Պարիս Հերունու անվան փողոցի բացման արարողություն, 25․11․2023

  Рет қаралды 15,975

Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն

Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն

Күн бұрын

2023 թվականի նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ խոշորագույն հայ գիտնական, ռադիոֆիզիկոս, ռադիոաստղագետ, հայագետ և մեծ անհատականություն՝ ակադեմիկոս Պարիս Հերունու անվան փողոցի բացման արարողությունը Երևանի Դավթաշեն համայնքում:
Միջոցառմանը ներկա էին անվանի գիտնականներ, մշակույթի և քաղաքական գործիչներ, Պարիս Հերունու կողմից ստեղծված և ղեկավարված միութենական ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցներ, ազգականներ և մտերիմներ։
Տեղի ունեցավ Պարիս Հերունու փողոցի ցուցանակի հանդիսավոր բացումը (նախագծող՝ Քարահունջ կենտրոնի հիմնադիր անդամ Թովմաս Բադալյան):
Պարիս Հերունի գիտնականի գիտական ավանդի և հայ ժողովրդի համար նրա անհատականության նշանակության մասին խոսեցին հանդիսավոր արարողության մասնակիցները՝ լեզվաբան, բան. գիտ. թեկնածու, Բրյուսովի անվան պետական համալսարանի դոցենտ Հրաչիկ Հակոբջանյանը, ճարտարապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դոցենտ Գառնիկ Ստեփանյաը, ՀԱՊՀ պրոֆեսոր, «Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն» նախագծի ղեկավար Արևիկ Սարգսյանը, Հաճըն հայրենակցական միության Հայաստանի մասնաճյուղի անդամ, միության հիմնադիր նախագահ Գեւորգ Կրբեկյանի որդին՝ Վահագն Կրբեկյանը (նշենք, որ Պարիս Հերունու երակներում հոսում էր հաճենցու արյուն), «Կոտայք» մարզային թերթի թղթակից, գրող իրավաբան, ազատամարտիկ՝ Սամվել Մաճկալյանը: Փայլուն խոսքով ելույթ ունեցավ նաև մասնագիտությամբ կիբեռնետիկ, հասարակական գործիչ, հայկական ավանդական պարերի մասնագետ, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը: Շնորհակալական խոսք ասաց «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Պարիս Հերունու դուստր Նանա Հերունին:
Այնուհետև Գագիկ Գինոսյանը իր «Կարին» ազգային-ավանդական երգի-պարի խմբի հետ միասին հանդես եկան պարերով, որոնց միացան նաև ուրիշներ: Երգիչ, երգահան Արսեն Համբարյանիը ներկայացրեց երու երգ: Փողոցում գտնվող պուրակում տիրում էր տոնական մթնոլորտ՝ ուրախություն, հպարտություն և ոգեշնչում՝ երկար սպասված և ոգեղենության բարձրակարգ իրադարձությունից։
Միջոցառումը կազմակերպվել էր «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի կողմից, Դավթաշենի համայնքապետարանի աջակցությամբ:
--------------------------
www.carahunge.org

