Շողիկ Մկրտչյան (ՀՀ ժողովրդական արտիստուհի)/ Ա՜խ իմ փոքրիկ բուրաստան /գուսան Շիրին

  Рет қаралды 14,582

Vardges Avagyan

Vardges Avagyan

7 жыл бұрын

Շողիկ Մկրտչյան
Հայ առաջին ժողովրդական երգչուհին
Երգչուհի Շողիկ Հովնանի Մկրտչյանը ծնվել է 1911 թ. Վանի Ընձակ գյուղում։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել է Հայաստանի պետական կոնսերվատորիայի (ռեկտոր՝ կոմպոզիտոր Անուշավան Տեր-Ղևոնդյան) վոկալի բաժնում։ Սակայն դեռևս ուսանելու տարիներից՝ 1926 թվականից, նա արդեն Ռադիոկոմիտեի մեներգչուհի էր, և նրա մասին ամենուրեք մեծ գովեստով էին խոսում։
Շողիկի բնատուր տաղանդը առաջինը գնահատեց մեծանուն երգիչ Տիգրան Նալբանդյանը. «Պողպատե ձայն ունես, աղջիկս, պիտի անպայման սովորես, պիտի երգչուհի դառնաս», իսկ Ստեփան Դեմուրյանը՝ Աբովյանի դպրոցի նրա երգի ուսուցիչը, նրան նվիրեց իր «Աղբյուր, աղբյուրը»։
1930 թվականը շատ նշանակալից տարեթիվ է եղել Շ. Մկրտչյանի կյանքում։ Երևանի Փոքր դահլիճում (ներկայիս Ա. Բաբաջանյանի անվան համերգային դահլիճը) կայացել է նրա անդրանիկ ելույթը։ «Առաջին երգս Դանիել Ղազարյանի «Լանջեր մարջանն էր». բեմից բաց չէին թողնում։ Մարդիկ հավաքվել էին փողոցում»,- հիշում էր երգչուհին։ Այդ նույն թվականին Թիֆլիսում՝ Անդրկովկասի ժողովուրդների առաջին օլիմպիադայում, Շողիկ Մկրտչյանն արժանացավ առաջին կարգի մրցանակի։ Նույն թվականին Համամիութենական առաջին ռադիոփառատոնում շահել է առաջին մրցանակը, պարգևատրվել է նաև Անդրկենտգործկոմի պատվոգրով։
1936 թվականին Մոսկվայում ցուցադրվեց միութենական հանրապետությունների ժողովրդական արվեստը։ Նա այստեղ ևս մեծ հաջողությամբ ցուցադրեց իր գեղեցիկ արվեստը։
1939 թվականին Մոսկվայում կայացած հայկական արվեստի և գրականության տասնօրյակի ժամանակ Շողիկ Մկրտչյանը իրեն հատուկ արժանավայել մասնակցության համար պարգևատրվում է «Աշխատանքային Կարմիր դրոշի» շքանշանով, իսկ 1945-ին ստեղծագործական բեղմնավոր գործունեության համար նրան շնորհվում է վաստակավոր արտիստուհու պատվավոր կոչում։
Շողիկ Մկրտչյանն էր, որ առաջինը ժողովրդական երգարվեստում գնահատվեց իբրև բարձրակետ, և 1954 թվականին նրան շնորհվեց ժողովրդական արտիստուհու պատվավոր կոչում։ 1956 թվականին հայկական արվեստի և գրականության՝ Մոսկվայում կայացած 2-րդ տասնօրյակի ժամանակ երգչուհին պարգևատրվում է «Պատվո նշան» շքանշանով։
Ի դեմս Շողիկ Մկրտչյանի՝ հայկական ժողովրդական, գուսանական լավագույն երգերը և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչել են հարյուրավոր համերգային դահլիճներում և պսակվել որոտընդոստ ծափերով։ Ստեղծագործական սերտ կապեր են ստեղծվում անվանի կոմպոզիտորների, գուսանների, բանաստեղծների, արվեստագետների հետ՝ Արամ Խաչատրյան, Անուշավան Տեր-Ղևոնդյան, Թաթուլ Ալթունյան, Արամ Մերանգուլյան, Շարա Տալյան, Արմենակ Տեր-Աբրահամյան, Աշոտ Սաթյան, Անտոն Մայիլյան, Շերամ, Աշոտ, Հավասի, Շահեն։
«Օրվա հերոսուհին Շողիկ Մկրտչյանն էր։ Անսպասելի տպավորություն։ Լեռներից գահավիժող մի գետակի կարկաչն է ականջիս հասնում։ Հուժկու ձայն, որ գալիս է հոգու անհատակ խորքերից, մի խորք, որի ո՛չ սկիզբն է հայտնի, ո՛չ վերջը։ Շողիկի երգն անկրկնելի է այն պատճառով, որ բնության պարգևած ձայնական հարուստ տվյալների վրա գումարվել է երգչուհու ես-ը, նրա անհատականությունը, երգածն ապրելու, վերապրելու միայն իրեն հատուկ բուռն անհատականությունը»,- գրել է ակադեմիկոս Ռուբեն Զարյանը։
Սկսվում է երգչի անհանգիստ, հուզումներով ու հաղթանականերով լի երջանիկ կյանքը։ Իր ամուսնու՝ անվանի քամանչահար Գուրգեն Միրզոյանի ղեկավարած անսամբլի հետ նա շրջում է հազարավոր գյուղերով ու քաղաքներով, հազարավոր սրտեր բոցավառում, և այդպես՝ գրեթե ամեն օր, ողջ ստեղծագործական կյանքում։
«Շողիկ Մկրտչյանը ժողովրդական տաղանդ է։ Նա բնածին ընդունակություններ ունի։ Երբ նա երգում է, զգում ես Հայրենիքի բույրը և հմայքը»,- ասել է Ավետիք Իսահակյանը։
Տաղանդաշատ երգչուհին մահացել է Երևանում, 2000 թվականի հուլիսի 1-ին:

