեմ թողնի, ուրախ ծիծաղում էր: Բայց հետս եկավ մինչև Լենինգրադ ու սպասեց մինչ ընդունվեցի: Երբ ավարտեցի նորից եկավ, քեռակնոջս հետ: Ինքնաթիռում հանել էր ստացած ուսման ոսկե մեդալս ու պարծանքով ցույց էր տալիս մեր հայրենակիցներին. բոլորը գովում էին, իսկ ես շատ անհարմար էի զգում ու փորձում էի մորս համոզել, որ պետք չի: Բայց մայրս շատ էր ոգևորված ու շատ էր հպարտ ինձանով: Երբ արձակուրդներին տուն էի գալիս, ասես սիրտը զգում էր, վազում էր ու ինձ դիմավորում դեռ տուն չհասած: Այնպես ամուր էր ինձ գրկում, այնքան էր ինձ համբուրում, ասես մի տարվա կարոտը ուզում էր միանգամից հաներ: Ու այդ կարոտը չէր սպառվում ամբողջ արձակուրդիս ընթացքում: Ամեն օր մտահոգված ինձ էր շրջում. «Վա՜յ, մաման մատաղ ինի՛, վա՜յ մաման կլխավտ շո՛ռ տա: Պա ցավըտ տանիմ, սօր սերտըտ հինչա օզում, հի՞նչ սարքիմ՝ օտիս»: Միշտ էլ ընտիր հայկական կոնյակներ էր պահում ինձ համար ու ճաշին իր ձեռքով մի բաժակ լցնում էր, ոչ ավել. «Վեր շտահավ օտիս»: Նստում էր մոտս ու երկար ինձ էր նայում, կարոտն էր առնում: (Շարունակելի է)
@vahram67
@vahram67 Жыл бұрын
. Ընկերներիս էլ էր շատ սիրում: Երբ իմ բացակայության ժամանակ, երբեմն, ընկերս՝ Վահանը տեսակցության էր գալիս, շատ էր ուրախանում, դիմավորում էր ինչպես ինձ. «Վա՜յ, Վահան, մատաղ ինի՛մ, վեր կյամս, գյուդումում թա Վահրամըս ա եկալ»: Ու մինչև չճաշի, չզրուցեն, բաց չէր թողնում: 1988-ին սկսվեցին հայտնի իրադարձությունները Արցախում: Հայաստանից փոքրաթիվ դաշնակցական ջոկատներ էին գալիս Արցախ՝ գործարարների անվան տակ զբաղվում ազատագրական գործունեությամբ: Արցախցիներն իրենց հարկի տակ տեղ էին տալիս բոլորին: Մի քանի ֆիդայիների էլ ծնողներս անշահախնդիր հատկացրին մեր տան առաջին հարկը: Միշտ ճաշի էին հրավիրում, ընդունում էին որպես ընտանիքի անդամների: Տղաները քաշվում էին, անհարմար էին զգում, բայց մերոնց անկեղծությունը զինաթափ արեց տղաների անվստահությունն ու ջնջեց օտարության սահմանը, որից հետո իրենք էլ դառան մեր ընտանիքի մի մասը: Գաղափարապես ամուր կոփված տղաներ էին: Պատիվ եմ ունեցել զրուցելու իրենց հետ հայոց պատմությունից, քաղաքականությունից, մեր երկրի ներկայից ու ապագայից: Անսահման հավատ ունեին իրենց սկսած գործին: 1991 թվի վերջին մեր գյուղը ևս դարձավ Շուշիին սահմանամերձ մարտական գոտի: Գյուղ էին հաճախում տարբեր մարտական ջոկատներ: Տղաները մեր տանն էին հավաքվում, մայրս սիրով ճաշ էր պատրաստում, ժինգալով հաց էր թխում, իսկ իրենք զրուցում էին հորս ու պապիս հետ, երբեմն խորհուրդներ հարցնում տեղանքից, ճանապարհներից: Մեր տունը գտնվում էր սարի հարավային լանջին՝ Շուշիի դիմաց: Տան անց ու դարձը թուրքերը տեսնում էին Շուշիից (ուղղաձիգ հեռավորությունը մի երկու կիլոմետր կլիներ): Բայց գյուղի հանդեպ դեռ սադրանքներ չկային: Շուտով սկսվեց Ստեփանակերտի հրթիռակոծումը: Ծանր օրեր էին: Կրակից ու ավերածություններից բացի կար նաև հացի խնդիր: Հացի համար երկար հերթեր էին խանութների մոտ: Մարդիկ արհամարհելով մահը, օրվա հացն էին ուզում ձեռք բերել, իսկ վախի զգացումն արդեն բթացել էր մարդկանց մոտ: Մի օր մայրս կանգնած էր երկար հերթի ծերին: Պատահական, ծանոթ ֆիդայիներից մեկը տեսավ մորս, մոտեցավ և ուրախ բարևեց. «Օֆելյա, բա դու ինչի՞ ես ստեղ կանգնած»,- զարմացած հարցրեց Գագոն: Մայրս ասաց, որ հացի հերթում է, տունը մարդիկ պիտի գան, բայց հաց չկա: «Դե՛, արի, արի հիմա»,- մորս թևից բռնեց ու առաջ ուղեկցեց հերթի սկիզբը: «Վա՜յ Գագո՛, էս ի՞նչ ես անում, ամոթ է, ես դեռ նոր եկա, էս մարդիկ բա ի՞նչ կասեն»,- հակաճառում էր մայրս: Գագոն կանգնածներին խնդրեց հերթից դուրս բաց թողնել մորս, ինքն էլ փողը մուծեց ու գնաց: Մայրս պատմում էր, որ շատ անհարմար վիճակում էր, բայց ոչ մեկը մի ծուռ խոսք չասաց: Ֆիդայու խոսքն այդ տարիներին օրենք էր: 1992 թվի փետրվարի տասից տասնմեկին հայկական ջոկատները սկսեցին Մալիբեկլիի գրոհը և հաջողությամբ ազատագրեցին: Թուրքերը Շուշիում կատաղել էին: Տասնմեկին սկսեցին ռմբակոծել մեր գյուղը: Գյուղի թիրախը մեր տունն էր: Երևի մտածում էին, թե դա շտաբի շենքն է, քանի որ մեր տանն էլ նախօրոք մեծ անցուդարձ էր: Տանը մայրս էր, քույրս ու քրոջս յոթ տարեկան աղջիկը: Երբ տան վրա սկսեցին կրակ բացել, մայրս առավ քրոջս ու թոռնիկին, ու թաքնվեցին տան մոտ գտնվող միհարկանի շինության հետևում: Կրակում էին մեծ տրամաչափի գնդացիրներով ու հրանոթներով: Արկերից մեկը կպավ բակի քարերից մեկին, ու բեկորները թռան մերոնց ուղղությամբ: Մայրս իր մարմնով ծացկել էր քրոջս ու թոռնիկին։ Վերջին խոսքերն էին. «Աստվա՛ծ, ինչ կատարվելու է, թո՛ղ ինձ հետ կատարվի, երեխաներիս մի բան չլինի»: Բեկորներն անցան կողքի փայտե դռնով ու թիկունքից կպան մորս: Ամենից մեծ կտորը՝ սրտին... Մի քանի օրից հետո, կեսգիշերին ընկերս իր ջոկատով մարտից եկավ մեր տուն։ Նոր էր իմացել այդ մասին, գնացին գերեզմանոց: Առատ ձյուն էր եկել: Ցանկացան տղաներով օդ կրակել, ի պատիվ հայրենիքի զոհի: «Պետք չէ, Վահան: Մարդիկ քնած են, կրակոցներից կվախենան, խուճապ կսկսվի գյուղում»,- ասաց հայրս: Տղաները նստեցին մինչև լուսաբաց ու հեռացան: Քանի որ գյուղում արդեն վտանգավոր էր մնալը, հաճախակի հրաձգությունների, հրթիռակոծությունների պատճառով, քիչ ուշ, գյուղի տարիքավորները, կանայք ու երեխաները տեղափոխվեցին գյուղի հետևի սարի թիկունքի լանջը, վրաններ խփեցին ու մնացին մինչև Շուշիի ազատագրությունը: Հաճախ եմ հիշում մանկությունս: Գարնան տաք օրերին երեխաներով ուրախ թափառում էինք մեր սարի լանջերին, հանդերին ու ոգևորված գարնան առաջին ծաղիկներն էինք հավաքում՝ ձնծաղիկներ, մանուշակներ, կըժըկոտրի, պուլուր վարդ ու տուն էինք տանում, ամեն մեկս մեր մայրերի համար: Մայրս ամենաշատը մանուշակ էր սիրում: Ինքն էլ մանուշակի պես փոքրավուն էր, համեստ ու քնքուշ: Բնավորությունն էլ մանուշակի պես բուրավետ էր ու հրապուրիչ, մարդիկ միշտ իրեն էին ձգվում: Ամեն անգամ, երբ մի մանուշակ էի պոկում, ցավ էի զգում, որ պոկում եմ իր հարազատ թփից, բայց նրանց առաքելությունը տեսնում էի մորս ուրախացնելու և երջանկացնելու մեջ: Ինչ-որ մի անտես ձեռք էլ իրեն, մանուշակի պես պոկեց հարազատ թփից ու տարավ... Տարավ երկինք... 11 փետրվար 2014 թ. («Հյուսիս տանող ճանապարհը» գրքից)
@lenasirunyan5457
@lenasirunyan5457 Жыл бұрын
Եղբայրս, կարդացի քո քաղցր ու անուշ մայրիկի պատմությունը, հոգիս ցավեց ու արցունքները թափվեցին,թող Աստծո լույսի ու խաղաղության մեջ լինի մայրիկիդ հոգին, նա միշտ ձեզ հետ է։ Եղբայրս, և երգը, և մայրիկի պատմությունը հարազատ դարձան հոգուս, շնորհակալություն, Աստված ձեր հետ🙏
@vahram67
@vahram67 Жыл бұрын
@@lenasirunyan5457 Շնորհակալ եմ, Լենա ջան: Աստված պահապան լինի մեր հարազատներին ու բոլորին:
@lenasirunyan5457
@lenasirunyan5457 Жыл бұрын
Շնորհակալություն և ձեզ հարազատներս,Աստված օրհնի ձեզ ու հայ ազգին🙏🙏🙏
@QnqushQn
@QnqushQn 4 ай бұрын
@@vahram67մի շնչով կարդացի ։ Հուզվեցի ։ Գիրքն էլ կգտնեմ կկարդամ ։
@lauraghazinyan
@lauraghazinyan 5 ай бұрын
Այսօր մորս մահվան 20 տարինե շատ հուզվեցի այս երգը լսելուց։ Լավ պահեք ոյ սիրեք ձեր մայրերին քանի կան ։ Երջսնիկե այն մարդը ով մայր ունի։
@pluzitsur2926
@pluzitsur2926 2 жыл бұрын
Հիշեցի մորս, ,թեև 85տարի ապրել էր,բայց իմ համար սիրուն, բարի,կամեցող ու ով օգնության կարիք ուներ անպայման պետք է օգներ, և մայրս քնած ժամանակ հրաժեշտ տվեց կյանքին, մինչև հիմա՛ չեմ կարողանում պատկերացնել կյանքն առանց իրեն, հավերժության ճանապարհ ը բռնացրել մայրերին ցանկանում եմ հոգու հանգստություն և թող վերևից օրհնեն իրենց երեխաներին ու թոռներին, ԱՄԵՆ
@zemfirastepanyan6254
@zemfirastepanyan6254 3 ай бұрын
😢😢😢😢😢😢
@zemfirastepanyan6254
@zemfirastepanyan6254 3 ай бұрын
Տխրում եմ շատ։։։։։։։
@lenasirunyan5457
@lenasirunyan5457 Жыл бұрын
Մայրիկ սիրելիս, շատ եմ սիրում քեզ, Աստված օրհնի քեզ իմ անուշ մայրիկ և խաղաղություն տա վշտացած ու ցաված հոգուդ🙏🙏🙏
@caxiksahakyan3399
@caxiksahakyan3399 Жыл бұрын
Մայրերին աչքի լույսի պես պահեք ու պաշտեք սրբի պես որ հետո չզղջասչարածիդ համար մամա ջան քեզ շաաաատ եմ կարոտել
@tamarababoyan8984
@tamarababoyan8984 3 жыл бұрын
Մայյրերը միշտ էլ ներող են եղել,, ձայնտ անսպառ ......
