Рет қаралды 3,720
Այսօր, նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Թևոսյան-Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Ա․ Մկրտչյանի վարած Opel մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Լ․ Պարոնյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Մանրամասները` shamshyan.com/...