Рет қаралды 14,531
Չորս երթուղիներով սկսեց աշխատանքը քաղաքի բյուջեով գնված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը: Այս ավտոբուսները կշահագործվեն ընդհանուր շուրջ 17 երթուղիներում:
Հաջորդ տարի քաղաքի բյուջեով ևս 100 հատ 8,6-մետրանոց ավտոբուս ենք գնելու, բացի դրանից, ևս 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներ՝ եվրոպացի գործընկերների տրամադրած վարկային և դրմաշնորհային միջոցներով:
Կրկին ուզում ենք հիշեցնել, որ պետք է ավտոբուս մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ ՄԻԱՅՆ 100-դրամանոցով, մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում դուրս գալ հետևի դռնով։
Բարի երթ։