Հետաքրքիրն այն է, որ մի ամբողջ գիտակցական կյանք մեգապոլիսներում ապրած մարդը խոսում է պարզ, հասկանալի հայերենով' գրեթե չօգտագործելով օտարալեզու բառեր։ Մինչդեռ կան հայեր, ովքեր ընդամենը մի քանի անգամ են երկրից դուրս եկել, այն էլ կարճ ժամանակով, բայց ցուցադրաբար խոսում են օտար լեզվով, իսկ ավելի հաճախ' աղավաղված։ Կարճ ասած' հիացած եմ հյուրի անձնային բարձր հատկանիշներով, հպարտ եմ, որ հայրենակիցներ ենք։ 🤝🥂
@mmta4 Жыл бұрын
Ճիշտ նկատողություն! Մանավանդ հայերը որ կիսում են մտքեր օտար լեզուներով, ախր եկեք գնահատենք մերը, չէ որ դա էլ է դավաճանություն
@Sedulak2 жыл бұрын
Նարեկ լեզվի հետ կապված կուզեի ասել որ լեզուն պահպանել իմ համար ոչ թե նշանակում ա խոսել 'է'-երով կամ գրաբարով ։)) , այլ գոնե հիմնականում օգտագործել հայերեն բառեր, ոչ թե մի նախադասության մեջ միանգամից անգլերեն, հայերեն ու ռուսերեն։ Դե բնականաբար կան բառեր որոնց հայերենը չկա կամ շատ տարօրինակ ու չօգտագործվող ա, էդ ժամանակ լրիվ ուրիշ հարց ա։ Ես ապրում եմ Իռլանդիայում 15 տարի, աշխատում ու շփվում անգլերեն ամեն օր, ու երեխեքիցս մեկը ստեղ ա ծնվել, բայց բոլորս շատ սովորական հայերեն ենք խոսում, ու ես դրանով անկեղծ հպարտանում եմ ։)
@logoped_dzer_tane2 жыл бұрын
Ես էլ Ձեր տեսակի հայերով եմ հպարտանում, կեցցե'ք 🥂
@marish82302 жыл бұрын
Համաձայն եմ ձեզ հետ ամենաբարձր հնարավոր տոկոսով! Մի հայ երաժիշտ սովետի տարիներին մասնակցել է կոմպոզիտորների միության համաժողովին։ Կցկտուր ռուսերենով ինչ-որ միտք է արտահայտել և բելոռուս կոլեգայի կողմից արժանացել է ամոթանքի, թե նորմալ ռուսերեն խոսել էլ չգիտի.... որին մեր հայրենակիցը պատասխանել է' "это твоя беда что ты знаешь русский"))) դա եղել է տասնյակ տարիներ առաջ, երբ մեր երկրում ռուսերենին տիրապետելը ցանկացած մարդու կիրթ լինելու նախապայմանն էր։ Այսօր բելոռուսները ուշկի են եկել ու փորձում են վերականգնել իրենց լեզուն իրենց ազգի մեջ, որը սպանվել էր ռուսերենով ։ Այնպես որ անկախությունը ինքնաբերաբար չի պահպանում լեզուն, դա այգի է, որը միշտ պետք է մաքրել մոլախոտերից! Այդ հայ կոմպոզիտորը, որը մարգարեական խոսք է ասել բելուռուսին Աշոտ Բաբայանն է։
@Мандарин-щ9й2 жыл бұрын
Նարեկ ջան երեւի ամենակարեվորը գործն ես անում մեր ազգի համար, շնորհակալ եմ, նայում եմ պոստերից։
@plutoplutoan47342 жыл бұрын
❤🙏🏼🇦🇲
@user-wj6iz7fb4u2 жыл бұрын
Շատ ոգեշնչող մարդ ա Տիգրանը ու իրա պատմությունը։ Շնորհակալություն հաղորդման համար։
@lianaharutunyan59472 жыл бұрын
Անչափ տաղանդավոր և անչափ կիրթ մարդ
@shoghikavetyan34342 жыл бұрын
Մի բան առաջարկեմ, երբ հեղինակը իր աշխատանքներից(ոչ միայն) է խոսում ցանկալի կլինի անկյունի վրա, փոքրիկ նկարով երևա աշխատանքը , որ պատկերացում կազմենք՝ ինչի մասին է խոսքը: Ես,հաճախ լինում է, էդ պահին դադարեցնում ու գնում եմ գուգլելու: Գրքերի դեպքում նկատել եմ, որ տեղադրում եք:
@MrVhuk792 жыл бұрын
Получил колоссальное удовольствие от прослушивания подкаста. Открыл для себя Тиграна и его искусство. Спасибо за подкаст и за интервью с очень интересным гостем. Один из лучших подкастов ….