Пікірлер: 46
@hranush6062
@hranush6062 9 ай бұрын
Փառք Աստծու մի լավ բան տեսանք, Արժանի մարդու հիշատակը հիշեցի ք ու գնահատեց, հոսանք նրա աշխատություններ ել աշխարհը ճանաչի, Շնորհակալ ենք։
@vahhak9989
@vahhak9989 9 ай бұрын
Այո, մեր փողոցները պետք է կոչվեն մեր հայ ազգի նվիրյալներով,գիտնականներով, գրողներով, պատմաբաններով, հերոսների անուններով և այլն 👍🇦🇲
@levonkarapetyan4057
@levonkarapetyan4057 9 ай бұрын
Շնորհավորում եմ բոլորին մեծ հայի՝ Պարիս Հերունու , անվան փողոցի բացման առթիվ :
@anahitavetisyan6564
@anahitavetisyan6564 9 ай бұрын
Շատ ճիշտ բան եք անում ես շատ շատ էի սիրում և հաճույքով էի լսում Պարիս Հերունուն
@satikgyulmisaryan3693
@satikgyulmisaryan3693 9 ай бұрын
Պարիս Հերունուն հայ ժողվրդի պայծառ լուտավոր որդինն է
@НорайрЛеваевич
@НорайрЛеваевич 9 ай бұрын
Ջան Հայեր ջան, Շնորհաոր,❤❤❤
@11_L369
@11_L369 9 ай бұрын
Չգիտեմ, որ մասն ա, բայց որպես Դավթաշենի բնակիչ, շատ ուրախ եմ, որ հենց մեզ մոտ է փողոցը անվանակոչվել Պ. Հերունու անունով։
@ruzannamartirosyan6430
@ruzannamartirosyan6430 9 ай бұрын
Մեծագույնը Մեծերից
@gabieva2
@gabieva2 9 ай бұрын
Рада от всей души! Достойнейший человек Paris Heruni.
@mariananazoyan7336
@mariananazoyan7336 9 ай бұрын
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԵՔ
@haykuhi_haykazyan
@haykuhi_haykazyan 9 ай бұрын
Շնորհավոր❤🎉
@Ani-tf2uw
@Ani-tf2uw 9 ай бұрын
Մեր մեծանուն մեծերից մեկը։
@ArmenAshotyan-n9i
@ArmenAshotyan-n9i 9 ай бұрын
Վաղուց էր պետք։շնորհակալություն։
@Sani728
@Sani728 9 ай бұрын
Շատ ուրախ եմ նման հիանալի գիտնականի անվամբ փողոցի անվանակոչությանը!👍
@hasmikaghuzumtsyan6195
@hasmikaghuzumtsyan6195 7 ай бұрын
Հիանալի, շատ ուրախալի է: Մեծ գիտնականի, հայրենապաշտ հայորդու անունը պիտի կրեն դպրոցներ, հրապարակներ եւ այլն:
@karinekhachatryan8658
@karinekhachatryan8658 9 ай бұрын
Բարի օրեր Կեցցեք
@lilitayvazyan6161
@lilitayvazyan6161 9 ай бұрын
Հավերժ փառք մեծագույն գիտնականին
@EdikBazikyan
@EdikBazikyan 5 ай бұрын
Հերունին հայ ժողովրդի պարծսնքն է ❤❤❤❤❤❤❤❤🎉🎉🎉🎉🎉🎉🎉
@floraufauna
@floraufauna 9 ай бұрын
Շնորհավոր🎉
@rominaminasrojhani4609
@rominaminasrojhani4609 9 ай бұрын
Ֆարիս Հերունին մեծ նվեր էր Հայաստանին 🎀 հիանալի անձ եւ ՀՍԿԱ ԳԻՏՆԱԿԱՆ, ամբողջ աշխարհում ճանաչված։🕯️🌟 🇦🇲❤️🇦🇲💙🇦🇲🧡
@anahitk7579
@anahitk7579 9 ай бұрын
Բացի Հայաստանից ամոթ մեզ
@gayanehovhannisyan4204
@gayanehovhannisyan4204 9 ай бұрын
Հիրավի արժանի է, նույնիսկ ավելի։Պատմամշակութային ժառանգություն հայտարարել՝ նշանակում է սպանել նրա գործը։
@LyudmilaGevorgyan-ns4iu
@LyudmilaGevorgyan-ns4iu 9 ай бұрын
👍👍👍👍👍👍👍
@shaqueha.5017
@shaqueha.5017 9 ай бұрын
Կէցցէ։ Վաղուց էինք սպասում։🙏❤💙🧡🙏
@aidamarkosyan8022
@aidamarkosyan8022 9 ай бұрын
ԵՂԻՑԻ՜ԿԻԼԻԿԻԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
@simonasimoniana7405
@simonasimoniana7405 9 ай бұрын
Sa qich e aydpisi mecutyan hamar gaxaparnery petq e taracel ev gorcy sharunakel xonarhvum em nra mecutyan araj mec gitnakan hayrenaser
