Որտեղ գտնել խաղաղություն և ինչ անել հիմա

  Рет қаралды 21,176

Armen Hareyan

Armen Hareyan

Күн бұрын

Եթե մենք միջին մարդ լինեինք, ապա մենք կունենաինք միջին պրոբլեմներ, բայց մենք Աստուծո ժողովուրդ ենք, որդեգրվել ենք Աստծուն մկտրության ժամանակ, և Աստված թույլատրում է որ մենք իրեն Հայր կոչենք, ու դրա համար չարը մեր առաջ բերում է հսկայական փորձություններ: Իսկ մենք Աստծուց այնքան ենք հեռացել, որ մոլորվել ենք, հույսներս դրել ենք մարդկանց վրա ու կռացել ենք այս վերքերի տակ: Բայց ահա ճանապարհը՝ «եթե իմ ժողովուրդը, որի վրայ իմ անունն է դրուած, զղջա, աղոթի եւ իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց եւ կբուժեմ նրանց երկիրը» (Բ.Մն 7:14):
Հիմա տեսնու՞մ էք որտեղ է առաջ շարժվելու ճանապահը և որտեղ նախ և առաջ գտնել ներքին խաղաղություն: Սիրելի ժողովուրդ: Արդեն երկար ժամանակ է, որ իմ սիրտը ձեր սրտերի պես պայթում է: Ու ես իմ խաղաղությունն ու հանգիստը գտնում եմ Տեր Հիսուսի մեջ: Ոչ մի մարդ չի կարող մեզ հանգիստ տալ: Աստված ասում է. «Թող անիծյալ լինի այն մարդը, որ իր հույսը կդնի մարդու վրա՝ ապավինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կապստամբի Տիրոջ դէմ» (Եր 17:5): Սա շատ է կատարվում այսօր: Մարդիկ իրենց հույսը դնում են մարդկային առաջնորդների վրա իսկ իրեն սիրտն ապստամբում է Աստծո դեմ: Դրա համար մենք այս օրին ենք: Երեխեք զգույշ եղեք, որ մարդապաշտ չդառնաք: Աստված մեր ազգի հետ շատ մեծ գործ է անում: Թէ ինչ՝ կհասկանա միայն նա, ով կկարողանա իր աչքերը հառել Տեր Հիսուսին ու լսել նրա խոսքը: Բայց նա, ով հայհոյում ու ատում է իր եղբորը, իր մերձավորին՝ նա դեռ Հիսուսին չի ճանաչէլ: Խնդրում եմ, ձեր ականջը դրեք Տեր Հիսուսի խոսքին, որ ապաքինում գա: Որպես առաջին քայլ՝ վերցրեք ձեր վարքի միջից մի չար բան, գոնե մի հատ, ու աշխատեք հրաժարվել այդ չարությունից: Օրինակ տղամարդկանց մոտ շատ է ընդունված հայհոյանքը: Տղեք ջան, հայհոյանքը պղծում է մարդուն: Եթե դուք Քրիստոսինն էք, ապա ասենք, ես այսօրվանից կհրաժարվեմ քֆուր տալուց, որովեհտև տա պղծում է մարդուն: Աստված կտեսնի ձեր ջանքը, որ փորձում էք ավելի լավ մարդ դառնաք, ու կպարգևատրի ձեր այդ ջանքերն իր օրհնություններով և կավելացնի ձեր շնորհները: Նույնն էլ դուք կանայք: Դուք էլ նայեք ձեր անձերին, վերցրեք ձեր բնավորության մեջ մի վատ բան ու աշխատեք դրանից հրաժարվել:
Մեկ-մեկ մարդ զարմանում է թէ ինչու ոչ մի բան չի ստացվում իր կյանքում: Մեկը երկուս չի դառնում, ճանապարհ չի բացվում ու ինքը դոփում է նույ տեղում: Առակաց գրքում մի այսպիսի միտք կա: Ով որ իր մեղքերը կոծկի չի ծաղկելու, իսկ ով որ իր մեղքերը խոստովանի ու պախարակի, ողորություն կգտնի ու կդառնա սիրելի: (Առ. 28:13): Ժողովուրդ ջան, նայեք ձեր անցյալին ու տեսեք եթե բաներ էք արել որ Աստուծո կամքով չեն, մի կոծկեք, այլ խոստովանեք: Զղջացեք դրանց համար: Փորձեք հատուցել, որտեղ հնարավոր է ու սիրով լցվեք մարդկանց նկատմամբ: Կյանքը կփոխվի: Ողորմություն կգտնեք Աստծուց ու կդառնաք սիրելի: Ինչի իզուր տառապեք: Հիշե՛ք, «Ով որ իր մեղքերը կոծկի չի ծաղկելու»: Իսկ Հակոբոս առաքյալն ասում է, որ խոստովանությունը բուժում է մարդուն (Հկ. 5:16):
