Ռոբերտ Կիյոսակի, «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ», գլուխ 1

  Рет қаралды 16,402

AYGABER Առաջնորդ

AYGABER Առաջնորդ

Жыл бұрын

«Այգաբեր առաջնորդ» ալիքը ներկայացնում է ճապոնական արմատներով ամերիկացի հանրահայտ բիզնեսմեն, ներդրող Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը, որը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով։
Գիրքն անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։
Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։
Ընթերցում է Արշակ Ադամյանը՝ Ալեքսանդր Աղաբեկյանի թարգմանությամբ («Անտարես» հրատարակչություն)։
Ցանկ
Ներածություն՝ • Ռոբերտ Կիյոսակի, «Հարո...
Գլուխ 1
Գլուխ 2 • Ռոբերտ Կիյոսակի, «Հարո...
Գլուխ 3 • Ռոբերտ Կիյոսակի, «Հարո...
Գլուխ 4 • Ռոբերտ Կիյոսակի, «Հարո...
Գլուխ 5 • Ռոբերտ Կիյոսակի, «Հարո...
Գլուխ 6 • Ռոբերտ Կիյոսակի, «Հարո...
Գլուխ 7 • Ռոբերտ Կիյոսակի, «Հարո...
Գլուխ 8 • Ռոբերտ Կիյոսակի, «Հարո...
Գլուխ 9 • Ռոբերտ Կիյոսակի, «Հարո...
Եզրափակիչ մտքեր • Ռոբերտ Կիյոսակի, «Հարո...
Support my channel (աջակցեք իմ ալիքին/Поддержите Мой Канал)
PATREON - www.patreon.com/user?u=81382907

Пікірлер: 50
@user-sq6iv3cb9o
@user-sq6iv3cb9o 6 ай бұрын
Շատ հետաքրքիրա
@mkmuz7488
@mkmuz7488 11 ай бұрын
shat lav eq sargel, shat shnorhakal em dzer katarac ashxatanqi hamar👌👍
@Aygaber_leader
@Aygaber_leader 11 ай бұрын
Շնորհակալ եմ գնահատանքի համար ☺ Արշակ
@satanj4036
@satanj4036 10 ай бұрын
Ինչ լավնաա
@user-dz3xd4hr9u
@user-dz3xd4hr9u 20 күн бұрын
Ինչ լավն է Ձեր ալիքը, շնորհակալություն։ Շարունակեք նույն ոգով։😊
@Aygaber_leader
@Aygaber_leader 20 күн бұрын
Շնորհակալ եմ գնահատանքի ու հաճելի արձագանքի համար ☺
@Անգլերեն_Հայերեն_տնային
@Անգլերեն_Հայերեն_տնային 15 күн бұрын
раб - работать Ես այս գիրքը կարդացել եմ ։ Ուզում է ասի միտքդ միշտ պահի հարուստի պես լավ բաներ երազի, հարուստ ճոխ բաներ երազի։ Աղքատ, խեղճ մտածելակերպը տանում է աղքատության։ Հարուստ, ճոխ մտածելակերպը տանում է հարստության։ Միտքը հավատքը հզոր ուժ ունի։ Հավատա երազանքներիդ։. Շնորհակալ եմ ։ Հրաշք գործ եք անում։ Բռավո! Աստված կհատուցի որ այսօր զոհաբերում եք ձեր ժամանակը եւ բարի գործ եք անում։
@Aygaber_leader
@Aygaber_leader 15 күн бұрын
Շնորհակալ եմ գնահատանքի և գեղեցիկ արձագանքի համար։ Այո, պիտի հավատաս ինքդ քեզ ու քո երազանքներին։ Ինքն իրեն չհավատացող մարդը մեծ գործեր չի անի։ Նույնն էլ՝ ազգը։ Մենք ազգովի պիտի հավատանք ինքներս մեզ։
@armanmkrtchyan9437
@armanmkrtchyan9437 5 ай бұрын
