Rearrange

  Рет қаралды 41,512

rearrange with Narek Amirkhanyan

rearrange with Narek Amirkhanyan

Күн бұрын

Пікірлер: 78
@rearrange
@rearrange 2 жыл бұрын
Աջակցել նախագծին www.patreon.com/rearrange
@anahitbeglaryan2684
@anahitbeglaryan2684 Жыл бұрын
Հարգելի Նարեկ, նախ ասեմ, ար շատ եմ սիրում քո հաղորդումները և մեծագույն սիրով լսում եմ դրանք: Մի բան կա, սակայն, որի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել: Դու ու քո հյուրերը խոսում եք անսահման հետաքրքրիր բաների մասին, սակայն հայերեն նախադասության մեջ օգտագործում եք ագլերեն տերմինաբանություն կամ բառեր: Դա ոչ միայն սիրուն չի, այլև սահմանափակում է լսողների ցանկը: Ես հասկանում եմ ձեզ շատ լավ, բայց երբ մի հաղորդման հղում ծնողներիս ուղարկեցի, նրանք բարկացան, որ բան չեն հասկանում, քանի որ լսողական հոսք չի առաջանում անընդհատ օտարալեզու բառերի առկայության պատճառով: Ես հիանում եմ, որ կարողացել եք այսքան սիրուն ու ակտիվ անգելերեն սովորել: Դրա համեր էլ համոզված եմ , որ մի քանի բառերի հայերեն տարբերակներն են կգտնեք(օրինակ այսօր անսահման անգամ հնչած target-ը)՚ Եթե հաճախակի օգտագործվող բառերի մի մասը նախապես հայերեն թարգմանեք, պատկերացրեք, որ նաև այն մարդիկ կհասկանան ձեզ, ովքեր անգլերենին չեն տիրապետում: Մի քիչ երկար ստացվեց, սակայն այսօրվա թեմային առնչվող նկատողություն է: Մեկ ա, ես միշտ լսելու եմ ձեզ: Ամենահավես հաղորդումներից է: Լիքը բարևներ
@Professorrr_Cops
@Professorrr_Cops Ай бұрын
Շատ հետաքրքիր էր շնորհակալություն ❤❤😊😊
@logoped_dzer_tane
@logoped_dzer_tane 2 жыл бұрын
Հրաշալի կլիներ, եթե օտարալեզու բառապաշարը բացակայեր կամ գոնե քիչ լիներ։ Մնացածն ընտիր էր, շատ մերսի 💜🥂
@logoped_dzer_tane
@logoped_dzer_tane 2 жыл бұрын
@@Marish185 Համաշխարհային նշանակություն ունեցող կամ մասնագիտական որոշ բառերի դեպքում' միգուցե, իսկ առհասարակ' հայոց լեզուն շատ հարուստ ու գեղեցիկ բառեր ունի, որոնցից խուսափում ենք օգտվել։ Եկեք հարգենք ու գնահատենք մեր լեզուն։
@logoped_dzer_tane
@logoped_dzer_tane 2 жыл бұрын
@@Marish185 Ձեր խորհրդի կարիքը չեմ զգում։
@ԱնահիտՍողոյան
@ԱնահիտՍողոյան Жыл бұрын
Շնորհակալություն Նարեկ ջան ձեր նախաձեռնության համար, շատ դեպքերում ( չնայած ոչ այս անգամ, բայց հիմնականում) շատ հետաքրքիր են լինում ձեր զրույցները լսելը, մեծ գործ եք անում։ ՈՒնեք պրոֆեսիոնալիզմ Ձեր անհատական դիրքորոշումը չեք արտահայտում ու թողնում եք Ձեր հյուրը լինի այնպիսին ինչպիսին որ կա, ու դրանով էլ բացահայտվի օրինակ՝ պարտությամբ հպարտ, հազարավոր զոհեր տալուց հետո աներեսաբար պետությունը վարի տալը շարունակող տեսակին պատկանելը։ Կցանկանայի ձեր հյուրերի շարքում այս ոլորտին հարող բայց արժեքային խեղումներ չունեցող հայի տեսնել, որովհետև Հայաստանում իրոք մեծ է դրա պահանջարկը, հաջողություն և ամուր ողնաշար ունեցող բազում հյուրեր եմ մաղթում։