Բոլորս պետք է հրաժարվենք չարությունից, որպեսզի չար օրում կարողանգանք դեմ կանգնել չարին: Եփեսացիներին ուղղված նամակում Պողոս առաքյալը նույն գլխի մեջ 2 անգամ ասում է «Աստուծո սպառազինությունը առեք»: Սա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ միայն մարդկային ջանքով դու չես կարող չարի դեմը կանգնել: Քեզ պետք է աստվածային սպառազինությունը, այսինքն Աստուծո զենքն ու զրահը: Ո՞րն է դա: Առաքյալը գրում է. 1. Դու պետք է հաստատուն լինես: Դու չես կարող մի օր ասես Քրիստոնյա եմ, մյուս օրը քո կամքը կատարես՝ հակառակվելով Աստուծո կամքին: 2. Դու պիտի ճշմարտության կողմը լինես՝ այսինքն Հիսուսի: Որովհետև ինքն է ճշմարտությունը: 3. Դու պիտի արդարության կողմը լինես՝ այսինքն Քրիստոսի պատվիրաններով վարվես ամեն ինչի մեջ: 4. Դու պիտի ոտքերդ ամրացնես Ավետարանը լավ սովորելով: Ամեն օր սովորելով: Որ հիշես ու դրանով ապրես, դրանով որոշումներ կայացնես, այլ ոչ թէ քո կամքով: 5. Դու պետք է քո հավատքը Քրիստոսի նկատմամբ շատ ավելացնես: Դա վահան է, որով դու ետ ես շպրտելու չարի մխացող նետերը: 6. Դու պիտի Աստուծո Խոսքը միշտ քո բերանին ունենաս: Դա Հոգու սուսերն է ու քո փրկության սաղավարտը: 7. Դու պիտի աղոթես ու աղաչես ամենայն ժամ, և դա պիտի անես Հոգով, հսկելով ու հարատևությամբ: Աղոթել Հոգով նշանակում է աղոթել հոգևոր բաների մասին, ներքին հսկումով, այլ ոչ թէ ունայն բաների մասին երբ միքդ էլ թափառում է այս ու այն կողմ: Եթե այս բաները միշտ անեք հոգատար ուշադրությամբ, ապա դուք կհաղթեք չարին: Սա ամենօրյա քրտնաջան աշխատանք է: Հղումը կարդացեք Եփ. 6:13-24ում:
Մեր ազգը սպասում է, որ մի օր Հայկի պես առաջնորդ կգա ու կլուծի մեր խնդիրները: Բայց առաջնորդները պատահականություններ չեն և ընտրություններով չեն գալիս: Աստված ամեն ազգի առաջնորդ է տալիս համաձայն իր հոգևոր հասակի, որպեսզի պատժեն չարագործներին և գովեն օրենքը պահողներին (1 Պտ. 2:14): Եթե ուզում էք լավ առաջնորդներ ունենալ, նախ ինքներս պիտի հրաժարվենք չարությունից: Բոլոր մնացած ճանապարհները փորձել ենք ու չի ստացվել: Ես չգիտեմ, էլ ինչ պիտի լինի որ մենք սա հասկանանք: Խնդրում եմ, ձեզանից նրանք ովքեր գիտակցում են այս բաները, ներողություն խնդրեք Աստծուն ձեր մեղքերի համար, բացահայտ դավանեք Քրիստոսին ու խնդրեք, որպեսզի օգնի մեզ նոր մարդ դառնալ ու նոր սիրտ տա ամեն մեկիս:

Пікірлер: 90
@ahareyan
@ahareyan 3 жыл бұрын
Ընտրյալ ազգ չի նշանակում, որ մենք ավելի լավն ենք քան մյուսները: Ոչ մի դեպքում: Բոլոր Քրիստոնյաները ընտրյալ ազգ են, այս մասին գրում է Պետրոս առաքյալը (1 Պտ. 2:9): Իսկ դա գալիս է ահռելի պատասխանատվությամբ: Ում շատ տրվեց նրանից շատ է պահանջվելու (Ղկ. 12:48): - Այս ամենը հենց այնպես չի անցնելու: Մենք պիտի փոխվենք: Մեզ նոր սիրտ է պետք: Հինը պիտի գնա:
@РузанАкобян
@РузанАкобян 3 жыл бұрын
Ամեն💞💞💞💞💞
@ЖораГеворгян-ф1х
@ЖораГеворгян-ф1х 3 жыл бұрын
Եխպաիյր ջան ինչպես ես վերաբերվում էկումենիկ շարժմանը?
