Երկրորդ անգամ եմ լսում։Շատ լավն էր ։Երանի էդ էրեխեքին որ էդպես դասախոս ունեն։Ուրախ եմ իրենց համար։
@kara020193 Жыл бұрын
Շատ բավականություն ստացա հարցազրույցից։ Շնորհակալ եմ էն մարդկանց ովքեր Ռուբենին հրավիրում են հյուր.. Շնորհակալ եմ Ռուբենին։ Ինչքան հետաքրքիր է այս մարդուն լսելը, ինչքան հետաքրքիր թեմաներից են խոսում... Մի խոսքով... տեսնելով նման մարդկանց հպարտանում եմ, որ ՀԱՅ գենի կրողն եմ ես👌💪🇦🇲
@tatevikphilipp2 жыл бұрын
Նման բավականություն որևէ հարցազրույցից չէի ստացել։ Լիքը բան սովորելը դեռ մի կողմ։ Շնորհակալություն ձեզ երկուսիդ ❤️❤️
@mariamaleksanyan64282 жыл бұрын
Ժողովուրդ ջան, շատ շնորհակալություն, անչափ կարևոր գործ եք անում։ Հետաքրքիր էր շատ Ռուբենին լսելը։ Մի փոքր բան էր ինձ պակասում միայն, երբ տարբեր նկարիչների, նրանց գործերի մասին էիք խոսում, շատ կուզեի տեսանյութի մեջ տեսնել դրանց նկարները, երբեմն պարզապես չէի ուզում կտրվել զրույցից գուգլելու համար։☺ Ձեզ մեծ եռանդ ու ավելի հետաքրքիր զրույցներ եմ մաղթում։ 👍
@nazikhayrapetyan80042 жыл бұрын
Շնորհակալ եմ զրույցի համար, դուք պատկերացնում եք ինչքան մեր երեխաները ունեն կարիք նման թեմաներով զրույցների։
@HaykazGevorgyan-k2p2 жыл бұрын
Ուրիշ հոգեվիճակ , մտավոր հաճույք , սրան ենք կարոտ մնացել և շատ շնորհակալ եմ այդ հաճույքը պատճառելու համար։
@cookingwithSusanna2 жыл бұрын
Տևողությունը երկու ժամ է, բայց այնքան հետաքրքիր էր, որ չհասկացա, թե ինչպես նայեցի, լսեցի ու մեծ բավականություն ստացա...
@elenakhodikyan99632 жыл бұрын
Բավականություն ստացա ան-սահ-ման, կիրթ ու գիտակից ամեն մարդու սրտից խոսք, որ հնչեց այս հրաշալի անձից, շնորհակալ եմ👏
@Bagratdan2 жыл бұрын
մենք ուրիշ հող չունենք, ու ստեղից չենք գնա նույնիսկ եթե էս հողը մեր ոտքերի տակ այրվի։ Զիլ էր, մերսի :)
@EL-pi3hh2 жыл бұрын
Սպասված, հետաքրքիր հարցազրույց, շնորհակալություն
@evelinakhachikyan5035 Жыл бұрын
Տեր աստված, ինչքան հաճելի էր լսելը, ինչքան բան կար սովորելու... Դեռ ժամեր կարելի էր լսել այս հիանալի հյուրին👍🏼👍🏼❤️❤️
@JermainAcheampong Жыл бұрын
Ես տեսել եմ միայն այսօրվա Երևանցուն։ Այնքան էլ չեմ ընկալում , որ Երևանցու մասին է խոսում։ Նրա ասած տարբերությունը դա մեր և մեր մեծերի սերունդների միջև եղած տարբերությունն է։ Ըստ նրա, մենք սոսկ բնակիչներ ենք մեր քաղաքի, իսկ մեր մեծերը եղել են արժանապատիվ քաղաքացիներ։ Համաձայն չեմ։ Մեր սերունդն էլ է սիրում Երևանը և Երևանի հոգին։ Միգուցե ավելի սիրում ենք Կասկադը, Սարյանը, հետո նոր հրապարակը, կամ Պանթեոնը։ Բայց միևնույնն է սիրում ենք մեր Երևանը Ֆորշի պես և Ֆորշի չափ։
@tikranshahbikian23403 ай бұрын
Սիրելի Նարեկ էս փատքասթը հրաշալի է Ինչքան բան եմ սովորում քո փատքասթները լսելով շատ շնորհակալ եմ ❤
@ՆաիրիԿրթամշակութայինԿենտրոն2 жыл бұрын
Շատ հաջողված հանդիպում և զրույց է
@zinagh48732 жыл бұрын
Շատ ինֆորմատիվ ու հետաքրքիր զրույց էր👏 հուսադրող է, որ դեռ նման մտածող, վերլուծող մարդիկ մնացել են։
@nranemusakhanyan72862 жыл бұрын
իմ ֆավորիտների շարքից 👏 էս էն փոդքասթներից էր, որ մի քանի անգամ հաստատ կնայեմ, շատ ուրախ եմ, որ մեր երկրում էսքան կիրթ,առաջադեմ մտածելակերպով մարդիկ են ապրում ,ստեղծագործում ու նոր սերունդներ կրթում։ Շնորհակալ եմ Նարեկ ջան❤❤
@user-in9di2lj3g2 жыл бұрын
@@nranemusakhanyan7286 .
@alexdarbinian17548 ай бұрын
Շնորհակալություն .... Շատ հետաքրքիր էր 🤝
@hakobyancbrothers94322 жыл бұрын
Մալայանը հանճարեղ է...Շնորհակալություն Rearrange թիմին, սենց գժական ու թույն փոդքասթերի համար։
@aregbabayan33302 жыл бұрын
լիովին սխալվումեք նրա հանճարի նկադմամբ
@lazomelog20612 жыл бұрын
это диверсия
@afaria.2 Жыл бұрын
@@aregbabayan3330կբացատրեք ձեր քոմմենթը?