@vahagnmosinyan6266
@vahagnmosinyan6266 2 жыл бұрын
Sharing-ի բացակայությունը չէի կապի սոցիալական վիճակի հետ, շփվելով տարբեր մշակույթ կրող անձանց հետ, լինելով բազմաթիվ երկրներում կարող եմ ասել, որ ամենաշատը գիտելիքով կիսվող մարդիկ դա Հնդիկներն են,իսկ նրանց սոցյալական կարգավիճակը միջինում էնքան էլ լավ չի)) , Tutorial -ները տարբեր բլոգերում կամ ալիքներում բառերիս ապացույց ))) , Հայերս կիսվող ենք օրինակ ուտելիքով, բայց գիտելիքով ոչ, սրա բացատրություննել ունեմ բայց վախում եմ ինձ ցեխը մցնեն )))
@arusgevorgyan7238
@arusgevorgyan7238 2 жыл бұрын
Գիտելիքով չկիսվելու վերաբերյալ միշտ եմ մտածել, կարծում եմ միակ բացատրությունը պարզ նախանձն է։ Հետաքրքիր կլիներ Ձեր տարբերակն էլ լսել😁
@nazeliharutyunyan1383
@nazeliharutyunyan1383 7 ай бұрын
Շնորհակալությունս Նարեկ ջան , հյուրերի առումով էլ լրիվ օկ ,հաջողված , Սեգեյին առանձնապես շնորհակալություն Պես- պեսը մեզանում ունենալու համար։ Մաղթում եմ կավագույնն ու առավելագույնը👍☺️
@kristinakhachatrian2593
@kristinakhachatrian2593 8 ай бұрын
Հետաքրքիր զրույց, շնորհակալություն👽
@samvelter-sahakyan4957
@samvelter-sahakyan4957 2 жыл бұрын
Հետևում եմ Նարեկ ջան ձեր podcast ներին,հաճելի էր ձեր podcast ի շրջանակներում լսել Հայաստանի շախմատի հավաքականի վերջին հաջողության մասին համաշխարհային օլիմպիադայում,կարող եմ ասել,որ շատ շախմատիստներ են նայում ձեր podcast ները:
@vahe5967
@vahe5967 2 жыл бұрын
Սամվել ջան, կեցցեք, հրաշալի մրցաշար անցկացրեցիք թիմով։ Օֆիսում գործի ժամերին հետևել էինք բոլոր տուրերին ու բոլոր պարտյաներին։ Ափսոս հայերեն սթրիմեր չկան, հայ գրոսմաստերների մեկնաբանությամբ ու վերլուծություններով։
@rearrange
@rearrange 2 жыл бұрын
Շնորհավորում եմ ողջ թիմին նման հաղթանակի առթիվ 😊 մենք էլ ձեզ ենք հետևում 🏆
@samvelter-sahakyan4957
@samvelter-sahakyan4957 2 жыл бұрын
@@vahe5967 Շնորհակալ եմ եղբայր,շատ ուրախ եմ,որ կա հետաքրքրություն դեպի շախմատ))
@samvelter-sahakyan4957
@samvelter-sahakyan4957 2 жыл бұрын
@@rearrange Չէի էլ կարող պատկերացնել,որ էդքան ժամեր ձեր podcast ները նայելուց հետո,կարողա մի օր հնարավորություն ունենամ մի քանի բառ փոխանակել ձեր հետ😊:
@АрсенХачатрян-й3ф
@АрсенХачатрян-й3ф 2 жыл бұрын
Shnorhakalutyun lav energiai u giteliqneri hamar , ,,,ankexts asats es partsenum em vor ayspisi mardik Kan
@lilyan4670
@lilyan4670 2 жыл бұрын
հաղորդումը նայելուց էս էկավ մտքիս, որ յուրաքանչյուր երեխա ներդրում ա հասարակություն որպես չարիք կամ բարիք: Կարևոր ա, որ ճիշտ արժեքներով երեխա ներդրվի ու էտ կլինի վաղվա օրվա հուսադրող կետը (, եթե կոպիտ էր կներեք :) )
@lusineharutyunyan7628
@lusineharutyunyan7628 2 жыл бұрын
Անկեղծ ու խոցելի լինելու թեման դուրս շատ եկավ։ Թե չէ այսօր մի տեսակ շատ-շատ ենք ցուցադրական-ի համար անում ամենինչ ու անկեղծության պահը կորում ա։ Հնարավոր ա դիտմամբ էլ չենք անում, բայց իմ կարծիքիվ համարյա բոլորս դեռ մի լավ բան չարած արդեն պատկերացնում ենք ինչ լավ բաներ են ասելու մեր մասին։ Ու էդպես անկեղծ ու անշահախնդիր չենք անում ոչ մի բան։
@XachikXachatryan-o3w
@XachikXachatryan-o3w 10 ай бұрын
Շատ լավ էր
@tomaohanjanyan7472
@tomaohanjanyan7472 11 ай бұрын
Շատ լավ զրույց: Հաճույք ստացա:
@nanka91
@nanka91 Жыл бұрын
20 տարվա թարգմանիչ եմ, երբեք անգլերեն բառեր խոսքիս մեջ չեմ օգտագործում:
@dianani7498
@dianani7498 2 жыл бұрын
37:40 մասնագիտություններ շատ կան իհարկե, բայց թե որքանով տվյալ մասնագիտությամբ գործ կգտնի մարդը Հայաստանում, այ դա է մեծ հարց։ Դրա համար մարդիկ գնում են ավելի շատ պահանջարկ ունեցող և լավ վարձատրվող մասնագիտությունների հետեւից։ Ինչի եմ ասում լավ վարձատրվող, որովհետև նույն քիմիայի ուսուցիչների պահանջարկը մեծ է դպրոցի համար, բայց ոչ մեկ չի գնում որովհետև գումարը քիչ է։
@QCHpj7x4M43urVt2XZU9
@QCHpj7x4M43urVt2XZU9 2 жыл бұрын
Ղավուրման, sounds Arabic to me, հայերեն տհալն ա: Բառացի նշանակում ա դժվարամարս: Հայերեն-English միքս միտում ունի, բողոքելու փոխարեն կարելի ա սովորել: Նամանավանդ, որ Նարեկը հնարավորինս թարգմանում ա:
@hripsimekhachatourian2083
@hripsimekhachatourian2083 2 жыл бұрын
Սերգեյի տղան մինչև 21 տարեկան էս փոդքասթը չպիտի տեսնի ։Ճ
@arusgevorgyan7238
@arusgevorgyan7238 2 жыл бұрын
Լավ հիշեցրեցիք`գնամ վերընթերցեմ Վիլյամ Սարոյանի "Ճառ մարդկային քթի մասին" պատմվածքը ։) Հաղորդակցության մասով էլ, հասարակության լայն շերտերում հաղորդակցություն չէ, այլ պարզ բամբասանք 🤥
@YaksOfficial
@YaksOfficial 2 жыл бұрын
Բոլորն ունեն քիթ, ցավոք քչերն ունենք «քթածակ»:
@tatevikmartirosyan1424
@tatevikmartirosyan1424 2 жыл бұрын
Ու այդ գյուղում մի քանի տասնյակ սերնդի մոտ ուղղակի ոչնչացնում են կրթվելու հնարավորությունը։