Пікірлер: 10
@hrushghratyan2486
@hrushghratyan2486 2 жыл бұрын
Հետաքրքիր է, որ մինչեվ հիմա այս տաղանդավոր երգչուհու մասին ոչ մի տեղեկություն չենք իմացել, նրա երգերը չէն հնչել ոչ ռադիոով եվ ոչ հեռուստացույցով!!!
@yuryhakobyan7859
@yuryhakobyan7859 Жыл бұрын
Շատ քիչ են հնչել, ինչպես բոլոր մեր բազմավաստակ երգիչների երգերը
@hamletmazmanyan9956
@hamletmazmanyan9956 9 ай бұрын
Բուրաստան Ա՜խ, իմ փոքրիկ բուրաստան, Ափսո՛ս, անջուր մնացիր, Գարունն մերձյալ ժամանյաց, Արդյոք դու ո՞ւր մնացիր։ Դու ի միջի աղբերաց Ծարավ ի հուր մնացիր, Վատահամբավ, տմարդի, Վրիպալուր մնացիր։ Ի՞նչ շահեցիր նիրհելով, Ուրեմն՝ արի, արթնացի՚ր, Լե՛ր այս դարին նմանող, Չասեն, թե զուր մնացիր։ Խնդրե հույսով՝ նամակով, Իցե, թե քեզ հասանի, Շիրին, քո անձիդ համար Զիա՞րդ դու սուր մնացիր։
@klarasargsyan9587
@klarasargsyan9587 2 жыл бұрын
Շնորհակալ եմ շատ։Առաջին անգամ լսեցի և հաճույք ստացա կատարումից։Ձայնից պարզ է իր տաղանդը։💗
@emma_petrosyan
@emma_petrosyan Жыл бұрын
Վաղուց չէի լսել այս հրաշք երգը, հրաշք կատարողի կատարմամբ👏👏👏👏👏👏👏👏
@1946557778
@1946557778 3 жыл бұрын
Շնորհակալություն,որ տեղադրում եք Շողիկ Մկրտչյանի կատարումները
@rimagazariyan6735
@rimagazariyan6735 Жыл бұрын
inch sirun u hacheli zayn uni ,mersi Zezbor imacanq anciyali husheric !!!🙏🙏🙏🌷🌷🌷🌷🌷🌷
@janjanoian2890
@janjanoian2890 11 ай бұрын
Երանի ունենանք բառերը շնորհահալություն
@hamletmazmanyan9956
@hamletmazmanyan9956 9 ай бұрын
Բուրաստան Ա՜խ, իմ փոքրիկ բուրաստան, Ափսո՛ս, անջուր մնացիր, Գարունն մերձյալ ժամանյաց, Արդյոք դու ո՞ւր մնացիր։ Դու ի միջի աղբերաց Ծարավ ի հուր մնացիր, Վատահամբավ, տմարդի, Վրիպալուր մնացիր։ Ի՞նչ շահեցիր նիրհելով, Ուրեմն՝ արի, արթնացի՚ր, Լե՛ր այս դարին նմանող, Չասեն, թե զուր մնացիր։ Խնդրե հույսով՝ նամակով, Իցե, թե քեզ հասանի, Շիրին, քո անձիդ համար Զիա՞րդ դու սուր մնացիր։
Артур Амирян - Эчмиадзин
5:29
Артур Амирян
Рет қаралды 14 М.
◆テンゲテンゲダンス~Tengelele~◆ #ひめちゃんとおうくん #funny #shorts
00:24
プリンセス姫スイートTV Princess Hime Suite TV
Рет қаралды 20 МЛН
Суд над Бишимбаевым. 24 апреля | ОНЛАЙН
7:26:50
Kick Awesome
00:58
Russo
Рет қаралды 104 МЛН
Duck sushi
00:54
Alina Saito / 斎藤アリーナ
Рет қаралды 23 МЛН
🌛 ԼՈՒՍՆԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ 🌜/ ԱՊՐԻԼԻ  2️⃣7️⃣ / 2024թ 🌹🙏  / 🌙
7:35
ՀՈՐՈՍԿՈՊ և ԼՈՒՍՆԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ
Рет қаралды 301
Անի Հաջաթյան Սարի Լալա Ani Hajatyan Sari Lala
5:16
HAYK KARAPETYAN
Рет қаралды 273 М.
Gisher U Tserek, Patuhand Bats Ara
7:51
Haykuhi Babakhanyan
Рет қаралды 233 М.
◆テンゲテンゲダンス~Tengelele~◆ #ひめちゃんとおうくん #funny #shorts
00:24
プリンセス姫スイートTV Princess Hime Suite TV
Рет қаралды 20 МЛН