@aregbabayan3330 Жыл бұрын
@@afaria.2 իհարկե։ Մալայանը թող ասի, ո՞րտեղ կարելիա կարդալ որ Մեսրոբ Մաշտոցը հունարեն լեզվիցա հայերեն տառերի հնչյունները վերցրել, կամ հայկական տառերի ստեղծողը հայ չի եղել… Կամ որ նա, Ավարայրը Ֆեյկա համարում և հետոել Վասակինա երկրպագում, և նման այլ անհեհետություններ
@matann33002 жыл бұрын
Շատ լավն են Վանաձորի բարբառի հնչյունները Ձեր խոսքում, Նարեկ։
@fredericChopin122 жыл бұрын
Պարոն Մալայան շատ հաճելի էր ձեզ լսելը։։
@tomaohanjanyan7472 Жыл бұрын
Շատ հետաքրքիր մարդ, ումից բան սովորելը շատ հաճելի էր
@zaruhigukasyan85462 жыл бұрын
BRAVO BRAVO... Մեծ բավականություն ստացա...💕💕
@manebabajanyan28842 жыл бұрын
This man is a work of art, intelligent, educated, deep. This is a type of Armenian we should all strive to become!
@silvaminanian44702 жыл бұрын
This is amazing Program I wish every one of us ,all Armenians will follow this podcast and learn from this intelligent people and change to the good for themselves and our society
@accuratetaxes55042 жыл бұрын
All of us have to repent and become real Christians, not fake ones. We all are sinners. We need have a clean heart and turn our faces to God follow him not Devil and Satan
@Aygaber2 жыл бұрын
Շատ ճիշտ է, որ Ավարայրի ճակատամարտը չի հիշատակվում պարսից պատմագիրների մոտ, բայց պատճառը ոչ թե այն է, որ դա «խիստ անկարևոր իրադարձություն էր» (հետաքրքիր է, հայերս իրավունքներ բանեցնեինք պարսիկների վրա, ու էդ տականքներն ապստամբեին, դա մեզ համար անկարևոր էր լինելո՞ւ... ուրեմն ինչո՞ւ մեր ազատության ու անկախության կռիվը մեր իսկ բերանով արժեզրկել), այլ՝ որովհետև հնար չունեին... Ավարայրի ճակատամարտը ընդհանրապես չէր կարող հիշատակվել պարսիկների մոտ, որովհետև իրենց ոչ մի պատմական դեպք այդ դարում չի հիշատակվել պարսիկ պատմագիրների մոտ... ուղղակի, որովհետև, էդ շրջանում պարսիկ պատմագիրներ գոյություն չեն ունեցել: Եթե դուք 5-րդ դարի պարսիկ պատմիչ գիտեք, խնդրեմ, անունն ասեք: Մեկ էլ՝ ի՞նչ կապ ունի 370-ականներին հորն ու մորը սպանած Սամվելը 451-ին եղած Ավարայրի ճակատամարտի ու դրան առնչվող Վասակ Սյունու հետ... Եվ հետաքրքիր է, թե Մաշտոցին օգնած այդ հույնի մասի՞ն որտեղ է գրված, ո՞ր աղբյուրում:
@nunekocharyan3824Ай бұрын
Կորյուն 5_րդ դար ,, Վարք Մաշտոցի,, Վռամշապուհ Հայոց թագավորին տեղյակ էին պահել Դանիել անունով մի ազնվական ասորի եպիսկոպոսի մասին, որ հանկարծ գտել էր հայերեն լեզվի ալփաբետներ_ նշանագրեր։ Վռամշապուհը այդ նշանագրերը հասցրեց սուրբ Սահակին և Մաշտոցին, հրամայեց ամեն տեղ նույն նշանագրերով կրթել։ Սակայն հետագայում հասկացան, որ այդ նշանագրերը բավական չեն հայերեն լեզվի սիզոբաները_ կապերն ամբողջությամբ արտահայտելու համար։ Երկրորդ անգամ նույն հոգսի մեջ ընկան։Մաշտոցը ծնեց նոր հայերեն լեզվի նշանագրեր` հելենական դպրության մի գրագրի օգնությամբ` Հռոփանոս անունով։
@elizahovhannisyan9032 жыл бұрын
Շատ հաճելի ու հետաքրքիր էր լսելը
@haykbaghdyan91372 жыл бұрын
Մեծ գործ եք անում, շատ հաճելի է լսել ձեզ, շատ լավ հաղորդում է.👏
@satens_yan14652 жыл бұрын
Մի կողմից նորից շնորհակալություն հաղորդման ստեղծման համար։ Մյուս կողմից հատուկ շնորհակալություն հյուրին։ Այսքան ինֆորմացիա, այսքան հայեցիություն, այսքան ազգային մտածողություն մի մարդու մեջ... Ուղղակի հրաշալի է։ 👏👏👏👏👏👏
@arturayvazyan26492 жыл бұрын
Հետևողական մաքրվող փողոցը,ճաշակով ներկված շենքի պատը կամ դրսում հնչող երաժշտությունը կարող են շատ ավելի խորապես կրթել մարդուն, քան՝ դպրոցը։Պետք է այդպիսի մանրունքներից սկսել ու դրանցից եկող էներգիան ուղղել ավելի մեծ քայլերի։
@juliakhachatryan40292 жыл бұрын
Շատ հետաքրքիր էր։ Անվերջ կլսեի։
@manuelsanchezgarsiya11292 жыл бұрын
Լավն էր տղաներ ջան , հարգանքներս ...