@lusinemanukyan775
@lusinemanukyan775 Жыл бұрын
Ինչ եք խոսում որ վարչապետը սխալ է անում ասում է ներեղություն ,էդ սխալները շատ թանկ են նստում մեր վրա ,էդպես խելացի իբր խոսում եք հիշում եք մեր լուսահոգի տղերքին,մի խաբվեք էդ պարզությունից էդ ծրագիր է
@anibeyt-movsess1133
@anibeyt-movsess1133 Жыл бұрын
en.wikipedia.org/wiki/Kavurma
@gormusic3197
@gormusic3197 2 жыл бұрын
Հավես զրույց էր, բայց լավ «overdose» եղանք հյուրի հատկապես անգլերեն, ու երբեմն էլ ռուսերեն բառերով…. Խոխմեն էլ էն է, որ հաղորդման մեխը հաղորդակցությունն է, ու սկսում ես իր ասածներին ակամա կասկածանքով վերաբերվել
@annagareginyan8045
@annagareginyan8045 2 жыл бұрын
Սիրով լսում էի մինչև Ուսխորհուրդ։ Այ էդտեղ վիրավորվեցի ` որպես նախկին համալսարանական և ուսխորհրդական, որովհետև տեսել եմ, թե ինչքան ձեր նշած գյուղից եկած, շատ հարցերում անտեղյակ ուսանող ա, օրինակ, ճանաչել ու սիրել Արցախը, ստացել գիտելիք ամենատարբեր թեմաների վերաբերյալ, դարձել ավելի նախաձեռնող, ձեռք բերել նոր հմտություններ, տարածել մնայուն արժեքներ` ազգասիրության, բնապահպանության, հայրենիքը գործով սիրելու, պատասխանատվություն ունենալու և այլն։ Միայն մեկ օրինակ` ֆանտաստիկ հերոս Գևորգ Արշակյանը, ով ակտիվ ուսխորհրդական էր, եղել է ԵՊՀ ՈւԽ-ի կողմից կազմակերպված միջոցառումների նախաձեռնող ու իրականացնող, իսկ հիմա իր ուսխորհրդական ընկերները շարունակում են իր գործն ու համալսարանում իրականացնում են Գևորգի գաղափարներից մեկը` Գիտելիքի դպրոցը` հնարավորություն տալով դպրոցականներին և համալսարանականներին ստանալ շատ գիտելիքներ, որոնք գրքերում և կրթական ծրագրերում չկան։ Կխնդրեմ այսուհետ ավելի զգույշ արտահայտվել։ Ձեր իմացած Ուսխորհուրդները վաղուց չկան, արդեն տարիներ շարունակ ազնիվ ու խելացի, հայրենասեր համալսարանականներ են հենց մեկը ԵՊՀ ՈւԽ-ում, որոնք իրենց քայլերով են ապացուցում հայրենիքի հանդեպ սերը!
@ԱնահիտՍողոյան
@ԱնահիտՍողոյան Жыл бұрын
համաձայն եմ, որ անտեղի էր արտահայտվելու այդ ձևը, դրանով հանդերձ մեկ հարց՝ ինչպիսի՞ փաստեր են բնութագրում ուսխորհուրդը ձեզնից առաջ
@varduhisafaryan3374
@varduhisafaryan3374 Жыл бұрын
Ստեղ իրականում գաղափարականի մասին էը) Կներեք բայց լիքը մարդ գիտեմ ուսխորհուրդներից, որ Արցախը սիրել տալով հետո եկան ծանոթներով գործի մտան ու սկսեցին մի այլ տիպի գռփել պետական միջոցները... so... հարցը երկիրը ինչպես սիրելու մեջ ա)
@ArniRock
@ArniRock 2 жыл бұрын
иск инчи ненц харц чка, вор зер хиуре лаци?