@ВардуиАйрапетян-с6к
@ВардуиАйрапетян-с6к 9 ай бұрын
Болорис ачен луйс.сксенк гнаптел у мецарел мер пржанаворнерин.шноракалем
@gevorggevorgian707
@gevorggevorgian707 9 ай бұрын
Ուրիշ փողոց չկար?
@Քարահունջմշակութայինհայագիտակա
@Քարահունջմշակութայինհայագիտակա 4 ай бұрын
Անանուններից ամենա հարմարը դա էր․․
@vazgennikoghosyan1656
@vazgennikoghosyan1656 9 ай бұрын
Ամենը շատ հաճելի է և արժանի , Սակայն սազական չէ հայ կնոջը ծամոնը բերանում ճպճպացնելով ծաղկեփունջ է դնում ։
@susannakhachatryan2071
@susannakhachatryan2071 9 ай бұрын
Վերջապես
@vladimirkhachatryan8420
@vladimirkhachatryan8420 9 ай бұрын
Բլոկի անվան դպրոցը վերանվանեք Հերունու անունով։ Ով է Բլոկը Հայաստանի համար?
@ivanpyrkov711
@ivanpyrkov711 9 ай бұрын
🇦🇲🙏❤️
@ТамараДаниелян-ц2и
@ТамараДаниелян-ц2и 9 ай бұрын
Այո Շատ Շնորհակալ Ենք Արդերկրից ՝Որ Մեր Երկիրը ՝Մեր Երազների Հայաստանն Է Դառնում՝Աստված Մեր Երկիրը Օրհնի Ու Փառաորվի ՝Հավիտյանս Հավիտենից։Ա Մ Ե Ն։
@anivan-yl2cx
@anivan-yl2cx 9 ай бұрын
էդ մեծության հետ զուգահեռ ինչքան հասարակ էր ապրում, ,,Աստղերի լռությունը,, ֆիլմում վարում էր մի սովորական նիվա
@lchavushyan7700
@lchavushyan7700 9 ай бұрын
Sa naxkin vor poghocne?
@Քարահունջմշակութայինհայագիտակա
@Քարահունջմշակութայինհայագիտակա 4 ай бұрын
Դավթաշենի 2-րդ փողոցը
@EdikBazikyan
@EdikBazikyan 5 ай бұрын
❤❤❤❤😂😂😂😂😂😂❤❤❤❤❤❤
@111yvytr
@111yvytr 9 ай бұрын
Շնորհավոր
@user-turkkunox52cs8r
@user-turkkunox52cs8r 9 ай бұрын
Եղբայր,ակնոցի կարիք ունես, որ միակ լավ բանն ես նկատել։ Հինգը տարվա մեջ ավելի շատ օգտակար բան են արել,քան թե երեսուն տարիների ընթացքում։ Ամեն հարթակ օգտագործում եք հակապետական քարոզչություն տարածելու։ Ես էլ շատ դեպքերում համաձայն չեմ, վարչապետի հետ թե ներքին , թե արտաքին քաղաքականության հարցերում, բայց դա չի նշանակում, որ լավ բան չեն անում։
@Մարդ-լ3փ
@Մարդ-լ3փ 9 ай бұрын
👍👍👍👍👍
She's very CREATIVE💡💦 #camping #survival #bushcraft #outdoors #lifehack
00:26
Как подписать? 😂 #shorts
00:10
Денис Кукояка
Рет қаралды 8 МЛН
когда не обедаешь в школе // EVA mash
00:51
EVA mash
Рет қаралды 4,1 МЛН
Good teacher wows kids with practical examples #shorts
00:32
I migliori trucchetti di Fabiosa
Рет қаралды 10 МЛН
Նորահայտ ժայռապատկերներ Սյունիքի լեռնաշղթայից, թվագրություն, Հովհաննես Ազիզբեկյան, 31․03․2023
1:45:25
Նախահայկյան օրացույցը և դրա նյութական կրիչները։ Հայկ Մալխասյան, 17․05․2024
1:38:16
Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն
Рет қаралды 10 М.
«Կոմիտաս․ կյանքը և գործը», Արթուր Շահնազարյան, 26․04․2024
1:53:31
Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն
Рет қаралды 6 М.
ՀԱՅ-ՊՈԼԻՆԵԶԻԱԿԱՆ առնչություններ․ հակափաստարկներ և փաստեր։ Լեյլա Ստեփանյան, 05․04․2024
1:32:45
Քարահունջ մշակութային հայագիտական կենտրոն
Рет қаралды 12 М.
She's very CREATIVE💡💦 #camping #survival #bushcraft #outdoors #lifehack
00:26