@ernest-sinakaryan2 жыл бұрын
Спасибо за гостя!!! Браво, Рубен!!! Получил удовольствие от беседы!!!
@mitorius2 жыл бұрын
Завидую студентам этого преподавателя
@meriarsenyan91032 жыл бұрын
как одна из его бывших студенток, могу смело подтвердить Ваше мнение:)
@lazomelog20612 жыл бұрын
чему вы завидуюте? что за вранье! и таким примитивным языком врать
@Handcrafted17272 жыл бұрын
Which quality of the instructor are you speaking of . I am just curious. Not being cynical.
@nhamleti73542 жыл бұрын
Ես ուղղակի հաճույք ստացա, շնորհակալ եմ շատ👌
@Сурен-л9з10 ай бұрын
Ինչքան պարզ է և իմաստուն, այդքան գեղեցիկ է:
@TheManaryan2 жыл бұрын
Նարեկ ջան, Ռուբեն ջան, շնորհակալություն
@anahitandreasyan2486 Жыл бұрын
Բացառիկ հարցազրույց։ Հարգանքներս...
@sevnaraghajanyan24562 жыл бұрын
Շնորհակալություն էս եթերի համար, և մեծ գիտելիք ստացա, և հաճույք լսածիս որակից, շնորհակալություն, շնորհակալություն
@Nora-ob5tl2 жыл бұрын
Շնորհակալություն շատ բանիմաց զրույցի համար 👏👏👏👏👏
@MrVhuk792 жыл бұрын
Очень интересный собеседник. Давно не получал такого морального удовольствия. Спасибо за подкаст. Огромное спасибо Рубену Малаяну. Этот подкаст входит в топ 5 моего рейтинга.
@kimonclan2 жыл бұрын
Նախ Հռուփանոսը հույն չէր , այլ Սամոսատում ապրող հունագետ ։ Հետո նա իրենից տառեր չի հորինել , այլ ընդամենը գեղագրել իրեն տրված նշանագրերը ։
@tinapoxosyan52952 жыл бұрын
AJO,ES EI ajdpes gitem....
@MishaYeprem2 жыл бұрын
Այո վերջապես ինչքան ճիշտ է ասում հարգարժան ՝ Մալայանը , եթե ուզում ես լինես հաղթող ուրեմն պետք է օգտվես հաղթողի Օրենքներից , այսօր աշխարհում տիրում է Գողական հանցագործ աշխարհի օրենքները ( Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր) 🌎👍👍👋👋👋👏👏👏👏👏👏👏👏
@assadourkojayan62702 жыл бұрын
Շատ ուշագրավ հաղորդում է բազմակողմանի գիտելիքներով Շնորհակալ եմ
@mavet21182 жыл бұрын
Շնորհակալություն հարցազրույցի համար։Հույս կա,որ մեր քաղաքացին կկրթվի եւ կսիրի իր քաղաքը։
@tinapoxosyan52952 жыл бұрын
Nach petq e chanaches inqd qez sirec,hargec qo esn, dimacinic pahanjes poxadarcabar... Maqur pahes mitqd,hogid, zgacmunqnerd... Schrjapat&🏘🎄🏘 kinqnamaqrwi, qaxaqd' nujnpes...
@verginetadevosyan33602 жыл бұрын
Rearrange- ի թողարկումներից շատերը պարտադիր նյութ պետք է դառնան դպրոցականների, ուսանողների (և ոչ միայն) համար. այս թողարկումը միանշանակ այդ շարքում է։ Rearrange-ի բոլոր թողարկումների մեջ լավագույնն էր ինձ համար (կարծում եմ նաև Նարեկի համար ;) )։ Երկու ժամ տևողությամբ վիդեոն դիտել եմ 3֊3։30 ժամում` անընդհատ հետ ու առաջ անելով, բանախոսի մտքերը նորից լսելով և ինքս իմ մեջ վերլուծելով։ Մեծ հաճույքով մեկ այլ Rearrange կլսեի Ռուբեն Մալայանի մասնակցությամբ։ Մի խոսքով` ընտիր էր!!
@varsinedavtyan88252 жыл бұрын
Այն պահը, որ չես ուզում վերջանա... Շնորհակալ եմ։ 😇
@gayanemuradyan83592 жыл бұрын
Ընտիր։ էսպիսի մարդիկ պիտի շատ խոսեն ու կրթեն բոլորին՝ մեծից փոքր
@dianapetrosyan91342 жыл бұрын
Невероятно интересный человек и собеседник!!! Спасибо!!!
