Հարգելի դերասաններ Եթե տեղյակ չեք,ասեմ որ բանաստեղծություննը ոչ թե Պարույր Սևակն է գրել,այլ Հովհաննես Շիրազը:Հասկանում եմ որ սերիալ եք նկարել,բայց չի կարելի նման սխալներ թույլ տալ:Դա վրիպում չէր,որովհետև նույն արտահայտությունը մի քանի անգամ կրկնվեց:Խնդրում եմ նման թյուրիմացություններ և սպալներն աններելի են
@slimearmybff79002 жыл бұрын
7 տարի անց նոր եմ նայում այս սերիալը,հարգելիս ,,Մոր ձեռքերը,, գրել է Պարույր Սևակը, ճշտեք հետո գրեք։։։։։Շիրազը գրել է ,,Հուշարձան մայրիկիս,,֊ը։։։։։։։
@aniaghekyan77232 жыл бұрын
Մոր ձեռքերը գրել է Պարո՛ւյր Սևակը. ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը, Հինավուրց ու նո՜ր ձեռքերը... Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝ Ի՜նչ նազանքով, Երազանքո՜վ: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը, Առաջնեկն է երբ որ ծնվել, Նրա արդար կաթով սնվել: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը Ծով լռությա՜մբ, Համբերությա՜մբ: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը, Որ չփլվի իր տան սյունը՝ Որդին կռվից դառնա տունը: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝ Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը, Այս ձեռքերը՝ ուժը հատած, Բայց թոռան հետ նոր ուժ գտած... Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը... Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝ Նո՜ւրբ ձեռքերը, Սո՜ւրբ ձեռքերը: ...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար Մեզ աշխարհում ծնած-սնած, Մեզ աշխարհում շահած-պահած, Մեզնից երբեք չկշտացած, Փոշի սրբող - լվացք անող, Անվերջ դատող - անվերջ բանող Ա՛յս ձեռքերը, Թող որ ճաքած ու կոշտացած, Բայց մեզ համար մետաքսի պես Խա՜ս ձեռքերը... Իսկ Հովհաննես Շիրազը գրել ա Մայրս սա Մեր հույսի դուռն է մայրս, Մեր տան մատուռն է մայրս, Մեր օրորոցն է մայրս, Մեր տան ամրոցն է մայրս Մեր հերն ու մերն է մայրս, Մեր ճորտն ու տերն է մայրս, Մեր տան անտունն է մայրս, Մեր արծվաբունն է մայրս, Մեր տան ծառան է մայրս, Մեր տան արքան է մայրս, Մեր տան անճարն է մայրս, Մեր դեղ ու ճարն է մայրս, Մեր տան աղբյուրն է մայրս, Մեր ծարավ քույրն է մայրս, Մեր տան անքունն է մայրս, Մեր անուշ քունն է մայրս, Մեր տան ճրագն է մայրս, Մեր արեգակն է մայրս: Մայրս, մեր հացն է մայրս, Մեր տան աստվածն է մայր