@hasmikayvazyan4901
@hasmikayvazyan4901 2 жыл бұрын
Հիսուս Քրիստոս,,,հայր աստծո որդի ողորմա մեղավորիս,,,իմ դժվարությունների համար ես իմ արժանի հատուցումն եմ ստանում,,,ես փոխվել եմ ճանաչելով Հիսուսին,,,տեր աստված քո օգնության կարիքն ունեմ,,փառք,,,փառք քեզ տեր աստված🙏🙏🙏🙏🙏🙏🙏որ կաս իմ սրտի մեջ շնորհակալ եմ ամեն ինչի համար🙏🙏🙏🙏🙏
@gayane56
@gayane56 Жыл бұрын
Փառք Աստծո հավիտյանս հավիտենից Ամեն
@ЛиляШелин
@ЛиляШелин 2 жыл бұрын
Դուք ինձ սովորեցնում եք ապրել, ճիշտ ապրել, ազատում եք գզգզվաց ճղճղված ոգի ունենալուց, Շնորհակալ եմ
@gayane56
@gayane56 2 жыл бұрын
Փառք Աստծո Ամեն
@fridagaribyan5896
@fridagaribyan5896 Жыл бұрын
Տեր ջան մեր մեղքերին թողություն տուր Ամեն
@agapigrigoryan5472
@agapigrigoryan5472 3 жыл бұрын
Տերը օրհնի ձեզ։Երանի բոլոր քահանաները այսպես պարզ ու հասկանալի լեզվով Աստծո խոսք քարոզեն
@anahithovhannisyan5585
@anahithovhannisyan5585 Жыл бұрын
Հարգելիս եթե պատարագի մասնակցեք, հոգևորականի քարոզը կլսեք , եթե ցանկանաք կա սերտողության դասեր , հոգևորականը ձեր հուզող հարցերին պատասխանում է , կա մանանա նույնպես հոգևորականը պատասխանում է ձեր հուզող հարցերին և ունենում են հետաքրքիր հյուրեր, ուխտագնացություն հոգևորականի ուղեկցությամբ, հարգելիս ժողովուրդը ուզում է նստի տունը լսի Աստծը խոսքը , մարդիկ չեն մասնակցում պատարագի նույնիսկ չիմանալով հոգևորականը ով է. ասում են այդ տերտերների պատճառով եկեղեցի չեմ գնում, հարգելիս այդ նույն մարդը չի մտածում ինքը իր համար է գնում, ակտիվ լինի համայնքում իր հուզող հարցերը հայտնի հոգևորականին , մոտիկից կիմանան հոգևորականի դժվարությունները, հեռվից շատ հեշտ է թվում, շնորհակալ ենք ` Արմենի քարոզների համար որ կարողանում է ժողովրդին մատուցի Աստծո խոսքը։ Հարգելիս լավ մնացեք եթե փնտրեք կգտնեք այն ինչ ուզում եք։ Աստված իմաստություն տա ազգիս և պահապան լինի։😇🙏🙏🙏
@anahitmkrtchyan2773
@anahitmkrtchyan2773 3 жыл бұрын
Աստված օրհնի ձեզ Արմեն եղբայր ջան առատորեն օրհնի ձեզ Փառք Հիսուս Քրիստոսին Ամեն
@hamlethayrapetyan6965
@hamlethayrapetyan6965 2 жыл бұрын
ՓԱՌՔ ԱՐԱՐԻՉԻՆ
@АнаитГаспарян-н7ж
@АнаитГаспарян-н7ж 2 жыл бұрын
Мехай Астцо , Мехайем ,Мехай .Барк кез тер Аствац амен 🙏🙏🙏
@ШушикГеворгян
@ШушикГеворгян 3 жыл бұрын
Аствац орни кез ерани юраканчюр ай аткапес тхамардик айдпес мтаце мер азге кпрке у квохормя Тер Аствац
@susannaghazaryan2427
@susannaghazaryan2427 3 жыл бұрын
Տեր իմ և Աստված իմ զղջում ենք և խոստովանում ։Ազգ իմ հայոց ապաշխարհիր հանուն քո զավակների և երկրի ,բավական է ողբանք։Դարձի գանք և մեր Տեր Հիսուս Քրիստոսով ոտքի կանգնենք։Վտանգը մեծ է ժամանակը կարճ ։Աստված Սեր է և թող մեր երկրից հեռանա խավարը ու Աստծո լույսը իր զորությամբ փրկի մեզ
@АсмикОганисян-ж4ю
@АсмикОганисян-ж4ю 3 жыл бұрын
Ամեն Շնորհակալույթուն աստված պահապան մեր հայ ազգին
@zenfirmuradyan6250
@zenfirmuradyan6250 2 жыл бұрын
Amen 🙏 🙏 🙏 amen
@lusiagoduadze8982
@lusiagoduadze8982 2 жыл бұрын
Փարք Աստծուն ձեր բերանով ,Արմեն եղբայր, խոսում է, Սուրբ հոգին։Ամին։
@КаренМаркосян-ы7ш
@КаренМаркосян-ы7ш 5 ай бұрын
Amen ...
@АлвардМикаелян
@АлвардМикаелян 3 жыл бұрын
Շնորհակալ եմ Արմեն ախպեր ջան Աստծու խոսքը լավ տեղ հասցնելու համար ԱՄԵՆ
@irahappy8577
@irahappy8577 3 жыл бұрын
Տեր մեր, Քրիստոս, փառք Քեզ հավիտյանս հավիտենից, Ամեն
@ahareyan
@ahareyan 3 жыл бұрын
Մեզ մենակ ապաշխարությունը կփրկի դիվահարությունից ու կործանումից: Քրիստոսին հետևող քույրեր ու եղբայրներ, եթե հավատում էք, խնդում եմ, ամեն օր աղոթեք մեր ազգի ապաշխարության ու փրկության համար: Մեր անօրենությունների պատճառով է այս ամենը գալիս մեր գլխին: Թող Արարիչ Աստված մաքրի մեր ազգի սրտերն ու դարձնի դեպի իրեն: Զղջացեք ձեր մեղքերի համար, բարի գործեր արեք, աղքատի կերակրեք, իրար նկատմամբ գթառատ ու կարեկցող եղեք: Զսպեք ձեր լեզուն (դա չափանիշ է): Այդ դեպքում Աստված կօգնի:
@antipro7829
@antipro7829 3 жыл бұрын
Durs ekeq yev da aseq joxovrdin,vor ognen kariqavornerin,,te che bolor@ qnacen.Isk mardu irakan xosq@ hrashqner e gorcum. yes yete txa linei/aynel Yekexecakan apa amen or dursei galu u es zombinerin ushqiei berelu!Gnaceq deputatneri tun
@antipro7829
@antipro7829 3 жыл бұрын
yehovai vkanerineq ban asum,,irenq AMEN OR mardkanc het shbvum en!Kisvumen irenc mtahogucyunnerov yev DUX en talis!Patmumen Astco masin! Yes Yehovai vka chem,baic 1 shabat aprel em nman knoj het u zarmacelei!SAX OR mek jamov nranq menak Astcucen xosum,,,yev asume en vor pind mnan,chcharanan....Vor mi Yekexecu ternerna mardkanc het shbvum??Ova mardkanc hishecnum margareucyunner@?Vojmek. yev yete ashxarhi verj@ ga,ASTVAC@ skskeluya henc Yekexecakannerinq,irenc PASSIV linelu hamar!Vor tesel en mardkanc korcanum@ yev Pastaci ban chen arel.