@karinekhachatryan86582 жыл бұрын
Բարի օրեր Այո ,Դուք ճիշտ եք
@arthuravagyan33592 жыл бұрын
Էս ինչքա՞ն մտքեր հնչեցին, որոնք իմ ունեցած զրույցներում նույնությամբ կրկնվում են, ոնց որ զրույցի մի կողմ էլ ես լինեի:) Սա նրա մասին ա խոսում, որ նույն էներգետիկ, ինտուիտիվ ու իմացական մակարդակում ենք (էդ 100.000 հոգով)։ Էդ 4%-ը լրիվ բավարար «զանգված» ա լոկոմոտիվ լինելու համար, մնում ա հանրույթի էդ հատվածին դարձնեք հեղինակություն (հատկապես հումատիր մտքի կրողներին)…
@Levon-Barseghyan2 жыл бұрын
Եթե չեմ սխալվում , Ռաֆայել Պատկանյանն է հիանալի ձևակերպուել, թե ով է հայը։ Հայը այն մարդն է, որը գործում է ի նպաստ իր հայրենիքի, հայոց լեզվի և մշակույթի շահերի։ Մնացածը հայուկներ են։
@Levon-Barseghyan2 жыл бұрын
Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով, Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով, Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ, Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։ Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ գընում է Հայի ժամ, Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ, Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես, Հորանջելիս խաչ է կընքում՝ բաց բերանն ու երես։ Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ տեսնելիս տերտերին «Օրհնյա ի տեր» պատրաստ ունի ամեն րոպե իր բերնին, Որի համար մեծ ամոթ է, նաև մեղք է մահացու, Թե Զատիկի թաթախմանը չուտե թերխաշ կարմիր ձու։ Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք, Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք, Ով է կամ յան մականունիդ վերջի վանկի մասնիկը, Կարմիր ձվով կամ թե անձու կատարում ես զատիկը։ Քալլա-փաչա կամ թե բորշ է ամեն օրվա կերածըդ, Սեռտուկ, պայլտո կամ թե չուխա է վըրայի հագածըդ- Ողջը մին է. ծեսով չես տալ ազգիդ վընաս կամ օգուտ, Տեղը մընա ազգությունը, այդ նաև վարձ չէ՛ հոգուդ։ Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ, Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար. Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն, Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։ Արվեստ, ուսում, շըքեղարվեստ տարածե՛ հայ ազգի մեջ, Բայց բըռնությամբ միշտ հեռացուր նորա մեջեն կրոնի վեճ. Քեզ ի՞նչ շահ է, թե դու կասես՝ հոգին բըխել է Հորից, Կամ թե Որդին հոգվով սրբով անսերմ ծընունդ է Մորից... Թո՛ղ, սիրելի՛, այդ խընդիրքը, աչքըդ դարձո՛ւր դեպ հարավ, Բյուր-բյուր հոգիք դու կըտեսնես կորած դորա պատճառավ, Բայց մինչ այսօր այդ խընդիրքը մընացել է անվըճիռ, Թույլ խելքո՞վըդ աշխատում ես քակել անքակ այդ կընճիռ։ Սիրե՛ ազգըդ ո՛չ լոկ խոսքով, սիրե՛ ինչպես քու անձը, Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը. Մի՛ խընայիլ կյանքըդ անգամ, արյունըդ բեր նորան զոհ Ո՛չ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ։ Իստակ սերը չի՛ պահանջում ամենևին տըրիտուր, Թե տվածը հետ առնվի՝ դորան կասեն առուտուր. Բայց վա՜յ նոցա, որք անըզգա են յուր ազգի վիճակին, Հազար անեծք նոցա վերա, երնեկ շան պես սատակին։ Թե դու հայ ես՝ գիտես արդյոք՝ ո՛վ էր ազգիդ նախահայր, Ո՞րտեղ, որ կողմ նա ընտրել էր ազգի համար Հայ աշխարհ։ Քանի՞ տարի անկախ մընաց Հայը օտար ազգերից, Ի՞նչ էր պատճառ, որ նա ընկավ իր առաջվա փառքերից։ Ո՞ւր ցըրվեցավ քու խեղճ հայը, ունի՞ այժմ օգնական, Կա՞ մի հընար, միջոց կամ հույս նորա կրկին նորոգման. Դե կա հընար՝ դու պատրա՞ստ ես անձըդ ազգիդ զոհ անել, Խիստ կըտըտանք, սաստիկ տանջանք, սով ու ծարավ միշտ տանել։ Դու պատրա՞ստ ես թողնել կայքըդ, ծընողք, եղբարք սիրական, Սիրելվույդ տեղ կըրծքիդ սեղմել միշտ մահառիթ հըրացան. Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ, Սարսափելի մահըդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ։ Այդ ժամանակ քեզ հայ կասեմ, ես քեզ սիրով կը գրկեմ, Թե ջուր ընկնիս՝ ջրի՛ց, թե՝ հուր, ես քեզ հուրից կըփրկեմ, Բայց թե փորըդ տոլմաներից կամ փըլավից տըռաքի, Հավատացի՛ր, ուտելովդ օգուտ չես բերիլ ազգի։
@nellygevorgyan21392 жыл бұрын
Հայերը այբուբեն ունեցել են Մաշտոցից շատ առաջ։ Ավելի լավ ուսումնասիրեք Հայոց պատմությունը
@arusgevorgyan7238 Жыл бұрын
Որը որ կորցրել ենք մեր խելքից, քանի որ քրիստոնեություն ընդունելուց հետո վերացրել ենք ամենն ինչ կապ ուներ նախաքրիստոնեական շրջանի հետ։
@anushgrigoryan91272 жыл бұрын
Ամեն ինչը սկսվեց նրանից, որ պետական մակարդակով արժեզրկվեց դպրոցը, կուլտուրան, մարդ-մարդ, և նման շատ հարաբերությունները, հարգանքը ծնողի, Մեծի, անգամ Աստծո հանդեպ
@anushgrigoryan91272 жыл бұрын
Ինչ կասեիք "խոսույթ" բառի մասին
@anushgrigoryan91272 жыл бұрын
Դուք ինձ էլ օգնեցիք, ՖԲ-ն ինձ ամբողջ տարին փակում է, ես կօգտվեմ լատինատառից
@АнаитДарбинян-п3е2 жыл бұрын
Ժողովրդին ստերով կերակրած, սուտ ղաղափարներով կերակրած երկիր են կառուցել, բայց մենք ունենք ոսկե սերունդ որը պատերազմը ցույց տվեց։ Գիտություն, բանակ, առողջապահություն սա է է պիտի լինի մեր երկրի հիմքը
@annieaugust53502 жыл бұрын
ՀՐԱՇՔ ՈՒՂՂԱԿԻ❤ Շնորհակալ ենք
@anushmkrtchyan8466 Жыл бұрын
Ապրեք , շատ մեծ բավականություն են տալիս նման խոսակցությունները։
@Hovhannisyan872 жыл бұрын
մեծ բավականություն ստացա ձեր զրույցից, ինչ բախտավոր են Ռուբեն Մալայանի ուսանողները)
@hripsimemermeryan2807 Жыл бұрын
What an intelligent conversation. Thank you.