@harutyundanielyan926
@harutyundanielyan926 4 жыл бұрын
Երբ մեծանում ենք ավելի շատ ենք զգում քո բացակայությունը ու քո կարիքը ավելի շատ է զգացվում իսկ փոքր հասակում չհասկանալով շատ դեպքերում մոր քաղցրությունը անհասկանալի ձևով մեծանում էնք գնահատել և սիրել է պետք մորը հավերժ անկախ տարիքից ունեցողները խնդրում եմ ամուր գրկեք և լավ վերաբերվեք նրանք վերաբերմունքի և ուշադրության կարիք ունեն միայն տարեց հասակում
@vi5193
@vi5193 3 жыл бұрын
Աստծու տված անգին պարգեվը դա մայրն է,կներես մա ջան սխալի համար,դրանք փոքր բաներ էին,,, հիշում եմ ամեն ինչը,ինչքան համբերատար էիր, անկրկնելի էակ աշխարհում։ սիրում եմ հավիտյան,,,,
@ИринаБалян
@ИринаБалян 9 ай бұрын
Мамочке, пока она есть, надо цветы и любовь дарить.
@НателаГеворкян
@НателаГеворкян 2 жыл бұрын
Լսեցի ու մինչև վերջ լացի
@АидаМаргарян-о1к
@АидаМаргарян-о1к 2 жыл бұрын
Աստված պահապան բոլոր մայրերին.
@vahram67
@vahram67 Жыл бұрын
Թող այս գալիք Նոր տարին, Հրաշք բերի աշխարհին, Խաղաղություն հաստատուն. Ամեն օջախ, ամեն տուն։ Երջանկություն թող բերի, Սիրող, բարի սրտերին, Իսկ ով չար է, վարքով բիրտ` Զուլալ հոգի, մաքուր սիրտ։ Ուրախություն թող բերի, Մեղավորին` թող ների, Ով աղքատ է կամ հիվանդ, Ցավ չունենա, ոչ էլ դարդ։ Տնանկ մարդուն վայել տուն, Անքուն մարդուն` հանգիստ քուն, Մեծին՝ պատիվ ու հարգանք, Անգործ մարդուն՝ աշխատանք: Աշխատողին՝ պատշաճ վարձ, Մոլորյալին` վերադարձ, Երազողին, որ փնտրի, Ով փնտրում է, որ գտնի։ Հանկարծ շատ չհամարեք. Հիմարներին՝ մի քիչ խելք, Նեղն ընկածին՝ մի նոր ելք, Վայր ընկածին՝ լոկ վերելք: Ագահները՝ հագենան, Նախանձները՝ լիանան, Ովքեր էլ կան նվնվան՝ Ունեցածով գոհանան: Վախկոտներին` քիչ ոգի, Որ չզիջեն ոչ-ոքի, Տգետներին՝ գիտելիք, Պարապներին՝ անելիք... Կյանքը լինի անվտանգ, Ոչ մի կարիք չունենանք, Ապրենք կյանքով հոգևոր Ու միշտ լինենք բախտավոր։ Մանուկներին. նվերներ, Ողջ ու առողջ` հեր ու մեր, Միշտ համերաշխ, առավել` Տատն ու պապն էլ գլխանց վեր։ Ով պանդուխտ է, գաղթական, Դատարկ թողած, լքված տան Կորստով է տառապում` Վերադառնա նորից տուն։ Ով զինվոր է սահմանին՝ Դեմը դողա թշնամին, Ու չփորձի նենգորեն Մեր անդորրը խանգարել: Հայրենիքին մեր անտեր, Որպես անգին մի նվեր, Թող որ բերի այսուհետ, Ազգանվեր վարչապետ։ Ով լրտես է, դավաճան, Արդար պատժի է արժան, Փակեն բանտում, հիրավի, Ցմահ մեղքերը քավի: Իսկ մեր մաղձոտ թշնամին, Որ ծնկի գա այս տարի, Թողնի բնույթն աղվեսի, Ներում մեզնից աղերսի... Թող այս գալիք Նոր տարին, Աշխարհի ողջ հայերին, Տարածքները մեր` գերի, Կորստները հետ բերի։ Լինի մի մե՜ծ հայրենիք, Միահամուռ ընտանիք, Ու Հայքը մեր միացյալ, Ապրի հավե՜րժ, հավիտյա՜ն... Վ. Օհանջանյան
@sarosaro5618
@sarosaro5618 Жыл бұрын
Լսում եմ եվ չեմ կարողանում զսպել արցունկներս ներիր իմ սիրու ն մայրիկ։կորցրել եմ շատ երիդասարդ տարիկում։🎉🎉չհասկացա եվբուժել։ցավալի է։
@ՍմբատԿիրակոսյան
@ՍմբատԿիրակոսյան 5 жыл бұрын
Հավերժ ,փառք բոլոր Մայրերին,երգը շատ հուզիչ է,ու թող բոլոր զավակները ,չզատվեն իրենց մայրերից
@samvelsimonyan3622
@samvelsimonyan3622 3 жыл бұрын
Моей матери сейчась 85 лет. Я когда захожу дамой как вижу мою маму я так радуюсь что оно здаровая и бодрая. Дай ей много лет жизни. Мама джан ес ко цава танем. Храни бог всех Матерей.