@lusinetarjumanyan2625
@lusinetarjumanyan2625 3 жыл бұрын
Astvac orhni Dez mer sireli hoviv
@susannahovhannisyan9377
@susannahovhannisyan9377 Жыл бұрын
Amen 🙏 Ter voxormya
@ofelyamanukyan6039
@ofelyamanukyan6039 3 жыл бұрын
Տեր Աստված ինձ տվեցիր հոգևոր հավատք(շնորհակալ եմ Տեր իմ), տուր նաև (խնդրում եմ) հոգևոր գիտակցություն, Քեզ ավելի մոտ զգալու համար🙏🙏🙏
@hasmikpetrosyan2026
@hasmikpetrosyan2026 3 жыл бұрын
Ամեն իմ լավ եղբայր ջան
@marimartirosyan15
@marimartirosyan15 2 жыл бұрын
Ամեն🙏🙏🙏🕊🇦🇲
@a.d.5552
@a.d.5552 2 жыл бұрын
Ամեն ։
@varduhimkrtchyan3697
@varduhimkrtchyan3697 3 жыл бұрын
Ինչքան խելացի խոսք ունեք,ինչքան մեծ ջանքեր եք ներդնում Աստծո խոսքը տարածելու համար։Շնորհակալ եմ եսել սկսել եմ հաճախ կարդալ Աստծո խոսքը և վերանայել իմ արարքները
@ahareyan
@ahareyan 3 жыл бұрын
Մեր կռիվը մարդկանց կամ որևէ ազգի հետ չի: Աստված ա հիմա բռնել մեզանից: Բայց մեր ազգի մեծամասնությունը՝ բերանով քրիստոնյա իսկ սրտով կռապաշտ, շարունակում է սխալ ուղղությամբ նայել, որտեղից չկա փրկություն: Դուք գիտեք Աստված լռու՞մ է: Գիտե՞ք թէ վերջին տարվա ընթացքում ինչքան տեսիլքներ են եղել, որոնց մեջ ասվում է թէ ինչքան սրբապիղծ ենք դարձել մենք: Աստծո Խոսքն ասում է, «ես կուղարկեմ բազում ձկնորսներ.... այնուհետև կուղարկեմ բազում որսորդների, եւ նրանք կ՚որսան նրանց... նրանք իմ տեսողութիւնից չեն թաքնուել, ոչ էլ նրանց անիրաւութիւններն են ծածկուել իմ աչքերի առաջ» (Եր 16:1617): Ձկնորսներն Աստծո խոսքը բերողներն էին: Հիմա որսորդների ժամանակն է ու մենք երկրային քավարանով ենք անցնում: - Խնդրում եմ ձեզ, ապաշխարեք, եթե ուզում էք փրկել մեր երկիրն ու ձեր կյանքերը: Գիշեր ցերեկ Քրիստոսից ներողություն խնդրեք ձեր մեղքերի համար: Ուրիշի մեղքերի հետ գործ չունեք: Ամեն մեկս պետք է մեր մեղքերի համար ներողություն խնդրեք, արցունքով ու հոգոց հանելով: Որպեսզի մաքրվենք ու մի գուցե Քրիստոսը նոր սիրտ տա մեզ ու բուժի մեր երկիրը:
@ahareyan
@ahareyan 3 жыл бұрын
Իր ամենադժվար ժամերին Հոբն ասում էր իմ համբերելն իզուր չի անցնելու (Հոբ 19:25-26): Քրիստոնյաներ ջան, մեր համբերելն էլ իզուր չի անցնելու: Եկեք մենք էլ Հոբի պես ամուր լինենք դժվար օրում, քանի որ Տեր Հիսուսն ասում է «ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները» (Ղկ 21:19): Նեղությունը կանցնի: Միայն թէ, չարությունից հրաժարվեք, Քրիստոսից պինդ բռնեք: Ջան արեք, եկեղեցի գնացեք, Պատարագի մասնակցեք, սովորեք, աղոթեք, բարություն արեք, ներողություն խնդրեք ձեր կոնկրետ մեղքերի համար: Աստված կփոխի մեր սրտերն ու կբուժի մեր երկիրը:
@arturasatryan6267