@dilettantslab20202 жыл бұрын
Եթե հայերեն տառերը հույն է ստեղծել Մաշտոցի ժամանակներում, ուրեմն կպատասխանե՞ք հետևյալ հարցին. երբ որ հայերը, նախքան քրիստոնեությունը, ունեին գրի և դպրության աստված Տիրին կամ Տրեին, ո՞ր տառերի աստվածն էր նա. հունակա՞ն, պարսկակա՞ն, արաբակա՞ն, ո՞ր… Հնարավո՞ր է արդյոք, որ ունենեաս գրի աստծո, իսկ գիր չունենաս։ Երբ Ելենա Բլավատսկայան գրում է, որ ըստ հնեաբան Ռոուլինսոնի, հայերը Աքքադ բերեցին գիր, որը հետո դարձավ այն ժամանակների, այսպես ասած, էսպերանտոն, քանի որ այդ գրերից սկսեց օգտվել այն ժամանակների ամբողջ մտավորականությունը, ի՞նչ եք կարծում, ի՞նչ հայերը բերեցին, չունենալով սեփական գիրը։ Կամ եթե բերեցին հայերը, ինչու՞ պետք է նրանք ինչ-որ այլ գրեր բերեին, եթե ոչ իրենց սեփականը։ Եթե շումերացի արքաները Հայաստանից էին պահանջում իրենց ուսուցիչներին, ասելով, որ իրենց երեխաներն անկիրթ են մնացել, ինչու՞ չէին պահանջում Հունաստանից, ումից, ձեր ասելով, հայերն ընդօրինակել են իրենց գրերը, այլ պահանջում էին հայերից, որոնք պարզվում է, հեչ տեղյակ էլ չէին, թե տառ ասածն ինչ բան է, և սակայն կրթում էին շումերների երեխեքին… Եգիպտական ավանդույթն ասում է, որ երբ այբիս (իբիս) անունով թռչունը քայլում էր լճի կամ գետի ափին կեր փնտրելիս, Եռամեծ Թոթը գնաց նրա հետևից, հավաքեց էր նրա ճանկերի թողած հետքը և որպես տառեր նվիրեց մարդկանց… Ի՞նչ եք կարծում, ուրիշ ո՞ր լեզվի տառին է նման թռչնի ճանկերի թողած հետքը, եթե ոչ հենց մեր, հայերեն այբին… Ու հենց թռչնի անունն էլ, մի՞թե չի ճչում այդ մասին. իբիս = այբիս = այբ իս, այսինքն՝ այբ ես։ Գրեք անգլերեն ալֆավիտի առաջին երեք տառերը միասին և կարդացեք, - նորից նուն հնչողությունն եք ստանալու. այ-բի-սի… այբ իսը։ Անսահման հետաքրքրությամբ լսեցի մնացած ամեն ինչ պարոն Մալայանի ասածներից և անսաման շնորհակալություն նրան։ Բայց ուրեմն առավել մեծ հետաքրքրությամբ կլսեի առաջադրած հարցերիս բավարարող և տրամաբանական պատասխանները նույնպես։
@RubenMalayan2 жыл бұрын
re: Armenian letters for printing please look up Nichloas Misztotfalusi and the Armenian Book Printing by O. Schutz (Acta Orientala, Budapest)
@XIIInnaground2 жыл бұрын
իսկ հայերե՞ն
@armeniakhanjyan4446 Жыл бұрын
Երանի Ձեր ուսանողներին🙂
@amorfati5662 жыл бұрын
Պատմությունը չի սիրում եթե֊ներ, մենք չենք կարող ասել եթե ասյպես լիներ այնպես կլիներ։ Զրույցը հետաքրքիր էր և ուսուցողական։
@susannasahakyan82182 жыл бұрын
Я впервые себя почувствововавала себя Человеком с большой буквы .Спасибо , что снова вернули в мой здороаый Мир,! Спасибо , ч то вернули в Мир нормальных людей, Вернули Веру во все позитивное,, Бывшый педагог , 74года&
@levongaydinyan74053 ай бұрын
Ar ejev Tyr - Mer@ CHI. Stekhcagorcelna Mer@..!!! ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
@ԳոԳ-զ4ե2 жыл бұрын
Շատ շնորհակալություն❤❤❤
@ДавидЛЛ2 жыл бұрын
Միջեվ վերջ նայեք, շատ հետաքրքիր զրույց է
@nr80762 жыл бұрын
Спасибо за прекрасный разговор!
@mariammanucharyan19522 жыл бұрын
Հետաքրքիր էր, շատ
@nunepoghosyan49102 жыл бұрын
Բարու և ճշմարիտի մեջ ես ընտրում եմ բարին , քանի որ ամեն ճիշտ չէ , որ բարի է ։) դիլեմա
@tinapoxosyan52952 жыл бұрын
hamamit em...
@harvyparker75722 жыл бұрын
Շատ հետաքրքիր էր։
@gabiavetis9983 Жыл бұрын
Shnorhakal em!