Շնորհակալ ենք անչափ այս լավ աշխատանքի համար
@Aygaber_leader
@Aygaber_leader 5 ай бұрын
Ձեզ նույնպես շնորհակալություն՝ գնահատանքի համար։
@irinaafyan5751
@irinaafyan5751 3 ай бұрын
​@@Aygaber_leaderllllllpll
@irinaafyan5751
@irinaafyan5751 3 ай бұрын
L​
@irinaafyan5751
@irinaafyan5751 3 ай бұрын
Llllllllllllllllllppllllpplllllllllllllllllllllllllllll​
@irinaafyan5751
@irinaafyan5751 3 ай бұрын
​@@Aygaber_leaderllllllll😊llllllllallpallalll@lpLLLLLLLLLLL/p😊alllll😊ll///0000/😊00
@user-iz5xq9ku4r
@user-iz5xq9ku4r 6 ай бұрын
Շատ շնորհակալ եմ, կատարած մեծ աշխատանքի համար🙏
@Aygaber_leader
@Aygaber_leader 6 ай бұрын
Շնորհակալ եմ գնահատանքի և արձագանքի համար։
@user-eo1js4uw5i
@user-eo1js4uw5i 6 ай бұрын
Բայց եթե ինչ մի բան չեմ հասկանում...նու հնարավոր ա հիմա չեմ հասկանում, բայց հետո հասկանամ, ԲԱՅՑ...ստեղ մեջ ա բերվում իշուկի ու գազարի պատմությունը, բայց մենք ըստ իս պետք ա անցնենք էտ ճանապարհով, հետո դուրս գալ մեր վախերի դեմ ու սկսենք մտածել հարուստ հայրիկի նման, ես հասկացա որ կան պահեր, որտեղ ես ԴԵՌ մտածում եմ աղքատ հայրիկի նման
@Aygaber_leader
@Aygaber_leader 6 ай бұрын
Սեդ ջան, սկզբում տարբեր մարդիկ տարբեր ժամանակներում և տարբեր չափով են ըմբռնում այդ իրականությունը։ Ասում եք՝ ոչ մի բան, բայց արդեն զգացել եք երկուսի մտածելակերպի տարբերությունը։ Հենց այդտեղ կարող է սկսվել փոփոխությունը։ Քիչ թե շատ ըմբռնելուց հետո մնացած ամեն ինչը մտքի աշխատանք է։ Որքան շատ հաջողակ մարդկանց մտածելակերպին ծանոթանաք գրքերի, հաղորդումների միջոցով, այնքան ձեր միտքը արագ կկատարի այդ աշխատանքը։ Արշակ
@user-eo1js4uw5i
@user-eo1js4uw5i 6 ай бұрын
@@Aygaber_leader վայ իրոքքքքք արժի հացորդումների միջոցով էլ սովորել, մերսի շատ😅
@Aygaber_leader
@Aygaber_leader 6 ай бұрын
Ես այստեղ կդնեմ մեկ-երկու հոլովակի հղում՝ իմ պատրաստածներից, բայց դուք շարունակեք փնտրել, մանավանդ անգլերենով ու ռուսերենով բազմաթիվ նյութեր կան, կամաց-կամաց ծանոթացեք։ Սա՝ աշխատողի ու գործարարի մտածելակերպ ու կյանքի որակի տարբերությունների մասին․ kzbin.info/www/bejne/qJvCeJhme9FmZrc
@Aygaber_leader
@Aygaber_leader 6 ай бұрын
Այս մեկն էլ սովորությունների և դրանց հետևանքների մասին․ kzbin.info/www/bejne/a5izdn6KoqdkoJI
@Tutorial_PS
@Tutorial_PS Жыл бұрын
🔥🔥🔥🔥👍👍👍👍իսկ երբ կլինի շարունակությունը ?
@Aygaber_leader
@Aygaber_leader Жыл бұрын
Հենց հիմա տեղադրում եմ ☺
@Tutorial_PS
@Tutorial_PS Жыл бұрын
@@Aygaber_leader 👑👑շատ բարի ,, մի գիրք կուզեի լսել ""Թգած ունենեալու նուրբ արվեստը "" պլաններում ունեկ?