@annaghajoyan12 жыл бұрын
Ամենահաճելի թողարկումներից։ Միայն թե հայոց լեզվի հետ կապված՝ համաձայն չեմ։
@kotanjyan2 жыл бұрын
Եթե հյուրերի սոցիալական ցանցերի պրոֆիլների և կայքերի լինկերը դնեք description-ում, մե ընդիր բան կեղնի 🙂
@susannamartirosyan482 жыл бұрын
Պարզապես հիացած եմ եվ գրագրետ հայերենի , եվ համեստության, եվ բովանդակալից զրույցի համար:
@glorym40422 жыл бұрын
Ուզում եմ ասել, որ Տիգրան Ձիթողցյանը մեր ժամանակների ամենաոգեշչող Նկարիչն է ,ինքս առաջնորդվում եմ իր գաղափարախոսությամբ ,իսկ Ձեզ շնորհակալ եմ Նման մշակույթ կրող մարդկանց անդրադառնալու համար։
@margaritagabrielyan66022 жыл бұрын
Տպավորված եմ զրույցից, բովանդակությունից։ Շնորհակալ եմ։ Մեծ պարգև է այցելել գալերեյա։ Նարեկ Ամիրխանյանը նպաստում է ճաշակի և ինտելեկտի աճին, հրավիրելով բովանդակսյին մարդկանց։
@karineghahramanyan70282 жыл бұрын
Շնորհակալ եմ Ձեզ բավականին իմաստալից և խորաթափանց էր արվեստի աշխարհի նվիրյալին և հուսադրող ։
@karineghahramanyan7028 Жыл бұрын
Ես արվեստագետ եմ կուզեի հանդիպել , զրուցել Տիգրան Ձիթողցյանի հետ ես հուսով եմ Ձեր օգնության միջամտությանն։Կանխավ շնորհակալ եմ՝Ձեր մշտական ունկնդիր։
@ЛилГев2 жыл бұрын
Ու տես որդիս, ուր էլ լինես, Այս լուսնի տակ ուր էլ գնաս, Թե մորդ անգամ մտքից հանես, Քո մայր լեզուն չմոռանաս։
@arazkhandanyn64152 жыл бұрын
Լավ կլիներ, Հայաստանում թանգարան բացվեր, Հայաստանից դուրս գտնվող հայ նկարիչների գործերով, (լավ կլինի ժամանակակից)
@manebareghamyan73082 жыл бұрын
Վերջերս ոչ մի ձևով չեմ կարողանում մոտիվացվել, ոչ մի հարցազրույց, պոդկաստ, մարդկային ռեալ օրինակ չի ոգևորում: Բայց ամեն անգամ Տիգրանին լսելուց հասկանում եմ, որ չէ, ամեն ինչ էդքան էլ կորած չի ու իրոք կարելի ա արվեստում լիքը բան անել ու հասնել լիքը հաջողությունների: Մերսի շատ ոգևորելու ու օրս լցնելու համար:
@zhenicnazaryan74072 жыл бұрын
Անչափ հաճելի զրույց էր։ Շնորհակալություն👏🏻
@gohadkarapetyan525210 ай бұрын
Շնորհակալություն Նարեկ ջան շատ հաճելի է
@shushanaleksanyan766811 ай бұрын
Bnakvum em Miacyal Nahangnerum, "Quilling artist" em, karox em storagrel amen bari tak. Estex shat en artfair mijocarumnery, hachax erb masnakcum em im ashxatanqnern em cucadrum, mardik motenum en havanum ev asum vor apsos arden datark pati hatvac chunen, vor gnen ashxatanqs. QuillYourDream
@A.B.G19892 жыл бұрын
Շաատ հետաքրքիր ու հաճելի հարցազրույց. Կուզեի ընդգծել, թե ինչքան հաճելի հայերենով են հարցազրույցները վարվում. Պաթետիկ մեռած բառեր պետք չեն լավ հայերենի համար.