@arturasatryan6267 3 жыл бұрын
այո և ամեն
@nairasimonyan8616
@nairasimonyan8616 3 жыл бұрын
Vay Armen jan shnorhakalutyun shat🙏✝️🙏✝️🙏✝️🙏✝️🙏✝️
@samsungir9628
@samsungir9628 2 жыл бұрын
Աստված Ձեզ առաջնորդի և շատ օրհնի Արմեն եղբայր ջան։։Խնդրում եմ ինձ օգնեք ես շատ լցված էի ի՛նչ խնդրում է ի ստանալու էի։Բայց ի՛նձ հետ դեպք պատահեց ես հեռացա ։Հետո սկսվեց հարձակման պահերն բայց ես ոչ մեկին վատ բան չե՛մ ասում բայց ի՛նձ ամբողջ օրը վիրավորական խոսքով վիրավորում են ինչ անեմ խնդրում եմ բացատրի։Աստված Ձեզ պահապան
@imxohanocmeripogosyan8881
@imxohanocmeripogosyan8881 3 жыл бұрын
ԱՄԵՆ խաղաղություն բոլորիս🙏🙏🙏
@golegole1669
@golegole1669 3 жыл бұрын
Astwac orhni dez expayr erani bolore der nmam Astcun hawatan 🙏🙏🙏🙏🙏🙏
@manushakkirakosian7776
@manushakkirakosian7776 3 жыл бұрын
Այո, և ամեն,
@arev.sargsyan77
@arev.sargsyan77 3 жыл бұрын
Ամեն🙏
@nunetitanyan1722
@nunetitanyan1722 3 жыл бұрын
Աստված օրհնի ձեզ
@vazgenantonyan5873
@vazgenantonyan5873 3 жыл бұрын
Ամեն
@mariampirumyan6988
@mariampirumyan6988 3 жыл бұрын
Amen
@LusineHayrapetyan-p7u
@LusineHayrapetyan-p7u Жыл бұрын
Մեքսիկո ամբողջ օրը միայն աստվածաշունչ են կարդում ուրիշ գրքեր չեն կարդում,բայց չեն ապրում աստվածաշնչի պատվիրաններով
@Gaiane79
@Gaiane79 3 жыл бұрын
Ajo jev amen, Armen jexbajr. Araqelakan jekexecum shat piti lini dzer pes qahananer. Knereq jes Ter Hayr, Hayr Surb, ter-ter chem kochum qani vor menak Hisusna mer Tere, menak Hisusna Surb. Husam xndir chi sa. Shat jisht u hasaneli eq bacatrum Asco xosqe.
@hasmikmadoyan8049
@hasmikmadoyan8049 3 жыл бұрын
AMMEN 🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼
@СатеникАбелян
@СатеникАбелян 3 жыл бұрын
Աաա՜մեն 🙏🙏🙏🕊
@АнаитГаспарян-н7ж
@АнаитГаспарян-н7ж 3 жыл бұрын
Ду эс инч бари у лав мартек ,Аствац орни кез .Аствац огни инц , вор есел линем кез бес 🙏🙏🙏 Амен.
@НорикМгдесян-с5ю
@НорикМгдесян-с5ю 3 жыл бұрын
Amen 🙏🙏
@nairahovh.732
@nairahovh.732 3 жыл бұрын
Շնորհակալ եմ շաատ
@РаяСимонян-щ8и
@РаяСимонян-щ8и 2 жыл бұрын
Իսկական քրիատոնյան. Դւք եք սիրելի Արմեն Դւք բարւթյան կերպար եք մարմնավորված Քրիստոսի սիրով քրտնաջան աշխատանքով լւյս եք հաղորդւմ Ձեզ հետևողին և ես վստահ եմ և հավատւմ եմ՚ որ Ձեր ջՆքերը իզւր Չեն անցնի ՚ նորիցև նորից եմ գրւմ՚ որ Դւք «Խրիմյան Հայրիկն» եք՚որի երազանքն էր ՚որ ամեն մի հայ ւնենար«Դրախտի ընտանիք🙏🙏🙏»
@narineharutyunyan5718
@narineharutyunyan5718 3 жыл бұрын
🙏🕊🇦🇲ԱՄԵՆ
@МароМаро-к6у
@МароМаро-к6у 2 жыл бұрын
Амен🙏
@hasmikxachanyan9328