@Aygaber_leader
@Aygaber_leader Жыл бұрын
@@Tutorial_PS Անկեղծ ասած, թեև այդ գրքի մասին շատ եմ լսել, բայց անձամբ ես ծանոթ չեմ։ Վերնագիրը վանեց ինձ։ Տեսնեմ, այս մեկը ավարտեմ, տեսնեմ։ Արշակ
@arthurbabajan483
@arthurbabajan483 9 ай бұрын
Շատ շնորհակալություն
@Blink_stay24
@Blink_stay24 9 ай бұрын
​@@Aygaber_leader Բարև ձեզ , իսկ հայերեն տարբերակով կլինի " Монах, который продал свой >" ?
@user-eo1js4uw5i
@user-eo1js4uw5i 6 ай бұрын
Էն պահը, որ ինքը էտ ամեն ինչը հասկացավ շաբաթ առավոտյան, իսկ ես երեքշաբթի լուսադեմին🥱😅
@Aygaber_leader
@Aygaber_leader 6 ай бұрын
Իհարկե, որքան շուտ, այնքան լավ, բայց կարևորը հենց հասկանալն է, Սեդ ջան։ Ամեն մարդ չէ, որ ընկալում է, և ովքեր չեն ընկալում, իրենց կարող է այս ամենը նույնիսկ անմտություն թվալ։ Մինչդեռ այդ «անմտությունը» կարող է մարդուն դուրս բերել ֆինանսական կախյալ վիճակից, եթե նա հասկաանում է ու գործում դրա համաձայն։
@user-eo1js4uw5i
@user-eo1js4uw5i 6 ай бұрын
​@@Aygaber_leaderըստ իս ես նախ և առաջ կլսեմ որպեսզի ընկալեմ միտքը և որոշ ժամանակ անց նորից կլսեմ որպեսզի վերհիշեմ և հավաքեմ մտքերս ու գործեմ, բայց գործելը ամպայման...ի դեպ, այս գիրքը լսելուց հետո ես երկար եմ մտածել և մինչ օրս մտածում եմ արդյոք՞ շարունակել ուսումը թե՞ ոչ...դե այդ հարցն ինձ այսպես ասած տանջում է, որովհետև ես սովորում եմ իմ երազանքի մասնագիտությունը, բայց և մտավախություն կա որ իմ ապագան այդ մասնագիտությամբ չի շարունակվի, այդ իսկ պատճառով ես երկմտանքի մեջ եմ և շարունակելով լսելով այս գիրքը ես ավելի քան վստահ եմ որ հստակ կկողմնորոշվեմ
@Aygaber_leader
@Aygaber_leader 6 ай бұрын
Ես չեմ ուզում, որ Կիյոսակիի քննադատությունը դպրոցների ու ԲՈՒՀ-երի հասցեին ձեզ համար վատ խորհուրդ լինի և երբեք ձեզ չեմ ասի, թե ուսումը թողեք։ Առավել ևս, եթե այն ձեր երազանքի մասնագիտությունն է։ Ուսում ունեցող մարդը միշտ առավելություն ունի, եթե կարողանում է այն ճիշտ օգտագործել։ Այդտեղ է նրբությունը։ Մեր դպրոցներում մեզ սովորեցնում են պարզապես լավ մասնագետ դառնալ, որպեսզի հետագայում որպես «գործիք» ծառայենք պետության կամ որևէ գործատուի ձեռքին։ Բայց մեզ չեն սովորեցնում, թե ինչպես մեր գիտելիքն ու հմտություններն օգտագործենք, որպեսզի կախում չունենանք որևէ մեկից, ֆինանսապես անկախ լինենք։ Դուք կարող եք ձեր մասնագիտությամբ դառնալ ինչ-որ մեկի աշխատողը, և ձեր եկամուտը, բարեկեցությունը, արձակուրդ գնալու ժամանակն ու տևողությունը կախված լինի նրա կամքից։ Բայց կարող եք նաև ձեր մասնագիտությամբ հիմնել ձեր սեփական գործը, դառնալ սեփական գործի տերը, որի մոտ կաշխատեն ուրիշները։ Անպայման շարունակեք ուսումը, բայց զուգահեռ ծանոթացեք բիզնես մտածելակերպին ու հաջողակ մարդկանց կենսագրությանը, իմացեք, թե ինչպես են իրենք հասել արդյունքի․ հատկապես հիմա շատ հետաքրքիր գրքեր կան հայերեն թարգմանված։