@ԼուսինեՔալանթարյան Жыл бұрын
Շնորհակալություն նման հյոյրի հետ հետաքրքիր և օգտակար հարցազրույցիբհամար։ Մտածում էի գրել֊չգրել, բայց ձեր զրույցում դուք ինքներդ անդրադարձաք լեզվի թեմային։ Լրիվ ընդունելով փոդքաստի ձևաչափը, ԱՆԿԵՂԾԵՐԵն ինձ անընդհատ բռնում էի մտքի վրա, որ Ձեր հայերեն խոսքի որակը ինձ խանգարում է լսել ու ոչ առաջին անգամ։ Բոլորս էլ խոսում ենք աշխարհիկ հայերենով, ոյւ միանշանակ կենդանի լեզուն էլ ՈՐԱԿի կարիք ունի։ Խնդրանքս' բարձրացնել Ձեր խոսքի որակը։ Հավատացեք դրանից կշահեն բոլորը😊 Փոխարենը' անչափ հաճելի է լսել Տիգրանին, շաաատ ընդունելի են Տիգրանի մոտեցումները
@tatevikphilipp2 жыл бұрын
Մեր ազգի Տիգրաններն ուղղակի շեդեվր են 😊🤍
@ani___30662 жыл бұрын
Մանավանդ Տիգրան Կարապետիչը😂
@tatevikphilipp2 жыл бұрын
@@ani___3066 էդ ո՞վ ա 😊
@davoedm12 жыл бұрын
@@ani___3066 օղորմածիկը(((((((
@anahithakobyan1122 жыл бұрын
Մեկ էլ արզաքանցյանը չէ ՞՞՞՞ 🤦🏻♀️🤣🤣🤣
@mardamek Жыл бұрын
ՄԻ ՇՏԱՊԵՔ ԱՆՒՆՆԵՐՈՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ։ ԷՆ ՈՉ ԲԱՐՈՎ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԷԼ ԷՐ ՏԻԳՐԱՆ (ՍԱՐԳՍՅԱՆԸ)… ԷԼ ՉԵՄ ԱՍՒՄ, ՈՐ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՆՒՆՈՎ ՒՆԵՆՔ ՔՈՉԱՐՅԱՆ Ւ “մյիգռանիյան”…
@anushmanvelyan23102 жыл бұрын
Էս փոդքասթից հետո հասկացա, որ էլի կարիք ունեմ Ձիթողցյանի տուն-արվեստանոցում լինելու։ Ավելի ուրիշ ձև սկսեցի ընկալել Ձիթողցյանին, ու դրանից հետո արդեն նկարներից ստացած էմոցիաները արդեն լրիվ ուրիշ են լինելու, ավելի խորքային, ավելի զգացմունքային ու ավելի ցավոտ։ Շնորհակալ եմ 🧡
@РузаннаКарапетян-л5ж2 жыл бұрын
Тигран джан ду тахандаворес аме инчум,шат апрес ,шатем сирум ко мард тесакн ,цанканумем кез стехцагорцакан мец ачохутюн!
@valeriadanielyan792 Жыл бұрын
Great !The best interview !
@narikich50812 жыл бұрын
Տիգրանի գործերը ու հենց ինքը ինձ փոխեցին ամբողջովին, ես 7 տարեկանից նկարում եմ, ու համասարանում սովորելու համար մի այլ ոլորտ ընտրեցի, դա իմ ամենամեծ սխալն ա եղել, բայց առաջին անգամ այցելելով իր արվեստանոց՝ ես վերադարձա նկարչությանը, մեկ օրում ամենը, ինչին հասել էի, թողեցի։ Հիմա ես ունեմ առաքելություն՝ Հայաստանը ավելի արվեստասեր դարձնել, միգուցե և իմ նկարների շնորհիվ… Շնորհակալ եմ ձեզ, որ իմ պատանի երազանքը հետ բերեցիք, հիմա աշխատում եմ դրա շուրջ
@merinikoghosyan79452 жыл бұрын
Նարեկ ջան, մի նկատառում ։). մենք չենք ՊԱՇՏպանում, մենք ՊԱՀՊանում ենք մեր լեզուն։ Կառույցին չհետևես, ամրացումներ չանես, մի օր կփլվի։ Մարդը չհետևի իր առողջությանը, ժամանակից շուտ կենսականությունը կկորցնի, մի օր էլ, ժամանակից շուտ, կմեռնի։ Իմ կարծիքով նույնը լեզուն է. չհետևես, չպահպանես, թույլ չտաս ընկնի ազդեցությունների տակ, մի օր կվերանա։ Իսկ ո՞վ ասեց, որ ստատիկ է մնացել, կամ այսօր գրական խոսող մարդիկ խոսում են 19-րդ դարի հայերենով։ Բնական տրանսֆորմացիաները տեղի են ունենում միշտ ու դրանք ժամանակի ընթացքթւոմ դառնում են լեզվի մաս։ Բայց եթե թույլ տաս ամեն մակարդակի խոսակցական լեզու դառնա եթերի մաս, մի օր կպարզենք, որ մեր լեզուն մերը չէ։
@plutoplutoan47342 жыл бұрын
Xelk e petk sa haskanalu hamar.
