Рет қаралды 231
Նոյեմբերի 15-ին ուղիղ 6 ժամով Շուխոնց Ավետարանը մատենադարանից դուրս կբերվի և կտեղափոխվի Զինվորի տուն:
Ժամը 12։00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում ոչ միայն Հայրենիքի պաշտպանները, այլ բոլոր ցանկացողները կարող են այցելել Զինվորի տան Մատուռ, հաղորդակցվել ձեռագիր մատյանի զորությանը:
Հավատավոր մարդիկ հնարավորություն կունենան աղոթել խնդրակատար Ավետարանի մոտ և օրհնություն ստանալ հրաշագործ Մատյանից:
Նոյեմբերի 15-ը պատմական օր է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և մեզանից յուրաքանչյուրի համար։
Մեզ, ուսանողական համայնքին և պրոֆեսորադասախոսական կազմին պատիվ է ընձեռվել մասնակից դառնալ մի պատմական իրադարձության:
Սպիտակ Բանակը նախաձեռնել և հանձն է առել Ամիրդովլաթ Ամասիացու հայտնի աշխատության՝ «Օգուտ բժշկության» գրքի ընդօրինակված ձեռագիրը ձեռք բերել և նվիրել Մատենադարանին:
Website: ysmu.am/
Facebook: / ysmuofficial
Instagram: / ysmu_official
#ysmu