@Алина-ъ1у
@Алина-ъ1у 3 ай бұрын
Сиренк у хонарвенкмер сирели маярери чевор нранк миякнен❤❤❤😢😢😢
@astghiknavasardyan5991
@astghiknavasardyan5991 4 жыл бұрын
Շատ շատ շնորհակալություն խոսքի հեղինակ Վահրամին ևերգիչ Գարիկին հուզմունքից չգիտեմ ինչքան շնորհակալ լինեմ քիչ է
@misakaghabalyan9408
@misakaghabalyan9408 4 жыл бұрын
ախ մայրիկ մայրիկ կարոտելեմ քեզ , ցավոք կորցնելուց հետոենք քեզ ավելի սիրում , ներիր մայրկ ,,,։
@armenianchannel5452
@armenianchannel5452 4 жыл бұрын
Misak Aghabalyan Apres txes lacacrir
@hovanesarapshian976
@hovanesarapshian976 4 жыл бұрын
Այո,
@nunedanielyan6251
@nunedanielyan6251 Жыл бұрын
Մայր մինչև մահս մորս կարիքն եմ զգում😅😅😅😅😅😅❤❤❤❤
@LyubaBaghramyan
@LyubaBaghramyan Жыл бұрын
Ապրես տղա ջան ձայնտ անսպառ, հավեժ փառք իմ սիրելի մայրիկիս, մամ ջան կարոտել եմ քեզ , ներիր ինձ մայրիկ🙏🏻🙏🏻🙏🏻😭😭😭
@arsenaodzelashvili782
@arsenaodzelashvili782 5 ай бұрын
👍👏👏👏👏👏👏браво.Спасибо за песни 💋🌹❤️‍🔥
@МаринаТишина-к7ц
@МаринаТишина-к7ц 2 жыл бұрын
Хоть не все слова понятны мне, но смысл поняла, всем мамам крепкого здоровья, добра и любви своих детей! Шноракалютьюн за хорошую песню!
@АБРЕК-д3м
@АБРЕК-д3м 3 жыл бұрын
Музыка и слова песни Ваграма Огаджаняна, полковника Советской и Российской Армии в отставке. Гордимся тобою Ваграм джан.
@zepyurpetrosyan6243
@zepyurpetrosyan6243 5 жыл бұрын
Հավերժ փառք բոլոր մայրերին ներեք մե։ Մայրեր ջան
@LyubaBaghramyan
@LyubaBaghramyan Жыл бұрын
Մամ ջան կարոտել եմ քեզ ,ներիր ինձ մամ ջան😢😢😢
@АллаА-к6в
@АллаА-к6в 4 жыл бұрын
любите и цените матерей,пока они живы,завтра будет поздно😥😢😢
@armmfoods
@armmfoods 3 жыл бұрын
kzbin.info/www/bejne/iH3SnoCgj7GpnLM..
@АллаА-к6в
@АллаА-к6в 3 жыл бұрын
@@armmfoods аржер эс кираки оров инц лацацнел?😢😢😢,ынтир катарум,hрашали дзайн,шноракалутюн 👍🙏
@davittumanyan4337
@davittumanyan4337 Жыл бұрын
Շատ շատ շատ շատ տխուր բառեր են, դաժան եղելություն է, քե°զ է վիճակվել թե պատմել են։ Ամեն դեպքում տաղանդավոր էս, եղբայր, հուզվեցի, միչեվ վերջ հազիվհազ լսեցի։❤❤❤❤❤
@ПетросянГагик-к8ж
@ПетросянГагик-к8ж 4 жыл бұрын
Мам джан,нерир индз,нерир вор часцри верчин шынчит! НЕРИР!!!!
@ДжульеттаОганесян-ш3е
@ДжульеттаОганесян-ш3е 11 ай бұрын
😢😢😢❤
@ГюльнараСафарян
@ГюльнараСафарян 4 жыл бұрын
🙏🙏🙏ՄԵՐՍԻ Շատ տղա ջան ձայնտ անսպառ աղոթենք մեր ԾՆՈՂՆԵՐԻՆ համար շատ թանկ բան է ՄԱՄԱ 🙏🙏ՄԱՄԱ ՋԱՆ
@bbcis-he2pj
@bbcis-he2pj Жыл бұрын
Спасибо. Огромное. За. Слова. Очень. Троготелно. Я. Желаю
@gamletkolotyan6645
@gamletkolotyan6645 5 ай бұрын
Աշխարի ամենա քաղցր բառն է,ՄԱՅՐԻԿ.