@goharisoyan64242 жыл бұрын
Հարգելի Ռուբեն, իսկ եթե. կան շատ մարդիկ, որ դեռ սովետական ժամանակից իրենց մեջ պահել են սյդ հայի յուրահատուկ տեսակի զգացումը և. կարոտը, իհարկե, իրենց շատ միայնակ են զգում, բայց մեկա, գիտեն, որ իրենք ապագան են
@nairagevorkian4477 Жыл бұрын
Спасибо за прекрасную передачу
@vascodagama21112 жыл бұрын
Իրականում այբուբենի ծագումը բավականին խնդրահարույց է: շատ հիմնավոր կարծիքներ կան, որ Մաշտոցը հիմնականում վերականգնել է նախաքրիստոնեական այբուբենը
@karinepahlevamyan62882 жыл бұрын
Այդպես է։Մաշտոցը չի ստեղծել Հայոց Այբուբենը, քանի որ այն վաղուց էր արդեն ստեղծված,այլ մոռացությունից վերականգնել է` իմանալով,թե որտեղ է այն պահված եղել
@armanhigh9913 Жыл бұрын
@@karinepahlevamyan6288 Չէ։ Դա ձեր հորինվածքն է։
@КаринаАвакьян-п4и2 жыл бұрын
Какой гость🙏🏻❤️
@anisndeyan18872 жыл бұрын
Թանաքով գրելու ժամանակ դադար է պետք, որպեսզի գրիչը թաթախես նորից ու շարունակես․ ա՜յ այդ դադարը քեզ թույլ է տալիս մի պահ վերանայել, թե ինչ ես գրում։ Շատ նուրբ մի բան է, որը կարող է բովանդակային լուրջ փոփոխության տանել։ ))
@tinapoxosyan52952 жыл бұрын
lawates exeq''' ete usum eq serund dastiarakel...
@nunetadevosyan4904 Жыл бұрын
Ի միջի այլոց poster բառի հայերեն տարբերակն է պաստառ։
@maryatabekian7532 жыл бұрын
Նարեկ ջան, ես անգլերեն մամայիցդ եմ սովորել, ընկեր Միրզոյանից, դպրոցում :) Դպրոցում լավ անգլերեն սովորելը հետագայում շատ-շատ է օգնել։
@hmayakmargaryan92542 жыл бұрын
Մեր տառերը շատ նման են Եթովպիականին: Կցանկանայի հարցնել, արդյո՞ք գիտական ուսումնասիրություն կա արված երկու գրերի նմանության վերաբերյալ: Շատ ուրախ կլինեմ պատասխանի համար: Շնորհակալություն:
@chinares2 жыл бұрын
Այս տեսանյութը կարող եք դիտել, այդ թեմային էլ է անդրադառնում հաղորդավարը: kzbin.info/www/bejne/hGKWdHtqZsRpsNk
@RM-vx1kc Жыл бұрын
Yes el ei nkatel. Yerevi patahakan che. Kartsem Mashtotsa yetovpia er gnatsel.
@melinekosakyan10462 жыл бұрын
Thank you for this amazing podcast. I learnt a lot.
@anahitgrigoryan2042 жыл бұрын
❤❤❤❤💋💋💋💋👍👍👍👍🙏🙏🙏
@chinares2 жыл бұрын
Հույնը, որի մասին նշեցիք, նա կարծես միայն գրերի գեղագրությամբ էր զբաղվել՝ արդեն իսկ ստեծված գրերի վայելչագրությամբ: Պարսկական արձանագրություններում չի նշվում Ավարայրի մասին, դա կարող է վկայել պարսիկների համար ճակատամարտի անկարևորության, և ոչ թե ճակատամարտի տեղի չունենալու մասին: Իսկ Վասակ Սյունի VS Վարդան Մամիկոնյան-ի հետ կապված միշտ էլ եղել են զանազան կարծիքներ, մեր ժամանակներում հաճախ հենց Սյունու օգտին: Հ. Գ. Այս ամենը նշեցի, որ ասեմ՝ այո, այս ամենը դպրոցում անցնում ենք :) Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:💗
@aregbabayan33302 жыл бұрын
Չեի կարող պատկերացնել նույնիսկ վոր նման մարդ դասավանդում է, իմ կարծիքով պատկամ մարմինները պետքե զբաղվեն պն Մալայանով։ Մարդ ով ազդեցություն ունի հանրության վրա և հնչեցնում է նման ապուշություններ և մոլորեցնում հազարավորների, պետքե կանգնի պատասխանատվության առաջ
@anahitpoghosyan5314 Жыл бұрын
Հետաքրիր զրույցներ եք վարում,հավեսով լսում եմ ու ողջունում եմ Ձեր հաղորդումը:Բայց ԽՆԴՐՈւՄ եմ շատ մի ընդհատեք Ձեր հյուրերին:Երբեմն շատ կարևոր միտք ընդհատվում է ու այդպես էլ իր ավարտը չի ունենում))❤️
@VMat-tv4rl2 жыл бұрын
Լավ զրույց էր։ միայն կխնդրեմ խուսափել անհարկի օտարամուտ բառերի գործածումից, որոնք շատ նման են կտուրներին թառած Ձեր ասած
@VMat-tv4rl2 жыл бұрын
Ձեր ասած անտեննաներին։
@Ars53_152 ай бұрын
@@VMat-tv4rlդուք ոնց՞ կվարվեիք
@mherhakobyan8042 жыл бұрын
Հարգելի Ռուբեն Մալայան, Գավգամելայի ճակատամարտն էլ պարրսկական կամ, հունահռոմեական դպրոցից դուրս, որևէ այլ աղբյուր չի հիշատակում: Ե՞վ:
@susannamkhitaryan32332 жыл бұрын
Շնորհակալ եմ այսպիսի հարցազրույց համար, իսկ ինչ վերաբերվում է Փարիզին, ես անպայման ետ կգամ։
@arkaditadevosyan45512 жыл бұрын
Գրեթե բոլոր եթերները տեսել եմ, բայց էս մեկը երևի թե ամենալավն էր, երբ դու տարված ես արվեստով ու լսում ես իր գործում կատարյալ արվեստագետի, էդ ուղղակի էյֆորիա ա: Ի դեպ էնքան ծանոթ մտքեր ասաց, կապված Մաշտոցի ու առավել ևս Վասակի հետ, իրականում հա, երբ դպրոցական ավագ տարիներում կարդացի Վարդանանքը միանգամից էն մտքի վրա եկա, որ չէ Վասակը էդքանել դավաճան չի ոնց որ, քննարկեցի ուսուսցչուհուս հետ և ասաց, որ այո հեղինակը փորձել ա էդպիսի բան ստեղծել ընթերցողի մոտ, նույնիսկ Դեմիրճյանը ունի Վասակի մասին գրված աշխատություն որտեղ արդարացնում ա իրան, ցավոք չեմ կարդացել: Ինչևէ հետաքրքիր ու արվետային էր շատ: Շնորհակալություն շքեղ փոդքաստի համար:
@tinapoxosyan52952 жыл бұрын
WARDANI pes chmeraw,aprec Wasakn...Tesnes' anhog ew urach ein nra aprac orer... Te mianalow Wardanin, miguce arjanapati'w kjanqi karjananar...