@hasmikxachanyan9328 3 жыл бұрын
ԱՄԵՆ🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼
@anushikmartirosyan4290
@anushikmartirosyan4290 3 жыл бұрын
Shnorhakalutyun Dzer qarozner@ shat en ognum mez
@ahareyan
@ahareyan 3 жыл бұрын
Այսօր սկսվում է Հիսնակի շաբաթապահքը: Այն հնգօրյա է, բայց հնում հիսնակաց պահեցողությունը սկսվել է Քրիստոսի ծնունդից հիսուն օր առաջ և պահվել մինչև Սբ. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը՝ Հունվարի 6ը: Խնդրում եմ, պահեք ինչքան կարող էք: Ուտելիքը քչացնելուց բացի, պահեք ձեր անձերը ամեն չար մտքից, խոսքից ու գործից: Ատելությունն ու նախանձը պիտի վերանան մեր միջից: Դրանք ոնց որ կարիճ լինեն մեր դոշերին, որոնց պետք է վայրկյան առաջ դեն նետել: «Ով ասում է, թէ ինքը լույսի մէջ է և ատում է իր եղբորը, սուտ է եւ խավարի մէջ է տակավին։ Ով սիրում է իր եղբորը, բնակվում է լույսի մէջ, և նրա մեջ գայթակղություն չկա» (Ա.Հովհ. 2:9,10): - Խնդրում եմ Քրիստոնյաներ ջան, տեղեկացրեք իրար, որ այս շաբաթ, գոնե 5 օր ինչքան հնարավոր է զսպել սեփական անձը:
@annaavetisian9454
@annaavetisian9454 3 жыл бұрын
Սիրելի Արմեն ,Աստված օրհնի ձեզ և ձեր ընտանիքը։ Խնդրում եմ կարող եք պատասխանել իմ հարցին որը շատ կարևոր է ։ Թոռնիկիս ուզում ենք կնքել, բայց այստեղ հայկական Քահանա չունենք։ բայց ունենք կաթոլիկ եկեղեցի որ հայերենով չի։ Կարող ենք կնքել թոռնիկիս այդ կաթոլիկ եկեղեցում։ Շնորակալություն Աստված ձեզ և ձեր ընտանիքին պահապան որ շարունակեք տարածել Աստծո խոսքը։
@ahareyan
@ahareyan 3 жыл бұрын
Աննա ջան բարև ձեզ: Ես չգիտեմ դուք որտեղ էք ապրում, բայց լավ կլինի որ ձեր թոռնիկին մկրտեք Հայ Առաքելական Եկեղեցում: Մարդիկ երկրից երկիր են գնում իրենց երեխային Հայ Առաքելական Եկեղեցում մկրտելու համար: Դա լավ հավատի գործ կլինի: Խնդրում եմ երեխային հավատքով ու ապաշխարությամբ մեծացրեք:
@lyubamarkaryan8276
@lyubamarkaryan8276 3 жыл бұрын
Եթե մարդու կյանքում վատ բան է լինում ասում է որ մեղքիս համար։Իսկ եթե փրկվում է,մայրս ասում էր ում էի մի կտոր հաց տվել,իրոք այդպես է կյանքում։Մարդիկ կան որ պայթում են ու դրանից իրենց շատ լավ են զգում։Իսկ մայրս միշտ իրեն զրկում էր ինչ որ մեկին լավություն անելու համար ու հաճույք էր ստանում։Եթե կյանքից շուտ հեռացավ դա մեր մեղքն էր որ ժամանակին բժշկի չդիմեցինք,որի համար շատ ցավում եմ։
@alexabasyan7751
@alexabasyan7751 3 жыл бұрын
Astvac orhni Exbayr xndrum em Axotek Hamleti hamar vijak sat canra xndrum em Hisusov Axotek aysor canr vijakum, texapoxel hivandanoc bjiskner huys chen talis, mer huys Astcu vra e Ter@ paravorvi.