@Наира-н2п
@Наира-н2п 5 жыл бұрын
Շատ հուզիչ երգ է,ես էլ շատ բան չհասցրեցի իմ անուշ մայիկին ասել ու անել,ներիր ինձ.....
@galinastavarakikurieghyan8986
@galinastavarakikurieghyan8986 5 ай бұрын
Не возможно слушать эту песню без слёз,очень трогательно. Ну а кто поставил палец в 👇 Бог судья! Завидуйте молча.
@hayhayastan2610
@hayhayastan2610 4 жыл бұрын
ամենասորբ մարդը Աստծուց հետո
@hasmikmovsisyan9054
@hasmikmovsisyan9054 4 жыл бұрын
Դառը ճշմարտություն
@goharsahakyan5704
@goharsahakyan5704 3 ай бұрын
Shat huzich ev txur erg e mayr@ srbutyun e mam jan lusahogi shat em karotel 🙏🙏🙏
@СергейАвакимян-я5ъ
@СергейАвакимян-я5ъ 3 ай бұрын
Ове сурп апа ете маерикчи ирек кан мер сртерум ов чикан парк ипенц иск ов кан сирек иренц кани вохч у кан🙏🙏🙏
@Анна-ф6ц9д
@Анна-ф6ц9д Жыл бұрын
Мамы боятся за нашу жизнь, но они не знают как сильно мы боимся жизни без них🥺,Вокруг все меняется. И только Мама, остается Мамой...🙏Берегите матерей, больше нас никто не любит по настоящему.🤗💞
@sisakghazaryan2165
@sisakghazaryan2165 Жыл бұрын
Սիրեք ՄԱՅԵՐԻՆ ԱՇԽՀԱՐՈՒՄ ԴԱ Է ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ և ՎԵՐՋ ։
@auroraoutmazian6547
@auroraoutmazian6547 Жыл бұрын
I Muy lindo 😊 . exelente gracias 😂
@НадяСархошева
@НадяСархошева 4 жыл бұрын
😪😪😪 Ах майрик джан, инч кахцрес. 😪🙏🏻🙏🏻, Шноракалем эс ерк и амар.
@ДжульеттаОганесян-ш3е
@ДжульеттаОганесян-ш3е 11 ай бұрын
😂😂😂❤
@ОганесАзарян-м2ь
@ОганесАзарян-м2ь 3 жыл бұрын
ПЕСНЯ КОНЕЧНО ШИКАРНАЯ С ОЧЕНЬ ХОРОШИМ ГОЛОСОМ И ИСПОЛНЕНИЕМ А МАЙРИК ВСЕГДА ОСТАЁТСЯ МАМОЙ МАМУЛЕЧКОЙ БЕЗ НИХ ЛЮБИМЫХ НАМ НИКАК НЕТУ МОЕЙ МАТЕРИ ВОТ Я СИРОТА ЦАРСТВИЕ НЕБЕСНОЕ ВАМ МАМУЛЕЧКА ЛЮБИМАЯ КРАСАВИЦА
@Lala1964..
@Lala1964.. Жыл бұрын
Сирели майрик анцрев чи галис огис е лалис аранц кез😔💐✈️
@МАНВЕЛкар
@МАНВЕЛкар 5 жыл бұрын
Ерги heхинак Гарик джан амен ангам лселов ирок марду сирт е мхктум, инчкан ел менк цнох линенк миевнуйн е мер майреры ирок ми айл майр ен. Ов уни цнох сирек у паштек канзи уненк србутюн, пити урахананк мер цнохнеров айлапес нранц корцнелов менк шат енк зхчалу ете туйл енк твел ворош вирворанкнер мер сирелинери haндеп. Амен мард ир техн уни лини кин ереха, байц воч мекы чи похарини моры
@ГарикОсипян-ш3й
@ГарикОсипян-ш3й 5 жыл бұрын
Априс Манвел джан царство небесное и светлая память всем усопшим родителям . От наших родителей мы получили величайший и бесценный дар - жизнь. Они вскормили и взрастили нас, не жалея ни сил, ни любви. И теперь, когда они стары и больны, наш долг - вылечить и выходить их!
@ТигранПетросян-о9к
@ТигранПетросян-о9к 5 жыл бұрын
Спасибо за песнью дорогие земляки. Очень трогательная песнья.
@zarikqocharyan7609
@zarikqocharyan7609 6 жыл бұрын
Զավակների համար դողացող տերև է մոր սիրտը. շնորհա֊ կալություն երգի համար։
@shiraznazaretyan3659
@shiraznazaretyan3659 5 жыл бұрын
ИРОК
@gayanegg5056
@gayanegg5056 4 жыл бұрын
Люди! Это БОЖЕСТВЕННО!!!Бесконечно могу слушать. А голос как ручьей льется!!восхещаюсь Вашим исполением!!! Огромное Вам спасибо!!!
@armmfoods
@armmfoods 3 жыл бұрын
kzbin.info/www/bejne/iH3SnoCgj7GpnLM..
@diydoityourself1961
@diydoityourself1961 4 жыл бұрын
Es inch hrashq xosqer er " Ax Mayrik , Mayrim, Mayrik im Astvac" Artasvum em. Lav paheq zer Astvac- Mayrerin. Shnorhakalutyun.
