1. Փակ դռների ետևից ուշ ժամին Ո՞վ է թակում (2), Ներսից պատասխան չեն տալիս կրկին, Ո՞վ է անվերջ թակում։ Այդ քո Փրկիչն է դռան մոտ կանգնած, Սրտիդ դուռն է թակում կամաց, Նա կազատի քեզ վիճակից կորսված, Միայն թե՝ սիրտդ բաց։ 2. Սուրբ Հոգու ձայնը դու չես լսում դեռ, Ո՞վ է թակում (2), Բայց այդ կանչը չի դադարում երբեք, Ո՞վ է անվերջ թակում։ 3. Թակոցն հնչում է ուժգին ավելի, Ո՞վ է թակում (2), Մեղավո՛ր, դարձի՛ եկ, ապաշխարի՛ր, Ո՞վ է անվերջ թակում։