@a.d31612 жыл бұрын
Իմ տեսած ամենալավ փոդքաստն էր👌
@armenianarm44072 жыл бұрын
Bari galust New York 🤗 Hajoghutyun em maghtum🙏
@mariamgharagyozyan24442 жыл бұрын
Մեր լեզուն մեր խիղճն է դա, Սուրբ հացը մեր սեղանի, Մեր հոգու կանչն է արդար Ու համը մեր բերանի: Մեր լեզուն ծուխն է մեր տան, Մեր կշիռն աշխարհի մեջ, Նա աղն է մեր ինքնության, Էության խորհուրդը մեր: Մեր լեզուն արյունն է մեր, Արյունից ավելի թանկ, Մեր բուրմունքն ու գույնն է մեր, Մեր լեզուն մենք ենք որ կանք: Նա պիտի մեր առաջին Ու վերջին սերը լինի, Ի՞նչ ունենք էլ աշխարհում, Որ այսքան մերը լինի: Սահյան
@silvamelkonyan44482 жыл бұрын
Ինչքա՜ն հաճելի էր լսել❤️
@BoolFalse2 жыл бұрын
1:03:55 երբեք չեմ հասկացել մարդկանց, ովքեր մոռանում են լեզուն
@hasmikoganesyan24762 жыл бұрын
ՇՆՈՐՀԱԿԱԼՌւԹՅՌւՆ !
@rozaamirkhanyan64232 жыл бұрын
Ինչ լավն ա էս տղան, հիացած եմ
@mkrtchyan59082 жыл бұрын
Վերջին մի տարին,կարելիա ասել,ես ուսումնասիրում եմ Ձիթողցյանին,իր մասին անգամ ռեֆերատ եմ գրել համալսարանում՝ ներկայացնելով իր աշխատանքները։Երբ իրեն կանչում են հարցազրույցի ու տալիս են արդեն վաղուց պատասխան ստացած մի հարց,էդ պահին ուզում եմ ասեմ՝ վայ մի վայրկյան, ես կպատասխանեմ😂 Տիգրանը իմ ճանաչած ամենաճիշտ արվեստագետն է,ու ինձ համար շատ ուրախալի է,որ նա կարողացավ էնպես անել,որ Հայաատանում ի վերջո «ընկալեն» ու սիրեն իրեն.նա,կոնկրետ իմ մեջ, աշխարհայացք է փոխել։ Առաջին անգամ,երբ էկա իր արվեստանոց(ուսուցչուհուս հետ) Տիգրանի միայն անունը գիտեի:Երկրորդ հարկում նայում էի նկարները ու կարդում ահավոր սիրուն, նորաստեղծ բառերը,ու ուզում էի որոշ հարցեր նկարչին տայի։Արդեն վերջում, երբ դուրս էինք գալիս ուսուցչուհուցս ինչ-որ բան հարցրի,ասաց՝ Տիգրանից հարցեիր։ Ու իմ ռեակցիան էդ պահին😭ոնց թե նա էդտե՞ղ էր😭այ էդ օրվանից սկսվեցին իմ ուսումնասիրությունները։
@goharvardanyan5730 Жыл бұрын
Իսկ եղա՞վ հնարավորություն հետագայում հարցնելու
@mkrtchyan5908 Жыл бұрын
@@goharvardanyan5730 ցավոք՝ ոչ։ Բայց հուսամ նորից կգնամ իր «նկարներին տեսության»))
Տիգրան ջան, ողջունում եմ։ Մանկությանս բարի հուշերը արթնացան, դեռ այն ժամանակից, երբ Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց էինք հաճախում
@namaste5945 Жыл бұрын
Եթե որդեգրենք ձեր առաջադրած տարբերակը, Նարեկ ջան, ապա 2000-ականներից սկսած բոլորս պիտի ասեինք ,,էթմ եմ,,- ,,գնում եմ,,-ի փոխարեն։ Ամենևին համաձայն չեմ ձեզ հետ, որովհետև այդ դեպքում լեզուն կձևափոխվի` կախված տվյալ ժամանակահատվածում գերիշխող ենթամշակույթից։ Սովետական 60-70-ականներին Հայաստանում շատ տարածված էր օրենքով գողերի ներմուծած ենթամշակույթը, ձեր տրամաբանությամբ հասարակությանն ավելի հասանելի ու մատչելի լինելու համար պետական հեռուստատեսություից և ռադիոյից պիտք է հնչեր այդ բառապաշարը? Ինչպես կարելի է այդքան ստորադասել սեփական լեզուն?