@ЖаннаАмрагова
@ЖаннаАмрагова 4 жыл бұрын
Бравоооо!!!!! До слёз!!!! Рвёт душу!!!! 🙏👏👏👏👏👏
@timt3941
@timt3941 4 жыл бұрын
Отличное исполнение. Трогательная песня, полная скорби и сожаления об ушедших днях
@anniegakavian8137
@anniegakavian8137 10 ай бұрын
May rig Help me please to forgive myself with my tears. Bless you for your emotional song 🙏🇦🇲 from Australia
@МариИванова-н5у
@МариИванова-н5у 4 жыл бұрын
Любите цените уважайте своих матерей при жизни они не вечны😪😪😪😪😪😪
@elyaatoyan9163
@elyaatoyan9163 Жыл бұрын
Царство Небесное Моим Родителям!🖤🖤
@rezedanizamova3744
@rezedanizamova3744 2 жыл бұрын
Какая прекрасная музыка и голос
@АрамАрам-л1в
@АрамАрам-л1в 5 жыл бұрын
Шнаракалем катарман.амар ашхари болор Марикнер тох линен арохч у сирвац
@varuzhanharutyunyan8741
@varuzhanharutyunyan8741 5 жыл бұрын
Арам Арам g
@АрманГригорян-с4з
@АрманГригорян-с4з 4 жыл бұрын
Hargeliner@s hargeq Cnoxnerin kendaanutyan oroq voch te suti bajakacareroov u anpagorgor xosqerov. Astvac xndrumem aroxchutyun bolor Cnoxnerin.
@goharderoyan3297
@goharderoyan3297 5 жыл бұрын
Mayr amenatank eak ashxarum💖💖💖😍😍😍😍
@АндраникАхиняан
@АндраникАхиняан 5 жыл бұрын
Эс ергн шат кич мардик душевни касканан,кнерек мор масин егерн лривел лавнен,байцс ергин кич мардик к асканан,у да лав мтковем асум,вор воч мек карот у хариб чмнан.маладец ахперс лав ерги амар
@ДимитрасРусич
@ДимитрасРусич 5 ай бұрын
ცრემლებამდე.. იზრუნეთ დედებზე❤
@СоняГалстян-н7э
@СоняГалстян-н7э 3 жыл бұрын
Шат тхур ерг э, байц барерн грвац эн анкехц.
@qelelao2981
@qelelao2981 5 жыл бұрын
Մամ ջան, ներիր ինձ։
@margaritkhachatryan6121
@margaritkhachatryan6121 Жыл бұрын
Ax mam jan... Nerir indz mayrik Vor koxkit cheyi U chhastretsi hetet xosei... Bayts imatsar u zgatsir vor eka u koxkit exa usatsat... Kneres mam jan Ax im mama
@АлександрГабриелян-ы4л
@АлександрГабриелян-ы4л 4 жыл бұрын
Спасибо за песнью. Аж за душу берёт.
@lilitgevorgyan1869
@lilitgevorgyan1869 Жыл бұрын
Aranc huzvelu anhnara lsel ayt ergn Astvac Pahapan bolor mayrerin ❤❤❤❤❤😢😢😢😢😢
@anahithakobyan2667
@anahithakobyan2667 4 жыл бұрын
BRAVOOOO
@sofiasagiridou4459
@sofiasagiridou4459 Жыл бұрын
💔💔spasibo za pesniy😢😢😢ax manoula mou glikia ❤
@mariamyezadjian6799
@mariamyezadjian6799 6 жыл бұрын
Այս երգը լսում եմ չեմ կարողանում արցունքներս զսպել քանի որ ես էլ եմ մայր կորցրել 4 տարի առաջ։ Թող Աստված ով որ մայր Է կորցրել նրանց հոգին լուսավորի։։
@vardanhovakimyan269
@vardanhovakimyan269 6 жыл бұрын
Cavt tanem
@АШОТГЕВОРГЯН-э2н
@АШОТГЕВОРГЯН-э2н 5 жыл бұрын
ЛУР МЕН МЕНАК ЕС ГАИ АЙЦИ. АШОТИ НОГИН КЕЗ АЙЦИ ГАР АМБОХЧОВИН КЕЗ ДЗУЛВЕИ ДАРНАИ ЕС КЕЗ ТАПАНАКАР.... ЕС ВАХУЦ ЕМ КОРЦРЕЛ ЦНОХНЕРИС 2000 ГИРК ЕМ ТПАГРЕЛ И ПАРК ИРЕНЦ
@anahitpogosyan3884
@anahitpogosyan3884 4 жыл бұрын
Vardan Hovakimyan Ppl on
@НиколайНиколайроганов
@НиколайНиколайроганов 4 жыл бұрын
U h/
@davitsargsyan6175
@davitsargsyan6175 Жыл бұрын
Առանց հայրիկի ու մայրիկի որբենք մնում նամանավանդ հասուն տարիքում
@СусаннаАгак
@СусаннаАгак 3 жыл бұрын
отличная песня мы долгу перед нашими материями все жизнь вечная им память и простите нас за ожидание
@silvaisraelyan1530
@silvaisraelyan1530 4 жыл бұрын
ԱԽ ՈՐՔԱՆ ԿՈՒԶԵՅԻ ՆՈՐԻՑ ՄԱՆԿԱՆԱՅԻ ՄՈՐՍ ԳՐԿԵՅԻ ՈՒ ԿԵՆԴԱՆԱՆԱՐ ԱՊՐԵՍ ԱՐևՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ🙏🙏🙏🙏👍👍👍
@ЯсиминНимисия
@ЯсиминНимисия 5 жыл бұрын
Ахр ес вонц диманам? Сиртс уххаки мхктума 8 амис@ лрацав маиси 8((((( апсос , авах шат танг у цавали цава😢😢😥
@Crystal-ef8jw
@Crystal-ef8jw 4 жыл бұрын
Ախ մամ ջան, ոնց եմ քեզ կարոտել... ներիր ինձ
@ВикторияКлещева-ы1з
@ВикторияКлещева-ы1з 4 жыл бұрын
Не понимая слова ,чувствуется поет о своей земле и конечно о любви !.Дорога в один конец почему то!?Может ближних провожает в безвозвратный путь! Песня грустная ,..очень !
