Рет қаралды 123,244
Տապակած բազուկի թև - Տապակած ճավ
Բաղադրատոմս`
բազուկի թևերը նախօրոք մաքրել,լվանալ և լցնել եռացող ջրի մեջ,թողնել 1-2 րոպե ,այնուհոտև հանել ջրքամել և կտրատել։ Թավայի մեջ ձեթ լցնել,սոխառած անել և ավելացնել կտրատված թ բազուկի թևը,համեմել աղով և ըստ նախասիրության ավելացնել նաև ձու։
Մատուցել սխտորով և մածունով։
Բարի Ախորժակ
Ճավի թթու
Բաղադրատոմս `
Բազուկի կոթերը նախօրոք մաքրել լվանալ և լցնել եռացող ջրի մեջ,թողնել այնքան մինչև հեշտությամբ կկարողանանք կիսել,բայց ոչ այնքան ,մինչև շատ փափկի,
այնուհետև հանել և լցնել սառը ջրի մեջ։
Միանգամից դասավորել այն տարայի մեջ որի մեջ պատրաստվելու է թթուն,շերտ շերտ ավելացնելով սխտոր,սամիթ,մաղադանոս,քարաուզ(նեխուր),իհարկե կանիչիների ընտրությունը ըստ նախասիրության։Վերջում ավելացնել աղաջուր` 1լիտր ջրին մի լավ ճ/գ աղ,դնել ծանրություն և թողնել սառը տեղում։
Կարող եք համտեսել 1-2օրից։
Բարի ախորժակ
Մասնակից դառնալու համար ուղարկեք հաղորդագրություն հետևյալ հասցեներից որևէ մեկին.
Кто хочет принять участие пишите
Ֆեյսբուքյան հասցե`
Фейсбук / gohar.kosakyan.9
էլեկտրոնային հասցե`
эл.адрес
shamshadiniham@mail.ru
Տավուշ Ֆոտո- www.facebook.c...
#Շամշադինիհամը #шамшадин #Тавуш #ՏավուշԱշխարհ #ԳոհարՔոսակյան