@arusgevorgyan72382 жыл бұрын
Երբեք մի հավատա մարդկանց, ով ասում է `մոռացել եմ լեզուն , էդպես են կամեցել ուղղակի։
@Profesor_YouTube4 ай бұрын
Ես այս մարդու մասին գիրք եմ գրելու ինձ շատ դուր եկավ այս մարդը😊😊😊
@anzhelavoskanyan90902 жыл бұрын
Lavner❤️haves u hetaqrqir zruyc er❤️
@evmesropyan_2 жыл бұрын
հատկապես Հայաստանում art career ստեղծելն ու առաջ գնալը շատ բարդ է ։ Ցավոք, չեն գնահատվում նկարիչների ստեղծագործությունները այնպես, ինչպես արտասահմանում կգնահատվեին 💔
@GraceS4112 жыл бұрын
Ծննդավայրիս բարբառից անցնում եմ գրական հայերենի (առանց "ա"-երի) միայն, երբ զգում եմ, որ դիմացինիս համար դժվար կլինի հասկանալ։ Բայց հաղորդագրություն չի ստացվում բարբառով գրեմ, նույնիսկ նույն բարբառի կրողների հետ☺️։ 20+ տարի ԱՄՆ ապրելուց հետո ոչ մեկը, ոչ մյուսը չեմ մոռացել, թեև միջավայրս հայկական չի եղել ու միշտ փորձում եմ հայերեն տարբերակը գտնել, եթե նույնիսկ երբեմն առաջինը անգլերեն բառն է մտքիս գալիս։ Համաձայն եմ, որ լեզուն կարող է փոխվել, զարգանալ, բայց զարգացումը պետք է աղավաղելուց տարբերել։
@smallreddevil12 жыл бұрын
Լավագույն մեկնաբանություն
@susannamkhitaryan32332 жыл бұрын
Կարծում եմ շատ հետաքրքիր գործ ես անում, շատ յուրօրինակ մարդկանց ես հրավիրում և ինչոր տեղ հարցազրույցները դաստիարակչական են, բայց այսօր քո մայրենի լեզվի համար սխալ արտահայտություններ թույլ տվեցիր, խնդրում եմ վերանայիր հայացքներդ, ուրիշին քոնը չի
@arevsaroyan2 жыл бұрын
❤️
@dianani74982 жыл бұрын
Վաղուց հետևում եմ Տիգրան Ձիթողցյանի արվեստին ❤️ լսեմ, վայելեմ😍🔥 windshield pare-brise պարբրիսը նույնն ա անգլերենում նաեւ, բայց հա մերոնք բոլոր բառերն էլ օտար վերցնում են ու աղավաղված օգտագործում, նամանավանդ ռուսերենից։(
@mardamek Жыл бұрын
Պարբրիս չէ, էէէ, ՊԱՐ-ԲԸՐԻՍ 😊
@dianani7498 Жыл бұрын
@@mardamek կարևորը ֆրանս ճիշտ եմ գրել :ՃՃՃ
@heghinemelkonyan84242 жыл бұрын
Կարծում եմ լեզուն պահպանելը նման ա քո մշակույթը պահպանելուն, ու գեղեցիկ / գրական հայերենը (կամայական լեզուն) ուղղակի արվեստ ա, ոչ թե ամենօրյա կիրառման առարկա․․․ու սա շատ նման ա հին լեզուների բարդություններին, օրինակ չինացիները հանգիստ կարող են սովորական այբուբենով գրել, բայց պահպանում են հիերոգլիֆները, ինչը շատ ծանր գործ ա, բայց իրենց մշակույթն ա, իրենց ինքնությունն ա․․․
@MsAsryan2 жыл бұрын
Narek jan miguce nenc anek vor imanank ov e linelu hajord hyur@, ev harcer mi erku hat patrastenk mer koghmic? Tarber hartaknerum karas informacnes, komentnerum harcer@ kgrenk)