@vahram67
@vahram67 4 жыл бұрын
Виктория, это песня о матери и о ее ранней утрате... Спасибо за отзыв.
@Ника-ф8с
@Ника-ф8с 6 жыл бұрын
ХОРОШАЯ ДУШЕВНАЯ ПЕСНЯ ПРО ХОРОШИХ ДУШЕВНЫХ ЛЮБИМЫХ МАМ МАЙРИК
@KarinaKarina-sk7gr
@KarinaKarina-sk7gr 5 жыл бұрын
Байц ду эл чкас😥😥😥
@Literarypage
@Literarypage 6 жыл бұрын
Ays ergi xosqern mrcanaki en arjani
@andreivardanyan1427
@andreivardanyan1427 6 жыл бұрын
Аствац папан болор майрерин, иск ов ел корцрел е аменатанг мардун Ир кянкум оги тох луйсе греки. 😢😢
@mariamgrigoryan9863
@mariamgrigoryan9863 5 жыл бұрын
Մայրը տան թագուհինե ավախ ես շուտեմ կորցրել իմ թագուհուն միեվնույնե նա կմնա միշտ իմ կողքին
@paylakpa231
@paylakpa231 4 жыл бұрын
аверж парк ев патив дзер маярикин ...игш
@mariamyezadjian6799
@mariamyezadjian6799 6 жыл бұрын
VAGR. - Հոգաչափ շնորհակալություն ձեզ այս գեղեցիկ եւ հուզիչ տեսաերիզի համար
@susannastepanyan4071
@susannastepanyan4071 3 ай бұрын
Սուրբ մայրս
@ЯсиминНимисия
@ЯсиминНимисия 6 жыл бұрын
Всё прекрасно! Слова как огни душу жгут((((
@harutmanasyan2883
@harutmanasyan2883 7 жыл бұрын
հավերժ փառք քեզ իմ մայրիկ իմ մայր Աստված հիշատակը միշտ վառ կմնա իմ ու մեր սրտում
@gayanbabayan1300
@gayanbabayan1300 5 жыл бұрын
Harut Manasyan
@ОлесяМорозова-т6р
@ОлесяМорозова-т6р 4 жыл бұрын
Красота!!! :-)))))
@ВахтангШахтаронян
@ВахтангШахтаронян 5 жыл бұрын
APRESSS.......👍👏
@НеллиАзизян
@НеллиАзизян 5 жыл бұрын
Аааах мам джан 😔
@ashnaz5115
@ashnaz5115 5 жыл бұрын
Слово. Мать Святое для. Всех
@user-uf2ly1yw9r
@user-uf2ly1yw9r 5 жыл бұрын
👍🏼👍🏼👍🏼👍🏼👍🏼🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲
@НиколайАрутюнян-д2е
@НиколайАрутюнян-д2е 5 жыл бұрын
**********************################ п
@ivansavin5602
@ivansavin5602 4 жыл бұрын
👍👍👍👍👍
@garik_anakopia
@garik_anakopia 4 жыл бұрын
Ash Naz берегите матерей , у кого она есть. а после её ухода громких слов не надо.
@lianamovsisyan1257
@lianamovsisyan1257 4 жыл бұрын
Es ova ergum es inch huzich erga jan lriv mtqerov haselem mayrikis ev sha huzvacem apres axpers iskakan ays oreri erga
@nonapetrosyan4703
@nonapetrosyan4703 5 жыл бұрын
Ес чем узум мтацел ангам ете да техи унена ес искапес кворпанам, майрс 87 тарекане🙏🙏🙏🙏🙏💋💋💋💋💋🌍🌍🌍💕💕💕💕💕💕
@nonapetrosyan4703
@nonapetrosyan4703 5 жыл бұрын
Инчел анес морд амар киче 🙏🙏🙏🙏🙏💞💞💋👨‍👩‍👧❤💙🧡💚💛💝🌏🙏🙏🙏
@garik_anakopia
@garik_anakopia 4 жыл бұрын
Nona Petrosyan дай Бог , чтоб Она всегда была с вами. Аминь.
@antonuch
@antonuch 4 жыл бұрын
Слова-как будь-то брал у меня интервью,ехбайр....Одним словом -браво...Довёл меня до слез...А это -ух не просто....
@armmfoods
@armmfoods 3 жыл бұрын
kzbin.info/www/bejne/iH3SnoCgj7GpnLM..
@ГарикОсипян-ш3й
@ГарикОсипян-ш3й 3 жыл бұрын
Спасибо Антон
@paylakpa231
@paylakpa231 5 жыл бұрын
Индз кнерек юраатук барн схал ер грвел
@samvelmkhoyan9867
@samvelmkhoyan9867 5 жыл бұрын
Amen angam leslis indz tvum e arajin angam em lsum...