@sergeytantushyan1585
@sergeytantushyan1585 2 жыл бұрын
😁
@galyakirakosyan
@galyakirakosyan 2 жыл бұрын
Ես ձեր քոմենթից լացեցի )))
@vidbo8614
@vidbo8614 2 жыл бұрын
Շատ հավանեցի երեխեքի դաստիարակության հետ կապված թեման։ Ես անձամբ շատ կարևոր եմ համարում երեխուն տարիքի հետ համապատասխան, տնտեսագիտություն ու հոգեբանություն սովորեցնել։
@SergoArt1
@SergoArt1 2 жыл бұрын
Ձեր հյուրերի մեծ մասը մեծամիտ մարդիկ են: Նստած ձևը, բառապաշարը, այլոց ծաղրելն ու քամահրանքով այլոց մասին արտահայտվելու ձևը ասածիս ապացույցն են: Փոխեք ձեր ձևը, մոտեցումը, մենք ոչինչ եք առանց մեզ շրջապատող էտ նույն մարդկանց ում ծաղրում եք:
@Weslusine
@Weslusine 2 жыл бұрын
Ինձ էլ դուր չեկավ դա, բայց ընդհանուր հետաքրքիր էր
@annasanoyan1515
@annasanoyan1515 2 жыл бұрын
Միշտ հաճելի է լսել ձեր հաղորդումները❤️
@varsiseneqerimyan5237
@varsiseneqerimyan5237 2 жыл бұрын
Մասնագիտական կողմնորոշման շատ օրինակ եք ներկայացնում։ Ցավոք ոչ դպրոցներում (հանրակրթական ) ոչ համալսարանի առաջին տարիներին ուսանողները պատկերացում չեն կարողանում կազմել ընտրված մասնագիտության առնձհատկությունների մասին։ Մի կերպ ավարտում են (այպես ասած թե սովորողը թե չսովորողը) այդպես էլ չտեսնելով իրենց մասնագիտությունը ներսից։ Արդյունքում աշխատաշուկայում ձևավորվում է մի խումբ որը չունի համապատասխան հաղորդակցման հմտություններ և կարողություններ իսկ նրանք որոնք կարող էին ունենալ դեռ երկար ինքնակրթության ճանապարհ պետք է անցնեն։
@astghikkarakhanyan8454
@astghikkarakhanyan8454 2 жыл бұрын
Ինչքան էլ կարևորենք արժեհամակարգը, չպետք է մոռանալ, որ դպրոցի հիմնական գործառույթը պիտի լինի մրցունակ ու որակյալ կրթություն տալը: Չեմ թերագնահատում վալդորֆյան դպրոցի դերը արժեհամակարգի ձևավորման գործում, բայց դա հնարավոր է իրականացնել նաև ընտանիքի և միջավայրի միջոցով: Իսկ եթե դպրոցը թերացավ կրթություն տալու հարցում, դա հետագայում լրացնել չի հաջողվում:
@ruzannaavetiss4023
@ruzannaavetiss4023 Жыл бұрын
Amena anhetaqrqir hartsazruytsy,knereq
@75Anulik
@75Anulik 2 жыл бұрын
Communication- ը դա, իհարկե` քթի ծակ ա, բայց հավատացե՛ք բոլոր մասնագիտություններն են քթի ծակ... չունես, ուրեմն ուշ թե շուտ խնդրի առաջ ես կանգնելու)
@armensargsean
@armensargsean 2 жыл бұрын
Ձեր հաղորդումը շատ ուսուցողական է։ Հայաստանում գտնվելու պարագայում կցանկանայի զրուցել մտածողության, էթիկայի, կենսակերպի մասին։
@Weslusine
@Weslusine 2 жыл бұрын
Սրճարանում կամ խանութում մունաթ աշխատողները ամենա authentic և vulnerable ն են))
@varsinedavtyan8825
@varsinedavtyan8825 2 жыл бұрын
Վախ.. շատ կարևոր թեմաներ էին(ինչպես միշտ) 🙏😍 Ապրեք շաաատ!!
