Չթողնես երբեք, Պետք է մոռանալ , Ժամանակն անցած Ամեն-ամեն բան: Մոռանալ օրերն Այն , որ վատնեցինք Առանց գտնելու Գեթ մի պատասխան, Այն ժամերն ինչպես Հարցերի տարափ, Լուռ կրակահերթ Սրտին, խնդության.. Չթողնես երբեք... Չթողնես երբեք... Չթողնես երբեք… Քեզ կնվիրեմ Մարգարտե անձրև Եկած այն երկրից, Ուր չի անձրևում, Հաղթելով մահին, Հողը կփորեմ, Ծածկելու մարմինդ Ոսկով, լույսով, Կստեղծեմ երկիր, Ուր սերն է արքան, Ուր սերն է օրենք, Ու դու թագուհին… Չթողնես երբեք, Չթողնես երբեք… Չթողնես երբեք… Չթողնես երբեք Ես կհորինեմ Անիմաստ բառեր, Դու կհասկանաս, Կպատմեմ ինչպես Երկու սիրահար Այրեցին իրենց Սրտերն անհամբեր.. Եվ կամ պատմությունն Այն խեղճ արքայի, Ով գտավ մահին, Չգտնելով քեզ… Չթողնես երբեք, Չթողնես երբեք, Չթողնես երբեք... Լինում է հաճախ Նորից է ժայթքում Հրաբուխը հին, Որ թվում էր ծեր.. Ու դաշտերն այրված Ավելի հարուստ Բերք են նվիրում , Քան մի մեղմ ապրիլ.. Իսկ , երբ երեկոն Երկինքն է այրում, Ասես հարսանիք Սևի ու կարմրի… Չթողնես երբեք, Չթողնես երբեք, Չթողնես երբեք… Չթողնես երբեք Էլ լաց չեմ լինի, Էլ չեմ էլ խոսի, Լուռ կթաքնվեմ, Որ տեսնեմ միայն Քո ժպիտը գոհ Ու լսեմ քո երգն Ու ծիծաղը քո… Թույլ տուր, որ դառնամ Ստվերը քո ստվերի, Ստվերը քո ձեռքի, Կամ ստվերը քո շան… Չթողնես երբեք, Չթողնես երբեք, Չթողնես երբեք…
@aramazdg2 жыл бұрын
Լիլիթ Բլեյանի թարգմանությունը շատ սիրուն ու ներդաշնակ ա... իսկ Աննայի մեկնաբանությունը՝ շատ բնական, անթերի, զգայական... շատ-շատ սիրուն։ ապրեք )
@KCM44110 ай бұрын
Շատ անկեղծ եք մեկնաբանել։ ❤ Բառերը … երբեմն շատ մոտ է բնօրինակին։ Գուցե կարելի էր մի փոքր հեռանալ, ավելի պոետիկ լինելու ակնկալությամբ։ Ամեն դեպքում Ձեր կատարումը հայկական լավագույն տարբերակն է
@davitmanoukian8952 Жыл бұрын
Վոկալը, դաշնամուրի ու ջութակի հրաշալի կատարումը գլուխգործոցի հրաշալի վերարտադրում է ✨
@haykanduxtdanielyan40414 жыл бұрын
Հրաշալի կատարում, լսում ես ու լսում, ուզում ես անվերջ շնորհակալություն հայտնել Ազնավուրին, Ժակ Բրելին, Լիլիթ Պիպոյանին՝ հրաշալի թարգմանության ու կատարման համար, իսկ քեզ՝ Աննա ջան անսահման սիրում եմ երգի քո մեկնաբանության համար
@varduhyadamyan62992 жыл бұрын
Դյութիչ ու կախարդական❤❤
@hakobyan12 Жыл бұрын
Շատ սիրուն~❤️🥺
@julietastepanyan57504 жыл бұрын
No words can describe this 😍😍😍😍
@voskanyanalbert50412 жыл бұрын
Բրավոոոոոո
@milenaavetisyan30053 жыл бұрын
Quelle voix exceptionnelle !
@armentadevosyan16312 жыл бұрын
Երգը ուղղակի տանում ա, ահավոր սիրուն, էմոցիա տվող, հզոր էր
@n.k.74944 жыл бұрын
Շատ սիրուն է )))) մի քանի տարի առաջ եմ սիրել այս թարգմանությունը, երբ Լիլիթ Բլեյանի կատարմամբ լսեցի🙏❤
@annamelkonyan78604 жыл бұрын
Հիանալի տարբերակ 💜💜💜 Հայերենով շատ-շատ գեղեցիկ է ստացվել 💜💜💜