@AnahitAvetisyan-h8y
@AnahitAvetisyan-h8y 14 күн бұрын
Սեյրանչո ջան Անահիտ մորաքույրը քեզ կանաչ ճանապարհ է ցանկանում. ❤❤❤
@marietazaqaryan4189
@marietazaqaryan4189 3 жыл бұрын
Huzmunkic barer@ moraca, vor petk e asei. Kasem, vor mayr im anush uangin, du chkas. Nerir vor kez hamar shat kich ban areci. Axr inch el anenk kich shat kich e. Aranc mama kyank@ puch e ashxarhum...
@ЕленаСамойлик-ч5с
@ЕленаСамойлик-ч5с 6 жыл бұрын
Душевно!!! Сердце разрывает. Спасибо !!!
@gayanekhachatryan940
@gayanekhachatryan940 6 жыл бұрын
Елена Самойлик ? бТбзбз
@ГарикОсипян-ш3й
@ГарикОсипян-ш3й 5 жыл бұрын
И вам спасибо
@nastinapapikyan44
@nastinapapikyan44 4 жыл бұрын
Երանի գնաի հայրական տուն ու մայրս ինձ գրկեր 😢😢😢😢բայց սփսոոս 😢😢😢😢
@armmfoods
@armmfoods 3 жыл бұрын
kzbin.info/www/bejne/iH3SnoCgj7GpnLM..
@anisanosyan9842
@anisanosyan9842 4 жыл бұрын
Շնորհակալ ենք։
@anahitmovsisyan1378
@anahitmovsisyan1378 6 жыл бұрын
нет слов
@OfikXachatryan
@OfikXachatryan 11 ай бұрын
Болор майрернел сурп ен
@АраикШекоян-й8т
@АраикШекоян-й8т 4 жыл бұрын
🙏🙏🙏🙏🙏👌👍 атлуши ерга
@АраикШекоян-й8т
@АраикШекоян-й8т 4 жыл бұрын
Адуши ерга 🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏👌👍 мерси болор майрикнерин
@Танясаргисян
@Танясаргисян 6 жыл бұрын
ovor es ergi imaste haskanum e tox klas ta
@shiraznazaretyan3659
@shiraznazaretyan3659 5 жыл бұрын
ЕТЕ АНАРАВОРИТЮН ЛИНЕР10000000 ЕС КТАИ МЕНАК УМ МАМАНЕРН КА АСТВАЦ РААРАН УМ ЕЛ ВОР ЧКА ОХОРМИ
@samvelkirakosyan1952
@samvelkirakosyan1952 5 жыл бұрын
@@shiraznazaretyan3659 Григорий есаяна
@ААА777-г7т
@ААА777-г7т 5 жыл бұрын
Shiraz Nazaretyan апрес ахперс!!!!!!!
@artakdanielyan1367
@artakdanielyan1367 5 жыл бұрын
Դու խելացիես, ազգանունտ մեծ տառով գրի)
@alisaminasyan2455
@alisaminasyan2455 4 ай бұрын
МАЙРИК МАТЬ MATHER ❤🙏✝️🌹🕊🕊🌹🙏✝️🕊🌹🙏✝️❤💋💋💋
@marinezakaryan5356
@marinezakaryan5356 9 жыл бұрын
великолепная песня, какие слова, аж мурашки по телу...
@elmirakalatozova6323
@elmirakalatozova6323 6 жыл бұрын
Marine Zakaryan эхэжххдю
@elmirakalatozova6323
@elmirakalatozova6323 6 жыл бұрын
Marine Zakaryan хэшю
@kevorkdraghossian5936
@kevorkdraghossian5936 5 жыл бұрын
Mors srti chap ashxarhn en cjapel eli mes er na mes er y angin ekeq sirenq y paypayemq mer syrb mayrerin hrasjq eaknerin
Սիրված Երգեր , Երգում է Սամվել  Ղասաբյանը
18:28
The evil clown plays a prank on the angel
00:39
超人夫妇
Рет қаралды 53 МЛН
Une nouvelle voiture pour Noël 🥹
00:28
Nicocapone
Рет қаралды 9 МЛН
Հայրիկի Սուրբ հիշատակին
10:55
Tatev Tatev
Рет қаралды 330 М.
Edgar Gevorgyan - Noravanqi momern   █▬█ █ ▀█▀
5:16
Edgar Gevorgyan
Рет қаралды 25 МЛН
Samvel Kasabyan ..Manuknerin..
8:47
Samvel Kasabyan
Рет қаралды 14 М.
Hrant Vardanyan&Shushan Petrosyan
4:46
lusamir
Рет қаралды 1 МЛН
HAROUT (Jeghelian) Jekelian  MAMA JAN Cover Song
6:12
Harout Jekelian
Рет қаралды 21 М.
Սիրված երգեր 2 , Երգում է Սամվել Ղասաբյանը
26:19
Սեւակ Ամրոյեան - Մի՛ լացացնիր
8:19
Edgar Elbakyan (Էլբակյան Էդգար)
Рет қаралды 3,9 МЛН
SamvelKasabyan
48:37
Samvel Kasabyan
Рет қаралды 203 М.
Say Mo ft. Akha - Buenas noches (Official Music Video)
2:20
Kalifarniya- UAQYT (feat Qarakesek)
2:55
Kalifarniya
Рет қаралды 930 М.
Emkal - Oublie-moi (Clip officiel)
3:00
EmkalVEVO
Рет қаралды 6 МЛН
Ұланғасыр Қами - Ямахау (Қызыл Раушан 2)
3:41
Sivchik feat. Badabum - Бадаладушки (КЛИП 2022)
2:25
FLAGMANMUSIC ® | MUSIC COMPANY
Рет қаралды 5 МЛН