No video

Ներքին Խնձորեսկում խնդիրների պակաս չկա

  Рет қаралды 818

Mediapoint

Mediapoint

3 ай бұрын

Ներքին Խնձորեսկ գյուղը գտնվում է անմիջապես Ադրբեջանի սահմանի հարևանությամբ: Այստեղ մարդիկ ապրում են առանց գազի, ինտերնետը և հեռախոսակապը թույլ է, ասում են, որ այդ ամենին նպաստել է գյուղի սահմանամերձ դառնալը:
Բնակիչները մտահոգությամբ են խոսում գյուղի խնդիրների մասին, ամենաառաջնայինը համարում են ճանապարհների հիմնանորոգումը: Ասում են, որ մեկ տարի է, ինչ հաստատված է բարեկարգման ծրագիրը, բայց դեռևս շինարարությունը չի սկսվել, ոմանք անգամ թերահավատ են, թե երբևէ այն կբարեկարգվի։
«Երբ զանգում ենք շտապօգնություն, հրաժարվում են գալ, ասում են՝ հիվանդին դուք տեղափոխեք, եթե շտապ չէ»,-դժգոհում են բնակիչները։
2022 թվականին Ներքին Խնձորեսկում կառուցված բնակելի տներից մեկում է ապրում արցախցի Հարություն Չափողանցի ընտանիքը:
Հարությունը մեծ դժվարությամբ բենզին գտնելով, կնոջ և հինգ անչափահաս երեխաների հետ սեպտեմբերի 26-ին Արցախից հասել է Գորիս: Տեղահանվել են Ասկերանի շրջանի Պատարա գյուղից, բնակություն հաստատել սահմանամերձ Ներքին Խնձորեսկում ասում է, որ ընտրել են գյուղը, որովհետև քաղաք չենք սիրում, գյուղի առօրյան ավելի լավ է, ապրելը՝ հեշտ:
Այնուամենայնիվ խնդիրների պակաս չկա։ Մեկ ամիս է, հոսանք չունեն, դիմել են էլեկտրոցանցին, ասել են այդ հարցով պետք է “John and Hasmik Mgrdichian” հիմնադրամը զբաղվի: Փայտի վառարանը դրած է բակում, որտեղ և ճաշ են պատրաստում։ Հինգ երեխա ունի՝ չորս տղա մեկ աղջիկ, հոսանք չունենալու պատճառով երեխաները մոմի լույսի տակ են դաս սովորում:

Пікірлер
Սարի տեղ
12:29
Manana Center
Рет қаралды 785 М.
Gli occhiali da sole non mi hanno coperto! 😎
00:13
Senza Limiti
Рет қаралды 9 МЛН
CHOCKY MILK.. 🤣 #shorts
00:20
Savage Vlogs
Рет қаралды 28 МЛН
Հարթավան. արտագաղթի հետքերը
4:40
Ազատություն
Рет қаралды 74 М.
Ապրում են այնպես` ինչպես աշխատում են
10:11
Yerevan Today Live
Рет қаралды 59 М.