Рет қаралды 164
«Ծառայության էի գնում այն պատկերացումներով, թե բանակում ամեն ինչ շատ վատ է։ Բայց մի քանի օր անց կարծիքս միանգամից փոխվեց»,- ասում է 44-օրյա պատերազմի մասնակիցը՝ վիրավորում ստանալուց, վերադառնալուց, ապաքինվելուց, կյանքին «այո» ասելուց հետո։ Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ «Ռադիոլուր»-ն ի մի է բերել բանակի մասին պատմություններ ու տպավորություններ՝ ստացված հենց առաջին ձեռքից։
Ալիսա Գևորգյանի «Կյանքին ասել «Այո»» հատուկ շարքի հերոսները 2021 թվականից սկսած պատմում են իրենց տեսած ու ապրած պատերազմի, բանակային փորձառության մասին։ Այսօր առանձնացրել ենք նրանց պատմությունների այն հատվածները, որոնք բանակի մասին կանխատրամադրվածության, սպասումների և զինծառայության մասին են։