@hasmikxachanyan9328
@hasmikxachanyan9328 3 жыл бұрын
Մենք էլ կաղոթենք։ Աստծո օրհնությունը լինի Համլետի վրա, առողջություն տա Աստված և աջը լինի ձեր ընտանիքի վրա ԱՄԵՆ🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼
@alexabasyan7751
@alexabasyan7751 3 жыл бұрын
@@hasmikxachanyan9328 Hisus orhni dez sat havatum im Hisusin 🙏🙏🙏🙏
@hasmikxachanyan9328
@hasmikxachanyan9328 3 жыл бұрын
@@alexabasyan7751 ԱՄԵՆ🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼
@ahareyan
@ahareyan 3 жыл бұрын
Ալեքս ջան Աստված ողորմություն անի Համլետին:
@LusineHayrapetyan-p7u
@LusineHayrapetyan-p7u Жыл бұрын
Ասված տալիս։ ա առաջնորդ անգամ համասեռամոլներին? Օրինակ Օբաման,Մակրոնը համասեռամոլ են
@goharbabayan4921
@goharbabayan4921 3 жыл бұрын
AMEN
@нинаГаспарян-щ3ц
@нинаГаспарян-щ3ц 3 жыл бұрын
Амень🙏🙏🙏
@narinegevorgyan4299
@narinegevorgyan4299 3 жыл бұрын
Prkir mez im Astvac 🙏
@anahitgalstyan9336
@anahitgalstyan9336 2 жыл бұрын
Astwaz ortni zes, shat lawek matuzum Astzo xosker
@gyulnaradanielyan62
@gyulnaradanielyan62 3 жыл бұрын
Pharq Hisusin TERN Orhni pahapan bolorin
@gayanezakaryan859
@gayanezakaryan859 3 жыл бұрын
Амен!!!!!!!
@ИринаГригорян-л4ю
@ИринаГригорян-л4ю 3 жыл бұрын
Парк Исусин,🙏🙏🙏
@ГагикМелконян-и9б
@ГагикМелконян-и9б 2 жыл бұрын
Армен.джан.кез.лсумем.огис.цнцуме.ерани.болорь.кез.нман.астцо.хоскьасцнеин.мер.сртерин.аствац.орни.ко.тун..ев.мез.болорис
@НарекГаспарян-м9ф
@НарекГаспарян-м9ф 3 жыл бұрын
Тохек астытун ангист астыто анунов иравунк чунек хосал енел дук тертернеры
@АнаидаЕнокян
@АнаидаЕнокян 3 жыл бұрын
Айо мер жоховурде ете пнтри Астцо ересе
@antipro7829
@antipro7829 3 жыл бұрын
Ays amen@ petq e real kyanqum xosvi!yete sovorakan mardiqen durs galis,nranc caxrum en yev anvanum fanatik....Gone duq durs ekeq yev orakan 2-3 jam xoseqec Astcuc.Ba mardiq ho odic chen poxvelu.
@raufaliyev9164
@raufaliyev9164 3 жыл бұрын
KARABAH IS AZERBIJAN
@ЛарисаЕприкян
@ЛарисаЕприкян 3 жыл бұрын
АМЕН
@lilitghazaryan5012
@lilitghazaryan5012 3 жыл бұрын
Իսկ եթե չարերնել են ծաղկում
@Вардуи-ч2х
@Вардуи-ч2х 3 жыл бұрын
Բարի օր Ձեզ, նայած թե ծաղկել ասելով ինչ եք հասկանում
@anahitgalstyan9336
@anahitgalstyan9336 2 жыл бұрын
AMEN
@anahitgalstyan9336
@anahitgalstyan9336 3 жыл бұрын
Amen
@user-qd5wt7kn5h
@user-qd5wt7kn5h 3 жыл бұрын
Ամեն
@annamkrtchyan5368
@annamkrtchyan5368 2 жыл бұрын
Amen
@vahagnhovhannisyan1892
@vahagnhovhannisyan1892 3 жыл бұрын
Ամեն
@gayane56
@gayane56 2 жыл бұрын
Ամեն
Ինչպես աղոթել, որ քո աղոթքները լսվեն
11:24
Молодой боец приземлил легенду!
01:02
МИНУС БАЛЛ
Рет қаралды 2 МЛН
When Cucumbers Meet PVC Pipe The Results Are Wild! 🤭
00:44
Crafty Buddy
Рет қаралды 58 МЛН
Real Man relocate to Remote Controlled Car 👨🏻➡️🚙🕹️ #builderc
00:24
Ինչ է ապաշխարությունը
14:43
Armen Hareyan
Рет қаралды 34 М.
Ինչպես է մաքրվում մեղքը
6:38
Armen Hareyan
Рет қаралды 24 М.
Աղոթքի Ուժը Ազգն Աղետից Փրկելու Համար
11:01
“Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեր համար”»
19:05
Father Armen Melkonian, Armenian orthodox church
Рет қаралды 2,4 М.
Молодой боец приземлил легенду!
01:02
МИНУС БАЛЛ
Рет қаралды 2 МЛН