@featurellc6289
@featurellc6289 2 жыл бұрын
Ողջունում եմ Ձեզ և Ձեր հյուրին Նարեկ ջան: Ենթադրում եմ, որ շատ հետաքրքիր զրույց եք ունեցել, շուտով կիմանամ)) Ընդհանրապես նորմալա, երբ դիտելուց հետո են անում մեկնաբանություն, բայց քանի որ մեկնաբանություն անելու իմ գլխավոր շարժառիթը լինելու էր Ձեր կողմից նվիրվող գիրքը, կարծում եմ արժի ավելի արդար լինել: Ինձ նախապես շատ օգտակար թվաց էդ գիրքը, և առավել ևս, եթե Ձեր սիրելի գրքերիցա, կուզեի անպայման կարդալ: 😃
@vahanchobanyan
@vahanchobanyan 2 жыл бұрын
Բախտ բերելս ո՞րն է, այն ձեռք են բերում Ու մի հումոր. ....ցին գետնին ընկած 100$ է տեսնում, ասում . Երանի գտնողին: Կարևոր են մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունները, բայց պետք է կարողանանք դրանցից օգուտ քաղել,ի օգուտ մեզ օգտագործել, իսկ հաղորդակցության կարևորությունը անհնար է ժխտել: Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր:
@anyasaroyan8580
@anyasaroyan8580 2 жыл бұрын
Չկաա սենցցց բաննն 😱 Շնորհակալ եմմ տված ինֆոյի ու մոտիվացիայի համար)
@arpineharutyunyan4198
@arpineharutyunyan4198 2 жыл бұрын
Նարեկ ջան, հաղորդակցության մասին է այս եթերը ինչքան հասկանում եմ, բայց ընթանում է առանց հաղորդակցական պարզ քթածակի /հյուրի բառով/։
@lusineharutyunyan7628
@lusineharutyunyan7628 2 жыл бұрын
Ձեր փոդքասթի հյուրերն էլ են շատ authentic ու դա էլ ա շատ օգնում 2 ժամ տրամադրել ու լսել։ Հ.գ. Էն հավես պահը, որ դու պարոն Թանթուշյանի ուսանողներից ես եղել ու հպարտ-հպարտ լսում ես😅
@GraceS411
@GraceS411 2 жыл бұрын
Տոիստь, կստածի չնայվեց
@ErikHakhverdyan
@ErikHakhverdyan 9 ай бұрын
Ղաուրման' դա տհալն է։
@anushkakhachatryan216
@anushkakhachatryan216 2 жыл бұрын
Ոչ մի “լավ “բանն էլ բոլորի համար չէ հարգելի Նարեկ ու իրական լավ բան փնտրողները՝ իսկապես քիչ, միեվնույն է անձնական ձգտում պետք է ունենան(անկախ ընտանիքի դիրքից, ու նույնիսկ հաջողակ լինելուց) ձգտեն գոնե մի քիչ՝ ու կգտնեն )))))
@galyakirakosyan
@galyakirakosyan 2 жыл бұрын
Ամենալավը հաղորդակցության բացերը երևում են խաղահրապարակներում։ Հենց վերջին շաբաթը անընդհատ դրա վրա եմ վենտրոնանում, թե ինչքան լավ կլիներ, եթե խաղահրապարակ իջնողները` ծնողներն ու երեխաները, կարողանային պայմանավորվել)))))
@lilitkolyan8169
@lilitkolyan8169 Жыл бұрын
Ղավուրմա վրացական ծագում ունի, բայց պատրաստել են հայերը, շատ հետաքրքիր storytelling էլ ղավուրման ունի
@vivienshagan6663
@vivienshagan6663 2 жыл бұрын
հին հայերենով ՄԱ - նշանակում ա ՄԻՍ, իսկ - ՏՈԼ, նշանակում ա ԽԱՂՈՂԻ ՏԵՐԵՎ, ՔԱՎՈՐՄԱ-ԵՓԱՔԱՄ ՄԻՍ
@diananazaryan
@diananazaryan 2 жыл бұрын