@dianaandreyan2 жыл бұрын
Ինչ հավես բան եք մտածել
@АрменуиМкртчян-н7р2 жыл бұрын
Ինչքան տաղանդավոր հայորդիներ են դեգերում աշխարհով մեկ, բայց պորտալարը հայրենիքից չի կտրվում :
@karinedarbinyan5723 Жыл бұрын
Բարև Ձեզ, Նարեկ: Այստեղ եմ գրում, որպեսզի ոչ մեկին չվիրավորեմ)) Կարող եք հաջորդ հաղորդումների ընթացքում անդրադառնալ հայ/Հայաստանում ապրող տղամարդկանց վաղ ճաղատանալու հարցը՞ Պարզապես այդ հարցի երիտասարդացում եմ նկատում և հետաքրքիր է լսել մասնագետի մեկնաբանությւնները:
@Сурен-л9з11 ай бұрын
Արվեստը գնահատում է, իրականության պարզությունը, այդ ժամանակշրջանի:
@Aninalband2 жыл бұрын
Ինչ սիրուն եք խոսում, ինչ սիրուն քիթ ունեք
@darvan43852 жыл бұрын
Լեզվի հետ կապված ամենինչ էտքան հեշտ չի, օրինակ մեր բառբառում "է" էրով ենք խոսում, "ա" էրով խոսալն ա տարօրինակ հնչում, մի մոռացեք որ հայերենը մի լեզու, չի տարբեր բառբառներից ա կազմված, եթե բոլորս մեր ուզածով խոսենք ոչ մեկ ոչ մեկին չի հասկանալու, օրինակ դու ասում ես "իմ համար կամֆոռտ ա "ա" էրով խոսալը" իսկ իմ համար Երևանի բառբառը օտար լեզվի պես բան ա, իմ կամփոռտը իմ բառբառնա որը քեզ համար անհասկանալիա
@gabiavetis9983 Жыл бұрын
😊😊😊
@nairaavdalyan46232 жыл бұрын
Կսկ ինչի է դիտումները քիչ
@sargiskalashyan37712 жыл бұрын
19 անգամ հետաքրքիր ա
@anahithakobyan1122 жыл бұрын
Ոնց կարելի է մոռանալ լեզուն , էդ ոնց որ մոռանաս շնչես ….. Հետաքրքիրա , որ Նարեկը հայերեն բառերը մոռանում է , բայց լոռեցու բարբառը ոչ , բա դա ոնցա լինում ՞՞՞ 🤷🏻♀️😂
@haykaslanov54772 жыл бұрын
Ավելի շուտ լատիներէն para brisa. Para ( для в значении от) и brisa (брызги).От бызгов.
@LusinL2 жыл бұрын
քոմմենթները կարդացողը մտածում է լեզվաբանի եք հրավիրել ։) մի փոքր bias կար ամերիկյան հասարակությանը իդեալականացնելու, բայց շատ հետաքրքիր էր, էս էն դեպքն էր, որ եթե հյուրի հետ մնում ես շատ նեղ մասնագիտական քննարկման մեջ, ավելի հետաքրքիր է, քան ծավալվել ավելի ընդհանուր թեմաների մեջ։ Նարեկ Հայաստանում մարզեր կան էդ է-ն բարբառի մաս է, որպես Գյումրեցի ես էլ ա-ով գրածն եմ համարում արհեստականորեն Երևանի բարբառը ամենաբարբառ դարձնել ։)
@Խչո2 жыл бұрын
լիլ ուզի վերտը դզեց )))
@RuzannaDemirchyan Жыл бұрын
ԱՐՎԵՍՏԻ ՄԱՐԴԸ ԻՐ ՀՈԳՈՒ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՈՒ ԱՍՏԾՈ ՀԵՏ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎՈՎ Է ԱՆՈՒՄ…
@narineghazaryan38442 жыл бұрын
Lezun piti pashtpanes tgitutyunic ,voch te otaramut bareric,