@karineqocharyan74312 жыл бұрын
Էն որ զրույցը ստացված էր՝ հաստատ, որովհետև ոչ միայն զրուցակիցների այլև մեզ՝ ունկնդիրներիս հետաքրքիր էր։ Մի քանի կետով. 📌Երևանի դիմագիծը ես նախկինում չեմ տեսել, բայց նկարները տեսնելով մոտավոր պատկերացնում կազմում եմ դրա մասին ու ափսոսում, որ հիմա կառուցում են որտեղ ուզեն, ինչ ուզեն ու երբ ուզեն։ Արդյունքում հին, պատմական ու Հռոմից տարիքով մեծ Երևանը մնում ա միայն մեր գլուխգովան գոռգոռոցներում։ 📌 Գիրք կարդալը ու լիքը այլ հարցեր, որոնք գալիս են առաջինը ընտանիքից, բացակայում են շատ ընտանիքներում, արդյունքում, դպրոցներում, այլ կրթական հաստատություններում ու կրկին ընտանիքներում։ Ստացվում ա փակ շղթա, որի ամեն օղակը անընդհատ հաջորդում ա մյուսին։ 📌 Պատմական միֆերի ու դրանք որպես փաստ դրոշակ դարձրած ապրելու մասին։ 1)Մաշտոցի հետ կապված անճշտությունները զուտ գալիս են իր աշակերտ Կորյունի աշխատությունը ճիշտ չհասկանալուց ու սխալ մեկնաբանելուց, ու ամենաԳլխավորը էդպես սերունդ կրթելուց։ 2)Վարդանի ու Վասակի մասով. Ինչպես պրն Մալայանը նշեց՝ փաստ է համարվում էն իրողությունը, որի մասին հավաստում են 3 անկախ աղբյուր։ Էս դեպքում 3-ից ոչ մեկն էլ չունենք։ Պարսից ոչ մի պատմաբանի մոտ Ավարայրի ճակատամարտի մասին ոչինչ չկա գրված, որը խիստ անտրամաբական ա հաղթած կողմի դեպքում։ Բուզանդական աղբյուրները ևս լռում են։ Հայկական աղբյուրը Եղիշերի գրած աշխատությունն ա, որ գրվել ա Մամիկոնյան տոհմի պատվերով։ Համաձայնենք, որ Եղիշեի անաչառությունը խիստ կասկածի տակ ա դրվում։)) Այլ աղբյուրներ կան, որ նշում են, որ կռիվը եղել ա 2 հայ ուժերի միջև։ Այսինքն՝ ոչ մի պարսիկ և ոչ մի հարբած փիղ։) Ամենացավալին պատմական էս Չիրողությամբ սերունդ կրթելն ա։ 📌 Զոհի հոգեբանություն ու ապրիլի 24 Գենետիկ հիշողությունը իրականում իհարկե մեծ կապ ունի, բայց զոհի հոգեբանություն ձևավորելու վրա կրկնակի ազդեցություն ա թողնում մարդուն անընդհատ բոլոր հնարավոր եղանակներով ասելը, որ իրեն կոտորել են, բնաջնջել են, վերացրել են, որ ինքը զոհ ա։ Դա պիտի փոխվի։ Ընտիր գաղափար էր ապրիլի 24-ին նվիրված պոստեռը՝ զենքով։ ԸՆՏԻՐ 📌 Հեղափողության ժամանակ տիրող զգացողություններն ու հիմա էնքան տարբեր են ու էնքան արագ մեկ մյուսին փոխարինեցին, որ շատ ժամանակ ա պետք դրանք լրիվ մարսելու, ստեղված իրավիճակը ընդունելու ու անեմակարևորը սխալներից դաս քաղելու համար։ 📌 Ամեն օր հօգուտ հայրենիքի ավելի լավը դառնալը պիտի լինի ձգտում էս երկրում ապրող յուրաքանչյուրի մոտ։ Երբ գա գիտակցում, որ աշխարհում ապրող մոտ 3000 ազգերից մենք էն քիչ 200-ի մեջ ենք, որ ունի պետություն։ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։ Ու վերջում՝ իմ կարծիքով առաջինը պիտի թողնենք, որ երեխան հետազոտի գտնի իր համար լավն ու վատը, ճիշտ կամ սխալ, ոչ թե մտցնենք քառակուսու մեջ ու ստիպենք, որ տեղավորվի։ Էս դեպքում շանսերը մեծ են, որ մտածող հասարակություն կունենանք։ Ինչքան փորձեցի կարճ լինել, մեկ ա՝ երկար ստացվեց։))) Շնորհակալություն լավ աշխատանքի համար։
@davitkarapetyan66722 жыл бұрын
էն Երևանը, որ Հռոմից մեծա, շատ շուտվանիցա կործանվել ցավոք, արդեն քանդված 100-150 տարեկան շենքերը չեր էտ Երևանը
@karineqocharyan74312 жыл бұрын