@user-eo1js4uw5i
@user-eo1js4uw5i 6 ай бұрын
@@Aygaber_leader Ձեր էս խոսքերի համար շաատ շնորհակալ եմ, ամպայման կհետևեմ Ձեր խորհրդին, էտ հաստատ...բայց ստեղ մի բայց կա...մինչև իմ բիզնես սկսելը պետք ա ուրիշի մոտ աշխատեմ, որ գումար ունենամ, որ հետո իմ մոտ ուրիշներն աշխատեն, ճիշտ չեմ՞
@Aygaber_leader
@Aygaber_leader 6 ай бұрын
Այո, Սեդ։ Եթե մեծ ժառանգություն դեռևս չեք ստացել, սկզբում պիտի աշխատեք ☺ Եվ ահա մասնագիտություն սովորելու ևս մեկ անհրաժեշտություն։ Բայց կարևորը՝ չխրվեք այդ ճահիճի մեջ ու մնաք ամբողջ կյանքում։ Իմ հայրն ու մայրը երբեմն ինքնագոհ կերպով ասում էին, որ 40-50 տարի աշխատել են իրենց ոլորտում։ Դե, խորհրդային ու հետխորհրդային շրջանն էր, այլ կերպ հնարավոր էլ չէր իրենց համար։ Ու դա համատարած էր։ Ես սկզբում հպարտանում էի մերոնցով։ Բայց հետո սկսեցի մտածել․ «Մի՞թե դա լավ է, երբ մարդը ամբողջ կյանքը աշխատում է ինչ-որ մեկի՝ ի՛ր նման մեկի, հաճախ էլ մարդկային, մասնագիտական ու շատ որակներով իրեն զիջո՛ղ մեկի ձեռքի տակ»։ Դա ծանր բան է։ Ու ավելի ծանր է դառնում, երբ այդպես աշխատելով չես կարողանում հոգալ քո ու ընտանիքիդ բոլոր կարիքները։ Նաև չես կարողանա քո մասնագիտական ոլորտում իրագործել այն բոլոր գաղափարներն ու նպատակները, որ կունենաս, քանի որ գործատուն քեզ դրա՛ համար չի վճարում, և կպահանջի անել այն, ինչ ինքն է ուզում։ Այդ սցենարը բացառելու համար հենց հիմիկվանից սկսեք հետևել այն խորհրդին, որ տալիս է այս գրքի հետագա գլուխներում Կիյոսակին, այդ խորհուրդը տրվում է նաև «Բաբելոնի ամենահարուստ մարդը» գրքում․ սկսեք ձեզ համար խնայողություններ կուտակել։ Նախատեսե՞լ եք օրական ծախսել (պայմանականորեն) 1000 դրամ, դրա գոնե 10%-ը՝ 100 դրամ կողքի դրեք։ Այդպես արեք ամեն օր, առանց ընդհատման։ Հանկարծ չխղճաք ձեզ, թե՝ այս կոնֆետը կամ այն հյութը բա ինչպե՞ս չգնեմ։ Մի դադարեք ձեզ ուրախացնել փոքրիկ նվերներով, բայց պարտադիր, մի փոքր կրճատելով այն ծախսերից, որոնք չկատարելով շատ բան չեք կորցնի, ձեզ համար խնայողություն կուտակեք։ Դա հետագայում շատ մեծ նվեր կլինի ձեզ համար՝ ինքներդ ձեր կողմից, որով կկարողանաք որևէ ներդրում կատարել կամ բիզնես սկսել։ Երբ դրա ժամանակը կգա, լավ ուսումնասիրեք այն ոլորտը, որտեղ կցանկանաք ներդրում անել։ Իսկ մինչ այդ կուտակեք որքան կարող եք՝ առանց ձեզ զրկանքների ենթարկելու։ Բայց (իմ խորհուրդը ձեզ), այդ մասին մի բարձրաձայնեք, որովհետև շրջապատի մարդկանցից կարող են ձեզնից պարտքով խնդրել, և չկարողանալով մերժել, կտաք, իսկ թե ինչ կլինի հետո, չես իմանա։ Նաև ձեր ոգևորությունը կկորի, երբ խնայողությունը պակասում է։ Եթե կուզենաք անպայման օգնել, օգնեք ձեր ծախսի համար նախատեսածից, բայց ո՛չ խնայողությունից։ Կուտակեք, և երբ ծախսի կարիք կլինի, այդ փողի մասին մոռացեք, երբեք և ոչ մի դեպքում ձեռք չտաք նաև ձեզ համար։ Հարմար տարբերակ է որևէ բանկում ավանդ դնելը, ենթադրենք մեկ տարի ժամկետով և ընթացքում ավելացնելու պայմանով։ Երբ ավանդ դնելուց հետո նոր խնայողությունից հավաքվեց, ենթադրենք, 10 հազար դրամ, փոխանցեք ավանդի հաշվին։ Այդպես, երբ լրացավ մեկ տարին, նորից մեկ տարով ավանդ դրեք․ այդպիսով չեք կարողանա տարվա ընթացքում ծախսել ձեր խնայողությունից, գումարած՝ նրա վրա կավելանա որոշ տոկոս, որը սկզբում քիչ կլինի, բայց հետո գնալով ավելի հաճելի թիվ կկազմի։
@maybeusefulledits6159
@maybeusefulledits6159 7 ай бұрын
spotifty um ka?
@Aygaber_leader
@Aygaber_leader 7 ай бұрын
Ոչ spotify-ում չկա, միայն այստեղ։ Բայց, խնդրեմ, ասեք, այնտեղ ընդհանրապես ավելի՞ հարմար կլինի լսելու համար։
@maybeusefulledits6159
@maybeusefulledits6159 7 ай бұрын
@@Aygaber_leader Այո, խորհուրդ կտամ ավելացնեք։
@user-eo1js4uw5i
@user-eo1js4uw5i 6 ай бұрын
Վիդոոհոլովակի ընթացքում կարմիրով նշված նախադասությունն ինչ նշանակություն ունի՞
@Aygaber_leader
@Aygaber_leader 6 ай бұрын
Գրքում այս գլուխը բաժանված է առանձին վերնագրերի, որոնք էլ տեսանյութի մեջ նշված են կարմիրով։
@Professorrr_Cops
@Professorrr_Cops 4 ай бұрын
1:19:00
WHAT’S THAT?
00:27
Natan por Aí
Рет қаралды 14 МЛН
Best KFC Homemade For My Son #cooking #shorts
00:58
BANKII
Рет қаралды 65 МЛН
Playing hide and seek with my dog 🐶
00:25
Zach King
Рет қаралды 34 МЛН
Пранк пошел не по плану…🥲
00:59
Саша Квашеная
Рет қаралды 6 МЛН
Կարևոր խորհուրդներ՝ հոգեկան առողջությունդ պահպանելու համար
38:54
Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan
Рет қаралды 79 М.
משיח יכבוש את טורקיה וסוריה ללא מלחמה
25:13
הרב יוחנן בוטמן
Рет қаралды 6 М.
Բոբ Պրոկտոր, Իրագործիր գաղափարներդ
29:40
AYGABER Առաջնորդ
Рет қаралды 11 М.
WHAT’S THAT?
00:27
Natan por Aí
Рет қаралды 14 МЛН