Այո, Նարեկ ջան, քանի դեռ մենք "վեր" ենք լինում վիճաբանությունից, իսկ իրականում մեր մշակույթի վրա թքած ունենք, մեր հարևանները հետևողականորեն իրենցով են անում մեր ժառանգությունը, ինչը հետո, առաջ և զուգահեռաբար հիմք է հանդիսանում տարածքային նկրտումների համար։ Իսկ տոլմայի հայկական լինելը հիմնավորվում է նրանով, որ քոչվոր թյուրքական ցեղերը, ի տարբերություն հազարամյակներով գինեգործությամբ զբաղվող հայի, ժամանակ չունեին խաղող աճեցնելու ու դրա տերևով տոլմա պատրաստելու։
@armensargsean
@armensargsean 2 жыл бұрын
Անգլերենով այսպես կձեւակերպեմ. Meeting and greeting; handshake, eye contact, smile. Conversations; efficient topics and topics to avoid. Body gestures; hand movements, facial expressions, pose and deportment, Mindset; positive approach to the listener, respect and good manners. EQ; Calm and sensible. Ու էթիկայի շատ այլ ասպեկտներ, որ ցավոք մեզ համար նորություն է…
@varduhisafaryan3374
@varduhisafaryan3374 Жыл бұрын
Էս գերագույն հաճույք ա' լսել սենց անկեղծ ու լրիվ "այլ" զրույցներ!!!! Կարելի ա անվերջ լսել լավ երաժշտության պես) շնորհակալ եմ էս կոնտենտը ստեղծելու գործում ավանդ ունեցած բոլոր անհատներին😊
@zazimiller4735
@zazimiller4735 2 жыл бұрын
Նարեկը այս հաղորդման ընթացքում շատ է մենախոսում
@arenasulyan9317
@arenasulyan9317 Жыл бұрын
Okey ոնցեեեր հայերենով չեմ հիշում հա հիշեցի լավ
@haykuhighazaryan7948
@haykuhighazaryan7948 2 жыл бұрын
Էրեխեքի դաստիարակության հարցում ըստ մի տեսության լավագույն ձևը 4 գոտիների սահմանումն ու պահպանումն է, 1. կանաչ գոտի_էստեղ էն ամեն ինչն ա, որ երեխան կարող է անել ինչ, ոնց և երբ ուզում է, ծնողը չի միջամտում ոչ մի դեպքում; 2. դեղին գոտի_էստեղ երեխան հիմնականում ինքնուրույն է, բայց ծնողը կարող է երբեմն միջամտել, խորհուրդ տալ; 3. նարնջագույն գոտի_ էստեղ ընդգրկվում են բացառությունները, այսինքն՝ էն բաները, որը ընդհանրապես չի կարելի կամ չի խրախուսվում, բայց հազարից մեկ ինչ_որ հանգամանքներից ելնելով կարելի է բացառություն անել; 4. կարմիր գոտի_ էստեղ ընդգրկվում են էն ամեն ինչը, որը չի կարելի ոչ մի պարագայում։ Բնականաբար գոտիներում ընդգրկված տարրերը կախված են լինում երեխայի տարիքից, ունակություններից և ժամանակի ընթացքում փոփոխվում են։ Կախված ծնողի նպատակից, թե որքան ինքնուրուն և կարգապահ երեխա է ուզում մեծացնել, համապատասխանաբար լայն կանաչ գոտի է տրամադրվում և բացառությունները պետք է լինեն իրոք բացառություններ։
@tatevikmartirosyan1424
@tatevikmartirosyan1424 2 жыл бұрын
Բոլոր հարթակներում է գործում այդ մոտեցումը, մենակ ես իմանամ, որ ես իշխեմ ու դոմինանտեմ։Ափսոս, որ ունենք այդ մոտեցումը։
@ДавидГалстян-ы3с
@ДавидГалстян-ы3с 2 жыл бұрын
