Իմ ընկերները հեռանում են, Եվ այս էլ որերորդ անգամ, Հրավիրել մեզ մոռանում են Հրաժեշտի վերջին օրվան: Իմ ընկերներն են հեռանում, Այնպե՜ս ծածուկ, այնպե՜ս թաքուն, Ասես հանգուցյալի մոտից Պահված գանձերն են գողանում: Իմ ընկերները հեռանում են, Որ էլ երբեք էլ ետ չգան, Նրանց դեմքերն անհետանում են, Նրանց դեմքերն արդեն չկան: Նրանց ձայները դեռ հնչում են Մանկության վառ գույների մեջ, Նրանք կարծես թե ինձ կանչում են Ճամփաների վրա անվերջ: Իմ ընկերները հեռանում են, Ինչպես թռչունների երամ, Ժամանակի հետ բթանում է Այն ցավը, որ նրանք չկան: Այն ցավը, որ այսպես եղել է Եվ լինելու է անպայման, Որ հայրենիքը՝ դա երազ է, Պստիկ հատված տարածության:
@AllaAgabekyan-ll9hf Жыл бұрын
Ընկերները կան,միշտ են եղել,,Անընկեր մարդը' Ապրում է որպես քայլող մեռել..❤
@narineabrelian5024 Жыл бұрын
❤❤❤
@NareLusinyan9 ай бұрын
Վայ,ես քո ցավը տանեմ,պոետները հեռացողների մասին դեռ նրանց չնկերանալն են իմանում,գնալուց մեկ օր առաջ էլ' խեղճերի ճանփին էլի կարմիր վարդեր են ցանում,բարով գնան,բարով խելքի գալով վազելով ետ գան,դու' ընդունող ասա,պոետները' էդ մասով' չկան...😅+