@@davitkarapetyan6672 բնականաբար համաձայն եմ Ձեզ հետ, հաշվի առնելով ինչ պատմաքաղաքական ժամանակաշրջաններ ա ապրել քաղաքը, դա հասկանալի ու ցավալի ա։ Բայց ինչքան էլ ցավալի ա, դա մեզնից կախված չի, մեզնից կախված ա էն, ինչ հիմա ա կատարվում
@davitkarapetyan66722 жыл бұрын
@@karineqocharyan7431 հա շատ լավ ասեցիք վերջին պահը
@silvaminanian44702 жыл бұрын
Everything is so true I wish our younger old generation could listen this podcast and learn from this intelligent people 👏❤️🇦🇲🙏🏻
@lilitkamalyan94892 жыл бұрын
Մի քանի տարի առաջ Մոնրեալ քաղաքում հայկական եկեղեցին վարձակալությամբ օգտագործում է մի շինություն, որը համարվում է պատմամշակույթային ժառանգության կոթող։ Հայկական եկեղեցին մի հեռախոսային ընկերության հետ փող աշխատելու նպատակով թույլ էր տվել անտենաներ տեղադրել այդ կառույցի տանիքին։ Գիտակից քաղաքացիներն իսկույն արձագանքեցին և պահանջեցին հանել անտենաները։ Լրատվամիջոցները խայտառակ տեսնյութեր հրապարակեցին, որ հայերը գումար աշխատելու համար անտենաներ են տեղադրում։ Հրապարակավ խայտառակեցին։ Պատասխանատուներին էլ հոգնա արեցին։ Դա էլ հայկական եկեղեցին․․․․ եթե օտար երկրում քո եկեղեցին է քեզ խայտառակում, ինչ արժեհամակարգի մասին կարելի է խոսել ․․․Հայը պետք է լինի ազնվականության օրինակ, այդ ժամանակ մենք կարող ենք ասել, որ մենք հայ ենք
@Outoftime112 жыл бұрын
Հայկական այբուբենի մասին խոսելիս պետք է նշել բոլոր վարկածները ։ Ավելի լավ կլինիներ մասնագետի հետ բանավեճ լիներ ։ Ոչմիբան տենց միանշաշակ չի ։
@anahitghazanchyan1492 жыл бұрын
Շնորհակալ եմ։ՀԱՑՆ ՈՒ ԳԻՆԻՆ ՏԵՐ ԿԱՆԴԱՆԻ...
@susannavelijanyan2 жыл бұрын
Անտենաների պահը շատ ճիշտ եք։
@angri96222 жыл бұрын
Спасибо!!!👏👏👏♥️
@ruzannakarsian54422 жыл бұрын
Երանի մեր հայ երիտասարդների գոնե կեսը ձեր երկուսի նման առողջ մտքի , առողջ հոքու կրթություն ունենային:
@heaven521332 жыл бұрын
Ես գիտեի, որ Մաշտոցը հայկական տառեր չի ստեղծել. Մենք գիր ունեցել ենք. Նաև գիր, գրականության աստված. Այդ տառերը, որոնք խառնուրդ են հունական և հայկակն տառերի՝ նա մշակել է.հայկական ժայռապատկերների գրքում դրանք կան. ՃամփորԴել է ուսումնասիրել է տարբեր ազգերի գրեր և մշակել մերը եղածի հիման վրա
@nene63642 жыл бұрын
Ուղեղս ցիվիլ դոպինգ ստացավ☺
@arpinenajaryan1932 жыл бұрын
այաուհետ բոկնոտ եմ պահելու Ձեր պիդկաստի համար🫣ինֆորմացիան այնքան շատ ա ու լավնա ,որ պիտի գրեմ))))
@takehito70592 жыл бұрын
respect,վերջապես որակով տեղական կոնտենտ
@lianasargis56692 жыл бұрын
Վարդանանց պատերազմի մասին շատ լավ գիրք կա Համլետ Դավթյան՝ Հյուրի մտքերը հիմնավորող
@anyavardanyanidole71982 жыл бұрын
Լոֆթի կողքին իմ ավարտած համալսարանն էր՝ Հրաչյա Աճառյանի անվան, Լոֆթի տարածքում մեր բուֆետն էր 😀 Իսկապես տարածքը շատ հարմար է արվեստի կետրոն լինելու համար։ Մինչդեռ այդտեղ տարածքները վարձակալում են մանր-մունր ընկերությունները։ Բակում ոչ ոք չի զբոսնում ու չի վայելում այդ գեղեցկությունը։
@v.v.v.23082 жыл бұрын
Завидую ведущему, общение с такими людьми бесценно))
@artakkarapetyan7052 жыл бұрын
Зависть пагубно отражается на психике и даже может вызвать ( по рации ) язву желудка . Почему бы вместо того чтоб з*ж&ффсшть просто послушать о горькой реальности .
@lyudmilagrigoryan284 Жыл бұрын
Եթե խոսքը Հռոփանոս գեղագրի մասին է, պատմության դասագրքերում կա