Ինչպես էն տարբերվում լավագույն մասնագետները ? Ուրեմն տվյալ մասնագիտության մեջ նորամաուծություններ կամ գաղտնիքներ հայտնելը բոլորին էնքան ել ճիշտ չեմ համարում
@lilit2160
@lilit2160 2 жыл бұрын
Հետաքրքիր էր զրույցը։ Համաձայն եմ ամեն ինչի հետ. այն, որ մարդը ինքը պիտի ունենա մոտիվացիա իր աշխատանքային կյանքում բարելավման ու ինքնակրթման գնալոի համար, պետք է կրթել մարդկանց ինչպես լինել բաց իրենց գիտելիքն ու փորձը փոխանցելիս սերունդներին` առանց մեծամտության, շահամոլության ։ Գիտելիքի հանդեպ մոտեցումը պետք է փոխել մեր հասարակությունում, չպիտի այն դիտարկվի որպես որևէ անձի առավելություն , այլ երևույթ, որը ենթակա է կիսման, վերանայման, թրծման։ Երեխաների դաստիարակությունը հենց ինքը ծնողի ու զավակի միջև կոմունիկացիայի արդյունք է , ու շատ գունագեղ ու կատարյալ կամ հակառակը շատ մռայլ ու դաժան ցույց տալ աշխարհը երեխային խեղում է նրա պատկերացումները հայրենիքի , կյանքի հանդեպ։ Ծնողի ապրած կյանքը չպետք է փաթաթվի երեխայի վզին, պետք է նրան տանել ինքնուրույնության,ներշնչել հավատ, որ անկախ իր ծագումից,ընտանիքի կարողություններից , եթե մի բան շատ է ցանկանում ու անընդհատ աշխատի ինքն իր վրա, հաջողության կհասնի։ Պետք է լինել ռեալիստ, լինել անկեղծ ու բաց, զավակի հետ շփվել ինչպես մտերիմ ընկերոջ։ Միայն համաձայն չեմ այսօրվա իշխաննությունների հետ, փոխանակ փորձեին ցածր ինտելեկտ ունեցող մասան բարձրացնել դեպի վեր, իրենք այս մասային որպես հենարան օգտագործեցին `տեղ տալով գռեհկաբանությանը, ոչինչ չասող արտահայտչամիջոցներին, ու մենակ առօրյա խոսելաձևով խոսելը չափանիշ չէ անկեղծության, ինչը վերջին դեպքերը ցույց տվեցին. մի բան ասել ու մի ուրիշ բան ստացվել է։ Ամեն դեպքում հաճելի է լսել պարոն Թանթուշյանին թե Ամերիկյանի լսարանում, թե այստեղ, նա միշտ էներգետիկ ու տպավորիչ խոսք ունի։Շնորհակալություն
@lauraolivier5266
@lauraolivier5266 2 жыл бұрын
Գրքերի ցուցակ ունե՞ք , խնդրեմ
@Platinumdentallab
@Platinumdentallab Жыл бұрын
Apreq txeq 💪
@OD3CORE.EEEEEE
@OD3CORE.EEEEEE 2 жыл бұрын
Aa
@vaga3449
@vaga3449 2 жыл бұрын
@gayanemuradyan8359
@gayanemuradyan8359 2 жыл бұрын
Շատ որակյալ գործ եք անում, բայց ռեկլամները շատ հաճախ եք դրել․․․
@Weslusine
@Weslusine 2 жыл бұрын
Որ երկրից եք նայում , Գայանե ջան?
@gayanemuradyan8359
@gayanemuradyan8359 2 жыл бұрын
@@Weslusine Իռլանդիայից, դուք?
Inside Out 2: BABY JOY VS SHIN SONIC 3
00:19
AnythingAlexia
Рет қаралды 9 МЛН
Cute
00:16
Oyuncak Avı
Рет қаралды 12 МЛН
Zoom Room Digital Talk Show #35 | Narek Amirkhanyan | rearrange Podcast
1:28:26
SMARTOLOGY Digital Business Academy
Рет қаралды 2,1 М.
Inside Out 2: BABY JOY VS SHIN SONIC 3
00:19
AnythingAlexia
Рет қаралды 9 МЛН